Posted in Հանրահաշիվ 7

Պարապմունք 34

Առաջադրանքներ։

1.Գրիր առաջին աստիճանի մեկ անհայտով հավասարման օրինակներ /հինգ հատ/:

2. Վերը նշված քո  հորինած օրինակներում ցույց տուր անհայտ փոփոխականի գործակիցը, ազատ անդամը:

3. 1, 2, 3, 4, 5 թվերից ո՞րն է ստորև հավասարման արմատը, ինչու՞:

15x-45=0

3

4.Գտիր հավասարման արմատը՝

  •         x+5=0 0
  •         x-4=0 4
  •         2x-8=0 4
  •         3y-3=0 1
  •         15x+15=0 ֊1
  •         x-2=0 2
  •      14x+1=15 1
  •     -12x=0 0
  •    -13x+169=0 13

 5. Կրկնողություն։
Կիրառիր կրճատ բազմապատկման բանաձևը․
(а-b)^2
(x-4)^2
(a+b)^2
(x+5)^2
(a-b)^3
(x-1)^3
(a+b)^3
(x+1)^3

Posted in Հանրահաշիվ 7

Պարապմունք 33.


Կրկնողություն․
1.Քննարկում, լրացնում և հրապարակում ենք հետևյալ խնդիրները բլոգում։

1. Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

102001

2. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

6

3. Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։

57

4․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։

3

5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։

5

 6. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։

525լ

7. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 

Подпись отсутствует

65, 72

8. Ամիրյանի վեց որդիներից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով  մեծ է, իսկ ավագը կրտսերից ՝ 3 անգամ։ Գտեք ավագ որդու տարիքը։

30

9. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։

8ժամում

10. Գտեք 1+2+3+…+2023 գումարի և 2023-ի քանորդը։ 


2.Տանը՝ փորձիր ուժերդ և լուծիր գոնե հինգ խնդիր այս մակարդակից, լուծումները հրապարակիր բլոգում։

Posted in Գրականություն

Կարդում ենք Տերյան

Նախագծի ժամկետը`փետրվարի 1-ից մարտի 13-ը
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանական նամականի
Տրիոլետներ,
Ոսկե հեքիաթ ժողովածու
Ակնկալվող արդյունքը`աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:

Չեմ տա երբեք անունըդ

Չեմ տա երբեք անունըդ
Մութ աշխարհի այս փոշում.
Բոց է անունըդ հնչյուն —
Չեմ տա երբեք անուըդ։
Թող ինձ այրե սամումըդ,
Սերդ որ սիրտ է փշրում.
Չեմ տա երբեք անունըդ
Մութ աշխարհի այս փոշում…

Նետում ես ոսկի նետերըդ

Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերդ — որպես արև,
Ես դեմըդ — դողդոջ տերև,
Նետում ես ոսկի նետերըդ։
Դու բոց ես, ես խենթ թիթեռ եմ,
Դու վառ ես, դու հրաթև,
Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերըդ որպես արև։

Հրով արթնացած սիրտս

Հրով արթնացած սիրտս,
Սիրտս բացված հրավարդ.
Լի՛ց քո կրակը զվարթ
Հրով արթնացած սիրտս։
Քո դեմ երկյուղած սիրտս
Կիզիր, որսկան հըպարտ,
Հրով արթնացած սիրտըս,
Սիրտս բացված հրավարդ:


Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան

Posted in թուրքերեն

Նասրեդին Հոջայի պատմությունները

Çocuklar, pazara gelen Nasreddin Hoca’nın etrafını sarmış. “Hoca, bana düdük al!” demiş biri. “Bana da, bana da!” demiş bir diğeri.

Diğerleri de sırayla:

– Ben de düdük isterim!

– Bir tane de bana!, demişler.

İçlerinden sadece biri Nasreddin Hoca’ya düdük parası vermiş. Hoca, parayı alıp pazara gitmiş.

Hoca, akşam pazardan dönünce çocuklar etrafını sarmış. Her biri düdüğünü istemiş. Cebinden bir düdük çıkaran hoca, parayı veren çocuğa vermiş.

Diğer çocuklar hep bir ağızdan bağırmış:

– Hani bizim düdüğümüz?

Nasrettin Hoca gülerek,

– Parayı veren düdüğü çalar, demiş.

Թարգմանել հեքիաթը

Վերլուծել հեքիաթի արտահայտած գաղափարը

Posted in Կենսաբանություն 7

Հունվարի 30-ից փետրվարի 5

Սիրելի՛ սովորողներ, ներկայացնում եմ այս շաբաթվա դասը, որը դասարանում բացատրելու եմ.

artworks-000683351455-6yprjv-t500x500 (1)
Կանաչ էվգլենա… — 💫Մանե Հակոբջանյանի բլոգ💖

Կառուցվածքը

Կանաչ էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Նրա երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է, սրացած հետևի ծայրը կայունություն է տալիս մարմնին։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով: Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։

Տարածումը 

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, խոնավ հողերում, ջրափոսերում,  չհոսող ջրամբարներում։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։

Բազմացումը

Էվգլենան հիմնականում բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով:Կիսվում է մարմնի երկարությամբ, սկզբում բաժանվում է կորիզը, որի մասերը միմյանցից հեռանում են, այնուհետև մտրակի կողքին աճում է երկրորդ՝ նոր մտրակ:
Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի։

Սննդառությունը 

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։

Posted in Հայոց լեզու 7-դասարան

ԹՎԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանք

թվականներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հիսունական, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյակ
մեկ ամիս-միամսյակ, մեկամսյակ
ութ ոտք ունեցող-ութոտնուկ
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-ութնյակ
հազար տարի-հազարամյակ
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող-եռոտանի, եռոտնուկ

Posted in Ձմեռային ճամբար, Քիմիա 7

Սառցե պտույտներ

Այցելություն սահադաշտ

Էլ ինչ ձմեռային ճամբար առանց սահադաշտ այցելության, առանց սահելու ու ձմեռային հեքիաթի վայելքի….

Ճամփորդության վայրը՝

Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիր

Ճամփորդության օրը՝ 19.01.2023

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Պատասխանատու՝ Շուշան Ավագյան Վարսենիկ Գրիգորյան

Մարզիչ՝ Հասմիկ Սիմոնյան

Ընթացքը

Մեկնում՝ 08։50

09։30 չմշկասահք, մարզական հմտությունների ամրապնդում, ձեռք բերում

11։30 վերադարձ դպրոց

Վճարը՝ չմշկասահքի գումար և 500 ական դրամ տրանսպորտի համար։

Նպատակը՝

Զարգացնել մարզական հմտությունները
Մասնակցել ձմեռային մարզական ճամբարին
Կազմակերպել ձմեռային մարզական խաղեր
Վերջնական արդյունք՝

Ամփոփել այն մեր բլոգներում վիդիոների կամ ֆոտոների տեսքով ։

Posted in Ձմեռային ճամբար, Քիմիա 7

Փղի ատամի մածուկ

Ատամի մածուկի նյութեր

  • 50-100 մլ 30% ջրածնի պերօքսիդի (H 2 O 2 ) լուծում
  • Ցածրացված կալիումի յոդի (KI) լուծույթ
  • Հեղուկ լվանալու հեղուկ
  • Սննդի գունավորում
  • 500 մլ շրջանաձեւ գլան

Փղի ատամի մածուկի հիմքում ընկած գիտությունն այն է, որ նատրիումի յոդիդը փոխազդում է ջրածնի պերօքսիդի (H2O2) հետ՝ հեռացնելով թթվածնի ատոմը: Սա հիմնականում արտադրում է ջուր և թթվածին գազ (H2O + O2): Արտադրված թթվածնային գազը թակարդում է օճառի մեջ, որն արտադրում է փրփուրի մեծ գունդը:

Անվտանգություն

Օգտագործեք միանգամյա ձեռնոցներ եւ անվտանգության ակնոցներ: Թթվածնը զարգանում է այս ռեակցիայի մեջ, այնպես որ այս ցուցադրությունը չեն կատարում բաց բոցի մոտ: Բացի այդ, ռեակցիան էկզոտերմիկ է, արտադրելով արդար քանակությամբ ջերմություն, այնպես որ չեն լուծվում ավարտված գլանով, երբ լուծումները խառնվում են: Թողեք ձեր ձեռնոցները, ցույցին հետեւելով `մաքրվելու համար: Հեղուկ լուծույթը եւ փրփուրը կարող են լվանալ ջրով:

Ատամի մածուկի ցուցադրման տարբերակները

  • Դուք կարող եք ավելացնել 5 գրամ օսլա ջրածնի պերօքսիդ: Երբ կալիումի յոդիդը ավելացվում է, արդյունքում առաջացող փրփուրը կկարողանա թեթեւ եւ մութ հյուսվածքներ որոշ օսլայի արձագանքից առաջացնել եռյոդիդ:
  • Դուք կարող եք օգտագործել խմորիչը կալիումի յոդի փոխարեն: Փրփուրը ավելի դանդաղ է արտադրվում, բայց դուք կարող եք ավելացնել այս փափուկ լույսի ներկը այս փափուկ ատամի մածուկ արտադրելու համար, որը շատ պայծառ կլինի սև լույսի ներքո։

Ատամի մածուկի քիմիա


Այս արձագանքի ընդհանուր հավասարումը հետեւյալն է.

2 H 2 O 2 (aq) → 2 H 2 O (l) + O 2 (գ)

Այնուամենայնիվ, ջրի եւ թթվածնի մեջ ջրածնի պերօքսիդի տարրը կատալիզացվում է iodide իոնով:

H 2 O 2 (aq) + I – (aq) → OI – (aq) + H 2 O (l)

H 2 O 2 (aq) + OI – (aq) → I – (aq) + H 2 O (l) + O 2 (գ)

Սպասք լվացող մաքրող միջոցը թթվածինը գրավում է փուչիկներով: Սննդի գույնը կարող է գունավորվել փրփուրով: Այս էկզոտերմիկ ռեակցիայի ջերմությունը այնպիսին է, որ փրփուրը կարող է գոլորշիանալ: Եթե ցուցադրումը կատարվում է պլաստիկ շշով։