Posted in Երկրաչափություն 8

Պարապմունք 29

Թեմա` Կենտրոնային և ներգծյալ անկյուն:

Ըստ գծագրերի տվյալների գտնել x-ը.

ա)

×=64

բ)

×=175

գ)

×=34

դ)

×=105

ե)

×=30

զ)

×=130

է)

×=90

ը)

×=60

2. AB կիսաշրջանագծի վրա վերցված են C և D կետերն այնպես, որ ∪AC=57o, ∪BD=63: Գտեք CD լարը, եթե շրջանագծի շառավիղը 14 սմ է։

CD=14

3. Հաշվիր AOB եռանկյան անկյունները, եթե ∪AnB=130°

       n

2.png

O=130

A=25

B=25

4. Հաշվիր AC և BC լարերի կազմած ACB անկյունը, եթե ∪BMC=32° և ∪AKC=126°

101

5. ACB աղեղի աստիճանային չափը 342° է: Գտիր  ∡ AOB  և ∡ ACB անկյունը

AOB=18

ACB=9

Posted in Աշխարագրություն 8

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ 8-րդ դասարան

1.Ներկայացնե՜լ Արևմտյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Երկաթը, քարածուխը և Արևմտյան Եվրոպայում է գտնվում Ֆրանսիան որտեղ ամենաշատ զբոսաշրջիկներով երկիրն է։

2. Համեմատե՜լ Մեծ Բրիտանիայի և Գերմանաիայի տնտեսության զարգացման նախադրյալները։

Գերմանիան օգտակար հանածոների պաշարները, որը մեքենաշինության ոլորտում է նաև ծառայում։ Իսկ Մեծ Բրիտանիաի Տնտեսության են Անասնաբուծությունը ինչպես որը ունի նավթի և գազի քիչ պաշարներ։

3. Բնութագրե՜լ Հարավային Եվրոպայի բնական պայմանների առանձնահատկությունները։

Հարավային եվրոպայում է գտնվում պիերենյան Թերակղզու երկրները։ Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան Ջիբլարթարյան Նեղուցով ապրանք են արտահանում դեպի Արևմտյան Եվրոպա։

4.Ներկայացնե՜լ Ֆրանսիայի բնակչությունը/ կրոն, ազգային կազմ, ուրբանիզացիայի մակարդակ, տարաբնակեցում/։

Ֆրանսիայի տարածքը ֊ 547հազար կմ²

բնակչությունը֊68մ մարդ

Կրոնը ֊ Բազմաճյուղ

Տարաբնակեցում ֊ Իսլամներ։

5. Բնութագրե՜՜լ Արևելյան Եվրոպայի տնտեսության ճյուղային կառուցվածքը։

Լանդշաֆտներ , հանքային ջրերի առատությունը , գետերն ու լճերը , անտառածածկ լեռներն ու ազգային պարկերը , պատմամշակութային հուշարձանների
առատությունը:

6. Ներկայացնե՜լ ՌԴ-ի բնական ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։ Նշե՜լ բնական ռեսուրսների տարածման գլխավոր շրջանները։

Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է , որի մեջ գլխավորներն են վառելիքաէներգետիկ , մետալուրգիական , մեքենաշինական , քիմիական համալիրները , անտառային ու թեթև արդյունաբերոության ճյուղերը ։
Ռուսաստանը նավթ ունեցող ամենախոշոր երկրներց մեկն է ։
Գազի արդյունաբերությունով էլ Ռուսաստանը գրավում է առաջին տեղը ։ Ածխի հայունթով , էլեկտրաէներգետիկ կայաններով նույնպես ։
Ռուսաստանը առաջին ատոմային էլեկտրակայանի ստեղծող երկիրն է, որը կառուցվել է 1954թ․ ։

Posted in Պատմություն 8

Պատմություն

1.1804-1813թթ ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր:

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին թոթափել պարսկա-թուրքական լուծը և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։

Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Բագրատիոնիների արքայատոհմը, որը ղեկավարում էր Վրաստանը հազար տարուց ավելի, հեռացվեց իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվեց գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը։

Աստիճանաբար ամրապնդելով դիրքերը Վրաստանում 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվեցին Գանձակի բերդի վրա։ Հրամանատար Ջավադ խանը զոհվեց։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք կնքեց Անգլիայի հետ, որի հրահրմամբ սկսվեց տասնամյա պատերազմ։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսաստանի դեմ հրահրեցին նաև Օսմանյան կայսրությանը, և տեղի ունեցավ զուգահեռ ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները խախտեցին սահմանը և երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսական կայսրության հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի մելիքությունների Գյուլիստան գյուղում կնքվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիր, որով պարսկական կողմը հօգուտ ռուսների հրաժարվեց Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ սկսվեց երկրորդ ռուս-պարսկական պատերազմը։

2. 1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր։

Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը: Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր: Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ: Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են: Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով: Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը: Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները:

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի: Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից:

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի։ Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից։

3. 1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր։

Աննշան իրադարձություններով պատերազմը ձգձգվեց, և միայն 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայում բնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը, որի պալատում էլ ստորագրվեց պայմանագիրը։

4. 1828-1829թթ ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր։

1828թ -ի հունիսին ռուսական զորքը հայ կամավորականների օգնությամբ պաշարում է Կարսի բերդը , իսկ հունիսի 23- ի գրավում այն ։ Դրանից հետո հուլիս , օգոստոս ամիսներին գրավում են Ախլքալակը , Ախլցխան , Արդահանը ։ Հայ կամավորականների օգնությամբ գրավում են Բայազետն ու Ալաշկերտը ։
1829 թ- ին ռուսական զորքը գրավում է Կարինը , Խնուսը , Մուշը , Օլթին և այլ գավառներ հույս փայփայելով , թե վերջապես կազատի թուրքական լծից ։

ԱԴՐԵԱՆԱՊՈԼՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Պայմանագրը , որ կնքվել է 1829 է-ի սեպտեմբերի 2- ին համաձայն Ռուսաստանին անցան Սև ծովի ափերից մի մեծ մաս , Ախլքալակը , Ախլցխան ։ Բայց հայերի հույսերը մնացին անկատար , բոլոր գրաված տարածքները մնում էին Օսմանյան Թուրքիային ։ Հայերը ստիպված վերաբնակեցվեցին ։

Երկու պայմանագրերի ՝ ԱԴՐԵԱՆԱՊՈԼՍԻ և ԲՈՒԽԱՐԵՍՏԻ հետևանքն այն եղավ , որ Ռուսաստանը օգտագործեց հայկական կամավորականներին իրենց շահերի համար , բայց վերջնական արդյունքում հայերը մնացին Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ ։

5. 1877-1878-թթ ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր:

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում։ Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը։ Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը։ Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը։

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում։

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը։ Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ։

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 18.12-22.12

Կապեր կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են բայական անդամին և նրա հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։ Կապերը ըստ շարադասության լինում են երեք տեսակ՝

  1. Նախադրություններ, որոնք դրվում են կապվող բառից առաջ (առանց, ըստ, իբրև, որպես, հօգուտ, փոխանակ, դեպի,նախքան, միշտ, առ, չնայած, ի, հակառակ, հանուն և այլն)։
  2. Ետադրություններ կոչվում են այն բայերը, որոնք դրվում են կապվող բառից հետո (հետո, հանուն, առթիվ, անց, առջև, հետ, վերաբերյալ, ներքո, նման, պես, փոխարեն, օգտին, վրա, մասին, միջև, մեջ, տակ, համար և այլն)։
  3. Երկդրություններ կոչվում են այն կապերը, որոնք կարող են դրվել և՛ կապվող բառից առաջ և՛ կապվող բառից հետո (ընդդեմ, շնորհիվ, բացի, համաձայն, չնայած, անկախ)։

Կապերը նախադասություն անդամ ինքնուրույն չեն լինում և հարցի չեն պատասխանում։

Առաջադրանքներ:

1.Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Բացի֊բացի Նարեկից, բացի դպրոցից
առթիվ֊ծննդյան առթիվ, ամուսնության առթիվ
առանց֊առանց ծառի, առանց գլխարկի
նախքան֊նախքան հանդիպումը, նախքան նշանդրեքը
վերաբերյալ֊կռվի վերաբերյալ, երգի վերաբերյալ
օգտին֊
փոխարեն֊
հանուն֊հանուն ընկերոջս, հանուն մայրիկիս
մինչ֊մինչ գիշերը, մինչ ամանորը
նկատմամբ֊հայրիկի նկատմամբ, ուսուցչի նկատմամբ
վրա֊աթոռի վրա, հատակի վրա
համաձայն֊համաձայն օրենքի, համաձայն տատիկի

2. Նախադասությունների մեջ ընդգծված ետադրությամբ կառույցները փոխարինիր հոմանիշ նախադրությամբ կառույցներով:
ա) Նա, հանգամանքներին չնայելով, պնդում էր իրենը։


բ)  Զինվորները առյուծի պես կռվեցին հայրենիքի համար։

որպես առյուծ


գ) Տնօրենը իր հրամանի համաձայն ազատեց կարգազանցին։

Ըստ հրամանի


դ) Պետական մակարդակով սովյալների օգտին գումար հանգանակեցին։
ե) Խոսքը սկսելուց առաջ պետք է հստակեցնել ասելիքը։
զ) Հավատի համար պայքարը հաղթությամբ պսակվեց։
է) Թշնամիների դեմ անհավասար պայքարում մարտիկները քաջաբար կռվում էին։

3. Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Ի դեմս,, պես, հանուն, հանձին, բացառությամբ, նկատմամբ, չնայած, առթիվ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյլ, նման, որպես, մինչև, բացի :

4.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

Երբ, բացի, որովհետև, այնտեղ
մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
վրա, որևէ, և, մյուս
ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
հանուն, անուն, այնքան, սույն։

Posted in Պատմություն 8

Դեկտեմբերի 18-30-ը, առաջադրանք, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարան

Առաջադրանքներ

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 18-30-ը

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  •  իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
  •  ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
  •  թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
  •  բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում

Իրականացման ընթացքը

  •  Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
  • Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը

Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր, աուդիո ձայնագրություններ

Ուսումնասիրման թեմաները

«Նոր տարին տարբեր երկրներում»

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

«Տոնի պատմությունը, կարևորությունը»

«Նոր տարին ծնողների, տատիկ պապիկների ժամանակաշրջանում» 

«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

«Ամանորյա մի երգի պատմություն» 

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ» 

Ամփոփոմ ՝ստեղծել տեսաֆիլմեր , լուսաբանում բլոգներում:

Posted in Հասարակագիտություն 8

Ազատություն

Մասնակիցներ` Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Ինչ է ազատությունը

Ազատությունը այնպիսի բան է, որ բոլորը մեծ տարիքում երազում են նրան: Ամեն մարդու կարծիքով ազատությունը տարբեր բան է, և շատ քչերն են, որ կարողանում են ճիշտ ընկալեն և հասկանան այդ բառի իմաստն ու նշանակությունը: 

  • Ազատություն տեսակները

Ազատությունը լինում է շատ տարբեր տեսակների, օրինակ՝ ֆիզիկապես ազատություն, կրոնի ազատություն, խոսքի ազատություն և այլն… 

  • Գրել պատումներ ազատույթան համար պայքարած հայ հերոսների մասին:

Արդյունքում`

Սովորողները պատրաստում են ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր, գրում են պատումներ:

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 11.12-15.12, 8-րդ դասարան

Մակբայներ

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:
1.Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

2.Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Քաջաբար, ամբողջովին, ուժգնորեն, ամենուրեք, շատ-շատ։

3.Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

4.Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, վաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

5.Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

6.Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար:

7.Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

….. Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս  չի կարող երկիրը կառավարել: Ես մշտապես  իջած կլինեի իմ գահից, եթե …. կատարված տեսնեի այն միտքը, որ ….  …. հուզել է իմ հոգին: Եվ …..  ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա ….. կստանա իմ թագը և …. կկառավարի իմ ժողովրդին:

8.Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և իսկույն մարեց:
2. Մայրը սովորություն ուներ շուտ-շուտ մտնելու փոքրիկի սենյակը:

Շուտ
3. Կարող եմ այժմ   բոլորովին  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  հավիտյան  մնալու է սպիտակ քաթանի տակ:

Հավերժ
5. Երգչի պահանջները հետզհետե սպառնալիքի ձև էին ընդունում:
6. Շարունակ  բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը համարյա  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օր օրի  ավելի էր  վատանում:

Մակբայակերտ ածանցներ
Մակբայակերտ ածանցներն են`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

9.Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-գեկան
դիվանագետ-
ընկեր-
գազան-
խումբ-
եղբայր-
վերջ-
ազգ-
նյութ-
գլուխ-
բարեկամ-

10.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն-
օրեցօր-
տարեցտարի-
խորապես-
մեն-մենակ-
կուզեկուզ-
հավիտյան-
բարոյապես-
հայրաբար-
լռելյայն-
բերնեբերան-
խումբ- խումբ-
արագ-արագ-
վերջիվերջո-
հոտնկայս-
ներքուստ-
նյութապես-

11.Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—
խոլ—
դաժան—
էական—
խոնարհ—
թեթև—
բարեխիղճ—
մեղմ—
խիզախ—
քաջ— 
բարեխիղճ-

12. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնն:ական մի ընկերություն այժմ  սկսել է գրպանի հեռուստացույցների արտադրությունը:

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:

Մի քար ժայռից պոկվեց և ցած ընկավ:

Պարի խմբերը գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:

Նա հաճախ է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

Posted in Հայոց լեզու 8, Uncategorized

Притчы

Новогодняя притча

 В канун Нового Года благочестивая женщина увидела, как мимо её дома проходят три старца. Она вышла, и предложила им остановиться на ночлег и поужинать вместе с её семьёй.

Но мудрецы ответили:

— Нас зовут Богатство, Удача и Любовь. Обычно мы не посещаем дом все втроём, иди и поговори со своим мужем, кого из нас троих вы бы хотели пригласить к себе в гости в этот праздничный вечер.

Муж очень обрадовался такой новости, и решил пригласить в дом Богатство, жене же понравился старик с именем Удача, но их ребёнок попросил родителей пригласить в их дом Любовь.

Родители решили сделать ребёнку в Новый Год подарок и исполнить его желание, пригласив в дом мудреца с именем  Любовь. Однако, как только он зашёл в дом, остальные тоже последовали за ним и сели за общий стол.

— Как же так, – спросили родители, –   вы же говорили, что заходите в гости только по одному?

— Да, – ответили мудрецы, – Богатство и Удача обычно ходят только по одному, не беря с собой остальных, но когда в дом приглашают Любовь, она берёт с собой всех своих друзей, включая Богатство и Удачу. . .

Նոր Տարվա առակներ

Նոր տարվա նախորեին բարեբաշտ մի կին տեսավ, թե ոնց են իր տան կողքով անցնում երեք ծեր մարդ։ Նա դուրս եկավ և առաջարկեց նրանց, գիշերել իր մոտ և ընթրել իր ընտանիքի հետ։

Բայց իմաստունները պատասխանեցին․

-Մեզ կոչում են Հարստություն, Հաջողություն և Սեր։ Սովորաբար մենք չենք այցելում տուն, միանգամից երեքով, գնա և խոսիր քո ամուսնու հետ, թե մեզանից ում եք ուզում հրավիրել ձեզ մոտ հյուր այս տոնական երեկոյին։

Ամուսինը շատ ուրախացավ այդպիսի նորությունից և որոշեց տուն հրավիրել Հարստությանը, կնոջը դուր էր գալիս Հաջողություն անունով ծերունին, բայց նրանց երեխան խնդրեց ծնողներին հրավիրել իրենց տուն Սերը։

Ծնողները որոշեցին երեխային Նոր Տարվա նվեր անել և կատարել նրա ցանկությունը, հրավիրել տուն Սեր անունով իմաստունին։ Սակայն, երբ նա մտավ տուն, մնացածները նույնպես հետևեցին նրան և նստեցին ընդանուր սեղանի շուրջ։

— Ինչու այդպես, — հարցրեցին ծնողները, — չէ որ դուք ասում էիք, որ հյուր էք գնում միայն միայնակ։

-Այո, — պատասխանեցին իմաստունները, — Հարստությունը և Հաջողությունը սովորաբար քայլում են միայն առանձին, իրենց հետ չվերցնելով մնացածին, բայց երբ տուն են հրավիրում Սերը, նա իր հետ վերցնում է իր բոլոր ընկերներին, ընդգրկելով Հարստությանը և Հաջողությանը․․․

Posted in Երկրաչափություն 8

Պարապմունք 27

Թեմա՝ Շրջանագծի շոշափող:

  1. Հաշվել  RNK անկյունը և շրջանագծի շառավիղը, եթե MN=10 սմ է և ∠ RON=30°

NO=10:2=5

2. Հաշվել շրջանագծի շառավիղը, եթե AO=9սմ  է և ∠ OAK=30°

Ok=9։2=4,5

3. Շրջանագծի A կետով տարված են շոշափող և շառավիղին հավասար լար։ Գտեք լարի և շոշափողի կազմած անկյունը։ GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը:

4. Շրջանագծի շառավիղին հավասար KM լարի ծայրակետերով տարված են այդ շրջանագծի շոշափողներ, որոնք հատվում են N կետում։ Գտեք KMN եռանկյան անկյունները։ GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը:

5. Շրջանագծին A, C և E կետերում տարված են AB, BD և DE շոշափողները, իսկ AB=7 սմ: Որոշիր ACE եռանկյան պարագիծը:

42

Posted in Պատմություն 8

Դեկտեմբերի 9-15-ը. առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Մուցոխիտոն բավական փոքր էր և իր փոքր տարիքով ամեն ինչ արեց, որպեսզի Ճապոնիան արդիականացվի, զարգանա և հասնի բավական մեծ բարձունքների: Սուն Յաթ-Սենն էլ արեց նույնը Չինաստանի համար, բայց նա ավելի խորացված տարբերակներեր մտածում և նաև նրա գործն ավելի բարդ էր, քանի որ Չինաստանը այդքան էլ բարվոք վիճակում չէր: Նա իր մտքերով, իր մտածած սկզբունքներով կարողացել է Չինաստանը դուրս բերել այդ վիճակից:

Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:

19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբին, իրականացված բարեփոխումների շնորհիվ, ճապոնիան թռիչքաձև զարգացում ապրեց։ Ճապոնիան սկսեց արտաքին շուկաներում հաջողությամբ մրցակցել արևմտաեվրոպական զարգացած երկրների հետ։ Զարգացան երկաթուղային և հեռագրային հաղորդակցությունը, մեքենաշինությունը, փոստային ծառայությունը և այլն։ Ստեղծվեց ազգային տարադրամը՝ ճապոնական իենը։ Մարդկանց կենսամակարդակի կտրուկ բարձրացման արդյունքում բնակչության թիվը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով ավելի քան 72 միլիոնի։ Կազմավորվեցին դարաշրջանի բնորոշ քաղաքները՝ Տոկիա, Օսակա և այլն։ Չինաստանին օտարերկրյա բանկերը փոխառություններ էին տրամադրում պետությանը, վերահսկում նրա եկամուտները, ձեռք բերում երկաթուղիներ, գործարաններ կառուցելու և հանքերը շահագործելու իրավունքներ։ Չինական ավանդական հասարակության բարեփոխման հիմնավորմամբ հանդես եկավ առաջադեմ գործիչ Կան Յուվեյը։ Նրա գաղափարների հիման վրա ձևակերպվեցին հետևյալ կարևոր նպատակները՝ կրթական նոր համակարգի ստեղծում, ազգային արդյունաբերության և առևտրի զարգացման, գյուղատնտեսության արդիականացում, բանակի բարեփոխում, պետական ապարատի մաքրում։ 19-րդ դ. վերջերին և 20-րդ. դ. սկզբին Չինաստանը վերածվեց մեծ տերությունների կիսագաղութի։ Չինաստանում 1911-1912 թթ. տեղի ունեցավ հեղափոխություն։ Ցին արքայատոհմը տապալվեց և հռչակվեց Չինական հանրապետությունը։

  •  Սուն Յաթ Սեն10 փաստ Սուն Յաթ Սենի մասինԱռաջադրանք 2Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:Ներկայացնել
    • աշխարհագրական դիրքը
  • Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Մակերևույթը բազմազան է: Բալկանյան լեռները երկիրը բաժանում են 2 հավասար մասերի. հյուսիսում Ստորինդանուբյան հարթավայրն է, հարավում՝ Կազանլիկի գոգավորությունը: Երկրի հարավն ու հարավ-արևմուտքը գրավում են Ռիլա Մուսալա լեռնագագաթը, Պիրին և Ռոդոպյան լեռները: Մարիցա գետի հովտում գտնվում է Վերին Թրակյան արգավանդ դաշտավայրը:
    • կրոնը
  • Հիմնականում իշխում է Քրիստոնեության ուղղափառ ճյուղը:
    • պատմությունը
  • Բուլղարիայի տարածքի հնագույն բնակիչները թրակացիներն էին։ Մ․ թ․ I դ․ այն նվաճեցին հռոմեացիները։ III դ․ սկսվեց հյուսիսային բարբարոսական ցեղերի ներխուժումը Բալկաններ։ Հռոմեական կայսրության փլուզումից հետո Բուլղարիայի տարածք մտավ Արևելյան Հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ։ VI դ․ սկզբից սկսվեց սլավոնական ցեղերի ներթափանցումը, որոնք VII դ․ կեսին դարձան գերակշռող էթնիկական տարրը։ Թրակացիների մի մասը ձուլվեց սլավոնների հետ, իսկ մյուս մասը, ինչպես նաև իլլիրիական որոշ ցեղեր, մղվեցին թերակղզու արևմտյան մասը։ VII դ․ 70-ական թթ․ Հարավային Բեսարաբիայից Բալկանյան թերակղզի ներխուժեցին պրոտոբուլղարները։ Նրանց առաջնորդ Ասպարովս խանի գլխավորությամբ ստեղծվեց սլավոնա-բուլղարական պետություն՝ այսպես կոչված Առաջին Բուլղարական թագավորությունը Բուլղարիա անունով։ Մոտ 865 թվականին քրիստոնեությունն ընդունվեց որպես պաշտոնական պետական կրոն։ Արագացավ պետության սլավոնացումը։ Աստիճանաբար վերացավ պրոտոբուլղարների ու սլավոնների միջև եղած էթնիկական տարբերությունը և կազմավորվեց միասնական բուլղար ժողովուրդը։  Ուժեղացավ բոգոմիլների շարժումը։ XI դ․ 80-ական թթ․ տեղի ունեցան բոգոմիլների և պավլիկյանների ապստամբությունները։ 1185—1187 թվականներին Պյոտր և Ասենիա եղբայրների գլխավորած խոշոր ապստամբության հետևանքով տապալվեց բյուզանդական լուծը և ստեղծվեց բուլղարական նոր պետությունը՝ Երկրորդ Բուլղարական թագավորությունը (1187—1396), որն իր քաղաքական և տնտեսական բարգավաճմանը հասավ Իվան Ասենիա 11-ի (1218—1241) թագավորության շրջանում։  1393—1396 թվականներին Բուլղարիան նվաճեցին թուրքերը։ Բուլղարիայում հաստատվեցին թուրք, ռազմա-ավատական կարգեր։ Բուլղար ժողովրդի համար ծանր հետևանքներ ունեցավ բռնի մահմեդականացումը, որի բացառիկ դաժան ձևերից էր դևշիրմեն։ Օտար լուծը առաջ բերեց բուլղար ժողովրդի համառ դիմադրությունը, որը դրսևորվում էր հայդուկների շարժման և ապստամբությունների ձևով։ Բայց Թուրքիան դաժանորեն ճնշում էր այդ ապստամբությունները, որը և բնակչության մի մասի արտագաղթի պատճառ էր դառնում։ Բուլղար ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը նոր ուժով ծավալվեց XIX դ․։ Ազգային-հեղափոխական գաղափարախոսության սկիզբ դրեց Գ․ Ռակովսկին։ 1869 թվականին Վ․ Լնսկու և Լ․Կարավեչովի ջանքերով ստեղծվեց Բուլղարական հեղափոխական կենտկոմ, որը նախապատրաստեց համաբուլղարական ապստամբությունը։ Սակայն, ինչպես 1875 թվականի Սաարա Զագորայի, այնպես էլ 1876 թվականի ապրիլյան ապստամբությունը դաժանորեն ճնշվեց։ Միայն 1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակի հաղթանակը ապահովեց Բուլղարիայի ազատագրումը օսմանյան լծից։ Բուլղարիայի հյուսիսային մասում կազմվեց Թուրքիայից վասալական կախման մեջ գտնվող Բուլղարիա իշխանությունը, իսկ հարավում, Օսմանյան կայսրությանկազմում, ստեղծվեց Արևելյան Ռումելիա ինքնավար մարզը՝ սուլթանի կողմից նշանակվող քրիստոնյա գեներալ-նահանզապետով։ 1885 թվականի սեպտեմբերի 6-ին Պլովդիվի ապստամբության շնորհիվ Արևելյան Ռումելիան միացավ Բուլղարական իշխանությանը։ 1908 թվականի սեպտեմբերի 22-ին, օգտվելով Երիտթուրքական հեղափոխությունից և Թուրքիայի թուլացումից, Բուլղարիան հռչակվեց անկախ թագավորություն։ 1912—1913 թվականներին Բուլղարիան մասնակցեց Բալկանյան պատերազմներին։ 1915 թվականի հոկտեմբերի 1-ին մտավ առաջին համաշխարհային պատերազմի մեջ՝ Գերմանիայի կողմից։ 1919 թվականի Նյոյիի պայմանագրով Բուլղարիան կտրվեց Եգեյան ծովից և կորցրեց իր տարածքների զգալի մասը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Բուլղարիայում ուժեղացավ հեղափոխական շարժումը։ 1923 թվականի հունիսի 9-ի պետական հեղաշրջման հետևանքով երկրում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա։ 1923 թվականի սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբությունը, չնայած պարտությանը, քաղաքական խոշոր հետևանքներ ունեցավ երկրի համար։ Արտաքին քաղաքականության բնագավառում Բուլղարիան կողմնորոշվում էր դեպի ֆաշիստական Գերմանիան։ 1941 թվականի մարտի 1-ին գերմանական զորքերը մտան Բուլղարիա։ Բուլղար ժողովուրդը պայքար սկսեց միապետաֆաշիստական կլիկի և գերմանական զավթիչների դեմ։ 1942 թվականին Գ․ Դիմիարովի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայրենական ճակատ, որը միավորում էր երկրի բոլոր հակաֆաշիստական ուժերը։ Ծավալվեց հակաֆաշիստական պարտիզանական շարժում։ 1944 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ պատերազմ հայտարարեց ֆաշիստական Բուլղարիային։
    • տեսարժան վայրերը
    Ամփոփել  15
  • Բուլզարիայի հիմնական հանգստավայրերն են Ալբենան, Կրանեվոն, հանրահայտ Վառնայի լողափերը:
  • նախադասությամբԱղբյուրը՝ Համաշխարհային պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 107-112, համացանցՏալ «հայրենիք»«ազատություն»«անկախություն»«ազգ, «ժողովուրդ»  հասկացությունների բացատրությունը, նկարագրությունը /ըստ ձեզ, ըստ  Մեծերի/գրողներ, քաղաքական գործիչներ//Համեմատել Ռուսաստանը և Ավստրո-Հունգարական տերությունները, նրանց տիրապետության ներքո գտնվող ազգերի ճակատագիրը:Հետևություն.ներկայացնել բազմազգ կայսրությունների անկման մի քանի պատճառներ:Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն,  էջ 113-118, համացանց