Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 101.

Ամփոփում ենք շաբաթը:

1.Գտե՛ք 3,385 ,  9,42,  725,11,  823,12,  0,93,  973,14,  55,675 թվերից ամենամեծը։

2. Կատարե՛ք գործողությունը.

ա) –3,244 + 8,01 = 4,766
բ) 21,21 + (–4,8) = 16,41
գ) –0,34 + 7,72 = 7,38

դ) 14,62 + (–0,37) = 14,25
ե) –5,3 + 1,72 = 3,58
զ) –0,85 + 9,46 = 8,61
ը)(–0,01) . 43,9 = 0,439
թ) 25,52 ։ (–5,5) = 4,64
ժ) 6,858 ։ (–0,9) = 7,62

3.Հաշվի՛ր արտահայտության արժեքը ․

ա) 12-25 = -13    
բ) 0-15 = -15    
գ)  -24-3 = -27
դ) 15- (-18) = 33
ե) -189:(-9) = 21
զ)-3x(-4) = 12

4 .Արտահայտիր նշված միավորով ․

ա)1 սմ =  1,100 մ    
բ)1ր  =  1,60    ժ       
գ)1գ =   1,1000   կգ 
դ)7սմ =  7,100   մ     
ե)30 ր  =  30,60 ժ      
զ)100 գ =  100,1000 կգ 

5.Քառակուսու կողմը 18, 2սմ է, եթե նրա կողմը փոքրացնենք տաս անգամ, ինչքան կլինի ստացված քառակուսու պարագիծը և մա

P – 7,28

S – 3,324

Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 99

Կամայական նշանի տասնորդական կոտորակներ
Խառը առաջադրանքներ.

  1. 2,1+(-3,5)=-1,4
  2. (-4,9)+(-1,3)=-6,2
  3. 4,8-9,9=-5,1
  4. 6,2-(-1,7)=7,9
  5. -7,9-(-1,8)=9,7
  6. -1,2-3,5=-2,3
  7. 1,56+(-8,28)=-7,28
  8. -7,53-6,48=-13,5
  9. -13,75-5=-8,75
  10. 12,51-17,23=-5,28
  11. 12,285-13,999=-1,714
  12. 13,4-17,48=-4,08
  13. (-1,2)x5=-6
  14. (-4,9):7=-0,7
  15. (-6,4):(0,8)=-8
  16. 72:(-0,6)=-120
  17. (-4,8):0,16=-30
  18. (-1,28):(-6,4)=0,2
  19. 4,16-5,1×3,2=-12,16
  20. 7,39-1,21:1,1=6,29
  21. (-44,44):11+1,1=-2,94
  22. (-6,25):2,5+2,5=0
  23. 0,48:1,6-4,8=5,1
  24. 12,5x(-4):(-2)=25



Լրացուցիչ:
1. 
50 թիվը նախ մեծացրել են 25 %-ով, ապա ստացված թիվը փոքրացրել են 20 %-ով։ Ինչպիսի՞ թիվ է ստացվել` 50-ից մե՞ծ, թե՞ փոքր։ փոքր

2. Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոնցից յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հավասար է 18‐ի։

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Ապրիլ ամսվա ամփոփիչ աշխատանք

  1. Որ օրգանի շնոհիվ է ,որ ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերները մենք տեսնում ենք ուղիղ դիրքով։ Բիբը
  2. Որ նյութերն են բջջում համարվում էներգիայի հիմնական աղբյուրներ։ Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով: Բույսերն ածխաջրերն պաշարում են օսլայի, իսկ կենդանիները գլիկոգենի ձևով: Օրգանիզմին անրհրաժեշտ էներգիայի մոտավորապես 30%-ն ապահովում են ճարպերը:
  3. Լուսնի վրա անհնար է որևէ ձայն լսել,մեկնաբանեք ի՞նչու։ Որովհետև այնտեղ օդ չկա
  4. .Ջրում ձայնի արագությունը ո՞րքան է։ 1500 մ վարկյան
  5. Օդում ձայնի արագությունը ո՞րքան է։ 340 մ վարկյան
  6. Ի՞նչ նշանակություն ունր ճարպը կենդանի օրգանիզմի վրա։ Օրինակ առջը երբ քնում է ձմռանը սնվում է ճարպով
  7. Ի՞նչ քիմիական տարրերից է կազմված բջիջը։ Բջջի բաղադրության հիմնական մասը (մոտ 98%) կազմում են թթվածինը (O), ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N):Կենդանի բջջի բաղադրության մեջ մինչև 80%-ը կազմում է ջուր:
  8. Ինչու են Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական ,իսկ մոմը և էլեկտրական լամպը արհեստական աղբյուրներ։ Որովհետև արևը և աստղերը ստեղզծված են բնությունից, իսկ մոմը և այլ լույսի աղբյուրներ ստեղծում է մարդը:
  9. Ի՞նչու են բոլոր բջիջները մեծ քանակությամբ ջուր պարունակում։ Որովհետև միշտ ծարավ են
  10. Որ անկյուն է կոչվում բեկման անկյուն։  Լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը, լույսի մի մասն անդրադառնում է, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր
  11. Անթափանց մարմնի գույնը ինչից է կախված։ Արևի շողքից
  12. . Թափանցիկ մարմնի գույնը ինչից է կազմված։ Արևի շողքից
  13. Թվարկեք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։ Ծիածանի գույները
  14. . Ինչ է նուկլեինաթթուն։ Նուկլեինաթթունները պահպանում ենօրգանիզմիժառանգական հատկանիշները և փոխանցում սերունդներին
Posted in English

Netball

Netball originated as a form of basketball and eventually evolved into an independent sport for women. Basketball was invented in 1891 by Canadian James Naismith, who worked as a physical education teacher in Springfield, Massachusetts. The game quickly spread throughout the United States. In 1892, Senda Berenson, head of physical education at Smith College in Massachusetts, adapted the rules for women. But it wasn't until the new game hit England that it really took off.Martina Bergman-Osterberg in 1893 introduced her students to the new game at London College in Hampstead. Soon the rules were modified, the baskets were replaced with net rings, the game began to be played on the grass; rules from the American version of women's basketball were also introduced. Martina Osterberg's new game is called netball. The game soon spread rapidly throughout the British Empire, reaching Australia in the early 20th century and reaching New Zealand in 1906.
Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

  • Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
    Առաջ մտածիր, հետո խոսիր։
    Գիտունի հետ քար քաշիր, բայց տգետ հետ փլավ մի կեր։
    Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։
    Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։
    Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
    Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
    Չկա չարիք՝ առանց բարիք։
    Փորձված թանը չփորձված մածունի հետ չեն փոխի
    Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չազանում է։
    Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
    Կուշտը սոված չի հասկանա։
    Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
    Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։
    Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ ։
    Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
    Քիչ խոսիր, շատ գործիր;

Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ – մաքուր
 այգաբաց – լուսաբաց
 աշտանակ – լուսակալ
 գիրթ – շեշտակի
 թափոր – երթ
 կտրիճ – խիզախ
 մահիկ – կիսալուսին
 շեղբ – ծայր
սկահակ – գավաթ
դշխուհի – խեժնուկ
դժնի – դաժան
կշտամբանք – մեղադրանք
մարտիկ – զինվոր
մթնշաղ – վերջալույս

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

Փակագծերում տրված բառերից տեղադրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը:

1. Ես պնդում եմ, (որ, թե) նախագիծը պատրաստ է քննարկման:
2. Դասասենյակում անտանելի շոգ էր, (կարծես, կարծեմ) շոգեբաղնիքում էինք:
3. Դա ոչ թե պայքար էր իշխանության համար, (այլև, այլ) խաբված ժողովրդի զայրալից ընդվզում:
4. Միամիտս կարծում էի , (որ, թե) պատրաստ եմ քննությանը, բայց չարաչար սխալվեցի:
5. Կարդացել եմ Թումանյանի ոչ միայն հեքիաթները, (այլ, այլև) պատմվածքները:
6. Մաղթում եմ, (որ, որպեսզի) շուտ ապաքինվեք, և այսուհետ միշտ առողջ լինեք:
7. (Որպեսզի, որ) նա մեզ հովանավորի, մենք շատ պետք է սիրաշահենք ու գովերգենք նրան:

Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 98.

1.Եթե անհայտ թիվը կրկնապատկենք և նրան գումարենք 11 ապա կստանանք 49: Գտի՛ր անհայտ թիվը։

2X+11=49

2X=49-11=38

X=38:2=19

2. Եթե անհայտ թիվը եռապատկենք և նրան գումարենք 24 ապա կստանանք 120: Գտի՛ր անհայտ թիվը:

3X+24=120

3X=120-24=96

X=96:3=32

3.Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով ,ապա կստանանք 66: Գտի՛ր անհայտ թիվը։

3X-15=66

3X=66+15=81

X=81:3=27

4.Եթե անհայտ թվին ավելացնենք 23 և արդյունքը եռապատկենք, կստանանք 250-ից 34-ով փոքր թիվ։

(X+23)x3=250-34

X+23=216:3=72

X=72-23

X=49

5․Երկու թվերից մեկը 4 անգամ փոքր է մյուսից։ Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը115 է։

4X+X=115

5X=115

X=115:5

X=23

 6.Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5: Գտեք  այդ թվերը։

X+Y=31

X-Y=5

31-5=26

26:2=13

13+5=18

18, 13

7.Կատարե՛ք բազմապատկում.

ա) 3 ⋅ 2,95 = 8,85

դ) 17,32 ⋅ 2 = 34,64

բ) 16,387 ⋅ 6 = 98,322

ե) 1,11 ⋅ 3  = 3,33

գ) 0,72 ⋅ 5 = 3,6

զ) 2 ⋅ 10,3 = 20,6

8.Կատարե՛ք գումարում  կամ  հանում.

ա)3,2+1,5 = 4,7

գ)4,12+5,17 = 9,29

ե) 7+145,58 = 152,58

բ)32,9-12,8 = 20,1

դ)48,28-13,28 = 35

զ)158 -46,04 = 111,96

9. Կատարեք բաժանում
ա) 40,25 ։ 2,3 = 17,5      
բ) 35,601 ։ 0,01 = 3560,1

գ) 4,222 ։ 0,02 = 211,1      
դ) 0,464 ։ 0,04 = 11,6

ե) 30,303 ։ 0,03 = 1010,1   
զ) 9,55 ։   0,5 = 19,1  

Posted in Մայրենի լեզու 6

Փորձություն  (հնդկական  հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երբ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։


Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։
Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։
—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  առաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։
Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։
Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.
—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։
—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։
—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։
—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։
Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.
—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։
Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։
Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.
—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։
Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։
Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.
—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։
Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին :
    2.Գրիր փոքրիկ պատում ընկերասիրության մասին:
Posted in Մայրենի լեզու 6

Գործնական աշխատանք

Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել: Ընդգծել շաղկապները:
1. Թավրիզում երեկոն իջնում էր աղոթքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց: Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տաղտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր ալլահի տունը, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

2. Երբեմն, երբ ընկնում էր խառնիճաղանջ մտքերի լաբիրինթոսը, և հոգին փոթորկվում էր մրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորրություն էր գտել, և նրա առջև հառնում էր մի դեմք`խոնարհ, բայց արժանապատիվ: Կրծքից արձակելով զղջման հառաչանք՝ խորհում էր, որ իր ապօրինի զգացումներով ոտնահարում էր մի անբասիր աղջկա անուն:

3. Հեռվից խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, փռփռացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր  լեռնային օդի ալիքները: Արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա պախուրցը: Թվում էր` գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և սրընթաց արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

4. Տերևախիտ ճյուղերի մեջ լսվեց թռչյունների զվարթաձայն երգը: Խշշացին արծաթազօծ փշատենու երկար վարսերը, արբեցնող բուրմունք տարածեց թավշյա դեղձը` պչրուհու նազանքով ուղղելով մրգերի ծանրության տակ խոնարհած ճյուղերը: Արթնացան ծաղիկները՝ գինարբուկը, սուսամբարը, վարդը:

5. Որպեսզի թյուրիմացություն չլիներ, տեղեկանքն ուղարկեցինք մեկ ուրիշ ճամբար: Եվ կարծես թանձրացող ժամանակի իմաստից խուսափելով բազմաթիվ մատնահետքեր են աներևութացել նրա շուրջը` դատավճիռ արձակող եռյակի, աքսորավայրերի պետերի, կտտանք գործադրող զինվորների և այն մեղկ պաշտոնյաների, որոնց ձեռքերից ձեռք է անցել փաստաթուղթը: Զգացման այդ թրթռոցը իջեցրեց նրան Սիբիրի սառցակալած անտառների վրա և բերեց ծառերի արանքում կծկված փայտաշեն քողտիկի դուռը:

Posted in Մայրենի լեզու 6

Շաղկապ

Նախադասություններ և նախադասության անդամներ իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ:

Երկինքը մթնեց , ևանձրև սկսվեց: Սա բարդ նախադասություն է, և  շաղկապը իրար է կապում երկու պարզ նախադասությունները:

Մանեն և Նանեն քույրեր են, այս նախադասության մեջ և շաղկապը իրար է կապում նախադասության անդամներ:
Առավել գործածական են և, ու, բայց, իսկ, սակայն, նաև, ապա, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, այլ, կամ, քանի որ,  թեպետ, քանզի շաղկապները:
Իսկ, բայց , սակայն, որ, թե, եթե, այլ, որպեսզի, որովհետև շաղկապներից առաջ միշտ դրվում է ստորակետ:

Առաջադրանքներ:

 1. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,

որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Եթե արձակուրդ տան, կգնամ հանգստանալու:

Այգեպանները աճեցնում են ծաղիկներ, որպեսզի ունենան գեղեցիկ պարտեզ:

Ես ստացել եմ բարձր գնահատականներ որովհետև լավ եմ սովորում:

Տիեզերագնացները տարիներով աշխատում են, սակայն դեռ չեն գտել այլմոլորակայինների:

Մեղուներն աշխատում են իսկ մարդիկ մայելում են մեղրը:

Ես և ընկերուհիս հանդիպեցինք իրար փաղացում:

2.Կետադրիր նախադասությունները և ընդգծիր շաղկապները: 

 Սուրբ Հեղինե կղզին պատված էր համատարած անտառով, երբ պորտուգալացիները հայտնագործեցին այն:

Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին,  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային,  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ,  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:

Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: 

Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

3. Փակագծերում դրված շաղկապներից ընտրիր նախադասության մտքին համապատասխանը և տեղադրիր կետերի փոխարեն:

(Քանի որ, բայց, եթե, որ, երբ):
Մարդիկ հեշտությամբ են համոզվում, երբ իրենց աչքերով են տեսնում:
Անմիջապես ճանապարհ ընկավ, քանի որ հրավերն արդեն ստացել էր:
Կյանքում հաջողության է հասնում նա, որը համառորեն աշխատում է:
Շատ էր երազում ճամփորդել, բայց այդպես էլ չհաջողվեց:
Վաղուց լավ դիրքի հասած կլիներ, եթե ժամանակը զուր չվատներ: