Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

Դաս 22.    (08.04-12.04)

§50.Գոլորշիացում և խտացում:

Քննարկվող հարցեր՝ 

1. Ի՞նչ է շոգեգոյացումը, և ի՞նչ ձևով է այն ընթանում: Շոգեգոյացման ի՞նչ երկու տեսակ է հանդիպում բնության մեջ:

Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի , կոչ․ է շոգեգոյացում ։

2. Ի՞նչ է գոլորշիացումը:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչ․ է գոլորշիացում ։

3. Ինչու՞ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում:

Հեղուկը գոլորշիանում է բոլոր ջերմաստիճաններում , որովհետև մոլեկուլները օժտված են կինետիկ էներգիայով ։

4. Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը:

Կախված է ջերմաստիճանից ։ Ինչքան մեծ է ջերաստիճանը , անքան արագ է այն գոլորշիանում ։

5. Ինչպե՞ս է կախված գոլորշիացման արագությունը հեղուկի ջերմաստիճանից:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլոշիացում:Ինչքան հեղուկի ջերմաստիճանը բարձր է, այնքան արագ է ընթանում գոլոշիացումը և հակառակը։

 

6. Ինչպե՞ս է կախված գոլորշիացման արագությունը հեղուկի ազատ մակերևույթի մակերեսից:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

7. Ինչո՞ւ է հեղուկի գոլորշիացումն ավելի արագ կատարվում քամու առկայությամբ:

8. Ինչո՞ւ է գոլորշիացման ժամանակ հեղուկի ջերմաստիճանը նվազում:

Քանի որ գոլորշիացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշրժ մոլեկուլները, հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին էներգիան սկսում է նվազել։ Դրա հետևանքով գոլորշացող հեղուկի ջերմաստիճանն իջնում է և հեղուկը սարչում է։

9. Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած:

Հեղուկի և նրա գոլորշու մինջև հավասարակշռությունը, իսկ գոլորշին, որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած։

10. Ի՞նչ եղանակով է հնարավոր լինում կանխել մոլորակի մթնոլորտի միջով անցնող տիեզերանավի գերտաքացումը:

11. Ի՞նչ է խտացումը:

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում։

12․ Ո՞ր երևույթներն են բացատրվում գոլորշու խտացմամբ:

13. Ո՞ր սարքի միջոցով են չափում օդի խոնավությունը: Ինչպե՞ս է այն կառուցված:

Լուծել հետևյալ խնդիրները՝

1. Ինչքա՞ն էներգիա պետք է ծախսել 100 գ զանգվածով և հալման ջերմաստիճանում գտնվող արծաթի կտորը հալելու համար: 

2. Ինչքա՞ն էներգիա պետք է ծախսել 20 կգ զանգվածով և հալման ջերմաստիճանում գտնվող կապարը հալելու համար: 

3. Ի՞նչ ջերմաքանակ է անջատվում 3 կգ զանգվածով սպիրտը պնդանալիս: 

4. Ի՞նչ ջերմաքանակ է անջատվում 2 կգ զանգված ունեցող սնդիկի պնդացման ժամանակ: 

Բնագիտության ֆլեշմոբ – ֆիզիկա

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Երկու միանման ափսեների մեջ լցրեք նույն քանակությամբ ջուր (ասենք՝ երեքական ճաշի գդալ): Առաջին ափսեն դրեք տաք տեղ, երկ- րորդը՝ սառը: Չափեք այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում գոլորշիանում են երկու ափսեների ջրերը։

2. Կաթոցիկից թղթի վրա մեկական կաթիլ ջուր և սպիրտ կաթեցրեք։ Չափեք ժամանակը, որն անհրաժեշտ է դրանց գոլորշիացման համար: Այդ հեղուկներից որի միջմոլեկուլային ձգողության ուժն է ավելի փոքր:

3. Նույն քանակի ջուր լցրեք բաժակի և ափսեի մեջ: Չափեք ժամանակը, որի ընթացքում ջուրը կգոլորշիանա: Բացատրեք ջրի գոլորշիացման արագությունների տարբերությունը:

Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

Դաս 22.    (08.04-12.04)

§49. Հալման տեսակարար ջերմություն: 

Քննարկվող հարցեր՝

1. Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:

Նյութի հալման անհրաժեշտ ջերմաքանակ։

2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:

1 կգ բյուրեղային նյութը նույն  ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

1 կգ բյուրեղային նյութը նույն  ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:

Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):

5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:

Սա նշանակում է, որ 1կգ պարաֆինը հալելու համար անհրաժեշտ է նրան հաղորդել 150կՋ։

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Հալման ջերմաստիճանում կամայական զանգվածով բյուրեղային մարմնի հալման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ մարմնի հալման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով:
Q=Am:

7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:

Սառույցը չի հալվի։

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։

Ջրի ներքին էներգիան ավելի մեծ է։

9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաս- տիճան ունեցող մարմինը:

Q=-Am

10. Ոսկու հալման տեսակարար ջերմությունը հավասար է 67 կՋ/ կգ-ի: Ի՞նչ է ցույց տալիս այդ թիվը:

11. Ո՞ր բանաձևով են հաշվում նյութի բյուրեղացման ընթացքում անջատվող ջերմաքանակը:

Ամորֆ մարմինների հալումը․

ՋՐԻ ՄԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով տարբեր նյութերի տեսակարար ջերմունակություն ների աղյուսակը՝ կարելի է նկատել, որ ջուրն ունի շատ մեծ տեսակարար ջերմունակություն: Այդ պատճառով ծովերի ու օվկիանոսների ջրերը, ամռանը տաքանալով, կլանում են մեծ ջերմաքանակ, և այն վայրերում, որոնք գտնվում են մեծ ջրավազանների մոտ, համեմատած ջրից հեռու

գտնվող վայրերի հետ, այնքան էլ շոգ չի լինում: Ձմռանը ջուրը սառչում է և շրջապատին տալիս մեծ ջերմաքանակ, դրա համար էլ այդ վայրերում

ձմեռը խստաշունչ չէ: Հենց ջրի մեծ տեսակարար ջերմունակության շնոր հիվ ջուրը լայնորեն օգտագործում են ջեռուցման համակարգում (այն լցնում են ռադիատորների մեջ) ջերմաշարժիչների հովացման համար, կենցաղում, բժշկության մեջ, օրինակ՝ ջեռակներում:

Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

Դաս 21.    (03.04-07.04)

       ՆՅՈՒԹԻ ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ.

§47.Նյութի ագրեգատային վիճակները:

§48.Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

Քննարկվող հարցեր՝

  1. Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը: Նյութը կարող է լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում։
  2. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:  Ջրի պինդ վիճակը սառուցն է, հեղուկ վիճակը ջուրը, իսկ գազային վիճակը՝ գոլորշի։
  3. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները: Թվարկե՛ք բոլոր հնարավոր պրոցեսները, որոնց դեպքում նյութը մի ագրեգատային վիճակից անցնում է մեկ ուրիշի: Պինդ մարմինները պահպանում են իրենց ձև և ծավալը, հեղուկների ծավալը անհնար է փոխել, իսկ գազային նյութրը ամեն ինչն էլ կարողանում են փոխել։
  4. Բերե՛ք սուբլիմացիայի օրինակներ: Գազերում մոլեկուլները անկանոն են և տեղակայված են իրարից մեծ հեռավորությունների վրա։ Հեղուկներում մոլեկուլները ավելի մոտիկ են և անընդհատ տեղաշարժվում են, իսկ պինդ մարմիններում կանոնավոր և իր շատ մոտիկ են։
  5. Ագրեգատային փոխակերպումների ի՞նչ գործնական կիրառություններ գիտեք: Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակին, կոչվում է հալում։ 
  6. Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում: Հեղուկ նյութի անցումը հեղուկ վիճակից պինդ վիճակին, կոչվում է պնդացում։
  7. Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում կամ ի՞նչ է բյուրեղացումը: Հալման ջերմաստիճանը այն ջերմաստիճանն է, որում մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
  8. Ո՞ր ջերմաստիճանում է նյութը հալվում և պնդանում? Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ անհրաժեշտ հաղորդել 1կգ զանգվածով բյուրեղային մարմնին այն հալման ջերմաստիճանում ամբողջությամբ հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն։ 
  9. Ի՞նչ է հալման ջերմատիճանը: Նյութի հալման կամ բյուրեղացման ժամանակ ի՞նչ է կատարվում նրա ջերմաստիճանի հետ: Q=λm
  10. Ինչի՞ են հավասար սառույցի, անագի, պղնձի հալման ջերմաստիճանները: Շոգոյացումը մարմնի պինդ կամ հեղուկ վիճակից գազային վիճակի վերածվելն է։ Այն արտահայտվում է գոլորշիացման և եռման միջոցով։
  11. Ո՞ր ջերմաստիճանում են պնդանում հեղուկ ազոտը, սնդիկը, հալեցրած ոսկին:Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։
  12. Ինչո՞ւ են ձմռանը թռչունները նստում գետերն ու լճերը ծածկող սառույցի վրա։

Դիտեք տեսանյութը։

Առաջադրանք 1․

1. Արդյո՞ք կապարը կհալվի, եթե գցեն հալած անագի մեջ:

Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

2. Հնարավո՞ր է ցինկը հալեցնել ալյումինե տարայի մեջ։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

3. Ինչու՞են ցուրտ վայրերում դրսի ջերմաստիճանը չափելու համար ոչ թե սնդիկի, այլ ալկոհոլով ջերմաչափեր:

Առաջադրանք 2․

1. Աղյուսակում բերված մետաղներից ո՞րն է առավել հեշտությամբ հալվող; և որն է աեավել դժվարահալ։

2. Համեմատե՛ք պինդ սնդիկի և պինդ սպիրտի հալման կետերը։ Այս նյութերից ո՞րն ունի հալման ավելի բարձր ջերմաստիճան:

Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

Դաս 1.   (12.02-16.02)

Թեմա՝  

§35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը: 

§36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:

1. Ի՞նչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Տաք և սառը մարմիններն իրար հպելիս սաք ջուրը հովանում է, իսկ սառը ջուրը տաքանում։

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Ջերմաստիճան

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մոլեկուլները ավելի արագ էն շարժվում և մեծանում է մոլեկուլների հեռավորությունը։

4. Ինչ է ջերմային շարժումը:

Մարմնի մասնիկների ատոմների և մոլեկուլների անկանոր, քաոսայնի շարժումն անվանում էն ջերմային շարժումը:

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր  մ/վ կարգի մեծություններ են:

6. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:   

ոչ

7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

ջերմաչափ

8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  

սնդիկային, հեղուկային, սպիրտային

9. Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:

Տաքանալուց մարմինները ընդլայնվում էն

10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:

Ցելսիուս և Ֆարենհայտ

11. Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:

1 C = 9/5 F

Posted in Ֆիզիկա 8

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

Դաս 12.    (04.11-08.12)  

Թեմա՝

§20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին:

§21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:

§22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:  

 1.  Մեխանիկական տատանումների ի՞նչ օրինակներ գիտեք:

սրտի բաբախում, թիթեռնիկի թևերի թափահարում

 2.  Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Կրկնությունը

Օրինակ՝ ավտոմեքենայի շարժիչի մխոցի շարշժումները որոշակի հավասար ժամանակներից հետո նույնությամբ կրկնվում են։ Այդպիսի տատանումներն անվանում են պարբերական։

 3.  Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական:

Օրինակ՝ զարկերակի կանոնավոր խփոցները նույնությամբ կրկնվում են։ Այդպիսի տատանումներն անվանում են պարբերական։

 4.  Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում են տատանումների պարբերություն։

 5.  Ի՞նչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

Ժամանակի միավորներով վարկյան, րոպե և այլն։

 6.  Ի՞նչ է տատանումների լայնույթը: Ի՞նչ միավորներվ է այն արտահայտվում:

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։ Տատանումների լայնույթը արտահայտվում է երկարության միավորներով՝ մետր, սանտիմետր և այլն։

 7.  Ի՞նչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում։

Տատանումների հաճախություն է կոչվում 1 վ-ում տատանումների թիվը։ Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց)։ 1Հց=1վ

Նաև օգտագործվում են կիլոհերց (կՀց), մեգահերց (ՄՀց) և գիգահերց (ԳՀց)

 8.  Ո՞ր հաճախությունն է կոչվում 1 Հց։

Եթե տատանումների հաճախությունը 1Հց է, նշանակում է՝ յուրաքանչյուր վարկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում՝ 1Հց=1վ։

 9.  Քանի՞  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1 կՀց=10³ Հց

1 ՄՀց=10⁶ Հց

1 ԳՀց=10⁹ Հց

10. Ինչպե՞ս են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:

11.Որո՞նք են տատանումների մարման պատճառները:

Դիմադրության ուժը և շփումը

12. Ի՞նչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Երբ չլինի դիմադրության ուժ և շփում։

13.Ինչո՞ւ են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը:

Եթե թելը շատ թեթև է գնդիկից և, բացի այդ, նրա նրա երկարությունը շատ երկար է գնդիկի տրամագծից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ

15. Ի՞նչ է զսպզնզկավոր ճոճանակը:

16.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

17.Ո՞ր տատանումներն են կոչվում սեփական։

Տատանողական համակագրում գործող ուշժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ համակարիգի վրա այլ ուժեր չեն ազդում, կոչվում են սեփական տատանումներ։

18.Ո՞ր տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Չմարող տատանումներ կարող են առաջանալ նաև այլ մարմինների առկայությամբ։ Դրա համար անհրաժեշտ է, որ տատանողական համակարգի վրա ազդեն այնպիսի ուժեր, որոնք, ժամանակից կախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ։ Այդպիսի ուժերի ազդեցությամբ կատարվող տատանումներն անվանում են հակադրական։

Սովորել՝

 Է. Ղազարյանի դասագրքից էջ.61-68:

Կատարել Գ.Մխիթարյանի ՛՛Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  ՛՛ էջ3-ից: Դիտել՝ https://www.youtube.com/watch?v=9Gf9Q9XwFF8

https://resh.edu.ru/subject/lesson/3020/start/

«ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԿՓՈԽՎԻ ԿՅԱՆՔԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ»:

Ինքնաստուգում՝ Մեխանիկական էներգիա։

Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

Դաս 10.    (20.11-24.11)   

Թեմա՝

§17.Մեխանիկական էներգիայի փոխակերպումները:

Մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝

 ա. կինետիկ էներգիան;
աճում է


  բ. պոտենցիալ էներգիան; 
նվազում է


գ. լրիվ էներգիան:
պահպանվում է՝ մնում է հաստատուն։

3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:

Դիմադրության և շփման ուժերի բացակայությմբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։

4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի  լրիվ մեխանիկական էներգիան:

Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքուն։

5. Ինչպես է փոխվում համակարգի  լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:

Մեխանիկական էներգիան նվազում է, բայց չի կորչում, այն փոխակերպվում է ներքին էներգիայի։

6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ: 

Որովհետև առանց էներգիայի աղբյուրի հնարավոր չէ ունենալ հավերժական շարժիչ՝ էներգիաի պահպանման օրենքի համաձայն

 Լուծել հետևյալ խնդիրները.

  1. Ի՞նչ արագությամբ պետք է շարժվի 7,2տ զանգվածով մեքենան, որպեսզի նրա կինետիկ էներգիան հավասար լինի 8,1կՋ-ի:

Eկ=mv2/2
v=արմատ

2․ Որքա՞ն է 50կգ զանգվածով մարմնի կինետիկ էներգիան, եթե նրա իմպուլսը 500կգ մ/վ է:

3․ Որքա՞ն է նվազում 10կգ զանգվածով մարմնի պոտենցիալ էներգիան, երբ 100մ բարձրությունից այն իջնում է մինչև 80մ բարձրության:

4․ Առաջին մարմնի բարձրությունը գետնից 5 անգամ մեծ է երկրորդ մարմնի բարձրությունից, իսկ զանգվածը 2 անգամ փոքր: Քանի անգամ է առաջին մարմնի պոտենցիալ էներգիան մեծ երկրորդ մարմնի պոտենցիալ էներգիայից:

       Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ 43-54):

Կարդալ և պատրաստել ուսումնական նյութ էջ 54-ի «Հետաքրքիր է իմանալ» բաժնից «Հավերժական շարժիչներ» թեմայի շուրջ:

Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

Դաս 9.    (13.11-17.11)   

Թեմա՝

§14. Էներգիա: Մեխանիկական էներգիա

§15.Կինետիկ էներգիա

§16.Պոտենցիալ էներգիա

1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E)

2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:

1-ին փորձում գունդը դնում ենք սեղանին, այն  կպահպանի իր դադարի վիճակը, քանի որ նրա վրա ազդող ուժերը համակշռված են: Ուրեմն, այս դեպքում գունդն աշխատանք չի կատարում:

2-րդ փորձում գնդին հաղորդում ենք դեպի չորսուն ուղղված v արագություն : Հարվածելով չորսուին՝ գունդը տեղափոխում է այն և կատարում որոշակի աշխատանք:

3-րդ փորձում գունդը սեղանից բարձրացնում ենք վեր, և բաց թողնում: Գունդն իջնում է ներքև և 2-րդ գնդի նման տեղափոխում չորսուն:

3.Ի՞նչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:

Միավորների ՄՀ ում էներգիան նշանակում ենք Ջոուլով

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:

Կինետիկ և Պոտենցյալ

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ:

Մարմնի շարժումով պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ  էներգիա:

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:

Կինետիկական Էներգիան կախված է, միայն մարմնի զանգվածից և տվյալ պահին նրա արագությունից:

7. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:

S0=v2/2a

8. Ե՞րբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:

Երբ մարմինը դադարի վիճակում է

9. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

   ա. հավասարաչափ շարժման դեպքում,

   բ.  հավասարաչափ արագացող շարժման դեպքում,

   գ.  հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:

10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:

12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնիպոտենցիալ էներգիան:

 Ep=mgh

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:

Այո

14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:

Այն գնալով արագանում է:

15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:

Եթե նա սեղմված է, ուրեմն նրա վրա ուժ է գործադրվում հետևաբար նա օժտված է պոտենցյալ էներգիայով:

16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ 43-50):

Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

Դաս 8.    (06.11-10.11)   

   ԹԵՄԱ՝                                                                                                        

§13.Ռեակտիվ շարժում: Հրթիռային տեխնիկայի զարգացումը:

шарик.png

1. Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ;                              

Ռեակտիվ շարժում  են անվանում այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ:

2. Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:

Նետի կրակելը

3. Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը:

Հրթիռը կազմված է երկու հիﬓական մասից` պատյանից և վառելանյութից : Այրման խցիկում վառելանյութի այրուﬕց առաջանում է բարձր ջերմաստիճանի և ﬔծ ճնշման գազ: Շնորհիվ  այդ գազի և շրջապատի ճնշուﬓերի ﬔծ տարբերության՝ գազը հզոր շիթով դուրս է գալիս պատյանի ելքի հատուկ ձևի փողրակով՝ փքանցքով: Վերջինիս դերը արտահոսող գազի արագության ﬔծացուﬓ է:

4․ Բացատրեք, թե ինչպես է շարժվում հրթիռը։

Հրթիռը շարժվում է տարածության մեջ հրթիռային մասի սեփական զանգվածի արտանետման ընթացքում ծագող ռեակտիվ քարշուժի շնորհիվ։

5. Կարո՞ղ է արդյոք հրթիռը շարժվել անօդ տարածությունում։ Իսկ կարո՞ղ է հրթիռն արգելակել  տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպե՞ս:

6․ Ի՞նչ գիտեք տիեզերագնացության հաջողությունների մասին։

7. Կարո՞ղ է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղից շարժվել՝ որևէ  ձևով չհրվելով սառույցից։

Վերցնենք օրինակ փայտի կտոր և կանգնենք հարթ սառույցին։ Եթե փայտի կտորը նետենք, ապա կշարժվեք նետման ուղղությանը հակառակ։
giphy.gifjellyfish2.gif

                                                                                                                                                 Թեմային կցվող տեսանյութ՝  Как летает ракета?

  Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ 39-43):

Լուծել հետևյալ խնդիրները՝

Կրկնել տեսական մասը` (§11. և  §12.)

Լուծել հետևյալ խնդիրները.

1.Երկու մարմին շարժվում են իրար ընդառաջ: Առաջին մարմնի զանգվածը 2կգ է, իսկ արագությունը՝ 3մ/վ: Երկրորդ մարմնի զանգվածը 4կգ է, իսկ արագությունը՝ 2մ/վ: Որքան է այդ մարմինների համակարգի լրիվ իմպուլսը և ինչպես է այն ուղղված:

2. 9գ զանգվածով և 500մ/վ արագությամբ թռչող գնդակը հարվածում է հարթ սեղանին դրված 600 գ զանգվածով չորսուին և խրվում-մնում նրա մեջ: Ինչ արագություն ձեռք կբերի չորսուն: Շփումը սեղանի և չորսուի միջև անտեսել:

3. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն  ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:

Posted in Ֆիզիկա 8

Մարմնի իմպուլս

ԹԵՄԱ՝                                                                                                        

§  11. Մարմնի իմպուլս:  

§ 12. Իմպուլսի պահպանման օրենքը: 

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր՝

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Մարմնի իմպուլսը կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:

p = mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:

կգ մ/վ

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:

վեկտրական

5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:

Համակարգի մեջ բոլոր մարմինների իմպուլսների գումարը։

6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

p = 0

7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:

Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այքան փոքր է, որ կարելի է անտեսել։

8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:

Դիցուք՝ հարթ հորիզոնական հարթւոթյան վրա v արագությամբ շարժվող զանգվածով գունդը հարվածում է անշարժ, նույն զանգվածով երկրորդ գնդին։ Գնդերի համակարգը կարելի է համարել փակ, քանի որ նրանց վրա ազդող Երկրի ծանրությունը և սեղանի հակազդեցությունը արտաքին ուժերը միմյանց համակշռում են։ Մինչև բախումն առաջին գնդի իմպուլսը mvէ, իսկ երկրորդ գնդինը՝ զրո հետևաբար համակարգի իմպուլսը mvէ։

Posted in Ֆիզիկա 8

Ֆիզիկա

Դաս 6.    (16.10-20.10)

ԹԵՄԱ՝                              

§  9. Նյուտոնի  երրրորդ   օրենք:

1. Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:

Գնդակը խփում ենք պատին, նա հարվածում է պատին և գնդակը հետ է գալիս, որովհետև գնդակը ազդում է պատի վրա, պատն էլ գնդակի վրա

2․ Զինվորը բռունցքի հարվածով ջարդում է քարը։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեռքի ազդեցությունը քարի վրա , թե՞ հակառակը։

Զինվորի բռունցքի և քարի փոխազդեցության ուժերը մոդուլով հավասար են, բայց, քանի որ բռունցքը ավելի մեծ արագություն է ձեռք բերում, քարը կոտրվում է, իսկ բռունցքը` թեթև դեֆորմացվում:

3․Մագնիսը էլեկտրամագնիսական ուժով ձգում է երկաթին։ Ի՞նչ բնույթի ուժով է երկաթը ձգում մագնիսին։

4. Ձևակերպեք Նյուտոնի երրորդ օրենքը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

5. Ի՞նչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:

6. Ի՞նչ գիտեք ազդող և հակազդող ուժերի մոդուլների, ուղղությունների և կիրառ ման կետերի մասին:

Ազդող և հակազդող ուժերի մոդուլիկները հավասար են և նրանց ուղղությունները միմյանց հակառակ են:

7. Հնարավո՞ր է արդյոք, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն:

Հնարավոր չէ, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն, որովհետև նրանք կիրառված են տարբեր մարմինների վրա:

8. Հանրահայտ Մյունխհաուզենը պնդում էր, որ մի անգամ, բռնելով իր մազերից, իրեն դուրս է քաշել ճահճից: Հնարավո՞ր է արդյոք նրա պատմածը:

Հնարավոր չէ, քանի որ ճահիճը քաշում է նրան դեպի ներքև, իսկ ինքն իրեն պակաս զանգվածով քաշում է վերև` ուղղությունները հակառակ են, բայց ուժերի մոդուլները հավասար չեն:

9. Նկարեք թելից կախված գնդիկ նշեք ազդեցության ու հակազդեցության ուժերը:

10. Երկաթե սայլակին երկար ձողի օգնությամբ ամրացված է մագնիս: Կշարժվի՞ արդ- յոք սայլակը:

Այո, որովհետև ուժերի մոդուլները հավասար չեն և մագնիսի մարմնի կշիռը ավելի փոքր է, քան սայլակինը

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ՝ 31- 33-ը:

Ուշադիր նայիր նկարին: Ի՞նչ կլինի, եթե տղան գերանը տեղափոխելիս քայլի մերկասառույցի վրայով։ Ինչպիսի՞ ուժեր են ազդում տղայի վրա, գերանի վրա։