Posted in Մաթեմատիկա և երևակայություն

Ամփոփում

Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։ 5
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։ 6֊րդ դասարանների համար , Խնդիրներ կրթահամալիրի մասին, Խնդիրներ, Ֆլեշմոբ, Ֆլեշմոբ
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ: Բոլորը կատարել եմ
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։ Բացթողում չունեմ
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։ Ես մասնաքցելու եմ և լավ աշխատեմ
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը 8
Posted in Մայրենի լեզու 6

Տոնածառի խաղալիքների ստեղծման պատմությունը

Տոնածառի խաղալիքների մասին մենք հիշում ենք տարին մեկ անգամ՝ Ամանորյա տոների նախաշեմին: Անցնում է մի քանի շաբաթ, և տոնածառի խաղալիքները կրկին ուղարկվում են մի հեռավոր անկյուն:

Եղևնին զարդարելու ավանդույթը ձևավորվել է համեմատաբար վերջերս՝ սկսած 17րդ դարից:  Եվրոպայում եղևնին զարդարել են խնձորներով, ընկույզով, քաղցրավենիքով, մրգերով և վառված մոմերով: Հենց Եվրոպայից Պետրոս Մեծի թեթև ձեռքով էլ եղևնին բերվեց Ռուսաստան:

Առաջին զարդարանքները, որոնք ուտելի էին, փոխարինվեցին թղթով, բամբակով կամ փայլաթղթով պատրաստված խաղալիքներով: Բայց հնարավոր չէ պատկերացնել ամանորյա եղևնին առանց ապակյա խաղալիքների, որոնք առաջին անգամ ստեղծվեցին Գերմանիայում 1848 թ.: Տոնածառի  խաղալիքների արտադրությամբ զբաղվող առաջին գործարանը  նույնպես ստեղծվել է Գերմանիայում 1867 թ.: Այդ ընթացքում Սովետական Միությունում դեռ խաղալիքներ չէին արտադրվում, դրանք բերվում էին Գերմանիայից: Եթե նույնիսկ կազմակերպվում էր փոքր արտադրություն, ապա օգտագործվում էր Գերմանիայից ներկրված հումքը :  1935թ., եղևնին դարձավ ոչ թե Սուրբ Ծննդյան, ինչպես Եվրոպայում էր, այլ Ամանորի խորհրդանիշ:  Հետևաբար, տոնածառի խաղալիքների թեմատիկան նույնպես փոխվեց: Եթե արտասահմանում շարունակում էին եղևնին զարդարել մոմերով, հրեշտակներով, իսկ գագաթին՝ Բեթղեհեմյան աստղով, ապա Սովետական Միությունում ամեն մի եղևնու գագաթին պետք է լիներ հնգասայր կարմիր «կրեմլյան» աստղ, իսկ ճյուղերին կախում էին ոչ միայն ապակյա խաղալիքներ, այլ նաև պիոներներ, աստղիկներ, ինքնաթիռներ, կենդանիներ:   Զարդարել եղևնին հին խաղալիքներով, որոնց մասին կարելի է մի ամբողջ պատմություն պատմել, իհարկե, շատ կարևոր է: Սակայն ժամանակակից տոնածառի խաղալիքներն ապագայում  նույնպես կդառնան պատմության մի մաս, բայց մինչ այդ արդեն ժամանակն է. զարդարեք տոնածառը և հիացեք նրա գեղեցկությամբ:Реклама

Posted in Մայրենի լեզու 6

Հունվարի 6-ը Սուրբ Ծննդյան օրն է

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Այն Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական Եկեղեցու առաջին տաղավար տոնն է:

Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր առավոտյան` ժամը 11.00-ին, կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեք: Այն խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Պատարագիչը սուրբ Մյուռոն կկաթեցնի ջրի մեջ և կօրհնի ջուրը: Ավանդության համաձայն` ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, որտեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Սուրբ Ծննդյան օրը միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» խոսքերով:

Սուրբ Ծննդյանը հաջորդում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: Հունվարի 7-ին` Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:

Posted in Մայրենի լեզու 6

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

images

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Աղբյուրը