Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 82.

Կրկնողություն:

1.Ենթադրենք` տրված է մի թիվ: Նշանակե՛ք այն որևէ լատիներեն տառով և տառային արտահայտության տեսքով 

a

գրի՛ առեք.

ա) այդ թվի կրկնապատիկը,այսինքն՝  2a

բ) այդ թվի կեսը,

գ) այդ թվի երկու երրորդը,

դ) այդ թվից հինգով մեծ թիվը,

ե) այդ թվից 10-ով փոքր թիվը:

2. Տղան նետում էր մետաղադրամը, ապա գրում էր արդյունքը՝ «զինանիշ» կամ «թիվ»։ 100 նետումից 56-ի արդյունքը եղել էր «զինանիշը»։ Ինչի՞ է հավասար՝

ա) «զինանիշ» արդյունքով նետումների քանակի հարաբերությունը բոլոր նետումների քանակին

14/25

բ) «թիվ» արդյունքի նետումների քանակի հարաբերությունը բոլոր նետումների քանակին

11/25

3. Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը:

1\3

4. Նավակի սեփական արագությունը 12. ½ կմ/ժ է, իսկ գետի հոսանքի արագությունը՝ 2. 1/2 կմ/ժ։ Երկու նավակայանների հեռավորությունը 15կմ է։ Ինչքա՞ն ժամանակ կծախսի նավակը մի նավակայանից մյուսը հասնելու և վերադառնալու համար։

2.5ժ

5. Խանութում 5 արկղ նարինջ կար։ Օրվա առաջին կեսին վաճառելու համար յուրաքանչյուր արկղից հանեցին 4 կգ նարինջ, օրվա երկրորդ կեսին՝ ևս 3 կգ։ Դրանից հետո բոլոր արկղերում մնաց այնքան նարինջ, ինչքան հանել էին։ Օրվա սկզբում ընդամենը ինչքա՞ն նարինջ կար յուրաքանչյուր արկղում։

14կգ

6. Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.

ա) 0 < * < 3, գ) 8 < * < 10, ե) – 6 < * < – 1,

բ) – 4 < * < 0, դ) – 3 < * < 3, զ) –1< * < 1։

7. Գտե՛ք գումարը.

ա) –5 + 7 = +2

բ) –15 + 8 = +7

գ) 80 + (–100) = -20

դ) 32 + (–41) = +9

ե) –23 + (–14) = -37

թ) –29 + 27 = -2

Posted in Մայրենի լեզու 6

Կարդում ենք Սահյան

hamo-sahyan-300x204
Նախագծի ժամկետը` ապրիլի 8-16-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրումներ

Հարակից նյութեր

Ֆիլմեր Սահյանի մասին և նրա մասնակցությամբ
Իրիկնահացի հրավեր
Երկու հանճարի զրույցը. Սահյան և Մաթևոսյան
Քարափներից երկինք
Համո Սահյան. Բանաստեղծություններ:

Արդյունքներ`

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Մարտի 25 – 29

Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչպես է առաջանում ձայնը:Նկարագրե’ք ձայնի առաջացման որևէ օրինակ: մարմինները տատանվում են և առաջանում է ձայնը։
  2. Լուսնի վրա անհնար է լսել որևէ ձայն:Ի՞նչն է այդ բացարձակ անդորրի պատճառը: որովհետև այնտեղ օդ չկա
  3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞: հողից լսվում է կենդանիների ոտքերի ձայները։

Տնային առաջադրանք 1.Ի՞նչ է կոչվում ինֆրաձայն: ձայնային ալիքները

2.Ո՞ր ձայն ենք անվանում ուլտրաձայն: Որոնք լսում են կենդանիները:

3.Ի՞նչպես է տատանվող մարմնից ձայնը հասնում մեր ականջին: 

Տատանվող քանոնը շարժման ուղղությամբ առաջացնում է իր առջեւ օդի խտացում, մյուս կողմով այն առաջացնում է իր հետեւի օդի նոսրացում։

4.Մատը թեթևակի հպեք ձեր կոկորդին և խոսեք : Նկարագրեք,թե ինչ եք զգում այդ պահին: Զգում եմ որ կոկորդումս բան կա:

5 Թռիչքի ժամանկան ագռավը մեկ վայրկյանում թևերը թափահարում է 3-4 անգամ, ճնճղուկը՝ մինչև 13 անգամ , իշխանամեղուն ՝ 110 անգամ ,իսկ մոծակը՝ 500-1000 անգամ: Այդ թռչուններից և միջատներից որո՞նք են առաջացնում մարդոսւ համար լսելի ձայն, և որո՞նք՝ ինֆրաձայն:

մոծակը

Posted in Պատմություն

Մարտի 14-20, առաջադրանք, 6-րդ դասարան

Առաջադրանք 1

1.Ընտրել հունական աստվածներից մեկին , կարդալ իր մասին , ներկայացնել բլոգում/պատումի կամ տեսանյութի տեսքով:

2. Պատմել «Հին աշխարհի յոթ հրաշալիքների» մասին/նկարներով/, ներկայացնել  «21-րդ դարի 7 հրաշալիքները»/ըստ քեզ/, ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները /ըստ քեզ/:

Առաջադրանք 2

Թարգմանություն/

Հին Հունաստան/տեսանյութ/

Տեսանյութը դիտելուց հետո գրել

ա.թարգմանել ամենակարևոր հատվածները

բ. նոր փաստերի բացահայտում

գ.ամենահետաքրքիր փաստը

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Մարտի 14-18

Սովորել ՝ Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան։

Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին։

  1. Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝ա)ամենափոքր չափով բ)ամենամեծ չափով։

2.Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Անթափանց մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում

3.Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով նրանց միջով անցած ճառագայթների գույնով

4.Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։

Տնային աշխատանք

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։Արեգակնային սպիտակ լույսը տարբեր գույնի ճառագայթների համախումբ է: Ապակե եռանկյուն պրիզմայում տարբեր գույնի ճառագայթները բեկվում են տարբեր չափով և նբաժանվում իրարից
  2. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։Իսահակ Նյուտոն
  3. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
  4. Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների 《գործողությունը》։
  5. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
Posted in Պատմություն

Մարտի 8-14-ը, առաջադրանք, 6-րդ դասարան

Առաջադրանք 1

Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Տալ «Հելլենիստական մշակույթ» հասկացության բացատրությունը: Պատմել հելլենիստական մշակույթի կենտրոնների , նրանց նվաճումների մասին:

Ներկայացնել Ալ. Մակեդոնացու օրոք տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , էջ 91-101,

Տեսանյութեր/ Ալեքսանդր Մակեդոնացու մասին տեսանյութերը դիտելուց հետո , պատրաստել 3-7 րոպեանոց սեփական տեսանյութը ;/

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը

Краткая История Александра Македонского

Как Александр Македонский захватил весь мир?

Posted in Մայրենի լեզու 6

Կարդում ենք Չարենց

Ժամկետը` մարտի10- 14-ը:
Նպատակը` Կարդալ Չարենց, ճանաչել, ուսումնասիրել նրա գործունեությունը, բացահայտել, վերլուծել:
Բովանդակությունը
Անպայման կարդալ Ռեգինա Ղազարյան.  «Հուշեր Եղիշե Չարենցի մասին»  գրքույկը, որը պատմում է Չարենցի կյանքի մի կարևոր շրջանի մասին:
Կարդալ նաև Չարենցի ավագ դստեր`Արփենիկ Չարենցի հուշերից:
Կարդալ Չարենցի բանաստեղծությունները, վերլուծել, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
Բերանացի սովորել տրված բանաստեղծությունները:
Չարենցը արվեստում. գտնել չարենցյան թեմայով կտավներ, երգեր Չարենցի բառերով
Նախատեսվում է
ճամփորդություններ Չարենցի կամ Արարատի կամար:
Ակնկալվող արդյունքը` աուդիոնյութեր, տեսանյութեր, վերլուծություններ, քննարկումներ, հարցազրույցներ և լուսաբանում ենթակայքում, կայքում:

Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 74

Առարկասեպտեմբեր
/գնահական
հոկտեմբեր
/գնահատան
նոյեմբեր
գնահատական
դեկտեմբեր
/գնահատական
միջին թվաբանական
մայրենի 6 7 7 7 7
մաթեմատիկա 8 8 8 8 8
պատմություն 7 7 7 7 7
բնագիտություն 7 8 7 8 7
ռուսերեն 6 6 6 5 6
Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 75.


1. Այն սովորողները, ովքեր դեռ չեն տեղադրել իրենց աշխատանքներն այս աղյուսակում, խնդրում եմ լրացնեն:


2. Առաջադրանքներ գրքից, բոլոր համարներից կատարել միայն ա,բ, գ, դ, դ-ն:

536.

ա. -3/4

բ.-1/6

գ. -1/3

դ.-1/8

537.

ա. -1(1/2)

բ. -7/8

գ. -1(1/2)

դ. -1(3/8)

538.

ա. -1/13

բ. 1/6

գ. -3/5

դ. 11/72

566.

ա. -1/4

բ. -2/5

գ. 2/15

դ. -1/21

567.

ա. -96

բ. 137(1/2)

գ. -74

դ. -1/140

Աշխատանք GEOGEBRA ծրագրով:
Թվային առանցիք վրա նշի՛ր երկու կետ, նշի՛ր այդ կետերի կոորդինատները, այդ կետերի հեռավորությունը, այդ կետերը միացնող հատվածի միւնակետը:

հեռավորություն – 12

կորդինատ – A(-7), B(+5)

միջնակետ – (-1)

Posted in Մայրենի լեզու 6

Եղնիկը:  Ավ.  Իսահակյան

«Մի  անգամ  իմ  բարեկամ  մի  որսորդ  մեր  հանդի  անտառուտ  սարերից  մի  եղնիկ  նվեր  բերեց  երեխաներիս  համար»:- Այսպես  սկսեց  ընկերս  աշնանային  մի  երեկո,  երբ  նստած  միասին  նրա  պատշգամբում,  հիացած  նայում  էինք  հեքիաթական  վերջալույսով  վարվռուն  սարերին,  որոնց  վրա  մակաղած  հոտերի  նման  մեղմորեն  հանգչում  էին  ոսկեգեղմ  անտառները:

«Այդ  մի  մատաղ  ու  խարտյաշ  եղնիկ  էր,  խորունկ,  սև  ու  ջինջ  աչքերով,  որ  ծածկվում  էին  երկայն,  նուրբ  թարթիչների  տակ:
Կամաց-կամաց  մեր  վրա  սովորեց  նա.  էլ  չէր  փախչում,  չէր  վախենում  մեզնից.  մանավանդ  շա՜տ  մտերմացել  էր  երեխաներիս  հետ.  նրանց  հետ  միասին  վազվզում  էր  պարտեզում,  նրանց  հետ  ճաշում  էր,  նրանց  հետ  քնում:
Մի  բան  ինձ  շատ  էր  զարմացնում:  Եղնիկը  թեև  այնպես  ընտելացել  էր  մեզ,  սովորել  էր  մեր  տանն  ու  դռանը,  բայց  մեկ-մեկ  մեզնից  թաքուն  բարձրանում  էր  այս  պատշգամբը  և  ուշագրավ,  լռիկ  նայում  էր  հեռու`  անտառներով  փաթաթված  սարերին.  ականջները  լարած  խորասույզ  լսում  էր  անտառների  խուլ  ու  անդուլ  շառաչը,  որ  երբեմն  ուժեղանում  էր,  երբեմն  բարականում`  նայելով  հովերի  թափին:  Նայում  էր  նա  այնպե՜ս  անթարթ  և  այնպե՜ս  ինքնամոռաց,  որ  երբ  պատահում  էր  բարձրանում  էի  պատշգամբը,  ինձ  բավական  միջոց  չէր  նկատում  և  երբ  հանկարծ  ուշքի  էր  գալիս`  նետի  պես  ծլկվում  էր  մոտիցս…
__Արդյոք  գիտե՞ր  նա,  որ  ինքը  ղողանջուն  անտառների  ազատ  երեխան  է  եղել,  որ  մայրը  այնտեղ  է  կաթ  տվել  իրեն,  որ  այնտեղ  է  իր  հայրը  եղջյուրները  խփել  կաղնիներին:  Արդյոք,  գիտե՞ր,  որ  այդ  խուլ  շառաչը  անուշ-անուշ  օրորել  է  իրեն  առաջին  անգամ,  և  ո՞վ  գիտե,  գուցե,  երազներ  է  բերել  իրեն,  սիրուն  երազներ…
__Խե՜ղճ  եղնիկ…  Կարոտ`  իր  սիրած  գուրգուրող  անտառներից  և  զանգակ  աղբյուրներից,  իր  խարտյաշ  մորից  և  շնկշնկան  հովերի  հետ  վազող  ընկերներից`  հիմա  տանջվում,  տառապում  է  մեզ  մոտ,  մտածում  էի  ես:  Եվ  այնպես  սրտանց  ցավակցում  էի  նրան…  Չէ՞  որ  նա  էլ  մեզ  պես  մտածող  և  զգայուն  հոգի  ունի:
__Ես  շատ  էի  հարգում  նրան,  խնդրեմ  չծիծաղես  վրաս,  այո՛,  այնքան,  որ  երբ  նա  բարձրանում  էր  պատշգամբը,  հեռացնում  էի  երեխաներիս,  և  թողնում  էինք  նրան  մենակ  իր  ապրումների  հետ…
__Երբ  գրկում  էի  նրան,  այդ  նազելի  էակին,  և  նայում  էի  լեռնային  աղբյուրների  նման  վճիտ  աչուկների  մեջ`  տեսնում  էի  այնտեղ  մի  թախծալի,  երազուն  կարոտ…
__Մի  գիշեր,-  մի  քամի  գիշեր  էր,-  սարերից  անսանձ  փչում  էր  քամին,  դուռն  ու  պատուհանները  ծեծում  ու  ծեծկում:  Պարզ  լսվում  էր,  որ  այնտեղ,  անտառում,  դարավոր  կաղնիներն  ու  վայրի  ընկուզենիները  ճակատում  էին  հողմի  դեմ`  աղմկում  և  գոռում:  Եվ  քամին  բերում  էր  անընդհատ  անտառի  այդ  լիակուրծք  խշշոցն  ու  մռունչը,  ու  թվում  էր  թե`  հենց  մեր  դռան  առջև  է  աղմկահույզ,  հողմածեծ  անտառը:
__Երեխաներս  վախից  կուչ  էին  եկել.  մինչդեռ  եղնիկը  դողում  էր  մի  խենթ  սարսուռով:  Աչքերը  կայծակին  էին  տալիս:  Անթարթ,  ամբողջովին  լսելիք  դառած`  ականջ  էր  դնում  նա  անտառի  հուժկու  շառաչին,  որ  խոսում  էր  նրա  հետ  մայրենի  լեզվով:
__Անտառը  կանչում  է  նրան,  ընկերների  ազատ  վազքն  է  տեսնում  նա  մթին  թավուտների  մացառուտ  ժայռերն  ի  վեր,-  մտածում  էի  ես:
__Մի  փոքր  հետո  ավելի  սաստկացավ  քամին`  փոթորիկ  դառնալու  չափ.  մեկ  էլ  աղմուկով  բացվեցին  լուսամուտի  փեղկերը,  և  մի  ուժգին  շառաչ  միանգամից  ներս  խուժեց:  Եղնիկը  հանկարծակի  մի  ոստումով  ցատկեց  լուսամուտի  գոգը`  աչքերը  սուզելով  շառաչուն  խավարի  մեջ:  Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…
__Դե՛հ,  հիմա՛  գնա  ու  գտիր  նրան  իր  հայրենի  անծայր  անտառներում…»:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:

բ) Կա՞ հակասություն  պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:

Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…

2. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

շնկշնկան – փչող

թավուտների մացառուտ – խիտ թփերով պատված տեղ

հողմածեծ – Հողմից ծեծված

խորասույզ – Ջրի մեջ սուզված,