Posted in Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Աշխարհի բնակչություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Դասի հղումը Այլ հղում 12

  1. Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։ Բնակչության թիվը իմանալու համար յուրաքանչյուր պետությունում տասը տարին մեկ կատարվում է մարդահամար։
  2. Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։
  3. Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։ Բնակչության թվի արագ աճի հետևանքով առաջանում է բնապահպանական հիմնախնդիրներ՝ սպառվում է երկրագնդի բնական ռեսուրսները, ավելանում է աղտոտման ծավալը։
  4. Վերլուծե՛ք աշխարհի բնակչության ընդհանուր թվի աճն ու փոփոխությունները։
  5. Աշխարհի բնակչության թվի փոփոխությունների  հետևանքով ի՞նչ հիմնախնդիրներ են առաջացել:
Posted in Հայոց լեզու 7-դասարան

Գործնական քերականություն

  1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:
    Կատաղի թշնամու հանկարծակի հարձ ակումներից զգուշանալու համար ժողովուրդը լեռան բարձունքին՝ հինավուրց վանքում, կախում է մի հսկա զանգ: Այն իր ղողանջը տարածում էր հեռու — հեռու, և անդնդախոր կիրճերն ու երկնամուխ լեռ ները, նրա ղողանջյունը արձագանքելով, մարդկանց վաղօ րոք տեղեկացնում էին մոտալուտ վտանգի մասին ու ոտքի հանում: Արյունռուշտ Լենկթեմուրը, մահ ու սարսափ սփռելով, հափշտակելով ու գերեվարելով գալիս հասնում է Արաքսի երփնավառ բուսականությամբ հարուստ կանաչազարդ ափը և հարթ դաշտավայրում բանակ զարկում: Հաջորդ օրը արնածարավ բռնակալի զորքը պիտի անցներ փրփրառատ գետն ու արշավեր շեն ու հարուստ գյուղերի վրա: Նույն օրը աշխարհավեր բռնակալի վրանն է մտնում մի հայ դավաճան` նրան ծառայելու պատրաստակամությամբ: Եր. անարգ դավաճանը հայտնում է ժողովրդին միավորող փրկարար զանգի գաղտնիքը, Լենկթեմուրը նայում է մատնիչին, ապա ամբարտավան կեցվածքով բարբաջում.
    — Գնա՛, այրի՛ր զանգը, այնպես արա՝ այլևս երբեք չլսվի նրա ղողանջը: Շատ ոսկի ու արծաթ կստանաս:
  2.  Ա խմբում եղած դարձվածքների բացատրությունները գտիր  Բ խմբից:
  3. Ա․Երկինք բարձրացնել, սիրտը փափկել, դատաստան տեսնել, արյունը գլխին խփել, հալից ընկնել, ձեռքը պակաս, սիրտը թունդ լինել,  սիրտ տալ, աչքի սուրմա թռցնող, գիրկը դառնալ։ 
  4. Բ․ Հուզվել, պատժել, երկրպագել, աղքատ, հուսադրել, գող, վերադառնալ, բորբոքվել, ուժասպառվել, մեղմանալ։ 

երկինք բարձրացնել – երկրպագել

սիրտը փափկել – մեղմանալ

դատաստան տեսնել – պատժել

արյունը գլխին խփել – բորբոքվել

հալից ընկնել – ուժասպառվել

ձեռքը պակաս – աղքատ

սիրտը թունդ լինել – հուզվել

սիրտ տալ – հուսադրել

աչքի սուրմա թռցնող – գող

գիրկը դառնալ – վերադառնալ

Posted in English 7

Grammar

4.
b]

  1. My brother doesn’t like playing games.
  2. My sister loves riding her bike.
  3. My dad enjoys running in the beach.
  4. I love talking to my friends on the phone.
  5. We love going to football matches at the weekend.

8.
b]
A: Do You study French.
B: No, I don’t.
A: Do your friends listen to music.
B: Yes, they do.
A: Does she go to youre school.
B: Yes, she does .

Posted in Հանրահաշիվ 7

Պարապմունք 11

ա) 6a²b
բ) 8b²c⁴
գ) 54c²e³
դ) 42e⁵k⁴
ե) 20a³p³
զ) 42k³p³
է) 18a³b²c²
ը) 24b³c³e²
թ) 35c⁵e⁵k²
ժ) 48e⁵k⁹p²
ժա) 16k⁸p⁶x⁷
ժբ) 36p⁵x⁵y⁵

ա) 44p⁴k²x
բ) 120x⁶y⁴
գ) -18a³b
դ) -28b³c²
ե) -25c⁴k³
զ) -63k³p⁶
է) -40p⁴x⁷
ը) -150x⁴y³

Posted in Գրականություն

Վրթանես Փափազյան: Ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում:

սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․――――――――

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
2. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը:
3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից:
4. Բնութագրել անտառի ծառերին:
5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք։

1.

Ահա, երկյուղը

ծուղակ, թակարդ

թախանձանք, աղերսանք

ընչազրկություն, աղքատություն

թովչանք, հրապուրանք

2.

Հռչակ, համբավ

առաջաբան, ներածություն

Ավար, կողոպուտ

հարգանք, ավար

բաղձանք, տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Զգոն, առաքինի, առույգ, աչալուրջ, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:
2. Բանիմաց, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

1.

Զգոն, աչալուրջ

առաքինի, պարկեշտ

տրտում, թախծոտ

Թանձր, խիտ

եռանդուն, առույգ

2.

Թույլ, տկար

Թերահավատ, կասկածամիտ

հնազանդ, հեզ

Շողոքորթ, կեղծավոր

լավատեղյակ, բանիմաց

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:
2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

1.

լավատեղյակ, պղծել

ըմբոստանալ, ընդվզել

Գովել, դրվատելիս

Վատաբանել, փնովել

Խաղացել, հանդարտվել

2.

թմրել, ընդարմանալ

հավաքել, ժողովիել

շահագործել, ճնշել

դժգոհել, տրտնջում

վառել, հրկիզել


Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

խաղաղություն, պատերազմ

կորուստ, ձեռքբերում

բերկրանք, թախիծ

վերնահարկ, ներքնահարկ

ըմբոստություն, հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

զուսպ, սանձարձակ

Ծանրախոհ, թեթևամիտ

անագի, պոչավոր

կայուն, անհաստատ

լի, դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել, ժամանել

հորս ցնդել, հայտնվել

ատել, երկրպագել

փորփրել, հանդարտվել

մերժել, հաստատել

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Հայոց լեզու

47.

Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
Օրինակ՝

  • Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
  • Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
  • Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:
  • Արքայի դեմքը տեսնելու նպատակով էր այդքան երկար ուղղի անցել։
  • Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:
  • Փոքրիկները իրենց համար պարում էին, հետո պտտվում, իրենք իրենց ծափահարում ու զվարճանում, անսահման ուրախանում։
  • Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
  • Լույսը բացվում է. լեռան հետևից բարձրանոըմ է արթգակը։
  • Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:
  • Մի գարնանային երեկո բակում նստած խոսում էինք։
  • Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:
  • Եթե ցանկանում էք որ չմահանամ,-ասում է արքան,-գնացե՛ք ու երկարակեցության ըմպելիք բերե՛ք, որ ըմպեմ ու ոտքի կանգնեմ։

48.

Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:


Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Սրահարված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:


Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

Ծաղրուծանակից վշտացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:


բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:


Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեցին։


Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:


գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:


Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կառուցելու։


Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են բարձրացրել:

51.

Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:
ա) Երկարել, ձգվել:
բ) Աղքատ, խեղճ:
գ) Գույն, երանգ:

Աղջիկը ձգվեց ծառի ճյուղերին որպեսզի պտուղը քաղի։

Աղքատ գյուղացին միկտոր հաց էր մուրում։

Տոնածառի գույներից տունը լուսավորվեց։

Posted in Երկրաչափություն

Պարապմունք 2

Երկրաչափական սկզբնական տեղեկություններ՝
կետ, ուղիղ, հատված:
Դասը լսի՛ր այստեղ:
Դասը կարդա այստեղ էջ 5, 6
Հարցերի քննարկում:
Գործնական աշխատանք:
1.Գծիր ուղիղ, անունը դիր b,  ուղղի վրա նշիր երեք կետ՝ L, M, N: Ի՞նչ հատվածներ առաջացան, գրիր անունները: LM,MN,LN
2. Գծիր երկու ուղիղ, անունները դիր՝ a, b: Մի դեպքում գծիր, որ նրանք հատվեն, մի դեպքում գծիր, որ չհատվեն:


3. Գծիր m ուղիղ, նշիր A, B, C կետերը այնպես, որ այդ ուղղի վրա չգտնվեն:


Աշխատանք գրքից՝ 4, 5, 6, 7

Posted in Պատմություն 7

Առաջադրանք, 7-րդ դասարան, սեպտեմբերի 18-25

Posted on 

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Եվրոպայի սահմանները 1թ-ից մինչև 2016 թթ-ը/տեսաֆիլմ/

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:

Միջին դարեր, Ժողովուրդների Մեծ գաղթը/ էջ 5-9, պատմել/

Միջին դարերի պատմություն/տեսաֆիլմ, ամփոփիր 15-20 նախադասությամբ/

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ

3.Գաղթի սկիզբը

4.Գերմանների տեղաշարժը

Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը:

Ժողովուրդների_Մեծ_գաղթՀին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:

6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:

Ամփոփում -մի քանի նախադասությամբ ամփոփիր ՙՙԺողովուրդների մեծ գաղթի ՚՚ դերը համաշխարհային պատմության մեջ:

Լրացուցիչ

Երեխաները միջնադարում/տեսաֆիլմ/

Ֆիմը դիտելուց հետո առանձնացնել.

1.ամենահետաքրիր հատվածը

2.ինչ նոր տեղեկություններ իմացար

3.ամփոփիր կես էջի սահմանում

Առաջադրանք 2

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին:

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

Հոների առաջնորդ Աթիլլա

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

  • Աթիլլայի մասին
  • Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը
  • Լեգենդներ Աթիլլայի մասին

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա

https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին