Posted in Կենսաբանություն 8

Ապրիլի 15-21

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  • Սնման հիգիենան
  • Մարսողական համակարգի հիգենան և դրանց կանխարգելումը- դասագրքից էջ՝153-155
  • Բնագիտության ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք, որը նախատեսված է դաարանում իրականացնելու համար

1.Ինչո՞ւ պետք է հետևել սննդակարգին:

Լիարժեք սննդի ընդունումը և ճիշտ ռեժիմը բնականոն մարսողության կարևոր նախապայման են:

Կանոնավոր սնվող մարդկանց մոտ մարսողական հյութը սկսում է արտազատվել նախ քան սնունդն ընդունելը, ինչը նպաստում է բնականոն մարսողությանը։


2.Որո՞նք են սնման հիգիենայի նորﬔրը:

Սնունդը պետք է լավ ծամել, մանրացնել, որի շնորհիվ այն հեշտ է շատ ղախվում թքով, և ստամոքս չեն հասնում սննդի կոպիտ մասնիկները։ Սնունդը պետք է լինի չափավոր տաք: Վնասակար է նաև, երբ հաճախ է օգտագործվում չոր սննդամթերք, առանց հեղուկ պարունակող տաք կերակրատեսակների:


3.Ո՞ր սննդամթերքն է հաճախ առաջացնում սննդային թունավորուﬓեր:

Երկար ժամանակ պահված սննդամթերքից հաջախ առաջացնում սննդային թունավորուﬓեր:


4. Թվարկե՛ք թունավորման ախտանիշները:

Հիմնական ախտանիշներն են որովայնի շրջանի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, ընդհանուր թուլությունը։


5. Ի՞նչ ﬕջոցառուﬓեր պետք է ձեռնարկել սուր թունավորուﬓերի ժամանակ:

Այդպիսի դեպքերում կատարում են ստամոքսի լվացում։ 



Մտածե՛ք
Ինչո՞ւ չի կարելի կրծել եղունգները, և ինչո՞ւ դրանք պետք է պարբերաբար
կտրել, կարճացնել:

Որովհետև երբ եղունգները երկարում էն տակը հավաքվում է կեղտ և դկրծելու ժամանակ մանրէները անցնում են մեր օրգանիզմ։

Posted in Կենսաբանություն 8

Ապրիլի 8-14

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթվա առաջադրանքներն են․

Մարսողության համակարգ և կառուցվածքը :

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

  • Մարսողությունը բերանի խոռոչում:

Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով: Բերանի խոռոչում սնունդը մանրացվում է, շաղախվում թքով և տեղի է ունենում մասնակի մարսողություն:  Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև 400 կգ զանգված: Բերանի խոռոչում սննդանյութերի խոնավացման ու մարսման գործընթացում կարևոր դեր ունի թքագեղձերի կողմից արտադրված թուքը: Թքագեղձերը երեք զույգ են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային, որոնց ծորաններով օրվա ընթացքում արտազատվում է ավելի քան մեկ լիտր թուք:

  • Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

  • Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը,

Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:
Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:

Posted in Կենսաբանություն 8

Ապրիլի 1-7

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ առաջադրանքերը․

Լրացուցիչ աշխատանք․

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

Դիմադրողականությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է պահպանել հիգենայի կանոնները


2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:

Անհրաժեշտ է տունը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա:


3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

Քթի խոռոչ ընկնելու դեպքում պետք է բակել մյուս քթանցքը և ուժեղ փչել։ Իսկ շնչափող ընկնելու դեպքում արհեստական հազի միջոցով։

Posted in Կենսաբանություն 8

Մարտի 11-17

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

  1. Շնչառական համակարգ:
  2. Կառուցվածքը:

Շնչառության նշանակությունը

Լրացուցիչ աշխատանք:

Նյութերը նայել, փորձել հասկանալ, 4-5րոպե տևողությամբ  նյութերը թարգմանել և պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում, հղումները ինձ: Հարցերի դեպքում անպայման գրեք։

Պատասխանել հարցերին․

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:

Քթով շնչելու ժամանակ երբ կեղտոտ օդ էնք շնչում փոշի մանրեներ և այլն, կպնելով թարթիչներին դուրս էն շպրտվում փռշտոցի օգնությամբ։ Քթով շնչելու ժամանակ օդը տաքանում է և խոնավանում ինչը պատճառ չի հանդիսանում շուտ չհիվանդանալուն։


2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Որովհետև թոքերի մեջ ավելի կոնկրետ թոքաբշտերի մեջ օդ է լինում։


3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քթով շնչելու ժամանակ երբ կեղտոտ օդ էնք շնչում փոշի մանրեներ և այլն, կպնելով թարթիչներին դուրս էն շպրտվում փռշտոցի օգնությամբ։ Քթով շնչելու ժամանակ օդը տաքանում է և խոնավանում ինչը պատճառ չի հանդիսանում շուտ չհիվանդանալուն։ Իսկ բերանով շնչելու ժամանակ չի օդի հետ միասին թոքեր էն անցնում մանրեներ և փաշիները, և բերանով շնչելու ժամանակ օդը չի տաքանում և խոնավանում ինչի պատճառով շուտ է հիվանդանում երեխան։

Posted in Կենսաբանություն 8

Մարտի 4-10

Սիրել՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  1. Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Սրտամկանի ինֆարկտն առաջանում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ:

2.Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Երբ ուղեղի անոթները խցանվում կամ վնասվում են ուղեղը մնում է առանց սնուցման և առաջանում է գլխուղեղի կաթված:

Ներկայացնելու եմ նոր թեմա ․

Շնչառական համակարգ։

Posted in Կենսաբանություն 8

Փետրվարի 26-ից մարտի 3

Հարգելի՛ սովորողներ, ներկյացնում եմ այս շաբաթվա անելիքները․

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Սրտամկանի ինֆարկտների մեծ մասն առաջանում է կորոնար զարկերակների (սիրտ մատակարարող անոթների) խցանման կամ սպազմի հետևանքով:

Սովորաբար, զարկերակները խցանվում են աթերոսկլերոզի ժամանակ, երբ ճարպային նյութափոխանակության նստվածքները կուտակվում են զարկերակների ներքին պատի վրա և ձևավորում շերտեր։

Սրտամկանի ինֆարկտը կարող է լինել նաև նեղ կորոնար զարկերակների մեջ թրոմբի հետևանք։ Ամենից հաճախ արյան թրոմբները ձևավորվում են այնտեղ, որտեղ զարկերակը արդեն նեղացել է աթերոսկլերոտիկ սալերի պատճառով:

Սրտի կաթվածի վտանգի դեպքում հիվանդը հաճախ է կրծքավանդակում ունենում ճնշման և այրող ցավի զգացում, որը երբեմն ուղեկցվում է քրտնարտադրության, սրտխառնոցի կամ փսխման ուղեկցությամբ: Ցավը տարածվում է կրծքից մինչև ստորին ծնոտ, տարածվում է նաև  որովայնի, ձախ ձեռքի և ձախ ուսի վրա: Կրծքավանդակում կարող է լինել սեղմվածության զգացում։ Շնչառությունը դառնում է հազվադեպ, երկու վայրկյանից ավելի ընդմիջումներով:

2. Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:

    Posted in Կենսաբանություն 8

    Արյան բաղադրություն

    1․Արյան բաղադրության մեջ ինչ դեր ունի լեկոցիտը, կառուցվածք, ֆունկցիա և ինչպես էն առաջանում։

    Լեյկոցիտները օրգանիզմը պաշտպանում էն օտար սպիտակուցներից և մանրէներից։ Բորբոքվածությամբ առաջացած թարախում պարունակում է մեծ քանակի լեյկոցիտ և մանրեներ։ Լեյկոցիտը առաջանում է կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, ապրում է 3-4 օր և քայքայվում փայծախում։ Օտար մարմինների հետ շբվելիս լեյկոցիտները ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց։ Մեկ լեյկոցիտը մեկ ժամում կլանում է 20-30 մանրե։ Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից։

    2․Արյան բաղադրության մեջ ինչ դեր ունի թռոմբոցիտը, կառուցվածք, ֆունկցիա և ինչպես էն առաջանում։

    Թռոմբոցիտները առաջանում են ոսկրածուծում, ապրում են 5-7օր։ Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 400000 թռոմբոցիտ։ Թռոմբոցիտները մասնակցում են արյան մակարդման գործընթացին։

    3․ Արյան բաղադրության մեջ ինչ դեր ունի էրիթրոցիտը, կառուցվածք, ֆունկցիա և ինչպես էն առաջանում։

    Էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ցեղմված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսը, թողնելով ներթափանցած գազերը մեծացնեն թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: Էրիթրոցիտների քանակը կարող է ավենանալ բարձրության վրա գտնվելով թթվածնի պակասից, կամ մկանների շարժման ժամանակ։ 1 մմ³ արյան մեջ կա 4,5−5 մլն էրիթրոցիտ: Էրիթրոցիտները առաջանում են ոսկրածուծում։ Էրիթրոցիտները ունենում են կորիզ, սակայն արյան մեջ մտնելով կորում է կորիզը։ Նրանց հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է։ Էրիթրոցիտները ապրում են 120-130 օր։

    4․ Գտնել հետաքրքիր փաստեր արյան մասին։


    1.    Սիրտը մեծ քանակությամբ արյուն է մղում

    Մարդկային սիրտը յուրահատուկ «աշխատասեր» օրգան է: Ընդամենը 5 րոպեում այն արյունատար համակարգով շրջանառում է 5 լիտր արյուն, իսկ մեկ ժամում՝ 300 լիտր՝ այդ ընթացքում կատարելով 4200 զարկ: Մեկ տարում այն այնքան շատ արյուն է մղում, որ դրանով հնարավոր կլիներ լցնել օլիմպիական լողավազանը՝ 2,5 միլիոն լիտր: Դրա համար ամեն տարի սիրտը ստիպված է լինում կատարել ավելի քան 38,5 միլիոն կծկում:

    2.    Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ապրել առանց արյան

    Ի՞նչ է կատարվում, երբ մարդու սիրտը դադարում է բաբախել: Դեռևս անհիշելի ժամանակներից սրտի կանգը նույնացվում էր մարդու մահվան հետ, սակայն գիտնականները մշակել են մի նոր միջոց, որը թույլ է տալիս փրկել այն մարդկանց, ում սիրտը կանգ է առել: Նրանք այդ մարդկանց պահում են անաբիոզի վիճակում: Այս նոր տեխնոլոգիան ենթադրում է, որ դադարեցվում է մարդկանց ուղեղի և սրտի աշխատանքը, իսկ արյունը փոխարինվում է ֆիզիոլոգիական լուծույթով:

    Այս մեթոդը ջնջում է կյանքի ու մահվան միջև սահմանը: Դրա իրագործման դեպքում հիվանդի մարմինը սառեցվում է մինչև -10-15 °С և քանի որ այդ ջերմաստիճանում նյութափոխանակությունը դադարում է, իսկ արյունը կորցնում է բջիջները թթվածնով հագեցնելու նշանակությունը, ապա հնարավոր է դառնում արյունը փոխարինել աղաջրի լուծույթով:

    3.    Մարդիկ դեռ չեն պարզել, թե ինչու է արյունը բաժանվում խմբերի

    Արդեն մեկ դար է սա համարվում է մեր արյունատար համակարգի ամենամեծ գլուխկոտրուկը: Գիտնականներն այդպես էլ չկարողացան պարզել, թե ինչու են տարբեր մարդիկ ունենում տարբեր խմբի արյուն: Սակայն արյան տարբեր խմբերի գոյության փաստը անժխտելի է, քանի որ դրանք պայմանավորված են արյան բջիջների վրա գտնվող հատուկ մոլեկուլներով:

    Այդ մոլեկուլների միջոցով ֆերմենտները տարբերում են էրիթրոցիտները: Սա է պատճառը, որ արյան փոխներարկում անելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխանելիությունը: Այս կարևոր նախապայմանը հաշվի չառնելու դեպքում օրգանիզմը կարող է չընդունել նոր արյունը:

    Սակայն ո՞րն է արյունը խմբերի բաժանելու անհրաժեշտությունը: Արդյո՞ք ավելի հեշտ չէր լինի մեկ ընդհանուր արյան խումբ ունենալ: Այս և մի շարք այլ հարցեր մինչև օրս այդպես էլ անպատասխան են մնացել:

    4.    Սինթետիկ և խոզի սրտեր

    Քսենոտրանսպլանտացիայի (կենդանական հյուսվածքների փոխպատվաստումը մարդկանց) պատմությունը սկսվել է 1682 թվականից, երբ հոլանդացի բժիշկ Ջոբ Յանսզոն ֆոն Մեեկերենը հայտնեց այն մասին, որ իրեն հաջողվել է «վերանորոգել» ռուս զինվորի գանգը շան ոսկորի կտորի օգնությամբ: Այսօր գիտնականները փորձում են մարդկան խոզի սիրտ փոխպատվաստել: Բացի այդ, նաև ինտենսիվ աշխատանքներ են տարվում մարդու օրգանիզմից դուրս արհեստական սիրտ «աճեցնելու» ուղղությամբ:

    5.    Մարդկային արյունն օգտագործվում է որպես դեղամիջոց

    Էնտուզիաստները պնդում են, որ մարդկային արյունը մի շարք հիվանդությունների՝ գլխացավից մինչև գաստրիտ, բուժման լավագույն դեղամիջոցն է: Այս մեթոդի կողմնակիցները, ովքեր իրենց անվանում են սանգվինարներ, խորհուրդ են տալիս խմել հնարավորինս թարմ արյուն:

    Ավանդական բժշկությունը չի ընդունում, որ մարդկային արյունն ունի բուժիչ հատկություններ: Ամենայն հավանականությամբ, սանգվինարներն իրենց լավ են զգում պլացեբոյի էֆեկտի արդյունքում:

    Posted in Կենսաբանություն 8

    Փետրվարի 12-18

    Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

    Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

    1. Ի՞նչ նյութեր են մտնում արյան պլազմայի բաղադրության ﬔջ:

    Ջուր-90-92%

    Օրգանական նյութեր-8-10%

    Օրգանական աղենրից են սպիտակուցները (7-8%)

    Ածխաջրերը (0,08-
    0,12%)

    Ճարպերը (0,5-1%)


    Անօրգանական նյութերից աղերը կազմում են 0,9%:


    2. Ի՞նչ նշանակություն ունի պլազմայի բաղադրության կայունությունը:

    Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:


    3.Արյան մակարդումը արյան ո՞ր գործառույթն է:

    Արյան մակարդուﬓ օրգանիզﬕ պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է ﬖասված անոթի լուսանցքը, և կանխվում հետագա արյունահոսությունը:


    4.Որո՞նք են արյան գործառույթները:

    Արյունն օրգանիզﬕ բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և
    սննդանյութեր, այնտեղից հեռաց նում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Բացի այդ, արյան
    մակարդումը խոչընդոտում է ﬖասված ա նոթի պատից հիվանդաբեր
    մանրէների թափանցուﬓ օրգանիզմ:


    5.Որո՞նք են լեյկոցիտների գործառույթները:

    Լեյկոցիտներն օրգանիզ ը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից:
    Բորբոքային գործընթացներից առաջացած թարախը պարունակում է
    ﬔծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտ ներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան
    հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են
    թափառող բջիջներ։


    6. Ի՞նչ դեր են կատարում թրոմբոցիտները:

    Մասնակցում են արյան
    մակարդման գործընթացին:

    Posted in Կենսաբանություն 8, Uncategorized

    Դեկտեմբերի 4-10

    Ընկերներ ջան, այս շաբաթ աշխատանքներն են․

    Դուք ներկայացնելու եք․

    Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

    Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

    slide_4.jpg

    Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

    Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

    Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

    middle_ear_intro.jpg

    Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

    Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

    Vnutrennee_uho(2).png

    Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

    Լրացուցիչ աշխատանք․

    Մտածե՛ք
    Լսողական ոսկրիկների գործառույթի խախտուﬓ առաջ է բերում լսողության թուլացում, բայց լսողությունը լրիվ չի կորչում: Ինչո՞ւ: Ձայնի փոխանցումը խխունջին իրականանում է ձայնային ոսկրիկների ﬕջոցով: Արդյոք գոյություն ունի՞ ձայնի փոխանցման այլ ուղի:

    Posted in Կենսաբանություն 8

    Նոյեմբեր ամսվա ամփոփում

    1. Ներկայացնել գլխուղեղի կառուցվածկը, բաժինները և դրանց կատարած ֆունկցիան։

    Գլխուղեղը մարդու մարմնի կարևորագույն օրգանն է։ Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից: Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղները կազմում են ուղեղաբունը:

    2. Վերցնել գլխուղեղի մեկ բաժին և ներկայացնել ինչ տեղի կունենա մարդու հետ, եթե այդ բաժինը վնասվի կամ չլինի։

    Կամրջակը գլխուղեղի կարևոր մասն է, այդ բաժինը ինֆորմացին փոխանցում է գլխուղեղի տարբեր բաժինների։ Եթե այդ բաժինը վնասվի մարդի չի կարող ինֆորմացիա ստանալ։

    3. Տեսողական վերլուծչի օժանդակ հարմարանքներ։

    Հոնքեր, թարթիչներ, կոպեր, արցունքագեղձեր և ակնագունդը շարժող մկանները:

    4. Տեսողության բաժինները և կատարած ֆունկցիաները։

    5. Տեսողական հիվանդություններ։

    Տեսողական վերլուծիչը կարող է շատ խախտումներ ունենալ, և այդ խախտումների արդյունքում առաջանում են տեսողական հիվանդություններ: Կան բազմազան տեսողության հիվանդություններ.

    • կատարակտ
    • գլաուկոմա
    • միոպիա
    • ռետինոպատիա
    • ռետինոբլաստոմա
    • դալտանիզմ
    • դեմոդեկոզ
    • աչքերի այրվածք
    • կերատիտ
    • իրիդոցիկլին
    • կոնյուկտիվիտ
    • Կարճատեսություն
    • Հեռատեսություն

    Դալտոնիզմը սովորաբար մարդիկ ունենում են գենետիկ։ Բայց այն կարող է առաջանալ նաև վնասվածքի կամ տեսողական նյարդի հիվանդությունների պատչառով։ Դալտոնիզմը այն հիվանդությունն է երբ մարդը չի կարողանում տարբերել գուները և երանգները։

    6. Նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքների հղումները։

    Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3

    Նոյեմբերի 20-26

    Նոյեմբերի 13-19

    Նոյեմբերի 6-12

    Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5