Posted in Մայրենի լեզու 6

Գործնական քերականություն

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնական, լեռնային

քաղաք-քաղաքային, քաղաքական

անձրև- անձրևային

բարեկամ-բարեկամային, բարեկամական

շուն-շնային

անձ(ն)-անձնային, անձնական

զինվոր-զինվորական, զինվորային

ցամաք-ցամաքային

ծնունդ- ծննդային

տուն-տնային, տնական

անապատ-անապատային, անապատական

դև-դևային, դևվական

դյուցազն-դյուցազնական, դյուցազնային

աղաչ(ել)-աղաչական

հրեշտակ-հրեշտակային

ստրուկ-ստրկական

պետ-պետական

տոհմ-տոհմական, տոհմային

հանրապետ(ություն)-հանրապետական

խորհուրդ-խորհրդական, խորհրդային

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, սանրեր կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդներով: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

3. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ – ծաղկանոց

հյուր – հյուրանոց

ավազակ – ավազականոց

մեղու- մեղվանոց

բ) Գոգ, ձեռ, մատ:

զ) Կապել, խարտել, սփռել:

դ) Դրամ, կիլոգրամ, մետր:

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:

5.Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ:

Բևեռախույզ, երկրամերձ:

Ձկնակեր, մարդավաճառ:

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Ինքնասուգում

1.Ֆիզիկական երեւույթների տարատեսակներ են … :

ձայնային, մագնիսական


2. Քիմիական երեւույթներն անվանվում են նաեւ … :

քիմիակա ռաքցաներ

3.Բնության մեջ հաճախ տեղի են ունենում նաեւ երևույթներ , որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի: Այսպիսի երեւույթները կոչվում են … ։

4. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝
ա) նյութի գույնի փոփոխություն է տեղի ունենում

շաքարավազը այրելուց

բ) լույս է անջատ­ վում

փայտը լուցկին այրելուց

գ) հոտ է տարածվում:

շաքարավազի հալելուց

5. Նայե՛ք նկարին եւ պատասխանե՛ք, թե ինչու է երկրորդ դեպքում կրա­ջուրն ավելի շուտ պղտորվում։

Image.jpeg

Որովհետև բ-ի ցելսիուսը 40-աստիճան է

6.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2 միացման

բ) H2 + S =H2S միացման

գ) CH4 = H2 + C քայքայման

 դ) FeS =Fe + S միացման

7.Ո՞ր ռեակցիան է ուղեկցվում է ջերմության եւ լույսի անջատումով:

8. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման ար­
դյունքում։

մոխիր

9.Ի՞նչ բանաձև է գրված Vմիջ= S/ t

10.Ի՞նչ է բնութագրում ուժը:Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

11.Մարմինների ձեւափոխության ( դեֆորմացիա) ի՞նչ տեսակներ կան:

12. Ի՞նչ բանաձև է գրված   A =F * S

13.Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը՝ա) մեծանում է բ) փոքրանում է գ) չի փոխվում

14. Նյութի գազային վիճակից հեղուկ վիճակի անցումը կոչվում է՝ա) պնդացում բ) խտացում գ) հալում

15.Ի՞նչ է պատկերված .Image.jpeg

Posted in Մաթեմատիկա և երևակայություն

Ամփոփում

Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։ 5
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։ 6֊րդ դասարանների համար , Խնդիրներ կրթահամալիրի մասին, Խնդիրներ, Ֆլեշմոբ, Ֆլեշմոբ
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ: Բոլորը կատարել եմ
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։ Բացթողում չունեմ
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։ Ես մասնաքցելու եմ և լավ աշխատեմ
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը 8
Posted in Մայրենի լեզու 6

Տոնածառի խաղալիքների ստեղծման պատմությունը

Տոնածառի խաղալիքների մասին մենք հիշում ենք տարին մեկ անգամ՝ Ամանորյա տոների նախաշեմին: Անցնում է մի քանի շաբաթ, և տոնածառի խաղալիքները կրկին ուղարկվում են մի հեռավոր անկյուն:

Եղևնին զարդարելու ավանդույթը ձևավորվել է համեմատաբար վերջերս՝ սկսած 17րդ դարից:  Եվրոպայում եղևնին զարդարել են խնձորներով, ընկույզով, քաղցրավենիքով, մրգերով և վառված մոմերով: Հենց Եվրոպայից Պետրոս Մեծի թեթև ձեռքով էլ եղևնին բերվեց Ռուսաստան:

Առաջին զարդարանքները, որոնք ուտելի էին, փոխարինվեցին թղթով, բամբակով կամ փայլաթղթով պատրաստված խաղալիքներով: Բայց հնարավոր չէ պատկերացնել ամանորյա եղևնին առանց ապակյա խաղալիքների, որոնք առաջին անգամ ստեղծվեցին Գերմանիայում 1848 թ.: Տոնածառի  խաղալիքների արտադրությամբ զբաղվող առաջին գործարանը  նույնպես ստեղծվել է Գերմանիայում 1867 թ.: Այդ ընթացքում Սովետական Միությունում դեռ խաղալիքներ չէին արտադրվում, դրանք բերվում էին Գերմանիայից: Եթե նույնիսկ կազմակերպվում էր փոքր արտադրություն, ապա օգտագործվում էր Գերմանիայից ներկրված հումքը :  1935թ., եղևնին դարձավ ոչ թե Սուրբ Ծննդյան, ինչպես Եվրոպայում էր, այլ Ամանորի խորհրդանիշ:  Հետևաբար, տոնածառի խաղալիքների թեմատիկան նույնպես փոխվեց: Եթե արտասահմանում շարունակում էին եղևնին զարդարել մոմերով, հրեշտակներով, իսկ գագաթին՝ Բեթղեհեմյան աստղով, ապա Սովետական Միությունում ամեն մի եղևնու գագաթին պետք է լիներ հնգասայր կարմիր «կրեմլյան» աստղ, իսկ ճյուղերին կախում էին ոչ միայն ապակյա խաղալիքներ, այլ նաև պիոներներ, աստղիկներ, ինքնաթիռներ, կենդանիներ:   Զարդարել եղևնին հին խաղալիքներով, որոնց մասին կարելի է մի ամբողջ պատմություն պատմել, իհարկե, շատ կարևոր է: Սակայն ժամանակակից տոնածառի խաղալիքներն ապագայում  նույնպես կդառնան պատմության մի մաս, բայց մինչ այդ արդեն ժամանակն է. զարդարեք տոնածառը և հիացեք նրա գեղեցկությամբ:Реклама

Posted in Մայրենի լեզու 6

Հունվարի 6-ը Սուրբ Ծննդյան օրն է

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Այն Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական Եկեղեցու առաջին տաղավար տոնն է:

Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր առավոտյան` ժամը 11.00-ին, կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեք: Այն խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Պատարագիչը սուրբ Մյուռոն կկաթեցնի ջրի մեջ և կօրհնի ջուրը: Ավանդության համաձայն` ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, որտեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Սուրբ Ծննդյան օրը միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» խոսքերով:

Սուրբ Ծննդյանը հաջորդում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: Հունվարի 7-ին` Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:

Posted in Մայրենի լեզու 6

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

images

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Աղբյուրը

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական քերականություն

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:
    Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:
    Գիշերն իր մութ թևերն է փռել:
    Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

հին-վաղեմի

կանաչ-զմրուխտյա

խոշոր-հսկա

մեծ-ահռելի

հին-վաղեմի

զարմանահրաշ-հեքիաթային

թաղծալի-տխուր

զուլալ-անապակ

անուշ-քաղցր

մութ-սև

կայտառ-աշխույժ

Posted in Պատմություն

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Առաջադրանք նոյեմբերի 28-դեկտեմբերի 5-ը

նոյեմբերի 28-դեկտեմբերի 5-ը


Առաջադրանք դեկտեմբերի 6-12-ը

դեկտեմբերի 6-12
Առաջադրանք դեկտեմբերի 12-19-ը

դեկտեմբերի 12-19-ը
Առաջադրանք  դեկտեմբերի 20-27-ը

դեկտեմբերի 20-27


ԹարգմանությունՆախագծային աշխատանքՈւսումնական ճամփորդություն/պատումը կամ տեսանյութը/Գնահատիր այս ամսվա ուսումնական աշխատանքըԾնողն է գնահատում:

Posted in Պատմություն

Նախագծային շաբաթ, դեկտեմբերի 20-27

Նախագծային շաբաթ

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 22-28

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  •  իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
  •  ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
  •  թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
  •  բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում

Իրականացման ընթացքը

  •  Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
  • Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը

Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր/ցանկալի է/, աուդիո ձայնագրություններ

Ուսումնասիրման թեմաները

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

«Տոնի պատմությունը, կարևորությունը»

«Նոր տարին ծնողների, տատիկ, պապիկների ժամանակաշրջանում» 

«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

«Ամանորյա մի երգի պատմություն» 

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ» 

Ամփոփոմ ՝ստեղծել տեսաֆիլմեր , լուսաբանում բլոգներում:

Posted in Պատմություն

Առաջադրանք 6-րդ դասարան, դեկտեմբերի 12-19-ը

Առաջադրանք 1

Հայոց թագավորությունները Ք.Ա. III դարում:

Հայոց հին վեպերը

«Վիպասանք» վիպաշարը

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

—————————

* Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։

Տիգրան և Աժդահակ

Աժդահակը1 Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, մնում էր անքուն և հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։

Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։

Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։

Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։

Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.

— Ո՛վ սիրելիներ, ձեզանից բազում հանճարեղ և իմաստուն խորհուրդներ լսելուց հետո կասեմ և իմը, որը աստվածների օգնությունից հետո, կարծում եմ, լավագույնն է և օգտակարը։ Թշնամիներից

————————-

1 Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել գանձերով կամ կեղծ ու պատիր խոսքերով, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը, իբրև մի անզոր տղայի։

Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ հետևյալ նամակով.

«Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղրայր»։

Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Տիգրանն անտեղյակ իր դեմ նյութվող խարդավանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։

Աժդահակը Տիգրանուհուն տիկնության կարգի մեջ է հաստատում և իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում նրա կամքով ու ցանկությամր, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։

Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղրոր դեմ։

— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղրայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց1 տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։

Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։ Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի և կարևոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրև թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով։

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ րացահայտվում

—————————-

1 Արիներ կամ արիացիներ էին կոչվում վաղնջական իմաստով՝ հնդկական և իրանական ցեղերը միասին վերցրած, առավել ուշ առումով՝ իրանական ցեղերը միայն։ Քանի որ մարերը (մեդացիները) ևս իրանական ցեղեր էին, ուստի այստեղ այդ վերջին առումով է գործածված։ Հետևաբար Արյաց տիկին, նշանակում է իրանական (այդ թվում նաև մարական) տիկին, այսինքն` մարաց թագուհի։

է, Աժդահակի համար այլևս անհնար է դառնում որևէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել։ Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը և իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված՝ դիմում մեդացոց կողմերը։

Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին ևս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

Հետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը։
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և Աժդահակից սերված բազմաթիվ պատանիների ու աղջիկների, գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան տասը հազար մարդ, Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արևելյան փեշերին՝ մինչև Գողթն գավառի սահմանները, Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Երասխի ափին գտնվող այլ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիքն է։

Տիգրանը մարացիներին է թողնում նաև գետի մյուս ափին գտնվող Խրամ, Ջուղա և Խորշակունիք ավանները և մինչև Նախճավանի ամրոցն հասնող ամրողջ դաշտը։ Անույշին, իր զավակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լեռան փեշի երկրաշարժից առաջացած փլվածքի վերջում և նրանց տրամադրում սպասավորներ։

Առաջադրանք

Համառոտ վերաշարադրել առասպելը, համեմատել, համադրել, գտնել անճշտություններ/«Վիպասանք» վիպաշարը, կարդալուց հետո/:

Աղբյուրներ՝

Տիգրան Երվանդյան

Տիգրան և Աժդահակ

Համեմատել Երվանդ Սակավակյացին և Տիգրան Երվանդյանին:

Ներկայացնել Քսենոփոնի հաղորդած տեղեկությւոնները Հայաստանի մասին: