Posted in Քիմիա 8

Ապրիլի 15-19

Սովորել ՝ Թթվային օքսիդներ։ Թթուներ։

Թթուներ: Հիմքեր: Աղեր

Բոլոր լուծելի թթուները, հիմքերը և աղերը էլեկտրոլիտներ են: Ջրում լուծելիս դրանք դիսոցվում են դրական և բացասական իոնների.

5a206e0d.png

Ի՞նչն է ընդհանուրը միացությունների նույն դասին պատկանող էլեկտրոլիտների դիսոցման գործընթացում:

Նախորդ բաժիններից դու արդեն գիտես. քլորաջրածին գազը ջրում լուծելիս դիպոլ-դիպոլային փոխազդեցության հետևանքով այն դիսոցվում է՝ ըստ հետևյալ հավասարման. HCl→H++Cl−, առաջացնելով ջրածնի կատիոն և քլորիդ անիոն:

Screenshot_9.png

Նույն կերպ են դիսոցվում նաև մյուս թթուները, օրինակ. HNO3→H++NO−3, հետևաբար.

Թթուներն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից ստացվում են ջրածնի կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ:

Ջրային լուծույթներում թթուների բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են ջրածնի հիդրատացված կատիոնների առկայությամբ:

Ջրածնի կատիոնները թթուների ջրային լուծույթներում հիդրատացվում են, վերածվելով հիդրօքսոնիում իոնների. H++H2O→H3O+

Հետևաբար թթուների դիսոցման հավասարումները ավելի ճշգրիտ ձևով ներկայացվում են ջրի մոլեկուլների մասնակցությամբ. օրինակ՝

HCl+H2O⇄H3O++Cl−, կամ HNO3+H2O→H3O++NO−3

Ըստ դիսոցման ժամանակ առաջացած ջրածնի կատիոնների թվի՝ թթուները լինում են.

միահիմն՝ HJ,HNO2,HClO4,HClO,CH3COOH և այլն,

երկհիմն՝ H2SO4,H2SO3,H2CO3,H2SeO3,H3PO3 և այլն,

եռահիմն՝ H3PO4,H3AsO4 և այլն,

քառահիմն՝ H4P2O7 և այլն: 

Որոշ դեպքերում թթվի մոլեկուլում առկա ջրածնի ատոմների թիվը չի համընկնում թթվի հիմնայնության հետ. օրինակ CH3COOH-ը միահիմն թթու է, թեև նրա մոլեկուլում ջրածնի չորս ատոմներ կան, իսկ H3PO3-ը երկհիմն թթու է:

Բազմահիմն թթուները դիսոցվում են աստիճանաբար, օրինակ.

H2SO3⇄H++HSO−3HSO−3⇄H++SO2−3

Ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:

Նույն տարրի առաջացրած թթվածնավոր թթուներից առավել ուժեղ էլեկտրոլիտ է տարրի առավել մեծ օքսիդացման աստիճանին համապատասխանող թթուն: 

Օրինակ՝ ծծմբական թթուն ուժեղ թթու է, իսկ ծծմբայինը՝ թույլ:

Համեմատելով հիմքերի դիսոցման հավասարումները՝

NaOH→Na++OH−,NH4OH⇄NH+4+OH−, կարելի է եզրակացնել.

Հիմքերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից առաջանում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և հիդրօքսիդ՝ OH− անիոններ:

Ջրային լուծույթներում հիմքերի բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են հիդրօքսիդ անիոնների առկայությամբ:

Օքսիդացման +2 (և ավելի) աստիճան դրսևորող մետաղների հիդրօքսիդները՝ բազմաթթու հիմքերը դիսոցվում են աստիճանաբար:

Օրինակ՝

Ba(OH)→BaOH++OH−2I փուլ

BaOH+⇄Ba2++OH−II փուլ

ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:

Տարբեր աղերի դիսոցման հավասարումները համեմատելով՝

Na2CO3→2Na++CO2−3AlCl3→Al3++3Cl−NH4NO3→NH+4+NO−3

կարող ենք եզրակացնել.

Աղերն էլեկտրոլիտներ են, որոնք դիսոցվելիս առաջացնում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և թթվային մնացորդի անիոններ:

Ի տարբերություն բազմահիմն թթուների և բազմաթթու հիմքերի, աղերը դիսոցվում են անմիջապես ու լրիվ, այդ էլեկտրոլիտներն ատիճանաբար չեն դիսոցվում:

tumblr_inline_mira2z5bn01rb0gn5.bmp

Աղերն ընդհանուր հատկություններ չունեն. աղերի հատկությունները պայամանավորված են և՛ կատիոններով, և՛ անիոններով:

Թթուների, հիմքերի և աղերի անգույն լուծույթները միմյանցից կարելի է տարբերել թթվահիմնային հայտանյութերի միջոցով: 

Օրինակ՝ լակմուսը թթուների ջրային լուծույթում ձեռք է բերում կարմիր գույն, հիմքերում՝ կապույտ, իսկ չհիդրոլիզվող աղերի ջրային լուծույթում պահպանում է իր գույնը՝ մանուշակագույնը.

elektroltichna-disocacya-rvnyannya-stupn-konstanta-reakcyi_535.jpeg

Վարժություններ

1)Առաջին սյունակում տրված ռեակցիաների հավասարումների ձախ մասին համապատասխան երկրորդ սյունակից ընտրե՛ք աջ մասը.

2)Լրացրու՛ բաց թողնված բառը թթուների, հիմքերի և աղերի էլեկտրոլիտային դիսոցման վերաբերյալ` հետևյալ նախադասությունում.

Աղերը դիսոցվում են անմիջապես և լրիվ:

Պատասխան՝  դիսոցվում

3)Ըստ քիմիական հատկությունների, ո՞ր տիպի օքսիդներին է պատկանում BeO:

  • հիմնային
  • թթվային
  • երկդիմի

4)Տրված է նյութ՝  նատրիումի օքսիդ:

Կազմի՛ր քիմիական բանաձևը 

Հաշվի՛ր տրված նյութի մոլային զանգվածը  

Բանաձև՝  

Մոլային զանգված՝  ….գ/մոլ

5)Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

(պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

Պատասխան՝  …%

6)Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

(պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

Պատասխան՝ …%

Posted in Քիմիա 8

Ապրիլի 8-12

Սովորել՝ Ջրածին։ Հասկացողություն թթուների և աղերի մասին։

Էջ՝ 129-133

Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է: 

images.png

ջրածին տարրի նշանը

Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

download (3).jpg

 ջրածնի ատոմի կառուցվածքը

Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

H0−1e→H+

Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1օքսիդացման աստիճան:  

H0+1e−→−H−

Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11 %-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ: 

Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում: 

Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ`        պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:

images (4).jpg
images.jpg

                                                     ջրածնի իզոտոպները

Ջրածին տարրն առաջացնում է ջրածին պարզ նյութը՝  

images (2).png

Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝

download.jpg

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր դեպքում է խոսքը վերաբերում ջրածնին՝ որպես քիմիական տարրի.
  2. ա) ջրածին պարունակում է մարդու օրգանիզմը,
  3. բ) ջրածնի լուծելիությունը ջրում վատ է,
  4. գ) ջրածնի զանգվածային բաժինը ջրում ≈11% է:

  1. Թվարկե՛ք հինգ նյութ, որոնց կազմում ջրածին տարր է առկա:

  1. Ինչո՞ւ մոլեկուլային ջրածինը չի հանդիպում Երկրի մթնոլորտի ցածր շերտերում:

  1. Որքա՞ն է 8 գ զանգվածով ջրածնի
  2. ա) նյութաքանակը (մոլ),
  3. բ) ծավալը

  1. Ո՞ր դեպքում է ջրածնի զանգվածն ավելի մեծ՝ 1 մոլ ջրո՞ւմ, թե՞ 0,5 մոլ մեթանում:

  1. Ջրի զանգվածը Երկիր մոլորակի վրա ≈1,45-10 կգ է: Ի՞նչ զանգվածով (կգ) ջրածին է պարունակում ջուրը:

11

  1. Հաշվե՛ք ատոմների թիվը 20 գ զանգվածով մոլեկուլային ջրածնում:

40

  1. Որքա՞ն է ջրածնի զանգվածային բաժինը (%) էթիլսպիրտում՝ C2H5OH:

  1. Ի՞նչ զանգվածով (գ) ցինկ կպահանջվի աղաթթվից 1,12 լ ջրածին դուրս մղելու համար:
Posted in Քիմիա 8

Մարտի 29-ից ապրիլի 7

Նախագիծ՝ Զատկային ծես

Սիրելի սովորողներ ,տանը` ընտանեկան միջավայրում պատրաստել ծիսական զատիկի ձվերի ներկումը ։ Մեկնաբանել բնական ներկանյութերի և քիմիական գույների տարբերությունը ։ Ձեր ընտրված գունանյութերի և զարդարված ծիսական զատիկի ձուն, ներկայացնել և մեկնաբանել տեսանյութերով և պատկերներով։ 

Նպատակը՝

  1. Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի  կատարման սովորույթները և ֆրանք դարձնել ուսումնական
  2. Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
  3. Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
  4. Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար 
  • Բացատրել ծեսի իմաստը
  • Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար
  • Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
  • Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին
  • Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը
  • Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:

Նյութերը տեղադրել բլոգներում,հղումները ուղարկել ինձ:

Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար

Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու համար, որոնք ծառայում են որպես զարդարանք: Իսկ ուտելու ձվերը գունավորելու համար գերադասելի է օգտագործել ավանդական մեթոդներ ու բնական ներկանյութեր, քանի որ Ձեր ընտանիքի անդամների առողջությունն ու ապահով լինելն ամենից կարևոր է:
Ներկայացնում ենք բնական ներկանյութեր , որոնք օգնում են ստանալ վառ գույներ ու բացարձակ անվնաս են:

Օգտակար խորհուրդներ՝

Հղումը՝


Որպեսզի ստանաք առավել հագեցած և նուրբ երանգ, հարկավոր է օգտագործել միայն սպիտակ ձվեր:
Ձվերը բնական նյութերով ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանք լավ լվանալ ու մաքրել քացախով, որպեսզի գույններն ավելի լավ ստացվեն:
Ձվերը ներկելուց հետո պետք է դրանք մաքրել ձիթայուղով՝ գույնն առավել վառ դարձնելու ու փայլ հաղորդելու համար:

Ձվի բաղադրությունը

Ձուն բաղկացած է 12% կեղևից, 56% -ը սպիտակուցից և 32% դեղնուցից: Կեղևի տակ անմիջապես գտնվում են երկու թաղանթ՝ արտաքին և ներքին թաղանթները: Այս թաղանթները պաշտպանում են ձվի պարունակությունը բակտերիաներից: Ձվի կեղևը պարունակում է 3% ֆոսֆոր և մագնեզիում, նատրիում, կալիում, ցինկ, մանգան, երկաթ, պղինձ և այլ օրգանական բաղադրիչներ:

Ձվի սպիտակուցի մասին

Ձվի սպիտակուցը թափանցիկ բան է, որը շրջապատում է ձվի դեղնուցը: Ձվի սպիտակուցը ծառայում է որպես դեղնուցի հարվածից պաշտպանելու համար և սննդարար նյութեր է ապահովում զարգացող սաղմին (բեղմնավորված ձվերում): Այն նաև աներևակայելի սննդարար մթերք է:

Ձվի դեղնուցի մասին

Ձվի դեղնուցը կազմված է մոտավորապես 50% խոնավությունից և 50% պինդ նյութերից: Պինդ նյութերից 17%-ը սպիտակուցներն են, 30%-ը՝ ճարպերը և էմուլգատորները (հիմնականում լեցիտինը, որը կազմում է դեղնուցի մոտ 10%-ը), իսկ 3%-ը՝ հանքային մոխիրից և դեղնավուն կարոտինոիդ պիգմենտներից, որոնք դեղնուցին տալիս են իրենց հատկությունները և գույն:

Ձուն նաև պարունակում է օգտակար քանակությամբ A, E, B5, B12 վիտամիններ, ինչպես նաև երկաթ, յոդ և ֆոսֆոր՝ բոլոր կենսական սնուցիչները ձեր առողջ և հավասարակշռված սննդակարգին աջակցելու համար:

Posted in Քիմիա 8

Փետրվարի 12-16

Սովորել՝ Թթվածնի ֆիզիկական հատկությունները և ստացումը։

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100ծավալ սառցաջրում (0°𝐶) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°𝐶-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°𝐶-ում, իսկ պնդանում է  −219°𝐶-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

Թթվածնի ստացումը

Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի (𝐻𝑔𝑂) քայքայումից:

2𝐻𝑔𝑂=𝑡°2𝐻𝑔+Օ2

Սնդիկի օքսիդ

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝

1. Հեղուկ օդից

2. Ջրի էլեկտրոլիզից

2𝐻2Օ=2𝐻2+𝑂2

Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:

1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝

2𝐾𝑀𝑛𝑂4=𝑡°𝐾2𝑀𝑛𝑂2+𝑀𝑛𝑂4+𝑂2

2.Կալիումի քլորատի քայքայումից՝

2𝐾𝐶𝑙𝑂3=𝑡°,𝑀𝑛𝑂22𝐾𝐶𝑙+3𝑂2

3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝

2𝐻2𝑂2=2𝐻2𝑂+𝑂2

4. Կալիումի նիտրատի քայքայումից՝

2𝐾𝑁𝑂3=𝑡°2𝐾𝑁𝑂2+𝑂2

Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

Posted in Քիմիա 8

Փետրվարի 5-9

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,

O

բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները,

32

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,

8

դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,

  1. Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։

6

7.Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):

    Խմբային աշխատանք

    Օգտվելով տվյալներից՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է որոշի.

    ա) թթվածին տարրի զանգվածն իր օրգանիզմում,

    բ) թթվածնի ծավալը դասասենյակում:

    Առաջադրանք

    Սլաքների օգնությամբ ցույց տվեք թթվածնի շրջապտույտը բնության մեջ.

    Posted in Քիմիա 8

    Ինքնաստուգում

    Նոյեմբերի 27-ից Դեկտեմբերի 1

    1) Ո՞րն է նյութի քանակի միավորը

    Ա) լիտր

    Բ)կգ

    Գ)մոլ

    2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

    Ա)ազոտ

    Բ) ֆոսֆոր

    Գ) այլումին

    Դ) Արսեն 

    3)Ո՞րն է ածխաթթու գազի բանաձևը

    CO2

    4)Որու՞մ է պղնձի զանգվածային բաժինը ամենամեծը 

    Ա)Cu0

    Բ)CuCl2

    Գ)Cu20

    Դ)CuSO4

    5)Սահմանել քիմիական երևույթ հասկացությունը։ Առաջարկել առնվազն երկու օրինակ։

    Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

    Թղթի այրումը, մետաղի ժանգոտումը

    6) Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները։ Բերել օրինակներ։

    As- մարդու անունով։

    Fr- երկրի անունով։

    7)Գրել։ Կերակրի աղի և շաքարի քիմիական բանաձևը։

    NaCl, CnH2nOn

    8)Ո՞ր հարկում և ո՞ր բնակարանում է ապրում ածխածին տարրը։

    2-րդ պարբերություն, 4-րդ խումբ, 6-րդ բնակարան։

    9)Որքա՞ն է պրոտոնի լիցքը 

    Ա) 0

    Բ)+1

    Գ)-1

    Դ) Z

    10)Ո՞ր օրենքի սահմանումն է «քիմիական ռեակցիայում ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանք ընդհանուր զանգվածին».

    1. Ավոգադրոյի օրենք
    2. բաղադրության հաստատունության օրենք
    3. զանգվածի պահպանման օրենք

    11)Ինչպե՞ս է կոչվում այն թիվը, որը դրվում է ռեակցիայի հավասարման մեր քիմիական բանաձևերից առաջ,

    1. ինդեքս

    2.զանգված

    1. գործակից
    2. հարաբերական մոլեկուլային զանգված

    12)Հետևյալ ռեակցիաներից ո՞րն է միացման ռեակցիաի հավասարում,

    1. Pb+S PbS
    2. 2HgO= 2Hg + O2

    3, CaCOg = CaO + CO,

    13)Հետևյալ քիմիական հավասարման մեջ ո՞ր նյութն է ծածկագրված հարցական նշանի տակ,

    2Mg + ? = 2MgO

    O2

    14) Տեղադրեք գործակիցները, նշե՛ք յուրաքանչյուր ռեակցիայի տեսակն ըստ մոլեկուլների թվի փոփոխության և ջերմէֆեկտի.

    ш) H2 + O2 → H2O + 484 42

    p) CaCO3 → CaO + CO2 — 177 42

    q) Fe + O2→ Fe3O4 +1117 42

    n) HgO Hg + O2 — 182 42

    15) Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ, որն ընթանում է տաքացման պայմաններում:

    Լուցկու այրում

    16) Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

    կաթի թթվելը

    17) Ի՞նչ միավորներով է արտահայտվում քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը:

    Կիլոջոուլ

    18) Ո՞ր պնդումն է ճիշտ քիմիական ռեակցիային ուղեկցող ջերմային էներգիայի վերաբերյալ.

    ա) միայն անջատվում է

    բ) միայն կլանվում է

    գ) հաստատուն մեծություն է

    դ) կարող է և՛ անջատվել, և՛ կլանվել

    19) Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

    հեռախոս

    20) Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

    Մարմին պատրսատված նյութից։

    21) Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
    ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

    22) Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.

    ա) մետաղյա լար բ) երկաթե պատառաքաղ գ) կաշվե գնդակ դ) ապակե բաժակ ե) ռեզինե քանոն զ) փայտե սեղան

    23) Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
    ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) եր­ կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:

    24) Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

    Hg, Au

    25) Պարբերական աղյուսակից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց լարիներեն անվանումների սկզբնարառը H է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հայերեն անվանումներն ու հարաբերական ատոմային զանգվածները։

    H-Ջրածին 1

    He-Հելիում 4

    Hf-Հաֆնիում 178

    Hg-Սնդիկ 200

    Hs-Հասիում 265

    26) Պարբերական աղյուսակի կարճ (առաջին երեք) պարբերություններից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց հայերեն անվանումների սկզբնարառն Ա է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածները։

    Ալյումին, ազոտ, արգոն, ածխածին

    27) Հետևյալ քիմիական տարրերից երկու սյունակով դո՛ւր գրեք մետաղներն ու ոչ մետաղները.

    ծծումբ, երկաթ, ալյումին, ջրածին, նատրիում, սնդիկ,ֆոսֆոր, բրոմ։

    մետաղ-երկաթ,ալյումին,սնդիկ,

    ոչ մետաղ-Ծծումբ,ջրածին,նատրիում,ֆոսֆոր,բրոմ։

    Posted in Քիմիա 8

    Լաբարատոր փորձ

    Նոյեմբերի 20-24

    Նոր թեմա

    Լաբորատոր փորձ

    Փորձանոթի մեջ մալաքիտի՝ (CuOH)2CO3, կանաչ փոշի լցնենք և այն փակենք ծնկաձև գազատար խողովակ ունեցող խցանով

    Մալաքիտի քայքայումը

    Փորձանոթը հորիզոնական դիրքով ամրացնենք լաբորատոր կալանի թաթին: Գազատար խողովակի ծայրն իջեցնենք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիտը տաքացնենք: Կանաչ փոշին վերածվում է սև փոշու՝ պղնձի(II) օքսիդի՝ CuO, իսկ փորձանոթի պատերին ջրի կաթիլներ են նստում: Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը։ Դա հաստատում է, որ ածխաթթու գազ է ստացվել: Այս փորձը ցույց է տալիս, որ մալաքիտի քայքայումից երեք նոր բարդ նյութ է առաջանում։

    (CuOH)2CO3 = 2CuO + H2O + CO2

    Շատ հաճախ ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է լինում նյութերը տաքացնել: Նման դեպքերում քիմիական հավասարումներում հավասարման նշանի կամ սլաքի վերևում դրվում է ( t°) նշանը.

    (CuOH)2CO3 2CuO + H2O + CO2

    Քայքայման է կոչվում այն ռեակցիան, որի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր։

    Posted in Քիմիա 8

    Հոկտեմբերի 16-20

    Սովորել՝

    Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված

    Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

    Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

    Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): 

    Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի  0,012 կգ -ը: 

    Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

    Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

    Վարժություններ

    1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:
    1.32 x 1025

    2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զանգվածով նմուշում:
    9.03 x 1024

    3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

    ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

    բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

    գ) 8 պրոտոն, 8 էլեկտրոն, 8 նեյտրոն

    4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.
    N5

    5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

    m=n•M
    1.204 x 1023

    Posted in Քիմիա 8

    Նոյեմբերի 13-17

    Дата: 11 ноября, 2023Автор: varsenikgrigoryanblog0 Комментарии

    Սովորել էջ՝ 36-40

    Թեմա- Քիմիական ռեակցիաներ և հավասարումներ

    Դիտել ՝ https://youtu.be/IgwTmmQWzdY?si=gjRGM9p6Bz_bOURr

    Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:

    Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:

    Քիմիական հավասարումը  ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:

    Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը

    1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):

    2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:

    3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:

    Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:

    Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման + նշան է դրվում: Ելանյութերի և վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք (→):

    4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.

    Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին,  հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման (=) նշանով:

    Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (1 թիվը որպես գործակից չի գրվում):