Posted in Հայոց լեզու 8

Կրկնողություն, բայ

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:


գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:


ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույլ տվեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն:

Կհանդիպես նրան բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին մնացել է խոռոչաձև սպի  իսկ հոգում չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը  մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև և փառք և գանձ և քեն և նախանձ:
Ոչ հայրենիք ունի  ոչ տուն  ոչ անուն:
Կրակը լափեց թե սերմ թե սերմնացան:
Նա այն հարուստներից էր որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա այսինքն նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք այն է վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:
Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
Կրակները վաղուց հանգել էին  և շարժումը դադարել էր:
Տներում վառվում էին կրակները և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
Հանգչում էին լույսերը և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Posted in Հասարակագիտություն 8

Կոռուպցիա

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

1․ Ինչ է կոռուպցիա

Կոռուպցիան հանցագործություն է որոմ պետական կառավարման գործառույթներով օժտված պաշտոնատար անձը պաշտոնական դիրքը և իրավունքները չարաշահում է անձնական շահերից ելնելով։

2․ Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Կոռուպցիայի առաջացման պատճառները օրինակ քիչ եկամուտը, կոռուպցիայի շնորիհիվ եկամուտը մեծանում է։

3․ Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։

Եվ կաշառողը և կաշառք վերցնողը։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Հասարակագիտություն 8, էջ 126

Posted in Աշխարագրություն 8

Արևելյան Ասիա

Դասի հղումը

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները

Ասիայի ինտերակտիվ քարտեզ
Ինտերակտիվ խաղեր

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը: Արևելյան Ասիա տարածաշրջանը յուրահատուկ է իր լեռներով և միաժամանակ հարթավայրերով։ Այնտեղի նախադրյալները շատ բարենպաստ են մարդկության համար։
  2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում: Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ մեծ դեր ունի։ Ինչպես գիտենք Ասիայում գյուղատնտեսությունը զարգացած է, այդ պատճառով էլ հենց Ասիայից են մատակարարվում այլ պետություններ բրնձեղեն, ցորեն և հացահատիկներ։ Ասիան նաև հայտնի է իր հումքերով և զարգացած արդյունաբերությամբ, որը նույնպես մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհում։
  3. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը: Հիմնական մասնագիտացված ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն է։ Հենց այդ երկու ճյուղերն են, որոնք տարիներ շարունակ զարգացել են Արևելյան Ասիայում։
  4. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
Posted in Հայոց լեզու 8

Առաջադրանք բայից


1․Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում  բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ: կաթեցնել

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ  ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը: բուրող

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ: խոնավացնող

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

կպչելիս

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

Քայլելիս

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

փաղչել

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

թողնել

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

ուտելիս

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը։

թռցրին

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

հանգելիս

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

դիպան

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

անշարժացնել

14. Ո՞ր նախադասության մեջ բայի  սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

տուժածից

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

կորչում է

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

սառչում

Posted in Русский язык 8

Диагностическая работа для учеников 6-8 класса (выполняется на уроке)

1.Спишите, вставляя пропущенные буквы.

Загар, к_сается, положение, заблестел, горелый, бл..стательное, полагаться, выращенные, зорька, продирается, коснуться, прористать, угор, з_рево, выч..тание, заг_релый, разб..раться, соб..ру, заж..гание, прик_сновение, , оз_рить, проб..раюсь, к_сательная.

Выпишите из предложенных словосочетаний только те, где в словах пишется буква О.

Обг_ревшая свечка, внезапное оз_рение, антиприг_рное покрытие, мамино прик_сновение, увидеть з_рянку, ранние з_ри, ог_рок свечи, док_снуться до руки, приг_ревший ужин, г_реть на плите, з_рево от пожара, начертить к_сательную, к_снется многих, к_сательно данного вопроса.

Найдите в данном тексте числительные и выпишите их.

Трое мальчиков путешествовали на двухпалубном корабле по Черному морю с бабушкой и дедушкой. Мальчики были тройняшками. Они закончили шестой класс на «четвёрки» и «пятёрки», путешествие было наградой за успешное окончание учебного года. А в Новосибирске в квартире на четвёртом этаже остались родители и пятилетняя сестрёнка, которая очень любит кататься на трёхколесном велосипеде. Во время путешествия они побывали в семи городах, увидели двенадцать видов птиц.

  1. Объясни значение фразеологизма одним словом:
    1. кот наплакал –
    2. без году неделя –
    3. в двух словах –
    4. в мгновение ока –
    5. во весь голос –
    6. во весь дух –
    7. выбиться из сил –
    8. делать из мухи слона –

Составьте прилагательные во всех степенях сравнений.

Образец: умный — умнее — умнейший — самый умный

Тяжелый, древний, низкий, строгий, добрый, быстрый.

Posted in Հանրահաշիվ 8

Պարապմունք 55

Թեմա՝ Բերված տեսքի քառակուսային հավասարումներ:

Առաջադրանքներ։

1․ Լուծել հավասարումները․

2․ Լուծել հավասարումները․

3․ Լուծել հավասարումները․

Posted in Գրականություն 8

Եղջերուի  մահը: Հովհ. Թումանյան

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…

Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալար  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  ականթոթափել  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։

Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով նացատրիր:
2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:
3. Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք:

  • Պատմվածքի սյուժեն հեքտաքրքիր չէ, չկային իրար հաջորդող բազմազան գործողություններ:
  • Պատմվածքը հիմնված էր հուզականության վրա, առանց սյուժետային գծի զարգացման:
  • Եղնիկի կերպարն ու ապրումները համոզիչ չեն:
  • Պատմվածքի գաղափարը մարդու ու բնության միասնականությունն է, ներդաշնակությունը։
Posted in Գրականություն 8

Կուզեի լինել:  Ռաբին Դրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Հարցարան

  1. Լրացրու տրված մտքերը.
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Հեղինակի ասելիքը

Որ նա ուզում է անի այն ինչ որ նա է ցանկանում և ոչ ոքի հաշվետու չլինի իր արած քայլերի համար։

  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….

Համաձայն եմ, համաձայն չեմ

Համաձայն եմ քանի որ մարդ պետք է իրեն ազատ զգա, բայց համաձայն չեմ քանի որ պատմվածքի հերոսը դպրոցական է և չգիտի թե նրան ինչ է պետք և եթե նա լավ սովորի ապա մեծ տարիքում կարող է անել այն ինչ ուզում է։

2․ Ստեղծագործության մեջ գտիր կրկնվող արտահայտությունը: Ինչո՞վ է ․․հիմնավորվում այդ կրկնությունը:

    (Կուզեի ես էլ) հերոսը ուզում է լինել ազատ և անել այն ինչ ուզում է։

    3․ Բնութագրիր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):

    Հերոսը դպրոցական է, և նրան հոգնեցրել է իր միապաղաղ կյանքը երբ ամեն առավոտ ր արդնանում է գնում է դասի երեկոյան վերադառնում և հստակ ժամի քնում։ Նա ուզում է լինել ազատ։

    Մանրավաճառի մոտ նրան գրավում է այն որ նա կարող է իր ուղծ ժամին դուրս գալ և գնալ այնտեղ որտեղ ուզում է։

    Պարտիզպանի մոտ գրավել է այն որ նա կարող է արև կամ անձրևի տակ մնալ կեղտոտել հագուստը և ոչ ոք նրա վրա չի բարկանա։

    Պահապանի մոտ գրավել է այն որ գիշերը երբ բոլորը քնում են նա կարող է իր լամպը ձեռքին թափառաել փողոցներով և ոչ ոք նրան բան չի ասի։

    4․ Շարունակիր ստեղծագործությունը  (1 հատված)` հարազատ մնալով հեղինակի ոճին և արտահայտած գաղափարին:

      Սկսիր այսպես` Կուզեի ես էլ ………………… լինել:

      Posted in Քիմիա 8

      Ապրիլի 15-19

      Սովորել ՝ Թթվային օքսիդներ։ Թթուներ։

      Թթուներ: Հիմքեր: Աղեր

      Բոլոր լուծելի թթուները, հիմքերը և աղերը էլեկտրոլիտներ են: Ջրում լուծելիս դրանք դիսոցվում են դրական և բացասական իոնների.

      5a206e0d.png

      Ի՞նչն է ընդհանուրը միացությունների նույն դասին պատկանող էլեկտրոլիտների դիսոցման գործընթացում:

      Նախորդ բաժիններից դու արդեն գիտես. քլորաջրածին գազը ջրում լուծելիս դիպոլ-դիպոլային փոխազդեցության հետևանքով այն դիսոցվում է՝ ըստ հետևյալ հավասարման. HCl→H++Cl−, առաջացնելով ջրածնի կատիոն և քլորիդ անիոն:

      Screenshot_9.png

      Նույն կերպ են դիսոցվում նաև մյուս թթուները, օրինակ. HNO3→H++NO−3, հետևաբար.

      Թթուներն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից ստացվում են ջրածնի կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ:

      Ջրային լուծույթներում թթուների բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են ջրածնի հիդրատացված կատիոնների առկայությամբ:

      Ջրածնի կատիոնները թթուների ջրային լուծույթներում հիդրատացվում են, վերածվելով հիդրօքսոնիում իոնների. H++H2O→H3O+

      Հետևաբար թթուների դիսոցման հավասարումները ավելի ճշգրիտ ձևով ներկայացվում են ջրի մոլեկուլների մասնակցությամբ. օրինակ՝

      HCl+H2O⇄H3O++Cl−, կամ HNO3+H2O→H3O++NO−3

      Ըստ դիսոցման ժամանակ առաջացած ջրածնի կատիոնների թվի՝ թթուները լինում են.

      միահիմն՝ HJ,HNO2,HClO4,HClO,CH3COOH և այլն,

      երկհիմն՝ H2SO4,H2SO3,H2CO3,H2SeO3,H3PO3 և այլն,

      եռահիմն՝ H3PO4,H3AsO4 և այլն,

      քառահիմն՝ H4P2O7 և այլն: 

      Որոշ դեպքերում թթվի մոլեկուլում առկա ջրածնի ատոմների թիվը չի համընկնում թթվի հիմնայնության հետ. օրինակ CH3COOH-ը միահիմն թթու է, թեև նրա մոլեկուլում ջրածնի չորս ատոմներ կան, իսկ H3PO3-ը երկհիմն թթու է:

      Բազմահիմն թթուները դիսոցվում են աստիճանաբար, օրինակ.

      H2SO3⇄H++HSO−3HSO−3⇄H++SO2−3

      Ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:

      Նույն տարրի առաջացրած թթվածնավոր թթուներից առավել ուժեղ էլեկտրոլիտ է տարրի առավել մեծ օքսիդացման աստիճանին համապատասխանող թթուն: 

      Օրինակ՝ ծծմբական թթուն ուժեղ թթու է, իսկ ծծմբայինը՝ թույլ:

      Համեմատելով հիմքերի դիսոցման հավասարումները՝

      NaOH→Na++OH−,NH4OH⇄NH+4+OH−, կարելի է եզրակացնել.

      Հիմքերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից առաջանում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և հիդրօքսիդ՝ OH− անիոններ:

      Ջրային լուծույթներում հիմքերի բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են հիդրօքսիդ անիոնների առկայությամբ:

      Օքսիդացման +2 (և ավելի) աստիճան դրսևորող մետաղների հիդրօքսիդները՝ բազմաթթու հիմքերը դիսոցվում են աստիճանաբար:

      Օրինակ՝

      Ba(OH)→BaOH++OH−2I փուլ

      BaOH+⇄Ba2++OH−II փուլ

      ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:

      Տարբեր աղերի դիսոցման հավասարումները համեմատելով՝

      Na2CO3→2Na++CO2−3AlCl3→Al3++3Cl−NH4NO3→NH+4+NO−3

      կարող ենք եզրակացնել.

      Աղերն էլեկտրոլիտներ են, որոնք դիսոցվելիս առաջացնում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և թթվային մնացորդի անիոններ:

      Ի տարբերություն բազմահիմն թթուների և բազմաթթու հիմքերի, աղերը դիսոցվում են անմիջապես ու լրիվ, այդ էլեկտրոլիտներն ատիճանաբար չեն դիսոցվում:

      tumblr_inline_mira2z5bn01rb0gn5.bmp

      Աղերն ընդհանուր հատկություններ չունեն. աղերի հատկությունները պայամանավորված են և՛ կատիոններով, և՛ անիոններով:

      Թթուների, հիմքերի և աղերի անգույն լուծույթները միմյանցից կարելի է տարբերել թթվահիմնային հայտանյութերի միջոցով: 

      Օրինակ՝ լակմուսը թթուների ջրային լուծույթում ձեռք է բերում կարմիր գույն, հիմքերում՝ կապույտ, իսկ չհիդրոլիզվող աղերի ջրային լուծույթում պահպանում է իր գույնը՝ մանուշակագույնը.

      elektroltichna-disocacya-rvnyannya-stupn-konstanta-reakcyi_535.jpeg

      Վարժություններ

      1)Առաջին սյունակում տրված ռեակցիաների հավասարումների ձախ մասին համապատասխան երկրորդ սյունակից ընտրե՛ք աջ մասը.

      2)Լրացրու՛ բաց թողնված բառը թթուների, հիմքերի և աղերի էլեկտրոլիտային դիսոցման վերաբերյալ` հետևյալ նախադասությունում.

      Աղերը դիսոցվում են անմիջապես և լրիվ:

      Պատասխան՝  դիսոցվում

      3)Ըստ քիմիական հատկությունների, ո՞ր տիպի օքսիդներին է պատկանում BeO:

      • հիմնային
      • թթվային
      • երկդիմի

      4)Տրված է նյութ՝  նատրիումի օքսիդ:

      Կազմի՛ր քիմիական բանաձևը 

      Հաշվի՛ր տրված նյութի մոլային զանգվածը  

      Բանաձև՝  

      Մոլային զանգված՝  ….գ/մոլ

      5)Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

      (պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

      Պատասխան՝  …%

      6)Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

      (պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

      Պատասխան՝ …%