Posted in Մայրենի լեզու 6

 Բայ



Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է
Բայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝  եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի: 
Եզակի  թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի գործողություն:
Օրինակ՝  սովորեցի, գնացիր, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, կկարդա:
Հոգնակի  թիվը ցույց է տալիս երկու և ավելի անձերի կամ առարկաների գործողություն:
Օրինակ՝ պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի:

Բայն ունի երեք դեմք.

I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ

II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես

III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:
Ներկա  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է խոսելու պահին: Օրինակ՝ սովորում ենք, խաղում է, նկարում եմ: 
Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է խոսելու պահից առաջ: Օրինակ՝ սովորում էի, սովորել ենք, սովորեցի:
Ապառնի  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է խոսելու պահից հետո: Օրինակ՝ սովորելու ենք, երգենք, կսովորեմ:

Առաջադրանքներ:

Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա.

Ծաղիկ – ծաաղկել

քար – քարանալ

անուն – անվանել

քարոզ – քարոզել

ձև – ձևել
Բ.

Մեծ – մեծանալ

բարձր – բարձրանալ

կարմիր – կարմրել

տափակ – տափակել

սուր – սրել
Գ.

Ոչինչ – ոչնչանալ

բոլոր – բոլորել

նույն – նույնանալ

ամբողջ – ամբողջանալ
Դ.

Կրկին – կրկնել

արագ – արագանալ

դանդաղ – դանդաղանալ

հաճախ – հաճախել
Ե.

Վա՜յ – վայել

մկըկը – մկկալ

տը՜զզ – տզզալ

թրը՛խկ – թրխկալ

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.

Նայել –

կառուցել

գրել

ճառել

դառնալ

հայտնել
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Ամփոփում ենք փետրվարը


Ամփոփիչ աշխատանքից հարցերի քննարկում:

Փետրվար ամսվա ամփոփ գնահատում:
Սիրելի՛ սովորող, ինչպես կգնահատես փետրվար ամսին կատարածդ աշխատանքն ըստ ստրոև նշված սանդղակի.

1. աշխատանք դասարանում
(0-3միավոր)

2

2.
նախագիծ փետրվար-(խնդիրների լուծումների տեսագրում Կենգուրու մրցույթից կամ ֆլեշմոբից)
(0-1
միավոր)

0

3.
բանավոր հաշվարկ, մասնակցություն բանավոր հարցմանը
(0-1
միավոր)

1

4.
մասնակցություն ֆլեշմոբին
(0-1
միավոր)

0

5.
առաջադրել ես խնդիր ֆլեշմոբի համար
(0-1
միավոր)

1

6. պարապմունք 60-70-ը քանի դաս ես հրապարակել բլոգում, որոնք դասարանում հարցերի քննարկման ժամանակ ուղղել ես
 (0-11 միավոր, յուրաքանչյուր պարապմունք 1միավոր)

9

7. Լրացուցիչ աշխատել ես տանը, լրացրել ել բաց թողումը
(0-2 միավոր):
2



Լրացուցիչ աշխատանքը:
1-7 համարները լրացրու, ուղարկիր:

Posted in Uncategorized

Առաջադրանք, 6-րդ դասարան, փետրվարի 21-27

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հին Հունաստան/պատմել էջ 61-66/

Դիտել մուլտֆիլմը՝ Հին Հունաստան

Ամփոփել-ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին , բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին,գ. ինչի մասին ավելին կուզեիր ուսումնասիրել

Առաջադրանք 2

Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:

2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը. արխաիկ, պոլիս, դեմոս, պարտային ստրուկ, էվպատրիդներ, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրան, տիրանիա, գաղութ/Կազմել փոքրիկ խաչբառ/:

3.Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն / էջ 67-71/

Առաջադրանք 3

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :

Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը. հելոտներ, ծերակույտ, աշխարհաժողով, Պելոպոնեսյան միություն, փաղանգ, էկլեսիա, ստրատեգոսների խորհուրդ, օստրակիզմի իրավունք, լակոնիկ, օստրակոն:

Լրացուցիչ/ընտրել երեք թեմաներից մեկը/

1.Դիտել ֆիլմը, 15 նախադասությամբ ամփոփել: Հին Հունաստանը

2.Սպարտայում երեխաների դաստիարակությունը:

3.Հունական  յոթ իմաստուններից Սոլոնի մասին:

Posted in Русский язык

Русский

Составьте словосочетания, соедините слова из двух столбиков. С 2-3
словосочетаниями составьте и напишите предложения.

дикий гвоздь
железный лошадь
свежая день
цветущая тетрадь
новая зелень
солнечный скатерть
школьная зверь
косолапый сирень
быстрая медведь

Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 70.


1. 2, 3, 5, 7 թվանշաններով, առանց դրանք կրկնելու, գրեք բոլոր քառանիշ թվերը, որոնք բաժանվում են 2-ի:

7352, 3752, 5372, 5732, 7532, 3572+

2. Կրճատեք կոտորակը.
ա) 75/100, բ) -42/63,
գ) 56/60, դ)- 8/420,
ե) 72 /24, զ) 75/25, է) -35/42

3.Ծախսել են 750 դրամ, որը սկզբնական գումարի 1/6 -ն է: Գտեք սկզբնական գումարը:

4500

4. Օգտվելով գումարման օրենքներից՝ հաշվեք հարմար եղանակով:
ա) 13/21 + (15/21 + 12/21),
բ) (21/35 + 7/35 )+ 23/35,
գ) 190/601 + (370/601 + 10/601),
դ) -37/41 + (17/41 + 20/41)

5. Գտեք երկու կոտորակ, որոնց տարբերությունը լինի.
ա) 1/8 , բ) 3 /10, գ) 5/ 9 , դ) 5/ 7

3/8 և 2/8, 4/10 և 1/10, 6/9 և 1/9, 6/7 և 1/7

6.Ճի՞շտ է արդյոք հավասարությունը:
ա) 1/2 · 1/3  = 1/3 · 1/2, ճիշտ է
բ) 1/4 · 2 /3 · 3 /7  = 3 /7 · 1 /4 · 2/ 3 ճիշտ է
գ) 2/3 · ( 1 /5  +  3 /4 ) = 2/ 3 · 1 /5  +  2 /3 · 3 /4 , սխալ է
դ) ( 1/ 2  +  1 /4 ) · 8 = 1 /2 · 8 +  1/ 4 · 8 սխալ է

7. Հաշվիր հարմար եղանակով, տե՛ս օրինակը

ա) 48 · 5 /17 + 48 · 12 /17=48 · (5/17+12/17)=48·17/17=4ր բ) 55 · 7 /11 − 55 · 6 /11 = 55 x (7/11 – 6/11) = 55(1/11) = 11
գ) 11 /13 · 11 /15 +  11 /13 · 2/ 15 = 11/13 x (11/15 + 2/15) = 11/1 x 1/15 = 11/15
 դ) 12/ 19 · 23 /15 − 12/ 19 · 4 /15 = 12/19 x (19/15) = 12/1 x 1/15 = 12/15
ե) 22 /21 · 5/ 14 +  20 /21 · 5 /14 = 5/14 x 2 = 5/7
զ) 47 /11 · 1 /2  − 25/ 11 · 1 /2 = ½ x 72/11 = 36/11 = 3(3/11)


Posted in Մայրենի լեզու 6

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Posted in Պատմություն

Առաջադրանք, 6-րդ դասարան, փետրվարի 21-27

 

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հին Հունաստան/պատմել էջ 61-66/

Դիտել մուլտֆիլմը՝ Հին Հունաստան

Ամփոփել-ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին , բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին,գ. ինչի մասին ավելին կուզեի ուսումնասիրել

Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 69.

1.Իրար հաջորդող ո՞ր բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.

ա)2.1/4 , բ)18.5/6 , գ)17.1/3 , դ)99.12/13

18.5/6, 99.12/13

2.Քառակուսու կողմը 22.¼ սմ է, գտեք քառակուսու պարագիծը:

89

3. Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝

ա) 14.1/5սմ,  10սմ S=142

բ)25.1/2 սմ, 2.1/4սմ

4. Ո՞ր թիվը պետք է գումարել՝

ա) 5.4/9-ին, որպեսզի ստացվի 15.4/9

10

բ) –3-ին, որպեսզի ստացվի –17

-14

5.Կատարեք հանումը՝

Ա)14.1/4

Բ)358/9

Գ)1031/100


6. Կատարեք գործողությունը՝
(9/100+7/10) x 100/79=1

7. Օրվա գլուխկոտրուկը.
Գտնելով օրինաչափությունը, նշի՛ր հաջորդ կոտորակը. 2/3, 5/7, 11/13, 17/19, …

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Փետրվարի 21֊25

Սովորել՝ Լույսի անդրադարձումը։Հայելիներ Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
  • Առարկայի ի՞նչպիսի պատկեր է առաջանում հարթ հայելում։ Տնային առաջադրանք Պատասխանել հարցերին
  • 1.Ո՞ր անկյուն է կոչվում անկման անկյուն։

Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:

  • 2.Նշի՛ր հայելիների տեսաները։

հառտ, ուռացիկ, գոգավոր

  • 3.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադրաձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչչվում է անդրադրաձման անկյուն:

  • 4.Ի՞նչի շնորհիվ են ծառերը,շենքերը և այլ առարկաները երևում բոլոր կողմերից։

Մարմինները լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը:

Posted in Մայրենի լեզու 6

Ոսկի քաղաքը

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։  Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։  — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ — Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։

Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Հարցեր ևառաջադրանքներ:
1. Ինչպիսի՞նն էր Դիվանան հեքիաթի սկզբում: Մեղադրիր կամ արդարացրու Դիվանային: Ես մեղադրում եմ Դիվանային նրա համար որ նա խաբեց թագաորին և Քանաքարային և սկզբից ճիշտը չասեց:
2. Ինչպիսի՞ն դարձավ Դիվանան հետագայում: Դիվանան դարձավ ճշտախոս:
3. Ի՞նչն օգնեց Դիվանային փոխվելու:Դիվանային օգնեց առծիվը որին բուժել էի Դիվանան:
4. Պատմիր Ոսկի քաղաքի մասին, ինչու՞ է այն կոչվում Ոսկի քաղաք: Կոչվումմ էր ոսկի քաղաք որովհետև մարդիկ ապրում էին իրենց տնկած ծառերի բերքով, իրենց աշխատածով իսկ այնտեղի այգիները կարծես դրախտ լինի: Այ դա է իրական ոսկին: 5. Ո՞վ է Գոհար թագուհին: Գոհար թագուհին ոսկե քաղաքի թագուհին է, նաև Քանաքարայի մայրը:
6. Ո՞րն է երջանկությունը` ըստ Գոհար թագուհու, ըստ քեզ: