Posted in Հայոց լեզու 7-դասարան

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Վախ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

վախ֊երկյուղ

ծուղակ֊թակարդ

պաղատանք֊աղերսանք

ընչազրկություն֊աղքատություն

գրավչանք֊հրապուրանք


2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, իղձ, ներածություն, պատկառանք, տենչանք։

հռչակ֊համբավ

առաջաբան֊ներածություն

ավար֊թալան

հրգանք֊պատկառանք

իղձ֊տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Զգոն, համեստ, առույգ, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Զգոն֊ուշադիր

համեստ֊պարկեշտ

առույգ֊եռանդուն

խիտ֊թանձր

տրտում֊թախծոտ


2. Բանիմաց, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:-

բանիմաց֊լավատեղյակ

շողոքորթ֊կեղծավոր

հնազանդ֊հեզ

թերահավատ֊կասկածամիտ

թույլ֊տկար

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

ապականել֊պղծել

վատաբանել֊փնովել

խաղաղվել֊հանդարտվել

ընդվզել֊ըմբոստանալ

դրվատել֊գովել


2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

դժգոհել֊տրտնջալ

թմրել֊ընդարմանալ

հավաքել֊ժողովել

շահագործել֊ճնշել

վառել֊հրկիզել



Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

խաղաղաություն֊պատերազմ

կորուստ֊ձեռքբերում

բերկրանք֊թախիծ

վերնահարկ֊ներքնահարկ

ըմբոստություն֊հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ֊թեթևամիտ

անագի֊պոչավոր

զուսպ֊սանձարձակ

կայուն֊անհաստատ

լի֊դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

մեկնել֊ժամանել

հօդս ցնդել֊հայտնվել

ատել֊երկրպագել

փրփրել֊հանդարտվել

մերժել֊հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-անկուշտ
անխռով-խռով
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակուսելի
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-անհամ
ընչատեր-ընչաքախձ
շնորհալի-ապաշնորհ
երախտագետ-երախտամոռ
գիտուն-անգետ

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ, ծվծվալ, կռկռոց, վայել, թշթշոց, ծլնգոց, թրխկոց, տզզոց, թխկոց, բզզալ, շրխկան:

Չըրը՜խկ, ծի՛վ֊ ծի՛վ, կը՛ռ֊կը՛ռ, վա՜յ, թը՜շ֊թը՜շ, ծըլը՜նգ, թըրը՜խկ, տը՜զզ, թը՜խկ, բը՜զզ, շըրը՜խկ:

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացական

ու՜հ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, յա՜

կոչական

հե՜յ, ջու՜-ջու՜, հարա՜յ, տո՛,  հա՜յ, ա՛յ, փը՜խկ, յա՛

նմանաձայնակա

Ղա՜-ղա՜, կը՜ռ, բը՜զզ, խը՜շշ, տը՜զզ

4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Շաղկապ, գործնական աշխատանքներ

1.Կետերի փոխարեն դիր բառեր, որոնք կկապվեն կրկնադիր շաղկապներով:
Թանձր մառախուղի մեջ չէին երևում ո ՛չ միջատները, ո’չ կենդանիները։
Ու միանգամից լռեցին թե ՛ուսուցիչները թե՛ աշակերտները։
Նրան մերժում էին ամենքը՝ և՛ հարազատները, և՛ ընկերները։

2.Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի, կամ…կամ:


Մինչև
առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա, որ ձմռան արևից ինչ հասկանամ:
Թե խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ, որպեսզի մատիս դարման անի:
Կամ կտամ կով, կամ կհագնեմ մով:
Մին մի տա, որ երկու չուզի:

3.Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:


   4. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:

Տեսնես, թե ինչ պատահեց հորս:

Տեսնես` ինչ պատահեց հորս:


Նա գիտե, թե ինչ է պատերազմը:

Նա գիտե` ինչ է պատերազմը:


Նա մտածում էր, որ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:

Նա մտածում էր` այնքան էլ ապահով չէ Զեյթունը:


Ասում են, թե նրա ջուրն ինքնահոս է:

Ասում են` նրա ջուրն ինքնահոս է:


Նա հեռադիտակով տեսել էր, որ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:

Նա հեռադիտակով տեսել էր` թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:


Այս էլ քանի օր է, ինչ գրասենյակից դուրս չի եկել:

Այս էլ քանի օր է` գրասենյակից դուրս չի եկել:


Չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:

Չգիտեմ` ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:


Արդեն երրորդ օրն է, ինչ
քայլում է անապատով:

Արդեն երրորդ օրն է` քայլում է անապատով:


5. Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր, մահը վրա է հասնում:

Նրան թվում էր` մահը վրա է հասնում:


Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են, ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:

Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:


Թվում էր՝ թե դժգոհ են մեկմեկուց:

Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց:


Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Նա մտածում է` այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառերը կոչվում են շաղկապներ։ Հա-
մեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝
համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են
շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստո-
րադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են
գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա, այլապես, ըստ որում, ընդ որում և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, թե,  որովհետև, քանզի, մինչև որ, մինչդեռ,եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ, ուրեմն, ուստի, հետևաբար, հետևապես, այնուամենայնիվ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները: Օրինակ՝  Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապներ: Օրինակ՝ Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները: Օրինակ՝ Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Կրկնադիր շաղ-
կապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Առաջադրանքներ:
 1. Ընդգծել շաղկապները։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 2։.Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

3.Կետադրել նախադասությունները և ընդգծել շաղկապները:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային,  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ,  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը,  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական աշխատանք, 12.05

1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա   առ- նախածանցը:
Առընթեր, առկախ, առվույտ, առօրյա, առէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապավեն, ապերախտ, ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Այգ, իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, վաղորդայն, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Այգ, լուսաբաց, արշալույս, վաղորդյան, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ

Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Ձագուկ, արդուկ, մտրուկ, մարդուկ, աղմուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ, հորթուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1 Ցածր,ոլորապտույտ, վերջ, ծանր, ավազան, վերջին, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, կաղ, ավելորդ, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, նորագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Գիտնական, թռչուն, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, քամի, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, երջանկություն, մարտիկ:

Անձնանիշ

գիտնական, բժիշկ, աղախին, չմշկորդ, կայսր, ժառանգորդ, մարտիկ

Իրանիշ

թռչուն, արշավ, քամի, դյուցազն, ականջ, աքաղաղ, դաստակ, երջանկություն

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական աշխատանքներ

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

նիրհել, ննջել, քնել, մրափել

վախենալ, երկյուղել, զարհուրել

տխմար, տգետ, բթամիտ

փոս, վիրապ, խրամատ

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտդժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր

անթաքույց֊բացահայտ

ճոխ֊շքեղ

վեհանձն֊մեծահոգի

տարօրինակ֊արտասովոր

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

անշուք, հասարակ, պարզ, անզարդ

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ

հեծնել֊ձի նստել

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

7.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

8. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

9.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

10.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Կապեր, 02.05

Կապեր կոչվում են այն բառերը, որոնք բառ կապում են բայական անդամին և նրա հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։ Կապերը ըստ շարադասության լինում են երեք տեսակ՝

  1. Նախադրություններ, որոնք դրվում են կապվող բառից առաջ (առանց, ըստ, իբրև, որպես, հօգուտ, փոխանակ, դեպի,նախքան, միշտ, առ, չնայած, ի, հակառակ, հանուն և այլն)։
  2. Ետադրություններ կոչվում են այն բայերը, որոնք դրվում են կապվող բառից հետո (առթիվ, անց, առջև, հետ, վերաբերյալ, ներքո, նման, պես, փոխարեն, օգտին, վրա, մասին, միջև, մեջ, տակ, համար և այլն)։
  3. Երկդրություններ կոչվում են այն կապերը, որոնք կարող են դրվել և՛ կապվող բառից առաջ և՛ կապվող բառից հետո (ընդդեմ, շնորհիվ, բացի, համաձայն, չնայած, անկախ)։

Կապերը նախադասություն անդամ ինքնուրույն չեն լինում և հարցի չեն պատասխանում։

Առաջադրանքներ:

1.Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Ընդդեմ
առանց
նման
շնորհիվ ֊ ընկերների
ըստ ֊ ինձ
հանուն ֊ մայրիկի
մինչ
նկատմամբ
վրա
համաձայն

2.Փակագծերում տրված բառերից ընտրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը:

Հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի (փոխարեն, փոխանակ) քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը:
Գործը սկսելուց առաջ պետք է մի քանի օր ծանոթանամ (նյութերին, նյութերի հետ):
Եղանակային անբարենպաստ պայմանների  (հետևանքով, շնորհիվ) այս տարի պտղատու այգիները բերք չտվեցին:
Դպրոցականների կյանքի անվտանգությունն ապահովելու (կապակցությամբ, համար) կառուցվեց ստորգետնյա անցում:
Ամեն ինչ հասկացա՝ բացառությամբ Ձեր ասած վերջին (նախադասությունից, նախադասության):


3.Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Ի դեմս,, պես, հանուն, հանձին, բացառությամբ, նկատմամբ, չնայած, առթիվ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև, բացի, :

նախադրություններն

հանուն

ետադրություններ

պես

4.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

Երբ, բացի, որովհետև, այնտեղ
մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
վրա, որևէ, և, մյուս
ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
հանուն, անուն, այնքան, սույն։

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական աշխատանք, 21.04

1. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. անարի, քնքուշ, հարազատ, վճիտ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

անարի֊աներկյուղ

քնքուշ֊կոպիտ

հարազատ֊օտար

վճիտ֊պղտոր

ցնծուն֊թաղծոտ

միամիտ֊խորամանկ

շնորհալի֊անձիրք

2.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Մեծանուն, ահռելի, չար, ինքնահավան, ուժեղ, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

մեծանուն, անվանի, նշանավոր

ահռելի, վիթխարի, հսկա

չար, անգութ, անողոք

ինքնահավան, մեծամիտ, գոռոզ

ուժեղ, զորեղ, հուժկու

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. հսկա, փառահեղ, խոնարհ, եսասեր, սիրելի, մերկ, երկչոտ, կարճլիկ, քաղցր, քաջ
բ. երազկոտ, արի, անայլայլ, վատ, անրջային, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. կարմիր, նրբին, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտային, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթակիր, արագ, գմբեթարդ, սևագիր, լուրջ, ծանր, ուժեղ,մեղմ, գործնական:

4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական աշխատանքներ

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզուկ- թիզ
խճավազ֊խիճ
մշտադալար֊միշտ
հրանման֊հուր
հուզական֊հույզ
փշրանք֊փշուր
կրթասեր֊կիրթ
ձիթապտուղ֊ձեթ
մրջնաբույն֊մրջույն
խնկաման֊խունկ
կրաման֊կիր
բնավեր֊բույն
ալրափոշի֊ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Անշնորհք, խորհուրդ, նիրհել, նժդեհ, նշխար, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհնություն, արհամարհել, հայթայթել, ապաշխարել, աշխարհակալ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը՝ 8 բայ:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշարք
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշքավազք
պատվեր տվող֊տվիրատու
լուր բերողը-լրաբեր

5.Բառաշարքում առանձնացնել 5 թվական:
Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

6. Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշխեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

7. Բառաշարքում առանձնացնել գոյականներն ու ածականները:

Երջանիկ(ածական), ավանդ(գոյական), բլիթ(գոյական), չքնաղ(ածական), տխուր(ածական), բոբիկ(ածական), հողակոշտ(գոյական), գեղեցկություն(գոյական), սիրելի(գոյական), հարազատ, գորգ, դատարկ(ածական), աղմուկ(գոյական), կարմրավուն(ածական), հայրենիք(գոյական), մայրենի(ածական):

8.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր
հարց
կիպ
մահ
գեղեցիկ
վախ
մոտ
բազում
կանգ
կույր
ոչինչ
ուրախ
առաջ

9.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել
պատռել
ցատկել
կտրել
նստել
պոկել
կոտրել
թռչել
խոցել
մորթել
գրել

10.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել
նստել
խմել
խոսել
հիշել
հագնել
իջնել
քնել
մեծանալ
փախչել
դողալ
խաղալ
վախենալ
թռչել
ծիծաղել
փայլել
առաջանալ
կարմրել
կատաղել

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական աշխատանք, 03.04

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝  թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

3.Բաց թողած տեղում գրիր է կամ ե:
Մանրէ, հետմիջօրե, անէանալ, այժմեական,Սևանհէկ, ծովեզր, հրեշ, գոմեշ, նախօրե, մանրէաբան, հնէագետ, անէություն, ջրէջք, ամենաէական, դողէրոցք, երբևէ

4. Բաց թողած տեղում գրիր օ կամ ո:

արծաթազօծ, պնդօղակ, գիշերոզօր, ընդօրինակել

միջօրեական, յուրօրինակ, նորօրյա, արջաորս

հակաօդային, անօթևան, առօրյա, ովքեր

փոխօգնություն, օրեցօր, ապօրինի, պարզորոշ

5.Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ սխալ է