Posted in Հանրահաշիվ 7

Պարապմունք 48.


Վերջավոր բազմությունների միավորման տարրերի քանակը
Վերջավոր բազմությունների դեպքում գոյություն ունի կապ երկու բազմությունների միավորման և հատման տարրերի թվերի միջև՝ (մոդուլի նշանը ցույց է տալիս բազմության տարրերի թիվը).

|A∪B|=|A|+|B|−|A∩B|

|A∩B|=|A|+|B|−|A∪B|

|A|-ն  A բազմության տարրերի քանակն է:
|B| -ն A բազմության տարրերի քանակն է։
Օրինակ`
А={1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,}
|А|=9 տարրերի քանակն է:

Առաջադրանքներ
1.Գրիր երկու բազմություններ, որոնց տարրերի քանակը վերջավոր է և այդ  բազմությունները  ընդհանուր հատում չունեն։ Հաշվի՛ր այդ  բազմությունների միավորման տարրերի քանակը։

Օրինակ՝
А={1, 3, 5, 7}
B={0, 6, 8, 10, 12}
IAI=4 տարրերի քանակն է
IBI=5 տարրերի քանակն է
IАUBI=IAI+IBI=9

գրիր ևս  հինգ օրինակ։

H={3, 8, 14, 21}

S={2, 6, 27}

|H|=4

|S|=3

|HUS|=|H|+|S|= 7

D={5, 9, 13, 32}

F={56, 78, 94}

|D|=4

|F|=3

|DUF|=|D|+|S|= 7

2.Գրիր երկու բազմություններ, որոնց տարրերի քանակը վերջավոր է և այդ  բազմությունները ունեն  ընդհանուր հատում։ Հաշվիր այդ  բազմությունների միավորման տարրերի քանակը։
Օրինակ՝
А={1, 3, 5, 7}
B={ 1, 2,3,4, 6, 7}
IAI=4 տարրերի քանակն է
IBI=6 տարրերի քանակն է
IAՈBI=3
IАUBI=IAI+IBI-IAՈBI=4+6-3=7
գրիր ևս հինգ օրինակ։

А={4, 6, 8, 9, 23}
B={4, 5, 7, 8}
IAI=4 տարրերի քանակն է
IBI=6 տարրերի քանակն է
IAՈBI=3
IАUBI=IAI+IBI-IAՈBI=4+6-3=7

А={1, 3, 5, 7}
B={ 1, 2,3,4, 6, 7}
IAI=4 տարրերի քանակն է
IBI=6 տարրերի քանակն է
IAՈBI=3
IАUBI=IAI+IBI-IAՈBI=4+6-3=7



Լուծիր խնդիրները։
3. A  բազմությունն ունի հինգ տարր, АUB բազմությունը՝ 12 տարր, իսկ АUB բազմությունը՝ 2 տարր։ Քանի՞ տարր ունի B բազմությունը։

4. Եղբայրը և քույրը միասին լրացրին ամբողջ խաչբառը, որը պարունակում է 60 հարց։ Եղբայրը պատասխաններից գտավ 38-ը, իսկ երկուսը միասին գտան 12 պատասխան։
Քանի՞ պատասխան գտավ քույրը։
Քանի՞ պատասխան գտավ միայն քույրը։
Քանի՞ պատասխան գտավ միայն եղբայրը։

5.Դասարանի 22 աշակերտներից 14-ը զբաղվում է լողով, 10-ը մասնակցում է մաթեմատիկայի պարապմունքներին: Քանի՞ աշակերտ է մասնակցում և´ լողի, և´ մաթեմատիկայի պարապմունքներին, եթե դասարանում չկա աշակերտ, որ չմասնակցի այդ պարապմունքներից գոնե մեկին:

6.Դասարանում սովորում են 30 աշակերտ: Էքսկուրսիայի ժամանակ 23 աշակերտ գնացին թանգարան, 21 աշակերտ` կինո:   Քանի՞ աշակերտ գնացին և´ թանգարան, և´ կինո եթե դասարանում յուրաքանչյուր աշակերտ գնացել է կա՛մ կինո, կա՛մ թանգարան, կամ էլ երկուսն էլ գնացել է։

7.Կոնֆերանսին մասնակցող 100 գիտնականներից 80%-ը տիրապետում է անգլերեն, իսկ   60%-ը գերմաներեն, ընդ որում յուրաքանչյուր մասնակից տիրապետում է այդ լեզուներից գոնե մեկին։

Posted in թուրքերեն

Թուրքերեն

Ես ռեստորանում մատուցող եմ։ Ես սպասարկում եմ հաճախորդներին ամեն օր։ Որոշ օրեր ես շատ թեյավճարներ եմ ստանում: Ես չեմ աշխատում հանգստյան օրերին:

Ես փոստատար եմ։ Ես ապրում եմ Անկարայում։ Առավոտյան շատ վաղ եմ արթնանում։ Ես նամակներ եմ բաժանում. Սա դժվար աշխատանք է: Ես շատ եմ հոգնում, բայց շատ եմ սիրում իմ աշխատանքը։

Ես օդաչու եմ։ Այս աշխատանքը շատ հաճելի է։ Ես ընդհանրապես չեմ ձանձրանում: Ես ամեն շաբաթ գնում եմ տարբեր երկրներ։ Ես հանդիպում եմ նոր մարդկանց: Սովորում եմ տարբեր լեզուներ։

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական աշխատանք 202-207

202.Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:


Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:

Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:


Քո գնալուց հետո հյուրեր եկան։


Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:

Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:


Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:


Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:


Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:

Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:


Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:


Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:

Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:


Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:


Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:

Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:


Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:


Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

203.Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:


Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

204.Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

205.Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը- վարկածը, որ վաղուց հերքվել էր:


Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև ֊ անձրև որը վտանգավոր էր դարձել ցանքերի համար

մառախուղով պատված լեռնագագաթներ֊ լեռնագագաթներ որոնք պատվել էին մառախուղով

ճանապարհորդի նկարագրված ջրվեժը֊ջրվեժը որը նկարագրվել էր

դժվարին կացության մեջ ընկած մարդ֊մարդ որը ընկել է

գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ:

206.Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Հերքվող վարկած- վարկած, որ հերքվում էր:
Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի, անտառից սկիզբ առնող վտակ, դժվարին կացության մեջ գտնվող մարդ, ցանքերի համար վտանգավոր դարձող անձրև, մառախուղով պատվող լեռնագագաթներ, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ:

207.Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:
Օրինակ Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա: Կանգնեց անկյունում նրան նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալովհանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Բայ, գործնական աշխատանք

1.Ընդգծիր բայի 5 անդեմ ձև կամ դերբայ:
ա) ծավալ, ողբալ, ձնհալ, հոգալ, թնդալ, զուլալ, քանդող, նվագելիս
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կարի, սլանալ, աշխատելիս, կարդացած
գ) ողբաց, հարբած, դարձված, տարած, կասկածող, ելնել, անցկացան, դարձած:

2. Ընդգծիր 5 դիմավոր բայ:
ա) կուտեմ, խոհեմ, լսեմ, վազի, մորի, մարի, ավերեց, վսեմ:
բ) գնաց, քնած, ելնես, նվագող, խրախուսեմ, պատմեցիր, բռնկվող, լսեմ:

3. Ընդգծիր 5 հարակատար դերբայ:
ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հանգած, վարկած, հրավիրված, գործած
բ) տխրամած, քնած, բարձած, համատարած, փտած, հասարակած, կռված, ծաղկած:

4.Ընդգծիր 5 ենթակայական դերբայ:
ա) փոքրացող, կարճափող, շոշափող, տապալող, անսքող, հազացող, փախչող, սևաքող
բ) քանդող, դոնդող, ծաղկող, ավետող, եռակող, ստող, ծակող, այգացող:

5. Ընդգծիր 5 համակատար դերբայ:
Պաշտելիս, ասուլիս, ցնծալիս, կռվելիս, ավետիս, մոտենալիս, պտղամիս, պատասխանելիս:

Posted in Հանրահաշիվ 7

Պարապմունք 46

1. Գրիր երկու տարր ունեցող որևէ  բազմություն:

K= {2, 6, 8}
2. Գրիր երեք տարր ունեցող որևէ  բազմություն:

H = { 1, 6, 9}


3. Գտիր վերը նշված  բազմությունների հատումը, քանի՞ տարր եղավ։

K= {2, 6, 8} H = { 1, 6, 9}

 ∩=6


4.Գտիր վերը նշված  բազմությունների միավորումը, քանի՞ տարր եղավ։

K= {2, 6, 8} H = { 1, 6, 9}

 ∪=1, 2, 6, 8, 9


5. Գրիր որևէ ոչ դատարկ բազմություն, նշիր այդ բազմության որևէ ենթաբազմություն։

E=[d, r, h]

G=[d,h]


6. Գրառե՛ք
ա) 10-ից մեծ և 50-ից փոքր պարզ թվերի բազմությունը:

12, 41,
բ) 40-ից փոքր կենտ  թվերի բազմությունը:

39,
գ) այն երկնիշ թվերի բազմությունը, որոնք 11-ի բաժանելիս տալիս են 7 մնացորդ:
դ) 100-ից փոքր այն զույգ թվերի բազմությունը, որոնք 3-ի բազմապատիկ են:
7. Գտեք նշված բազմությունների հատումը, միավորումը

           А={-1, -2, 0, 1, 3, 45, 67, 4}
          B={-1, 10, 67, 12}

∪=-1, -2, 0, 1, 3, 45, 67, 4,10,12

∩=67, -1

8. Ինչպե՞ս են նշանակում.

ա) բնական թվերի բազմությունը

N


բ) ամբողջ թվերի բազմությունը

Z


գ) ռացիոնալ թվերի բազմությունը

Q

9. Դիցուք, A-ն 12-ից փոքր և 5-ի վրա չբաժանվող բնական թվերի բազմությունն է, իսկ B-ն՝ 15-ից փոքր և 3-ի վրա բաժանվող բնական թվերի բազմությունը: Գտեք՝ա) A բազմության տարրերի թիվը
բ) B բազմության տարրերի թիվը
գ) Գրառեք AՈB բազմությունը և հաշվեք նրա տարրերի թիվը
դ) Հաշվեք AUB բազմության տարրերի թիվը։

10. Կրկնողություն, լուծեք հավասարումները։
-1/2x=10
5x=250
41x+19x-120=120
2(x+3)+45x=44x+42
2x-10-x=5(x+10)
1/2x=⅓
3/4x+½=½-5/4x

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական աշխատանք

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելուց ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տարավ թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալ: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա- առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր լցնելուց մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալուց նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կարդալով սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալուց մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուցնիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալուց միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)

Posted in Գրականություն

Կարդում ենք արևմտահայերեն, առակներ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ
Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։