Posted in Կենսաբանություն 7

Փետրվար ամսվա ամփոփում

1.Կանաչ էվգլենայի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվածք։

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, խոնավ հողերում, ջրափոսերում,  չհոսող ջրամբարներում։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։Կանաչ էվգլենայի երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է, սրացած հետևի ծայրը կայունություն է տալիս մարմնին։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով

2. Էվգլենայի բազմացում։

Էվգլենան հիմնականում բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով:Կիսվում է մարմնի երկարությամբ, սկզբում բաժանվում է կորիզը, որի մասերը միմյանցից հեռանում են, այնուհետև մտրակի կողքին աճում է երկրորդ՝ նոր մտրակ:
Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի ծաղկում։

3.Հողաթափիկ ինֆուզորյաի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվածք։

հողաթափիկ ինֆուզորիայի 1-0,3 մմ երկարություն ունեցող մարմնի ձևը հիշեցնում է փոքրիկ հողաթափ: Հողաթափիկ ինֆուզորիան շարժվում է իր մարմնի վրայի թարթիչների շարժման շնորհիվ, սնունդը նույնպես հասնում է նրա բերանը այդ նույն թարթիչների շնորհիվ։ Հողաթափիկ ինֆուզորիան սնվում է հիմնականում բակտերիաներով։ Ինֆուզորիաների բոլոր տեսակները իրենց մեջ ունեն երկու կորիզներ, մեկը՝ մեծ է և օգնում է նյութափոխանակությանը, մյուսը՝ փոքր է և պետք է բազմացման համար։

Հողաթափիկ ինֆուզորիա
Ունի 2 կորիզ` մեծ և փոքր:
Մեծ կորիզը կարգավորում է`
1. սննդառությունը
2. շնչառությունը
3. շարժումները
4. նյութափոխանակությունը
Փոքր կորիզը կարգավորում է բազմացումը:

4. Հողաթափիկ ինֆուզորյաի բազմացում (սեռական, անսեռ)։

Ամռանը, երբ ջրերը տաք են և սնունդը շատ է, ինֆուզորիան բազմանում է կիսվելու ձևով։ Սակայն աշնանը, երբ սննդի պակաս է լինում, ինֆուզորիան կատարում է սեռական բազմացում։ Երկու ինֆուզորիա իրար են միանում փորային մասով։ 

ԱՆսեռ բազմացումը կատարվում է ամռանը բարենպաստ պայմաններում՝ կիսվելով լայնությամբ:

Սեռական բազմացման կամ կոնյուգացիայի ժամանակ երկու ինֆուզորիա միանում են միմյանց բերանային անքով, փոխանակում կորիզանյութեր, ապա հեռանում: Դրա շնորհիվ մեծանում է նրանց կենսունակությունը:

5. Միաբջիջ կենդանիների առաջացրած հիվանդություններ։ Վերցնել մեկ հիվանդություն և ուսումնասիրել։ (քնախտ, մալարյա, դիզինտերիա և այլն)։

Աշխարհագրական տարածվածությունը:Գամբիական տրիպանոսոմոզը տարածված է աֆրիկյան երկրներում Գամբիայում,Կամերունում,Ուգանդայում,Գանայում:կառուցվածքը և կենսական ցիկլը:

Հիվանդության փոխանցողն է կենտրոնական աֆռիկայում հանդիպող արյունածուծ ճանճ,որի տեղական անունն է Ցե-ցե:Վարակված մարդու արյունը ծծելիս տրիպանոսոմային ձևը ընկնում է Ցե-ցե ճանճի աղիք,որտեղ 20օրվա ընթացքում ձևափոխխվում է մարդու համար ինովազիոն ձևի:Ճանճն ունակ է դառնում վարակելու մարդկանց,ինչպես նաև ընտանի կենդանիներին խայթելու միջոցով:Վարակը տարածում են թէ արուները և Էգերը:Մարդը հիվանդության հիմնական շտեմարանն է:Մակաբույծը տեղակայվում է հիվանդի արյան պլազմայում,ավշային հանգույցներում,ողնուղողային հեղուկում,գլխուղեղում:Ճանճի խայթոցի տեղումզարրգանում է բորբոքային ռեակցիա տրիպանոսոմային շանկր,որն անհետանում է 5-7օր հետո:1-3շաբաթ հետո դիտվում է անկանոն տեն,հատկապես պարանոցային և ծոծրակային ավշային գեղձերի մեծացում,խիստ հյուծվածություն:3-6շաբաթ հետո զարգանում են հոգեկան խանգարումներ,աստիճանաբար ուժեղացող քնկոտություն,իսկ վերջում կոմա:

6.Հումներով ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։

Հունվարի 30-ից փետրվարի 5

Փետրվարի 6-12

Փետրվարի 13-19

Նախակենդանիների առաջացրած հիվանդություններ

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական աշխատանքներ, 24.02

1.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն իր սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, իր շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
Նրանք ում ասես կարողանում են իրենց կամքը պարտադրել;
Նրանք էլ կարող են մեզ հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ ինձ վրա զարմանում:
Մեզ համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան մեզ հետ պտույտի դուրս եկավ:

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-իլուր
երթ-հերթ
աղեղ-բաղեղ
կար-նկար
յուղ-ճյուղ
լոր-կլոր, քլոր
ութ-բութ,մութ, թութ
վազ-նվազ, ավազ
աքար-զաքար, շաքար
ախտ-բախտ, թախտ
ճար-վճար, աճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ

Posted in Երկրաչափություն

Պարապմունք 33․

Թեորեմ 1.(երկրաչափության կարևորագույ թեորեմը)։
Ցանկացած եռանկյան երեք ներքին  անկյունների գումարը 180 աստիճան է։

Սահմանում։ Եռանկյան որևէ անկյանը կից անկյունը կոչվում է եռանկյան արտաքին անկյուն։

Թեորեմ 2. Եռանկյան արտաքին անկյունը հավասար է նրան ոչ կից երկու ներքին անկյունների գումարին:

Առաջադրանքներ։

1. Վերը նշված եռանկյան անկյունների վերաբերյալ թեորեմը պատկերեք GEOGEBRA ծրագրով ( գծեք եռանկյուն, նշեք որ բոլոր անկյունների գումարը 180 աստիճան է)։

2.Դասարանում փորձում ենք ապացուցել վերը նշված թեորեմը։
Սիրելի սովորող, ապացուցման համար կարող եք օգտվել համացանցից, դասագրքից։



3. Գծիր GEOGEBRA ծրագրով եռանկյուն, ցույց տուր արտաքին անկյունները։



4. Պատկերիր թեորեմ 2-ը GEOGEBRA ծրագրով։

5. Լուծիր դասագրքից հետևյալ խնդիրները՝ 262ա, բ, 263, 264

ա) <C=58°

բ) <C=26°

Posted in Աշխարհագրություն

Ամփոփում

1.Թվարկե՜լ տնտեսության ճյուղային կառուցվածքը։

Վառելիքաէներգետիկ, մետաղաձուլություն, թեթև և սննդի արդյունաբերություն, և մեքենաշինություն։

2.Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը շատ մեծ դեր ունի տնտեսության մեջ, քանի որ էլեկտրաէներգիա և վառելիք է մատակարարում։

3.Առանձնացնել էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ավանգարդային եռյակի ճյուղերը և այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները։

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության առաջատա ճյուղերից է որը ապահովում է համախառն ներքին արդյունքի 90%

4.Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Մետաղաձուլությունը մի մեծ դեր ունի ժամանակակից կյանքում, որովհետև դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք տեղից տեղ շարժվել: Դրանից պատրաստում են տրանսպորտ, ինքնաթիռաշինություն, կա նաև համակարգչային տեխնիկա:

5.Ինչպիսի՞ փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Նրանք փողկապակցված են: Մեքենաշինության հումքը մատաղաձուլությունն է:

6.Ի՞նչ արտադրանքներ են թողարկում մո արդյունաբերությունը։

Օրինակ’ հեռուստացույց, հեռախոս, համակարգիչ և այլն։

7.Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել քիմիական արդյունաբերության կողից թողարկվող արտադրթատեսակները։

Քիմիական արդյունաբերությունը ստեղծում է այն ինչ չկա բնության մեջ: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը: Հին ճյուղեր են, օրինակ՝ մետաղաձուլությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան և քիմիան: Օրինակ’ դեղորայք և պլասմասաներ

8.Ի՞նչ դեր ունի թեթև արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել թեթև արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։

Թեթեւ արդյունաբերությունը հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է հագուստով, կոշիկ և թելեր:

9.Ի՞նչ դեր ունի սննդի արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել սննդի արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։

Սննդի արդյունաբերությունը հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով:

Posted in Գրականություն

Հովհաննես Թումանյան, Փարվանա բալլադը

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,

Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:

Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:

Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:

— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.

Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:

Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա

Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III

Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

1902

Առաջադրանքներ:
1.Ի՞նչ է բալլադը:
2.Ընդգծիր այն տողերը, որոնք նկարագրում են աղջկան:
3.Ի՞նչ է անշեջ հուրը ըստ աղջկա, ըստ քեզ:
4.Ի՞նչ ավանդություններ կան ստեղծագործության մեջ:
5.Բերանացի սովորիր առաջին հատվածը:

Posted in թուրքերեն

Kıyafet-Mağaza

Առավոտյան ժամը քանիսից եք բաց՞

Որ ժամից եք բաց՞

Մինչև ժամը քանիսն եք ՞

Կիրակի օրերը բաց եք՞

Կարող եմ օգնել՞

Անհրաժեշտության դեպքում ձեզ կկանչեմ:

Ինչ եք նայում՞

Պարզապես նայում ենք:

Փորձելու սենյակները այս կողմում են:

Ինչ եք փնտրում՞

Որ համարն եք հագնում՞

42 համարն եմ հագնում:

Ճիշտ ձեր համարը կա:

Սրանից մի համար մեծը կա:

Սա եմ առաջարկում:

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական աշխատանք


1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բար.րախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կար.ում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնացությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Առաջադրանք:
1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
2. Ընդգծիր դերանունները:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

բույն, սայր, թույր, հույն, վայր, բայց, կայմ, պայտ

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ, դանակ, պարտեզ, բերք, զատիկ, բառարան, բռնակ, կատակ, բյուր, ձագ, մանր, մարագ, դարձ, ավագ, թախտ, կառք, հարթ, լրագիր, հերթ, լույս, ձյութ, ճեղք, շռայլ, նյարդ, նուրբ, թափոր, մահակ, ջութակ:

Ծնունդ, բանակ, քարտեզ, վերք, հատիկ, վառարան, դռնակ, հատակ, հյուր, սագ, սանր, կարագ, վարձ, ավագ, բախտ, փառք, հարթ, լրագիր, հերթ, հույս, հյութ, ճեղք, մռայլ, նյարդ, սուրբ, սափոր, վահակ, ջութակ:

Posted in Ֆիզիկա 7

Մարմնի կշիռ

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա , կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը իր բնույթով առանձգականության ուժ է, որը կիրառված է հենարանի կամ կախոցի վրա։

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Մարմնի կշիռը կիրառված է հենարանի կամ կախոցի վրա։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Օրինակ՝ կշռվելիս մեր կշիռը մեզ հայտնում են կիլոգրամնեով, բայց կիլոգրամը մարմնի զանգվածի միավորն է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։