Posted in Պատմություն 7

Առաջադրանք , 7-րդ դասարան, ապրիլի 17-23-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանց

Լրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:

«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»

Քոչվորների կայսրապաշտությունը 

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Լրացուցիչ աշխատանք / ձեր ընտրությամբ մեկ  առաջադրանք կատարել/

7 փաստ Բաթու խանի մասին / թարգմանություն/

Չինգիզ Խանը հավանական է, որ 1220թ-ին եղել է Հայաստանում/   /վերլուծիր այս հոդվածը/:

Լենկ  Թեմուր/ Տեսաֆիլմը դիտելուց հետո  վերլուծիր նրա կերպարը/

Մոնղոլական արշավանքները/ հետազոտական աշխատանք/

  • Նախաբան
  • «Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք
  • Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից
  • Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան
  • Մոնղոլների արևմտյան արշավանքները
  • Ոսկե Հորդայի ստեղծումը
  • Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը
  • Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,7-րդ դասարան դասագիրք, էջ 118-122, համացանց

Posted in Պատմություն 7

Առաջադրանք, 7-րդ դասարան, ապրիլի 3-9-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

908-1021թթ-Վասպուրականի թագավորությունը

914-928թթ- Աշոտ II Երկաթի գահակալությունը

921թ-Արաբների պարտությունը Սևանի ճակտամարտում շ

922թ-Աշոտ Երկաթի ճանաչվելը Հայաստանի  շահնշահ

928–953 թթ. — Աբաս Բագրատունու գահակալությունը

948 թ. — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք

953–977 թթ. — Աշոտ III Ողորմածի գահակալությունը

961 թ. — Անիի հռչակվելը մայրաքաղաք

961–1003 թթ.— Գրիգոր Նարեկացի

963–1065 թթ.— Կարսի (Վանանդի) թագավորությունը

977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը

978–1113 թթ. — Տաշիր— Ձորագետի (Լոռիի) թագավորությունը

987 թ. — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը

987–1170 թթ. — Սյունիքի թագավորությունը

990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը

998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում

1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային

1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտ 3-րդ օրոք քաղաքը ծաղկում էր, Աշոտ 3-րդ ավելի շատ ուշադրություններ հատկացնում ներքին քաղաքականությանը, բայց նաև ուշադրությունն էր դարձնում նաև արտաքին քաղաքականությունը։Գագիկ առաջինը ավելի մեծ ուշադրությունն էր դարձնում արտաքին քաղաքականությանը քանի, որ նրա օրոք տեղի ունեցան բավականին մեծ ճակարտամարտեր։Գագիկ առաջինի օրոք ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը։

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:

Գագիկի Առաջինի օրոք Բագրատունիները հասան իրենց ծաղկման գագաթնակետին։ Դրա վառ ապացույցներից մեկ է նա է, որ Գագիկ առաջինը կրում էր   շահնշահ հայոց պատվատիտղոսը։իկը
կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի՝ արքայից արքայի մյուս թագավորներն
իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Այստեղ է տեղափոխվում կաթողիկոսական աթոռը՝ Սարգիս Ա Սևանցի (992-1019) կաթողիկոսի առաջնորդությամբ։

Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք  կառուցված շինությունները:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , դասագիրք 7-րդ դասարան, էջ 88-91, համացանց, Բագրատունյաց թագավորություն/տեսանյութ/

Լրացուցիչ աշխատանք

Անի մայրաքաղաքի մասին

Անիի գրաված տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են մեծ հնություն ունեցող կիկլոպյան կառույցների մնացորդներ, ինչպես և VIII-—VII դդ. (մ.թ.ա) դամբարանադաշտ։

Իբրև սովորական ամրոց, Անին հիշատակվում է V դարից: Այն Շիրակ գավառի հետ միասին պատկանում էր Կամսարական նախարարական տանը։ VIII դարի վերջերին իրենց նախկին նշանակությունը կորցրած Կամսարականները Շիրակն ու Անին վաճառում են Բագրատունիներին։

Անիի զարգացումն ու ծաղկումը սկսվում է 961 թվականով, երբ այն Բագրատունի Աշոտ 3-րդը դարձնում է պետության մայրաքաղաք։ Ընդամենը 40 — 50 տարվա ընթացքում հասարակ գյուղաքաղաքից Անին վերածվում է երկրի և Մերձավոր արևելքի խոշորագույն քաղաքներից մեկի։ 961 —1020 թվականների ընթացքում կառուցվում են քաղաքի ներքին (կամ Աշոտյան) ու Արտաքին (կամ Սմբատյան) պարիսպները, Մայր տաճարը, Գագկաշեն ու Ապուղամրենց և այլ եկեղեցիներ, քարավանատներ ու հյուրանոցներ, արքունի պալատը, ժայռափոր կացարաններ, բնակելի շենքեր, բաղնիքներ, արհեստավորական ու առևտրական կուղպակների շարքեր և բազմաթիվ այլ շենքեր։ Անին տարածվում է նաև Արտաքին պարսպից դուրս փռված սարահարթի վրա։ Բագրատունյաց թագավորության տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի բոլոր թելերը ձգվում են դեպի Անի։ Մայրաքաղաքի հետ առանձնապես սերտ առնչություն ունեին մշակութային առումով՝ Տեկորը, Արդինան, Հոռոմոսը (Ղոշավանք) ու Խծկոնքը, իսկ պաշտպանական առումով՝ Մաղասաբերդն ու Տիգնիսը, որոնք մայրաքաղաքի մատույցները պաշտպանում էին արտաքին հարձակումներից։

640px-Ani_seen_from_Armenia
Անին Հայաստանից

Առաջադրանք 2

Անիի թագավորության տրոհումն ու անկումը

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:

Բագրատունյաց թագավորության թուլացման պատճառը այն էր, որ երկու եղբայր կռվում էին գահի համար:

Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների  մասին

Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։

Հիմնավորիր, կամ հերքիր Բյուզանդիայի կողմից Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականությունը:

1071 թ․-ի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ թուրքերին զիջեց կայսրության սիրտը՝ համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը: Կոմնենոսների հարստության օրոք (12-րդ դար) Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183-1185 թթ.) կայսեր մահից հետո դարձյալ բռնեց անկման ճամփան։ 

Պատմիր Անիի թագավորության անկման հետևանքների մասին:

Անին չուներ հզոր արքա և դա դարձավ իր անկման պատճառներից մեկը: Անիի թագավորության անկում ապրեց, որովհետև հոգևոր և աշխարհիկ մեծամեծերը նրան համոզեցին, որ գնա հանդիպման Կ. Պոլիսի հետ: Դրա հետ մեկ տեղ Անին կորցրեց ևս մի թագավորի: Գագիկին արգելեցին վերադառնալ և սովորեցին դեպի Կիլիկիայի սահմանագլխին մի քաղաք: Հետո բյուզանդասեր իշխանները թշնամու առաջ բացեցին դարպասները: Անիի թագավորությունը անկում ապրեց:

Լրացուցիչ աշխատանք

Արծրունիների տոհմի պատմությունը:

Posted in Պատմություն 7

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 13-20-ը

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:
  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

Առաջադրանք 2

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
  • Բնութագրել Աշոտ Երկաթին:
  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
  • Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել

Աղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87,   Աշոտ Երկաթ

Posted in Պատմություն 7

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 8-12-ը

Առաջադրանք 1

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Բագրատունիներ/տեսանյութ/

Այս թեմայում՝
 Միջազգային դրությունը անկախության վերականգնման նախօրյակին:
 Բյուզանդիայի՝ ազգությամբ հայ կայսեր նամակը
Աշոտ I-ին:
 Աշոտ I-ի միավորիչ և խաղաղարար գործունեությունը:
 Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ I-ին:
 Պատմաբանի բառարան՝

բարիդրացիական-բարեկամական,
սպարապետ-բանակի գլխավոր հրամանատար,

դավադրություն-գաղտնի համագործակցությամբ չարամիտ գործ, արարք կատարել մի մարդու կամ իշխանության դեմ՝ քաղաքական նպատակներով
 վերնախավ-իշխող դասակարգի ունևոր և արտոնյալ դասի բարձր շերտը

աթոռանիստ –այստեղ՝ մայրաքաղաք ,որտեղ գտնվում է թագավորական գահը:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ: ԱՇՈՏ I
Հայաստանի ներքին իրավիճակը և արտաքին հարաբերությունները անկախ թագավորության վերականգնման նախօրյակին
855 թ. Հայաստանից Բուղայի հեռանալուց հետո հայ
իշխանները փաստացի տնօրինում էին երկրի ներքին
կյանքը։ Հետզհետե հասունանում էր արաբական տիրապետությունից լիովին ազատվելու և անկախ թագավորությունը վերականգնելու գաղափարը։ Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին, բազմաթիվ
երկրամասեր ձգտում էին անկախանալ, ինչն անխուսափելիորեն բերում էր կայսրության թուլացմանը։ Հայաստանի ինքնավար դրության նկատմամբ բարեհաճ էր նաև Բյուզանդիայի վերաբերմունքը։ Բյուզանդիան, որ արդեն
ավելի քան երկու դար ծանր պայքարի մեջ էր արաբական
խալիֆայության հետ, շահագրգռված էր Հայաստանի
անկախացմամբ և այդպիսով՝ տարածաշրջանում արաբների դիրքերի թուլացմամբ։ Միաժամանակ՝ IX դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրությունում իշխանության եկած՝ ծագումով հայ Վասիլ կայսրը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Աշոտ  Բագրատունի իշխանի հետ։ Բարենպաստ հանգամանք էր նաև այն, որ հայ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և այնտեղ հասել ռազմաքաղաքական գերիշխանության. IX դարի վերջում նրանք Վիրքում հիմնադրեցին համանուն արքայատոհմ, որը Վրաստանը կառավարեց երկար դարեր։
Այսպիսով, արտաքին իրադրությունը նպաստավոր էր հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթաց սկսելու առումով, սակայն դրա
համար հարկավոր էր նաև համախմբել հայ իշխաններին, վերացնել նրանց միջև առկա ներքին տարաձայնություններն ու վեճերը, ինչպես նաև հաղթահարել արաբների վերջին փորձերը՝ Հայաստանը պահել իրենց
պետության կազմում։

Աշոտ Խաղաղարար
Աշոտ Բագրատունին 855 թ. արաբական իշխանության կողմից ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ, իսկ 862 թ.՝ հայոց իշխանաց իշխան։ Արաբական իշխանությունները նրան հանձնեցին Հայաստանում հարկահանության իրավունքը։ Հարկերը պակասեցին երեք անգամ, ինչը շատ կարևոր էր ժողովրդի ընդհանուր վիճակի բարելավման համար։ Աշոտ Բագրատունին
սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը՝ Աբասին, իսկ բանակի ընդհանուր թիվը հասավ 40000-ի։
Աշոտ իշխանաց իշխանը սկսեց հայ իշխաններին հաշտեցնելու և համախմբելու գործունեություն ծավալել։ Նա Զաքարիա կաթողիկոսի հետ մեկնեց Վասպուրական և հարթեց Արծրունի իշխանների միջև առկա
վեճերը։ Ամուսնական կապերի միջոցով ամրապնդեց
իր և Բագրատունի տոհմի բարեկամությունը նույն Արծրունի և Սյունի իշխանական տների հետ։ Աշոտ Բագրատունին միջամտեց նաև վրաց իշխանների վեճերին և նրանց նույնպես հաշտեցրեց։
Տեքստային աշխատանք

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։

Մեջբերված տեքստում ներկայացված է Աշոտ
իշխանաց իշխանի (ապագա հայոց թագավոր Աշոտ
Ա-ի) անձնային որակների և կենցաղի նկարագրությունը պատմիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու կողմից։
Իսկ երբ իր հոր՝ Սմբատի փոխարեն Աշոտն է տիրում
հայոց սպարապետությանը, իրենից առաջ եղողներից
գրեթե ամենաբարձրը ինքն է ճանաչվում, քանի որ ընդունելով մեծարանքներ՝ արհամարհում էր անարգանքը և
միշտ իրեն վարժեցնում էր բարի կրթության ու ուսման մեջ։
Նա իր հոգու վրա ազդում էր բարվոք կերպով՝ բոլորի հետ
հաստատելով սերտ սեր։ Թշնամիների դեմ հակառակություն կամ կռիվ չէր մղում, այլ բարի խոսքերի օգնությամբ
նրանց բերում էր ճիշտ ուղղության ու իր կողմը։ Իր սնոտի
շահը իրեն վնաս էր համարում և առատաձեռն գտնվելով
բոլորի նկատմամբ՝ սիրալիր սրտով շատերի միտքն իր
կողմն էր գրավում։ Եվ այդ ամենի համար բոլորը հավանում և սիրում էին նրան։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Թերևս հենց այսպիսի հատկանիշներ պետք է
ունենա յուրաքանչյուր առաջնորդ, որը ցանկանում է համախմբել տարբեր ուժեր կամ մի ամբողջ
ժողովրդի։
2. Փորձե՛ք ընտրել մեջբերված տեքստից տարբեր
մտքեր և մեկնաբանել ուսուցչի օգնությամբ։
Այսպիսի իրավիճակում, երբ հայ հասարակության
բոլոր խավերը միաբան էին Աշոտ իշխանին հայոց

թագավոր հռչակելու մտքի շուրջ, Զաքարիա Ձագեցի
կաթողիկոսը 869 թ հրավիրում է հայ իշխանների
հատուկ ժողով։ Այստեղ միահամուռ կերպով որոշվում
է Աշոտ Բագրատունուն հռչակել հայոց թագավոր։ Այս
որոշումից հետո հայ հոգևոր և քաղաքական վերնախավը դիմում է խալիֆին, որպեսզի վերջինս ճանաչի
Աշոտի թագավորական իշխանությունը։

Առաջադրանք 2

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հայոց թագավորի իշխանությունը ճանաչում է և՛ կայսրը, և՛ խալիֆը
Խալիֆը չշտապեց որոշում կայացնել և ձգձգում էր Աշոտի թագավորական իշխանության ճանաչումը։ Մինչդեռ Բյուզանդիայի Վասիլ I կայսրը շտապեց
դաշինք կնքել Հայաստանի հետ: 876 թ. նա պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը տեղեկացնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, և քանի որ Բագրատունիները թագակապ պարտականություն և իրավունք են ունեցել, նրանից թագ է խնդրում: Աշոտը թագ է ուղարկում Վասիլին՝ այդպիսով հաստատելով նաև հայ-բյուզանդական
բարեկամությունը: Այսպիսի իրավիճակում, երբ արաբական իշխանությունը Հայաստանում ձևական բնույթ էր կրում, և հայոց
անկախ թագավորության վերականգնումը ժամանակի
հարց էր, խալիֆայությունը, այնուամենայնիվ, փորձեց
ոչնչացնել առավել զորեղ հայ իշխաններին և նրանց
ձեռք բերած ռազմաքաղաքական հզորությունը։
Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը
որոշեց դավադրություն կազմակերպել հայ իշխանների
դեմ։ Նա, գալով Հայաստան, տեղի արաբ ամիրաների օգնությամբ փորձեց բարեկամանալու պատրվակով Դվին հրավիրել հայ իշխաններին և ձերբակալել նրանց: Աշոտ Բագրատունին ուշադիր հետևում էր արաբների գործողություններին, մասնավորապես, նա մարդիկ էր նշանակել, որպեսզի հետևեն Ահմադի սուրհանդակների գործողություններին: Հենց նրանք էլ

ձերբակալելով սուրհանդակներին՝ Աշոտին են բերում
արաբ ամիրաներին ուղղված՝ դավադրության կազմակերպման վերաբերյալ նամակը: Աշոտը, իմանալով դավադրության մասին, չի բարձրաձայնում, այլ որոշում է ինքը թակարդը գցել Ահմադին: Նամակից իմանալով, որ դավադրությունը պետք է իրականացվեր Դվինում՝ նա գնում է այնտեղ։ Միաժամանակ, ամեն ինչի մասին տեղյակ պահելով եղբորը՝ Աբաս սպարապետին, Աշոտը հրահանգում է նրան զորքով մոտենալ
քաղաքին։ Երբ արաբ ամիրաներն ու ոստիկան Ահմադը
իշխանական վրանում սպասում էին Աշոտին, որպեսզի
ձերբակալեն, նրա փոխարեն վրան է մտնում Աբասը
և, ցույց տալով դավադրության մասին նամակը, ձերբակալում ամիրաներին ու ոստիկանին։ Վերջիններս չեն դիմադրում, քանի որ Աբասի զորքը շրջապատել էր
վրանը։ Այս ամենից հետո հայ իշխանները Ահմադին
ձիու փոխարեն նստեցնում են ջորու վրա և իր զորաջոկատի հետ վտարում Հայաստանից։ Այսպիսի ճակատագիր ունեցավ վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։
Խալիֆայությունը ստիպված էր համակերպվել
Հայաստանում իր իշխանության կորստի հետ: Խալիֆը
885 թ. թագ է ուղարկում և Աշոտ Բագրատունուն ճանաչում հայոց թագավոր: Աշոտ Բագրատունուն թագ և արքայական հանդերձանք է շտապում ուղարկել նաև կայսր Վասիլ I-ը: Արաբական խալիֆայությունից և
Բյուզանդիայի կայսրից թագ ստանալը նշանակում էր
Հայաստանի անկախության միջազգային ճանաչում:
Աշոտ I-ը (885-890 թթ.) 885 թ. օգոստոսի 26-ին Շիրակ
գավառի Բագարան աթոռանիստ բերդաքաղաքում
օծվում է հայոց թագավոր։ Օծման արարողությունը
մեծ հանդիսավորությամբ, բազմաթիվ օտարերկրյա
հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ, կատարում
է Գևորգ Գառնեցի կաթողիկոսը։ Աշոտ Ա-ի մասին
հայ պատմիչները շատ գովաբանական խոսքերով
են արտահայտվել: Օրինակ, Թովմա Արծրունին նրա
մասին գրել է. «Նա ամենաբարձրն ու հանճարեղն էր
ողջ Հայաստանում»։
Այսպիսով, 428 թ. Հայաստանում Արշակունյաց
արքայատոհմի կառավարման դադարումից և թագավորության կորստից դարեր անց վերականգնվեց
հայոց թագավորությունը։ Աշոտ Ա-ի գահ բարձրանալով հիմնադրվեց նոր՝ Բագրատունյաց արքայատոհմը, և V դարից հայ ժողովրդի սկսած պայքարը սեփական ազատության և ինքնուրույնության համար հաղթական
ավարտ ունեցավ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ  է այս տեքստում Աշոտ Ա-ին անվանել Խաղաղարար։ Ի՞նչ այլ պատվանուններով կարելի
է կոչել Աշոտ Ա-ին նրա գործունեությանը ծանոթանալուց հետո։

Աշոտ Ա-ի գործուներությունները եղել են խաղաղ,որի համար էլ նրան այդպես են անվանել։


2. Ի՞նչ տվյալներ կան թեմայի տեքստում, որոնց հիման
վրա կարելի է պնդել, որ արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ Հայաստանում
անկախ թագավորության ստեղծումը։

Արաբական խալիֆայությունը զգալով մեր երկրի միախմբությունը փորձեց հայ թագավորների կապերը կտրել և չկարողանալով Հայաստանը դարձավ անկապ։


3. Փորձի՛ր ներկայացնել այն զգացողությունները, որ
կարող էին ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի մարդիկ՝ իմանալով անկախ թագավորության վերականգնման և Աշոտ Ա-ի՝ թագավոր օծվելու
մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել
կամ ներկայացնել այլ կերպ։

Մարդկությունը կհպարտանար իր թագավորով և շատ տոնակատարություններ կլիներ ի պատիվ Աշոտ Ա-ի ով Հայաստանը դարփձրեց անկախ պետություն։

4. Փորձի՛ր ներկայացնել այն պահը, երբ Աբաս սպարապետը մտնում է վրան և Ահմադին ցույց տալիս նրա
իսկ գրած նամակը դավադրության մասին։ Կարող
ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել
այլ կերպ։

Այդ ժամանակ Աբաս ապարապետը Աշոտ Ա-ի եղբայրը խելացի գործելով իր մեծ բանակով շրջապատում է Ահմադին ցույց տալով դավադրության նամակը և ձիու փոխարեն նստեցնում են ջորու վրա և իր զորաջոկատի հետ վտարում Հայաստանից։ Այսպիսի ճակատագիր ունեցավ վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։


5. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ Աշոտ Ա-ի դրական հատկանիշներն իր մեջ նույնպես ձևավորել։

Աշոտ Ա-ն նախ և առաջ շատ հավատարիմ և դրական մարդ էր և շատ էր սիրում խմբավորված աշխատանքները։ Ինձ թվում է մարդը պետք է լինի ավելի վստահող և համախմբող,որպեսզի դառնա Աշոտ Ա-ի պես դրական մարդ։


6. Որո՞նք են լավագույն թագավորի և լավագույն թագավորության հատկանիշները քեզ համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք

Պետք է թագավորը լինի խիստ,բայց դրական,որպեսզի նրան ենթարկվի ամբողջ ժողովուրդը և պետք է կարողանա կառավարել թագավորությունն ու ղեկավարությունը։

Posted in Պատմություն 7

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 28-ից մարտի 4-ը

Առաջադրանք 1

ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԻՆ
ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը յուրացնել ձգտող նոր գերտերությունը
Հայաստանի համար մղված արաբա-բյուզանդական հակամարտությունն ավարտվեց արաբների հաղթանակով: Արաբական զորքերը 701 թ. գրավեցին Հայաստանը: Նրանք շարունակեցին արշավանքները՝ գրավելով Վիրքն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ: Հայաստանում նրանց իշխանությունը հանդիպեց հայ ժողովրդի բոլոր խավերի դիմադրությանը, քանի որ արաբները, ժամանակ առ ժամանակ, տարաբնույթ հալածանքներ էին սկսում իշխանների, եկեղեցու, խաղաղ բնակչության նկատմամբ։

Արաբական ռազմաքաղաքական գերիշխանության հաստատումը Հայաստանում և հակաարաբական առաջին ապստամբությունը
Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի, Վիրքի և Աղվանքի նվաճումից հետո տարածաշրջանում արաբները ստեղծեցին նոր վարչական միավոր, որը կոչեցին Արմինիա։ Այդ վարչական միավորի կենտրոնը սկզբում Դվինն էր, իսկ ավելի ուշ՝ Պարտավը:
Արմինիան գլխավորում էր խալիֆի կողմից նշանակված պաշտոնյան՝ ոստիկանը: Հայաստանի ռազմաքաղաքական կյանքում մեծ կշիռ էր ձեռք բերում Բագրատունյաց տոհմը: Այս տոհմի ներկայացուցիչը երբեմն
համատեղ վարում էր Հայոց իշխանի և սպարապետի պաշտոնները: Հայոց կաթողիկոսին էր շարունակում պատկանել դատական գործը: Նա նաև կատարում էր դիվանագիտական գործառույթներ: Այս պաշտոնների
պահպանումը խոսում է այն մասին, որ Հայաստանում կար որոշակի ներքին ինքնավարություն: Սակայն, միևնույն ժամանակ, արաբական պաշտոնյաները հաճախ էին կամայականությունների դիմում՝ խառնվելով հայոց ներքին կյանքի ամենատարբեր ոլորտների գործերին։
Արաբ առաջին ոստիկանը Հայաստանում ծանր հարկեր է սահմանում: Նա նաև մտադիր էր ոչնչացնել հայ նախարարների զինական ուժը և հենց իրենց՝
նախարարներին, կորստյան մատնել: Տեղեկանալով այս մասին՝ հայ նախարարները գաղտնի ժողով են գումարում: Ժողովի ընթացքում որոշվում է դիմել Բյուզանդիայի օգնությանը՝ արաբների դեմ ազատագրական պայքար սկսելու համար։ Ժողովի մասնակից հայ իշխաններից Սմբատ Բագրատունին բազմաթիվ այլ իշխանների և իշխանական տների ներկայացուցիչների ու զինվորների հետ որոշում է հեռանալ դեպի հայ-բյուզանդական սահմանը։ Հայկական 2000-անոց այս այրուձին առաջնորդում էր հենց Սմբատ Բագրատունին։ Հայ իշխանները նպատակ ունեին շարժվել դեպի Բյուզանդիայի սահմանը և սպասել մինչև կհասնի օգնական զորքը: Երբ հայկական այրուձին
հասնում է Մասիսի լանջերին, նրան սկսում է հետապնդել արաբական 5000-անոց զորագունդը: Փաստորեն, արաբները տեղեկացել էին Սմբատ Բագրատունու ծրագրի մասին։ Ի վերջո, հայերը բանակ են դնում Արաքսի ափին գտնվող Վարդանակերտ բնակավայրում, իսկ արաբական զորագունդը՝ գետի մյուս ափին՝ բաց երկնքի տակ: Հաջորդ առավոտ հայկական զորքն անակնալ հարձակմամբ հանկարծակիի է բերում արաբներին: Ցրտաշունչ գիշերվա պատճառովարաբները կորցրել էին մարտունակությունը, օգնության էր հասել նաև բյուզանդական մի զորաջոկատ, որը նույնպես գրոհում է հակառակորդի վրա: Մարտում արաբական զորաջոկատը գլխովին ջախջախվում է: Արաբներից ողջ է մնում միայն 300 մարդ, որոնք ապավինում են Վանանդ գավառի իշխանուհիներից տիկին Շուշանի գթասրտությանը։ Վերջինս ընդունում է վիրավոր արաբ զինյալներին և օգնություն ցույց տալիս վերքերը բուժելու համար, ինչպես նաև նամակով խնդրում Սմբատ Բագրատունուն՝ չհետապնդել
նրանց։ Այսպիսով նա, կարելի է ասել, մահից փրկում է այդ երեք հարյուր արաբ զինյալներին և հետ ուղարկում իրենց առաջնորդի մոտ։ Հաղթանակից հետո Սմբատ Բագրատունին իր զինակիցների հետ անցնում է Տայք:
Ապստամբությունն ընդգրկում է Հայաստանի այլ շրջաններ ևս: Հայկական ուժերը, Արծրունի և Կամսարական իշխանների գլխավորությամբ, արաբների
նկատմամբ փայլուն հաղթանակներ են տանում: Խալիֆայությունը հայերի դեմ ուղարկում է մեծաթիվ ուժեր, և ապստամբությունը ճնշվում է: Հայկական ապստամբ ուժերին ծանր հարված հասցնելու համար արաբները
դիմում են նենգ քայլի: Հայաստանը նվաճելուց հետո հայ իշխաններին թույլ էր տրվել պահպանել որոշակի թվով զինական ուժ։ Դրա պահպանման հետ կապված ծախսերը երբեմն վճարում էր արաբական իշխանությունը, երբեմն նրանք պարտադրում էին, որ հայ իշխաններն իրենք հոգան զինյալների ռոճիկի և այլ ծախսերը։ Այս ապստամբությունից հետո արաբ կառավարիչը, հայերի այրուձին հաշվառելու և ռոճիկ վճարելու պատրվակով, նախարարներին կանչում է իր մոտ՝ Նախիջևան: Արաբները հայ նախարարներին փակում
են Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում ու, կողպելով դռները, այրում տանիքի գերանները: Կրակով բռնկված այդ եկեղեցիներում ողջակիզվեցին բազմաթիվ հայ իշխաններ։ Այդ տարիներին շատ նախարարական ընտանիքներ բնաջնջվեցին ամբողջությամբ: Այս սոսկալի ոճրագործության պատճառով այս ժամանակահատվածը պատմական մի շարք սկզբնաղբյուրներում հիշատակվում է որպես կրակի տարի
Հակաարաբական այս ապստամբության ճնշումիցհետո արաբական իշխանություններն ավելի են ծանրացնում հայ ժողովրդի վիճակը։ Նրանք ձեռնարկում են հետևյալ քայլերը.
1. 725 թ. Հայաստան է գալիս Հերթ անունով մի արաբ
ոստիկան, որը ծխահարկը փոխարինում է գլխահարկով։ Սա հարկային ծանրացում էր, քանի որ ավելի հեշտ էր հարկ վճարել գերդաստանով, քան՝
անհատապես։ Ըստ հարկային այդ փոփոխության՝15-60 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է հարկ վճարեին։
2. Արաբական իշխանությունները երբեմն հարկը պահանջում էին դրամով, ինչը լրացուցիչ բարդություններ էր առաջացնում: Ժողովրդի շրջանում դրամաշրջանառությունը միջնադարի այս ժամանակաշրջանում շատ քիչ տարածված երևույթ էր, ուստի դրամ ձեռք բերելու համար մարդիկ
պետք է ոչ թե իրենց ապրանքը փոխանակեին այլ ապրանքի հետ՝ սեփական կարիքները բավարարելու և հարկը մթերքով վճարելու համար, այլ վաճառեին, ինչը կապված էր բազմաթիվ լրացուցիչ դժվարությունների հետ։
3. Արաբական իշխանությունները Հայաստանի բարեբեր և առավել ծաղկուն շրջանները սկսեցին բնակեցնել արաբական ցեղերով։
4. Ժամանակ առ ժամանակ հալածանքների էին
ենթարկվում հոգևորականները, արաբները պահանջում էին, որ եկեղեցին նույնպես հարկ վճարի։
Արաբական կենտրոնական իշխանությունների և
տեղի արաբ պաշտոնյաների այս գործողությունները
չեն կոտրում հայ ժողովրդի ազատագրական պայքարի
ոգին։ VIII դարի առաջին կեսին հայ հոգևոր և ռազմաքաղաքական գործիչները շարունակում էին քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի վիճակը բարելավելու
և ազատագրական պայքարը շարունակելու ուղղությամբ։
5. Արաբների դեմ պայքարը շարունակելու ռազմավարության մեջ ի հայտ են գալիս երկու տարբեր
մոտեցումներ։ Մամիկոնյան իշխանական տան
ներկայացուցիչները կարծում էին, որ հարկավոր
է, Բյուզանդիայի օգնությանը դիմելով, ակտիվորեն շարունակել ազատագրական պայքարը արաբական իշխանության դեմ՝ անկախություն ձեռք
բերելու համար։ Բագրատունի իշխանական տունը համարում էր, որ հարկավոր է, արաբների հետ բանակցություններ վարելով, ժողովրդի համար
տանելի վիճակ ապահովել՝ զուգահեռաբար պատրաստվելով նրանց դեմ վճռական ռազմական գործողությունների: Երկու խոշոր իշխանական տների
միջև առկա այս ներքին տարաձայնություններն ավարտվում են Բագրատունյաց տան դիրքորոշման որդեգրումով։

6. VIII դարի առաջին կեսի կաթողիկոսներից հատկապես Հովհան Օձնեցին մեծ քայլեր կատարեց հայ ժողովրդի միասնությունն ու ինքնուրույնությունը ամրապնդելու ուղղությամբ։ Նա նաև նպաստեց արաբական իշխանության պայմաններում հայ ժողովրդի վիճակը ժամանակավորապես
թեթևացնելու գործին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է կաթողիկոս Հովհան Օձնեցու և Օմար II Արդարամիտ խալիֆի միջև տեղի ունեցած հանդիպման և երկխոսության դրվագը։ Մինչ տեքստի ընթերցանությանն անցնելը ասենք, որ Հովհան Օձնեցին մշտապես մարդկանց երևում էր գեղեցիկ քարերով զարդարված
հոգևորականի հագուստներով, ինչպես նաև ոսկու փոշով օծում էր երկար մորուքը: Իմանալու համար՝ ինչու էր նա այդպես անում, ընթերցեք մեջբերված
տեքստը։
Հայաստանի Վլիթ անունով ոստիկանը, տեսնելով կաթողիկոսին, նրա մասին տեղեկացրեց ամիրապետին։
Ամիրապետը ցանկացավ տեսնել նրան։ Անմիջապես իր ծառաներից մեկին ուղարկում է Աստծո մարդուն (կաթողիկոսին) իր մոտ բերելու համար։ Երբ նա մեծ պատվով բերվում է արքունական քաղաքը, ամիրապետը նրան
պատգամ է հղում, որպեսզի սովորական հագուստներով իրեն ներկայանա։ Սակայն կաթողիկոսն իր բարձրահասակ կերպարանքն է՛լ ավելի փայլուն զգեստներով զարդարելով և նոր սպիտակած մորուքը ոսկե ծաղիկների փնջի նման կազմելով ու ձեռքն առնելով ոսկենկար գավազանը, որը եբենոսյա փայտից էր…, գնում է ամիրապետի մոտ։ Ամիրապետը տեսնելով ու հիանալով
նրա գեղեցկությամբ, գեղեցիկ հասակով ու փառահեղ տեսքով՝ խնդրում է նրան նստել և սկսում է հարցեր տալ.
– Ինչո՞ւ ես այդպես պճնազարդված…
Իսկ նա պատասխանելով ասում է.
– …Այս բանը կարելի է տեսնել նաև ձեր մարմնավոր թագավորների մեջ, որոնք զարդարված են ծիրանազարդ, ոսկեզարդ զգեստներով և գեղեցիկ զարդերով ու զենքերով, որպեսզի ահաբեկեն շատերին… Բայց եթե ցանկանաս ինձ ամբողջությամբ հետազոտել, դո՛ւ, տե՛րդ, պետք է հրաման տաս, որ մարդիկ մի փոքր հեռու գնան։
Իսկ հետո առանձնանալով՝ արտաքին զգեստները հանեց և նրան ցույց տվեց այդ զգեստների տակից հագած այծամազե ցփսին՝ ասելով.
– Իմ մերկությունն է իմ զգեստը, իսկ արտաքինը միայն
մարդկանց համար է։
Եվ երբ ամիրապետը ձեռք է տալիս այծամազե շապիկին, մռայլվելով, խոժոռվելով և քստմնելով ասում է.
– Ինչպե՞ս կարող է մարդու մարմինը դիմանալ այսպիսի անտանելի քրձին, եթե Աստծո կողմից նրան համբերություն տրված չլինի։
Եվ ապա, մեծ պատվով նրան մեծարելով, յոթ անգամ
նրան զարդարելով արքունական զգեստով և նրան պարգևելով ոսկու և արծաթի գանձեր՝ ամիրապետը կաթողիկոսին ուղարկում է իր աշխարհը։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն

1. Պատմական այս փաստը ևս մեկ անգամ ցույց է
տալիս, թե մեկ անհատի իմաստնությունն ինչպես
կարող է անդրադառնալ ողջ ժողովրդի վիճակի
վրա։ Պատմաբանները նշում են, որ արաբական
իշխանությունների կողմից Հովհան Օձնեցուն մեծ
ազատություն է տրվել կրոնական հարցերի կարգավորման համար։ Օգտվելով այդ հանգամանքից՝
Հովհան Օձնեցին անմիջապես վճռական գործողություններ է սկսում հայոց եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրող հունական եկեղեցու դեմ։ Նա
նաև հրավիրում է հայ և ասորական եկեղեցիների
համատեղ ժողով, որտեղ քննադատվում է քաղկեդոնականությունը, և հաստատվում է հայ-ասորական եկեղեցիների միություն։
2. Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ
կաթողիկոսի արտաքին տեսքի մասին Հայաստանի
ոստիկանը նամակով հայտնել է ամիրապետին՝
խալիֆին։ Ինչպես հիշում եք, արաբներն իրենց նվաճումներով նպատակ ունեին աշխարհով մեկ տարածել մուսուլմանությունը։ Գուցե դա է պատճառը, որ
նրանք մեծ ուշադրությամբ հետևում էին հայոց եկեղեցու առաջնորդի գործողություններին՝ փորձելով,
հնարավորության դեպքում, կրոնական բանավեճի
մեջ մտնելու միջոցով պայմաններ ստեղծել մուսուլմանության տարածման համար։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ խալիֆը զրույցի
սկզբում սրամիտ կշտամբանքի միջոցով Հովհան
Օձնեցուն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի համեստ
արտաքին տեսքի մասին։ 
3. Ուշագրավ է, որ խալիֆի պաշտոնը Հովհաննես
Դրասխանակերտցին հիշատակում է «ամիրապետ»
տարբերակով։ Ինչպես նշված է այս թեմայի բառարանում, ամիրա (էմիր) էին կոչվում արաբ իշխանները։ Փաստորեն խալիֆին, որը արաբ իշխանների
առաջնորդն էր, պատմիչը հենց այդպես էլ կոչում է՝
ամիրապետ։
4.Պատմական այլ աղբյուրներից մեզ հայտնի է, որ
Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած խալիֆը
Օմար Բ-ն է։ Նա այդ աղբյուրներում հիշատակվում է Արդարամիտ պատվանունով։ Հովհան Օձնեցու հանդեպ նրա վերաբերմունքը ևս մեկ անգամ
հաստատում է, որ խալիֆին հենց այնպես չի տրվել
այդ բարձր պատվանունը։ Նա, փաստորեն, լիովին ճանաչեց քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Հովհան Օձնեցու իմաստնությունը և որևէ կերպով
չօգտվեց նրա անպաշտպան վիճակից՝ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ բռնություններ սկսելու նպատակով։
Օգտվելով արաբական իշխանությունների կողմից
իր հանդեպ բարեհաճ վերաբերմունքից՝ Հովհան Օձնեցին իրականացրեց մի շարք գործողություններ, որոնք
ուղղված էին հայ ժողովրդի հոգևոր ինքնուրույնության
և միասնության պահպանմանը։ Նա ակտիվ պայքար
ծավալեց նաև պավլիկյան աղանդավորական շարժման դեմ՝ ժողովրդին հեռու պահելով եկեղեցուց հեռանալու հնարավոր վտանգից։

Առաջադրանք 2

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՈՒՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՄԱՆ

Մեծ հրդեհ՝ փոքր կայծից
VIII դարի երկրորդ կեսից արաբական տիրապետությունը հայ ժողովրդի համար դառնում է անչափ ծանր։ Արաբական պաշտոնյաները հատկապես մեծ ապօրինություններ էին թույլ տալիս հարկահավաքության
ժամանակ։ Այդ պատճառով ժողովուրդը հետզհետե
ունեզրկվում էր և հայտնվում սոցիալ-տնտեսական անելանելի վիճակում։
Այս պայմաններում, երբ ամենուր կարելի էր ականատես լինել արաբ պաշտոնյաների կողմից Հայաստանի կողոպուտի, հայ երիտասարդ իշխաններից մեկը՝ Արտավազդ Մամիկոնյանը, որոշում է պատժիչ գործողություն իրականացնել արաբ հարկահանների նկատմամբ։ Նա իր ռազմաջոկատով 774 թ. ժամանում է Դվին և ոստիկանից սպառազինություն խնդրում իր զինվորների համար։ Երիտասարդ իշխանն իր խնդրանքը պատճառաբանում է այն պնդմամբ, թե ցանկանում է կռվել արաբների թշնամիների դեմ։ Ոստիկանը վստահում է նրան և զենք ու այլ սպառազինություն տրամադրում նրա զորաջոկատին։
Դվինից Արտավազդն իր զորաջոկատով շարժվում է դեպի հյուսիս և Կումայրի գյուղի մոտ հարձակվում արաբների գլխավոր հարկահանի վրա։ Արաբները չեն
կարողանում դիմադրություն ցույց տալ, և Արտավազդը
նրանցից խլում է հավաքված հարկը։ Այս գործողությունից հետո նա հեռանում է հյուսիս՝ Վիրքի սահմանները։
Դվինի ոստիկանը, տեղեկանալով այդ մասին, անմիջապես զորաջոկատով շարժվում է Սամցխե գավառի կողմերը (ժամանակակից Ախալցխայի 
Այստեղ նրան հաջողվում է Արտավազդից ետ խլել
հարկի մեծ մասը, սակայն ըմբոստության առաջնորդին
և նրա զինակիցներին չի հաջողվում ձերբակալել։
Թվում է, թե Արտավազդի այս քայլը անարձագանք
պետք է անցներ և ոչ մի հետևանք չունենար, բայց կրկին
հիշենք, որ ժողովուրդը, չափազանց ծանր վիճակում
գտնվելով, անսահման դժգոհ էր անօրեն արաբ պաշտոնյաներից և առիթի էր սպասում արաբների դեմ իր զայրույթն արտահայտելու համար։ Արտավազդի արարքը լայն արձագանք է գտնում:Հայաստանի տարբեր շրջաններում։ Ստեղծված ծանր պայմաններում ժողովրդի մի ստվար մասը և իշխաններից շատերը միակ ելքը համարում էին արաբական տիրապետությունը տապալելը:
Քանի որ Արտավազդի դեմ կռիվներում զոհվել էին արաբ պաշտոնյաներ ու զինյալներ, արաբ զինյալների փոքր խմբեր շարժվում են դեպի Տարոն՝ Մամիկոնյանների կալվածքները։ Նրանք Մամիկոնյան տան իշխաններից Մուշեղ Մամիկոնյանից արյան վրեժ են պահանջում զոհված արաբների համար։ Մուշեղ Մամիկոնյանը, սակայն, արագ հարձակումներով ոչնչացնում է Տարոն
ժամանած արաբական խմբերին և ամրանում Արտագերս անառիկ ամրոցում։ Բազմաթիվ հայ իշխաններ իրենց զորաջոկատներով աջակցություն են հայտնում Մուշեղ Մամիկոնյանին։ Մուշեղ Մամիկոնյանի զորաջոկատներին միանալու են շտապում բազմաթիվ խաղաղ բնակիչներ։
Այսպիսի իրադրությունում տեղի է ունենում հայ նախարարների ժողով, որում քննարկվում է ապստամբություն բարձրացնելու հարցը։ Այս գաղտնի ժողովում
որոշվում է ապստամբել արաբների իշխանության դեմ։ Ապստամբությանը միանում է նաև հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, և այս փաստն ավելի է ոգևորում ապստամբության մասնակիցներին։ Չնայած այս ոգևորությանը՝ ոչ բոլոր իշխաններն են միանում ապստամբությանը։ Օրինակ, Սմբատ Բագրատունու ազգական Աշոտ Բագրատունին, համարելով, որ
ապստամբների ուժերը, միևնույն է, բավարար չեն լինի արաբական զորքերին հաղթելու համար, հրաժարվում է միանալ ապստամբությանը։
Ավելին՝ նա նույնիսկ կոչ է անում դադարեցնել
ըմբոստությունները արաբական իշխանության դեմ՝ նշելով, որ արաբների դեմ պայքարում պարտվեց անգամ Բյուզանդիայի հզոր կայսրությունը:
Այսպիսի իրավիճակում 774 թ. սկսվում է հակաարաբական հերթական ապստամբությունը։ Արաբական զորագնդերը տարբեր կողմերից փորձում են
մոտենալ և պաշարել Արտագերս ամրոցը, սակայն հայ ապստամբ ուժերը, Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, անակնկալ հարձակումներով պարտության են մատնում արաբական ուժերին, այդ թվում՝ Դվինի
ոստիկանի զորագնդերին։ Ապստամբությունն ավելի է
ծավալվում, ապստամբների թիվն աճում է աշխարհազորայինների շնորհիվ։
Չնայած այս հանգամանքին՝ որոշ նախարարներ
փակվում են սեփական ամրոցներում՝ պահպանելով
չեզոքություն։ Վրա է հասնում 774 թ. ձմեռը։ Ապստամբները որոշում են ազատագրել Կարին քաղաքը։ Կարինի ազատագրումը կարևոր նշանակություն
կարող էր ունենալ ապտամբության համար, քանի որ
այն Բյուզանդիայի սահմանի վրա էր և կայսրության համար մեծ նշանակություն ուներ խալիֆայության դեմ պայքարում։
Ապստամբները կարողանում են պաշարել քաղաքը, ու թեև չի հաջողվում անմիջապես գրավել այն, սակայն խրամատներ փորելով պարիսպների շուրջը՝ սկսում են բաբաններով (քարանետ սայլ) վնասել քաղաքի
պատերը։ Ներսում գտնվող արաբական կայազորը ծանր վիճակում է հայտնվում, քանի որ որոշ ժամանակ անց սովի վտանգ է առաջանում։ Տեղեկանալով
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ խալիֆը վճռական քայլ է ձեռնարկում ապստամբներին հաղթելու և ապստամբությունը ճնշելու
համար։ Նա Հայաստան է ուղարկում 30 հազարանոց զորք, որը հաստատվում է Խլաթ քաղաքում և սկսում տեղեկություններ հավաքել ապստամբության ղեկավարների, զորքի քանակի և սպառազինության վերաբերյալ։
Իմանալով այսպիսի մեծ զորքի Հայաստան մտնելու մասին՝ Աշոտ Բագրատունին, որ ինքն էլ Խլաթում էր, նամակով տեղեկացնում է ապստամբներին արաբական մեծաթիվ զորքի մասին։ Նա առաջարկում է
թողնել Կարին քաղաքի պաշարումը և շարժվել դեպի
Խլաթ՝ միավորվելու իր և մյուս նախարարների զորքերին։ Ստանալով Աշոտի նամակը՝ ապստամբները, սակայն, չեն վստահում նրա անկեղծությանը և շարունակում են մնալ Կարինի մատույցներում։
Այդ ժամանակ ապստամբությանը միանում են նոր իշխաններ, որոնք իրենց զորաջոկատներով և աշխարհազորայինների ուժերով, շարժվում են ազատագրելու մեկ այլ քաղաք՝ Արճեշը։ Արճեշից եկած մարդիկ տեղեկացնում են ապստամբներին, որ քաղաքի մոտակայքում արաբական մեծաթիվ ուժեր կան։ Զորքին առաջնորդող իշխան Համազասպ Արծրունին, այնուամենայնիվ, հրամայում է շարունակել ընթանալ դեպի Արճեշ։ Արաբական զորքի առաջնորդը, տեղեկանալով Արճեշին մոտեցող հայկական ուժերի մասին, իր
զորքի մի մասին հրամայում է դարանակալել քաղաքի
մատույցներում։ Երբ հայկական ուժերը, տեղ հասնելով, սկսում են գրոհը քաղաքի վրա, դարանակալած արաբական զորաջոկատները հանկարծակի հարձակվում են հայկական ուժերի վրա և պարտության մատնում նրանց։ Ապստամբներից շատերը խեղդվում են Վանա լճի ջրերում։ Կարինը պաշարած ապստամբները, տեղեկանալով Արճեշի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին, որոշում են շարժվել արաբական զորքերին ընդառաջ և վճռական ճակատամարտ տալ։
Արաբական և հայկական ուժերը հանդիպում են Արածանի գետի ափին՝ Արձնի գյուղի մոտակայքում։ Հայկական 5000-անոց զորքը և աշխարհազորայինները միմյանց քաջալերում էին այսպիսի խոսքերով. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների
և մեր Աստծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը…»։
Հայերի գրոհն այնքան հուժկու է եղել, որ արաբների զորքի շարքերում մի պահ խուճապ է սկսվել։ Ճակատամարտի սկզբում իրենց զինվորների շրջանում
առաջացած խուճապը արաբները կարողանում են հաղթահարել թվական գերակշռության շնորհիվ։ Նրանք հակահարձակման են անցնում, և ապստամբները ծանր
պարտություն են կրում այս խոշոր ճակատամարտում,
որը տեղի ունեցավ 775 թ. ապրիլի 25-ին։
Ճակատամարտում ընկան Մուշեղ Մամիկոնյանը,
սպարապետ Սմբատ Բագրատունին և շատ այլ իշխաններ։ Այս ապստամբությունն ավարտվեց անհաջողությամբ, սակայն հայ ժողովրդի պայքարն ընդդեմ արաբների և հանուն անկախության նոր լիցքեր ստացավ։
Ապստամբությանը հաջորդած մի քանի տարում
արաբական իշխանությունը որոշակիորեն թեթևացրեց հարկերը և սկսեց առավել մեղմ քաղաքականություն վարել Հայաստանում։
Անկախ պետականության վերականգնման ճանապարհին
Թվում է, թե VIII դարի ամբողջ ընթացքում մղված
հակաարաբական ապստամբություններում կրած պարտությունները հուսալքություն էին բերելու հայ ժողովրդի
շրջանում։ Սակայն այդ ապստամբությունները, անկախ
դրանց ելքից, մարտական ոգու բարձրացման և անկախության ձգտման առումով հաղթանակներ էին, քանի
որ նախապատրաստում էին հայ ժողովրդի՝ արաբական տիրապետությունից ազատագրումն ու անկախ
պետության վերականգնումը։ Միևնույն ժամանակ
սկսեց թուլանալ արաբական խալիֆայությունը։ Խալիֆայության թուլացման պատճառները տարբեր էին.
ապստամբություններ, գահակալական կռիվներ, անջատողական տրամադրություններ։ Սակայն թուլացած
արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ
Հայաստանի անկախացումը, և IX դարում նույնպես փորձում է ռազմական ճանապարհով հպատակեցնել հայ ժողովրդին։
Հաշվի նստելով հայ իշխանական տների հզորացման հետ՝ խալիֆը 804 թ. հայոց իշխան է ճանաչում Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչ Աշոտ իշխանին, որը նաև հայտնի է Աշոտ Մսակեր անունով։ Նա իր եղբայր Շապուհին նշանակում է հայոց սպարապետ, իսկ իր նստավայրը դարձնում Բագարան բերդաքաղաքը:
Աշոտ Մսակերից հետո՝ 826 թ., Հայոց իշխան դարձավ նրա ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը: Աշոտ Մսակերի և Բագարատի օրոք զգալի նվազում է խալիֆայությանը տրվող հարկը: Աշոտ Մսակերի և Բագարատ Բագրատունու գործողությունները և խալիֆայությանը տրվող հարկի չափի նվազումը հնարավորություն են տալիս եզրակացնել, որ IX դարի սկզբում Հայաստանը գտնվում էր արտոնյալ կարգավիճակում։ Դրա պատճառներից էր նաև այլ իշխանական տների, մասնավորապես, Արծրունիների, Սյունիների և Արցախի
հայ իշխանական տոհմերի հզորացումը։
Հայ նախարարական տների հզորացումն անմիջապես դրականորեն անդրադարձավ նաև ամբողջ ժողովրդի վիճակի վրա։ Հարկահանությունը սկսեցին կատարել հայ իշխանները, և այդպիսով վերացան
արաբ պաշտոնյաների կամայականություններն ու
հարստահարությունները։ Հարկ է նշել, որ Բագարատ
Բագրատունին խալիֆի կողմից արժանացել էր իշխանաց իշխան տիտղոսին, ինչը նշանակում էր, որ նրա գերիշխանությունը պետք է ընդունեին նաև Աղվանքի և Վիրքի իշխանները։
Այսպիսի իրավիճակ էր հաստատվել Հայաստանում,
երբ 849 թ. խալիֆը Հայաստան է ուղարկում նոր ոստիկանի, որպեսզի որպեսզի վերջինս վերացնի հայ նախարարների
արտոնյալ վիճակը և անձամբ իրականացնի հարկահանությունը։ Իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին, խախտելով ընդունված կարգը, ընդառաջ չի գնում
նոր ոստիկանին և չի դիմավորում նրան սահմանի մոտ:
Դրանով, փաստորեն, ցույց է տալիս ինքնուրույնության
հասնելու իր ձգտումը: Ավելին, հայ իշխանների կողմից
արդեն իսկ հավաքված հարկը փոխանցելով արաբ
ոստիկանին՝ Բագարատը թույլ չի տալիս նրան իրականացնել խալիֆի հանձնարարությունը։
Տեսնելով հայ իշխանների համախմբվածությունը և
Բագարատի հզորությունը՝ արաբ ոստիկանը ձևացնում
է, թե իբր Հայաստան էր ժամանել արդեն հավաքված
հարկը տանելու համար։ Վերադառնալով խալիֆայության մայրաքաղաք՝ ոստիկանը Բագարատ Բագրատունուն և նրա մտերիմ իշխան Աշոտ Արծրունուն
ներկայացնում է որպես խալիֆայության թշնամիներ։ Զայրացած խալիֆը մեծ զորքով ետ է ուղարկում ոստիկանին՝ հրամայելով հնազանդեցնել հայ իշխաններին։
Հայաստան գալու ճանապարհին, սակայն, ոստիկանը
մահանում է, և խալիֆը զորքի հրամանատար է նշանակում մահացած ոստիկանի որդուն՝ Յուսուֆին։ Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակում է Վասպուրականի մի շարք բնակավայրեր, ապա նամակ
հղում Աշոտ Արծրունուն՝ առաջարկելով հանդիպել
ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Սակայն
Աշոտ Արծրունին մերժում է հանդիպման առաջարկը,
և 850 թ. սկսվում հակաարաբական հերթական ապստամբությունը։
Չկարողանալով հանդիպել Աշոտ Արծրունու հետ՝
Յուսուֆն իր մոտ է հրավիրում Բագարատ իշխանաց
իշխանին՝ խոստանալով նրան հանձնել ոստիկանի
պաշտոնը։ Այդ պաշտոնը ինքը՝ Բագարատն էր պահանջել շնորհել իրեն։ Վստահելով Յուսուֆի խոստմանը՝
Բագարատը գալիս է հանդիպման, սակայն Յուսուֆը,
դրժելով տված խոստումը, ձերբակալում է նրան և
ուղարկում խալիֆայության մայրաքաղաք։
Բագարատին ձերբակալելուց հետո Յուսուֆն
ամրանում է Մուշում՝ որոշելով այնտեղ ձմեռելուց
հետո գարնանը վերսկսել հայ իշխանների հնազանդեցման գործողությունները։ Գերեվարված իշխանաց
իշխան Բագարատի որդիները՝ Աշոտն ու Դավիթը,
զինում են Խութի և Սասունի լեռնականներին, որոնք
հայտնի էին մեծ խիզախությամբ, և պատրաստվում
հարձակվել Յուսուֆի զորքի վրա։ Ապստամբ լեռնականների գլուխ է կանգնում Հովնան Խութեցին՝ կրկին
Բագրատունի տոհմից։
Ապստամբները անակնկալ հարձակմամբ ներխուժեցին Մուշ քաղաք և հաղթանակի հասան քաղաքի
արաբական կայազորի նկատմամբ։ Յուսուֆը փախչում
է՝ փորձելով ապաստան գտնել Բագարատ Բագրատունու կառուցած Սուրբ Փրկիչ եկեղեցու գմբեթում։
Նրան նկատում է սասունցիներից մեկը և սպանում
աշտեով։
Այս իրադարձությունների լուրերը լայն տարածում
են ստացել ժողովրդի շրջանում, պատմվել և, ի վերջո,
արտացոլվել «Սասնա ծռեր» էպոսում։

Չհաշտվելով այս անհաջողությունների հետ՝
852 թ. խալիֆը հայերի դեմ է ուղարկում նոր բանակ՝
թյուրք վարձկան Բուղայի գլխավորությամբ: Սա աչքի
էր ընկնում իր բացառիկ դաժանությամբ: Հսկայական
զորքի գլուխն անցած՝ նա մտնում է Տարոն գավառ,
դաժանորեն հալածում է մի շարք բնակավայրերի
խաղաղ բնակիչներին: Այնուհետև անցնում է Վասպուրական և փորձում ավերածություններ գործել այստեղի
բնակավայրերում: Սակայն վասպուրականցիները
հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան
ամրոցում, իսկ Արյան լճի մոտ 852 թ. տեղի ունեցած
հերոսական ճակատամարտում մեծ հաղթանակ են
տանում:
Այս ճակատամարտում Գուրգեն Արծրունի իշխանը
900 ռազմիկով կռվում է Բուղայի 15000-անոց զորքի դեմ
և հերոսական հաղթանակ տանում: Բուղան անմիջապես չի հեռանում Հայաստանից և հաջորդ տարի շարժվում է դեպի Սյունիք, Արցախ
և Վիրք: Արցախում Քթիշ ամրոցի զորականները,
Եսայի իշխանի գլխավորությամբ, շուրջ մեկ տարի
դիմադրում են Բուղայի զորքին, որն ավելի քան
28 անգամ գրոհում է ամրոցի վրա: Տեսնելով, որ զենքի ուժով չի կարողանում գրավել ամրոցը՝ Բուղան
բանակցությունների է հրավիրում բերդի զորականների հրամանատար Եսայուն, ապա նրան բերդի այլ պաշտպանների հետ ուղարկում է խալիֆայության
մայրաքաղաք: Ազատության շունչն ու խանդավառությունը, սակայն,
ամենուր էին, և Վասպուրականում իրենց հաղթարշավն են շարունակում

ապստամբական ուժերը, որոնց գլխավորում է Գուրգեն Արծրունին: Բուղան փորձում է պարտության մատնել Գուրգեն Արծրունու զորքերին,
սակայն կրկին պարտություն է կրում։ Այս ձախողումներից հետո՝ 855 թ., խալիֆը Բուղային՝ իր զորքով հանդերձ, հետ է կանչում:
850-855 թթ. ապստամբությունը լրջորեն թուլացրեց
արաբների դիրքերը Հայաստանում: Ապստամբությունն
իր տևողությամբ ամենաերկարն էր և չճնշվեց:
Հայոց իշխանական տներն ամրապնդեցին
իրենց դիրքերը և ներքին ինքնուրույնությունը: Այս ապստամբության շնորհիվ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, որպեսզի հետագայում Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվի հայոց պետականությունը:


Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով՝ հակաարաբական ո՞ր ապստամբությունն էր.

ա. առավել կազմակերպվածը.
Իմ կարծիքով ավելի կազմակերպված էր Սասանյան Պարսկաստանի դեմ պայքարը ,ուժերը շատ էին ու մարդկանց դուր էր գալիս խալիֆայուէյուն ունելու միտքը ։ Ցեղերի միավորվելուց հետո նրանք կարողացան իրենց հնազանդեցնել նրանց ու տարածել իրենց կրոնը ՝ իսլամը ։

բ. առավել լայնածավալը.
Արյան լճի մոտ 852 թ. Գուրգեն Արծրունի իշխանը900 ռազմիկով կռվում է Բուղայի 15000-անոց զորքի դեմ և հերոսական հաղթանակ տանում: 


գ, առավել վտանգավորը արաբական իշխանության
համար։
Հիմնավորի՛ր պատասխաններդ՝ հիմնվելով թեմայի
տեքստի վրա։


2. Այս թեմայում դու ուսումնասիրեցիր VIII-IX դարերի
հակաարաբական ապստամբությունների պատմությունները։ Ինչպե՞ս ես քեզ համար սահմանել «ապստամբություն» հասկացությունը, եթե բառարաններում
փնտրել ես բառի, հասկացության բացատրությունները, ապա դրանք կարող են նպաստել քո սահմանման ձևակերպմանը։

Ապստամբել , այսինքն չհամաձայնել ուրիշի կարծիքի , որոշման հետ ։
Հայաստանի ժողովուրդը դեմ էր , չէր ուզում , ապստամբում էր այն պետությունների դեմ որոնք ուզում էին զոռով Հաստան բերեին իրենց կրոնը , ոստիկանին , չէին ուզում իրենց աշխատածը տային հարկ խալիֆին ։ Այդ պատճառով էլ համախմբվում էին զորք կազմում ու ապստամբում նրանց դեմ ։


3. Փորձի՛ր թեմայի տեքստից հասկանալ և նշել, թե արաբ
պաշտոնյաների, ոստիկանների, ամիրաների ո՞ր գործողություններն էին պատճառ դառնում Հայաստանում ապստամբությունների ծագման համար։

Հայաստանում ապստամբությունների ծագման համար ամենա մեծ պատճառը մարդկանցից ավելի ու ավելի շատ հարկեր հավաքելն էր ։ Սկզբում հավաքում էին տներից , հետո սկսեցին հավաքել ամեն մարդուց , փող էին ուզում , իսկ այդ ժամանակ մարդիկ փող չէին աշխատում , այլ բնամթերքով էին հարկ տալիս ։


4. Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած Օմար Բ
խալիֆը, ինչպես տեսանք մեջբերված հատվածում,
շատ զարմացավ՝ տեսնելով Հովհան Օձնեցու՝ այծի
մորթուց կարված հագուստը։ Սակայն սկզբում նա
դրա մասին չգիտեր և կարծում էր, թե հայոց կաթողիկոսը պարզապես սիրում է շքեղ հագնվել։ Փորձիր
նկարագրել կամ նկարել կամ այլ կերպ պատկերել
Օմար Բ-ի զարմանքը, հիացմունքը Հովհան Օձնեցու
անձի և իմաստնության նկատմամբ:

Երբ Հովնան Օձնեցուն իր գեղեցիկ շորերով տանում են Օմար Բ խալիֆի մոտ բոլորը մտածում են , որ այս մարդը սիրում է թանկ իրեր , հարստություն ։ Խալիֆը նրան հեգնանքով է դիմում , բայց երբ Հովնան Օձնեցին հանում է գեղեցիկ հագուստը ու երևում է նրա մաշկը քերող այծամազե ցփսին ,Խալիֆը զարմանում է ու ասում , որ միայն Ասծո կողմից համբերությամբ օճտված մարդը կարող է սա հագնել ։ Այդ օրվանից նա մեծ հարգանքով է մոտենում Հովնան Օձնեցուն և նրան պարգևելով ոսկու և արծաթի գանձեր՝ ամիրապետը կաթողիկոսին ուղարկում է իր աշխարհը։

Posted in Պատմություն 7

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը

Առաջադրանք 1

Հայաստանը VI դարում

Այս թեմայում՝
 Արևմտյան Հայաստանը և Հուստինիանոս I-ի
կառավարումը:
 Արևելյան Հայաստանը և պարսից Խոսրով I-ի
քաղաքականությունը:
 Ապստամբություն, որը վերաճեց մեծ պատերազմի:
 591 թ. պարսկաբյուզանդական պայմանագիրը և
Հայաստանը:
 Պատմաբանի բառարան՝ վարչական միավոր,
խավ, դավանանք, հարկահանություն, հարկ,
ատրուշան, տիտղոս:

1. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ
Ժամանակաշրջանի ընդհանուր դիմագիծը
428 թ. հայոց անկախ պետականության կորստից հետո հայ ժողովրդի առաջ ծառացան նոր խնդիրներ ու վտանգներ։ Մասնավորապես, գլխավոր խնդիրներից էին սեփական ինքնության պահպանումը, բյուզանդական և պարսկական կայսրությունների ռազմական, քաղաքական և տնտեսական ոտնձգություններին դիմակայելը։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանի
տարբեր մասերում տիրապետում էին պարսկական և բյուզանդական կայսրությունները, իսկ այնուհետև սկսվեցին արաբական արշավանքները, որոնց տիրապետության դեմ մեր ժողովրդի պայքարը հերոսական բազմաթիվ դրվագներ ստեղծեց: Հարկ է նշել, որ բոլոր այն ժամանակաշրջանների համար, երբ Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվել է երկու այլ պետությունների կազմում, կիրառվել և այսօր էլ կիրառվում են պայմանական՝ Արևելյան Հայաստան և Արևմտյան Հայաստան անվանումները։
Միևնույն ժամանակ, հենց IX դարում վերականգնվեց 428-ին կորսված անկախ պետականությունը Հայաստանում։

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ

Երկու իրականություն. այնքա՜ն տարբեր և այնքա՜ն նման
Իրավիճակը Արևմտյան Հայաստանում VI դարում:
387 թ. Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: VI դարում Արևմտյան Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանի կազմում։
Արևմտյան Հայաստանում հայ բնակչությունը սերտ փոխազդեցության մեջ էր հունա-հռոմեական մշակութային աշխարհի հետ: Բյուզանդիայի տիրապետության տակ անցած Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ նախարարական տներ, որոնք ունեին ներքին ինքնուրույնություն։ Այս
հանգամանքը VI դարում սկսեց դուր չգալ Հուստինիանոս Առաջին (527-565 թթ.) կայսրին, և նա ձեռնարկեց մի շարք քայլեր, որպեսզի վերացնի հայ նախարարական տների ինքնուրույնությունը: Մասնավորապես.
ա. Կայսրը տեղերում կառավարումը հանձնեց բյուզանդացի զինվորականներին՝ խախտելով հայկական իշխանական տների համակարգը:
բ. Կատարեց նոր վարչական բաժանում՝ ստեղծելով
Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք վարչական միավորները:
գ. Հուստինիանոսն ընդունեց օրենք, որով հողը ժառանգելու իրավունք ստացան նաև կանայք և աղջիկները: Մինչ այդ հողը ժառանգաբար անցնում էր հորից որդուն. այդպիսով պահպանվում էր հայկական իշխանական տների միասնականությունը:
դ. Մեկ այլ օրենքով կայսրը հարկադրեց, որպեսզի
աղջիկներին օժիտ հատկացվի: Հայոց մեջ մինչ այդ էլ դուստրերին ամուսնացնելիս պարտադիր օժիտ տալիս էին, բայց կայսրը ցանկանում էր, որ աղջիկներն օժիտի տեսքով մասնաբաժիններ ստանային հայրական կալվածքներից։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցի դիտարկումներից։ Դրանք վերաբերում են Արևմտյան
Հայաստանի հայ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների՝ դեպի Բյուզանդական կայսրության արևմուտք և մայրաքաղաք Կոստանդնուպոլիս արտագաղթելուն։ Կայսրության շահերի տեսակետից հայերի գաղթը
դեպի արևմուտք շատ ցանկալի էր. դրա ապացույցն է այն, որ կայսրերը խրախուսում էին այդ շարժումը, և երբեմն էլ իրենք էին տեղահան անում հայրենի հողերից ու բնակեցնում կայսրության մյուս մասերում… Հայերն աչքի ընկան պետական կյանքի բազմաթիվ բնագավառներում՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական. նրանք տվեցին հռչակավոր անուններ, որոնք շատ խոշոր ծառայություններ մատուցեցին կայսրությանը… Շատ նշանակալից եղավ
հայերի դերը նաև մշակութային և հոգևոր կյանքում… Ինչպե՞ս անդրադարձավ հայերի հիշյալ տեղաշարժը Հայաստանի ճակատագրի վրա։ Հայերի՝ կայսրությունով մեկ սփռվելը իրենց հայրենիքի շահերի տեսանկյունից,
անշուշտ, չի կարող դրական երևույթ համարվել… Երկրից հեռանում էին առավել ձեռներեց և առույգ ուժերը, այնպիսի ձիրքերով օժտված անձինք, որոնք կարողանում էին մնալ և աչքի ընկնող տեղ գրավել կայսրության կյանքի խռովահույզ ծովի մակերևույթի վրա։
    Նիկողայոս Ադոնց,Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում

ա. Մեջբերված երկու հատվածում էլ խոսքը արտագաղթ երևույթի մասին է։ Առաջին հատվածում հեղինակը դիտարկում է հայերի արտագաղթը Բյուզանդական կայսրության շահերի տեսանկյունից, իսկ երկրորդում՝ Հայաստանի շահերի։
բ.Ինչպես հասկանալի է դառնում առաջին հատվածի բովանդակությունից, Բյուզանդիայի արևմտյան բնակավայրեր և մասնավորապես մայրաքաղաք Կոստանդնուպոլիս տեղափոխված հայության բազմաթիվ ներկայացուցիչներ ամենատարբեր ասպարեզներում հասել են բարձր նվաճումների և արդյունքների։ Այս հանգամանքը խիստ ցավալի է, քանի որ նրանք իրենց հայրենիքում մնալու դեպքում կարող էին իրենց տաղանդի շնորհիվ բարելավել սեփական ժողովրդի կյանքը և գուցե վերականգնել Հայաստանի անկախությունը։
գ.Ցավոք, երբեմն սեփական հայրենի միջավայրում ընտրած ուղիով գնալը և զորանալը դժվար և խոչընդոտներով լի է լինում։ Ուստի շատերը փնտրում են
այնպիսի միջավայր, որն առավել բարենպաստ է լինում իրենց տաղանդի, շնորհների զարգացման և իրացման համար։ Սա արտագաղթի գլխավոր
ազդակներից է։ Սակայն կարելի է նաև, ելնելով սեփական ժողովրդին բարեկարգության ուղղորդելու նպատակից, նրա մեծերի երազանքից՝ տեսնելու հայրենիքը հզոր և բարգավաճ, մնալ, չհեռանալ՝ փորձելով հաղթահարել դժվարությունները, բարելավել այն միջավայրը, որը լավագույն հնարավորությունները կստեղծի յուրաքանչյուրի տաղանդի
զարգացման համար։ Ասվածը զգալի չափով վերաբերում է հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անհատներին, որոնք ունենալով իշխանություն՝ թերևս առավել մեծ պատասխանատվություն
են կրում այն միջավայրի համար, որում ապրում է տվյալ հասարակությունը։

Հակաբյուզանդական ապստամբություններԱրևմտյան Հայաստանում

Արևմտյան Հայաստանում նշանակված բյուզանդացի պաշտոնյաները զանազան բռնություններ էին գործադրում, ավելացնում հարկերը: Այս քաղաքականությունը զայրույթ էր առաջացնում հայ ժողովրդի մեջ:
Հուստինիանոսի օրոք հայ ռազմական-քաղաքական մի շարք գործիչներ ապստամբություններ կազմակերպեցին կայսերական իշխանության դեմ: Ամենախոշոր ապստամբությունը տեղի ունեցավ 539 թ.: Ապստամբությունը գլխավորեցին Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը: Հուստինիանոսը պատժիչ զորք է ուղարկում, որի ղեկավարին Արտավանը սպանում է: Կայսրը նոր զորաբանակ է ուղարկում հայերի դեմ: Բյուզանդական զորավարը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավիրում Հովհաննես Արշակունուն: Խնջույքի ժամանակ Հովհաննես Արշակունին դավադրաբար սպանվում է բյուզանդացի զորավարի հրամանով: Չհաշտվելով այս իրադարձության հետ՝ ապստամբները փորձեցին սպանել Հուստինիանոս I
կայսրին: 548 թ. նրա դեմ Կոստանդնուպոլսում կազմակերպվում է խռովություն: Այդ խռովությանը մասնակցում էին նաև զորավար Արշակ Արշակունին և կայսեր մոտ ծառայության անցած Արտավանը: Բյուզանդացի պաշտոնյաներից մեկը, որը տեղյակ էր նախապատրաստվող խռովությունից, այդ մասին տեղեկացնում է բյուզանդական արքունիքին, և խռովությունը բացահայտվում է:
Հուստինիանոսը պաշտոնանկ է անում Արտավանին ու արգելափակում նրան պալատում: Արևմտյան Հայաստանում որոշակիորեն վտանգվել էր նաև հայոց լեզվի և մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Չնայած այս  դժվարություններին և վտանգներին՝ Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը պահպանեց իր լեզուն ու մշակույթը, որոնք ազգի ինքնությունը պայմանավորող էական հատկանիշներից են։

Առաջադրանք 2

Այս թեմայում՝
 1.Արաբական խալիֆայության նվաճումները և
Հայաստանը:
2. Ներսես Տայեցու և Թեոդորոս Ռշտունու գործունեությունը:
3. Հայ-արաբական պայմանագիրը:
4.Արաբական խալիֆայության քաղաքականությունը Հայաստանում:
5. Հակաարաբական ապստամբությունները:
6. Բագրատունիների հզորացումը:
7.Պատմաբանի բառարան՝ քոչվորներ, օազիս,
խալիֆայություն, սուրհանդակ, վարչական միավոր, ոստիկան, ռոճիկ, ռազմավարություն, ամիրա, ամիրապետ, ցփսի, կանոնական իրավունք,
հարկահան, արյան վրեժ, բաբան, դարանակալել,
անջատողականություն, թյուրք, աշտե:


 ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քոչվորությունից դեպի նվաճող կայսրություն
Արաբական թերակղզու տարածքում հնագույն ժամանակներից բնակվող արաբական ցեղերը միավորված չէին մեկ իշխանության ներքո: Այդ ցեղերի մի
մասը քոչվորներ էին՝ բեդուիններ, որը թարգմանաբար նշանակում է վրանաբնակ: Արաբները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, իսկ օազիսներում՝ երկրագործությամբ: Այսպիսով, արաբներն ունեին միավորման խնդիր, որը VII դարի սկզբում լուծեց նրանց առաջին ընդհանուր առաջնորդը՝ Մուհամմեդը: Այդ միավորման մեջ մեծ նշանակություն ունեցավ
նոր կրոնը՝ իսլամը (բառացի՝ հնազանդություն Ալլահին), որը նաև անվանում են մուսուլմանություն կամ մահմեդականություն: Միավորվելով մուսուլմանության
շուրջ՝ արաբական ցեղերը ստեղծեցին նոր պետական կազմավորում՝ Արաբական խալիֆայությունը, և սկսեցին արտաքին նվաճումները: Մուհամմեդը պատգամել էր արաբներին աշխարհով մեկ տարածել իսլամը, իսկ հրաժարվող ժողովուրդներին՝ նվաճել:

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VII ԴԱՐՈՒՄ
Մեր թշնամու թշնամին մեր բարեկամը չէր


Արաբական զորքերը Միջագետքում մոտեցան Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի սահմաններին: Իրար դեմ երկարատև պատերազմներից խիստ թուլացած այդ կայսրությունները պարտություններ կրեցին արաբներից: Վերջիններս նախ 636 թ. պարտության մատնեցին բյուզանդացիներին, ապա՝ 637 թ., կործանեցին Սասանյան Պարսկաստանը: Գրեթե ամբողջ պարսիկ ժողովուրդն ընդունեց իսլամ, ավելին՝ նրանք հրաժարվեցին իրենց գրային համակարգից և սկսեցին օգտագործել արաբականը:
Տարածաշրջանում Բյուզանդիայի և Պարսկաստանի դիրքերի թուլացումից հետո հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին կարողացավ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը` ստեղծելով անկախ
իշխանապետություն: Նա իր նստավայրը դարձրեց Վանա լճի Աղթամար կղզին:
Ազատվելով կրակից` կանգնեցինք հրդեհի վտանգի առաջ
Բյուզանդական և պարսկական բանակներին պարտության մատնելուց հետո արաբական զորքերը արշավեցին Հայաստան: Արաբներն այս ժամանակաշրջանում, բացի տարածքներ նվաճելուց և իսլամ քարոզելուց,
նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել: Նրանց այս նպատակները տարածվեցին նաև հայ ժողովրդի վրա: Առաջին անգամ 640 թ. նրանք Հայաստան ներխուժեցին
Տարոն գավառից` հասնելով մինչև Կոգովիտ: Հաջորդ տարի` 641 թ., արաբները արշավեցին Արարատյան դաշտ: Կարճ մարտերից հետո նրանք գրավեցին Դվին
քաղաքը, որը ենթարկվեց ավերի ու թալանի: Բնակիչների մի մասին սրի քաշեցին, շատերին գերեվարեցին: Արաբների հերթական՝ ծավալուն ուժերով արշավանքը տեղի ունեցավ 643 թ.: Սպարապետ Թեոդորոս Ռշտունին Հայաստանում գտնվող բյուզանդական զորքի հրամանատարին առաջարկեց համատեղ ճակատամարտ տալ արաբներին, սակայն վերջինս որոշեց չմիավորել իր ուժերը և, առանձին ճակատամարտ տալով, պարտվեց:

Արդարանալու համար, բյուզանդացի զորավարը մեղքը
բարդեց հայոց սպարապետի վրա: Թեոդորոս Ռշտունուն ձերբակալեցին և ուղարկվեցին Կոստանդնուպոլիս: Բյուզանդիայի կայսրը, տեսնելով իր առջև կանգնած Թեոդորոս Ռշտունուն, անմիջապես հրամայում է
ազատ արձակել նրան, քանի որ ինքը հայոց իշխանին և
սպարապետին ձերբակալելու հրաման չէր տվել։ Կայսրը պատվում է հայոց սպարապետին և վերահաստատելով հայոց իշխանի ու սպարապետի պաշտոններում՝ հետ ուղարկում հայրենիք: Վերադառնալով Հայաստան՝ Թեոդորոս Ռշտունին կրկին գլխավորում է հայերի զինված պայքարն ընդդեմ արաբ նվաճողների։ Արաբական երրորդ արշավանքը տեղի ունեցավ
650 թ.: Արաբները երեք ուղղությամբ հարձակվեցին
Հայաստանի վրա: Բյուզանդիայի կայսրը ստեղծված
իրավիճակում հայերի զինված պայքարին օժանդակություն չցուցաբերեց՝ պատճառաբանելով, որ հայերը մերժում են քաղկեդոնականությունը։ Բյուզանդացիները ոչ միայն չէին օգնում հայերին, այլև նվաճողական քաղաքականություն էին վարում: Այս արշավանքի ժամանակ
հայերը, Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կազմակերպված դիմադրություն ցույց տվեցին: Թեոդորոս Ռշտունու նշանակալի ռազմական հաջողություններից
էր Արծափ բերդի մոտ տարած հաղթանակը։ Արաբները պատրաստվում էին կոտորել Արծափ բերդի գրավումից հետո գերված մոտ 3000 բնակիչներին, սակայն Թեոդորոս Ռշտունին հանկարծակի հարձակումով փրկում է
նրանց և փախուստի մատնում արաբներին։ Անսպասելի որոշում Թեոդորոս Ռշտունու կողմից :Այս արշավանքներից հետո հասկանալի էր, որ
արաբների հիմնական նպատակը Հայաստանի վերջնական նվաճումն էր: Ստեղծված իրավիճակում Թեոդորոս Ռշտունին որոշեց գնալ արաբների հետ հաշտության բանակցությունների ճանապարհով: Այս ժամանակահատվածում հայ իշխանները միասնաբար չէին գործում։
Նրանց մի մասը դեմ էր Արաբական խալիֆայության
հետ հաշտության բանակցությունների գնալուն և կողմ էր Բյուզանդիայի հետ դաշնակցելուն։ Բյուզանդամետ թևը ղեկավարում էր Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Մյուս մասը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կարծում
էր, որ հարկավոր է արաբների հետ հաշտության հասնել։ Այսպիսի իրավիճակում Թեոդորոս Ռշտունին գնաց համարձակ քայլի ու որոշեց բանակցել արաբների հետ: 652 թ. նա մեկնեց Դամասկոս, որտեղ հանդիպեց Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ: Արաբները համաձայնում են կնքել պայմանագիր: Ըստ 652 թ. կնքված պայմանագրի.
1. Խալիֆայությունը երեք տարի հարկ չէր գանձելու,
իսկ դրանից հետո հարկի չափը հայերն էին որոշելու:
2. Հայաստանն իրավունք էր ստանում խալիֆայությանը տրվելիք հարկի հաշվին ունենալ 15 000-անոց
այրուձի: Այն պաշտպանելու էր Հայաստանի սահմանները, իսկ անհրաժեշտության դեպքում կռվելու
էր արաբների կողմից:
3. Խալիֆայությունը ճանաչում էր Հայաստանի ներքին
ինքնավարությունը:
4. Հայաստան արաբական զորք ու պաշտոնյաներ չէին
մտնելու:
5. Արտաքին հարձակումների դեպքում արաբներն
օգնելու էին հայերին զորքով:
Պայմանագրի լուրը ստանալուց հետո Բյուզանդիայի
Կոնստանդ II կայսրը, անհանգստացած հայ-արաբական
դաշնակցությամբ, հարյուր հազարանոց բանակի գլուխ
անցած, շարժվեց դեպի Հայաստան։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ Բյուզանդիայի կայսր Կոնստանդ II-ի՝ հարյուր հազարանոց բանակով Հայաստան մտնելու և այստեղ
նրա եղած ժամանակ մի քանի պատմական դրվագների մասին։
Այնժամ Կոնստանդ կայսրը հարյուր հազարանոց զորքով շարժվեց դեպի Հայաստան։ Եվ երբ հասավ Դերջան,

նրան ընդառաջ եկան արաբ դեսպաններ և կայսրին
փոխանցեցին խալիֆի նամակը։ Նամակում խալիֆն
ասում էր Կոնստանդ կայսրին, որ Հայաստանն իրենն է, և
եթե նա կանգ չառնի ու շարունակի առաջ շարժվել դեպի
Հայաստանի կենտրոնական շրջանները, ապա Արաբական խալիֆայությունը պատերազմ կսկսի Բյուզանդիայի
դեմ։ Կայսրը պատասխանում է խալիֆին, որ ինքը առաջ է
շարժվելու, քանի որ Հայաստանն իրենն է, իսկ եթե պատերազմ լինի՝ Աստված է որոշող դատավորը, թե ով է արդար։
Կայսրին ընդառաջ գնացին բյուզանդամետ իշխանները Ներսես Տայեցի կաթողիկոսի և Մուշեղ Մամիկոնյան
իշխանի գլխավորությամբ։ Նրանք ավելի մանրամասն
ներկայացրին Թեոդորոս Ռշտունու և նրան համակիր
իշխանների դաշինքը արաբների հետ։ Կայսրը, այս ամենից խիստ բարկացած, որոշեց պատժիչ ռազմական գործողություններ իրականացնել Թեդորոս Ռշտունու և նրան համակիր իշխանների, ինչպես նաև Աղվանքի և Վիրքի
նկատմամբ, սակայն կաթողիկոսին և Մուշեղ Մամիկոնյանին մեծ աղաչանքներով հաջողվեց նրան համոզել, որ նոր ռազմական գործողություններ չսկսի, և հայոց երկիրն ու ժողովուրդը նոր աղետներ չտեսնեն։ Այդժամ կայսրը
Թեոդորոս Ռշտունուն, որը նաև մի շարք անգամներ մերժել էր հանդիպելու և բանակցելու իր հրավերը, զրկեց հայոց իշխանի պաշտոնից, իսկ Մուշեղ Մամիկոնյանին նշանակեց հայոց հեծելազորի հրամանատար։
                                                                          Սեբեոս, Պատմությու
ա. Ինչպիսի՞ զգացողություններ կունենար մի հայ մարդ, եթե ներկա լիներ մեջբերված առաջին հատվածում ներկայացված կայսեր և դեսպանների միջև զրույցին… Թերևս վրդովմունք կապրեր, որովհետև երկու
օտար պետությունների ներկայացուցիչներ իր հայրենիքի մասին խոսում են որպես իրենց պատկանող մի երկրամասի մասին, որի ճակատագիրը որոշողն
իրենք են։ Նա կհասկանար, որ Հայաստանն այնքան անկախ և հզոր չէ, որպեսզի դիմակայի նվաճողներին։ Եվ, այնուամենայնիվ, նա չպետք է տրվեր
բացասական հույզերին՝ փորձելով որոնել լավագույն հնարավորությունը ստեղծված իրավիճակում հայրենիքի ազատագրության համար:
բ.Գուցե նա լավագույն տարբերակ համարեր այն, որ
հայ իշխանները ոչ թե պետք է բաժանվեն արաբների կամ բյուզանդացիների հետ դաշինքի կողմնակիցների, այլ միավորվեն անկախ Հայաստանի
թագավորության վերականգնման գաղափարի շուրջ։ Իրենց ուժերը այս նպատակի շուրջ միավորելու դեպքում արաբ նվաճողների դեմ նրանք
կկարողանային դուրս բերել ամբողջ հայկական զորքը դաշնակից Աղվանքի և Վիրքի բանակների հետ: Այսպիսով, հնարավոր կլիներ ոչ միայն միասնաբար գործել արաբների դեմ, այլև չենթարկվել Բյուզանդիայի կամայականություններին և սկսել հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթացը։
գ. Հայաստանում եղած ժամանակ կայսրը ճնշումներ գործադրեց նաև հայ եպի
սկոպոսների վրա, որպեսզի նրանք ընդունեն քաղկեդոնականություն։
Թեև սպառնալիքների միջոցով կարողացավ որոշ արդյունքների հասնել, նրա հեռանալուց հետո Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները շարունակեցին մերժել քաղկեդոնականությունը։ Այստեղից կարելի է եզրակացություններ անել, որ Հայաստան գալով՝ կայսրը նաև թաքնված նպատակներ ուներ.
փորձել ստիպել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներին՝ ընդունել Քաղկեդոնի 451 թ.տիեզերական ժողովի որոշումները։
դ. Դժվար է հասկանալ Բյուզանդիայի կայսրի՝ հայերին արաբների դեմ պայքարում օգնելուն ուղղված քայլերի տրամաբանությունը։ Թերևս նա անկեղծ չէր օգնության իր մտադրություններում և ցանկանում էր, օգտվելով առիթից, հայերին մեղադրել քաղկեդոնականությունը մերժելու համար՝ փորձելով ստիպել
ընդունել Քաղկեդոնի ժողովի բոլոր որոշումները։ Իր այս խորամանկ և ոչ վճռական քաղաքականության պատճառով Բյուզանդիան կարճ ժամանակ անց նոր ծանր պարտություններ կրեց նույն արաբական զորքերից, որոնք կարողացան անգամ պաշարել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։
ե.Այն փաստը, որ Մեծ Հայքի արևմտյան սահմանի մոտ կայսրին հանդիպում են արաբ դեսպաններ և փոխանցում խալիֆի սպառնալիքը Հայաստան
մտնելու դեպքում, թույլ է տալիս ենթադրել, որ արաբներն անմիջապես կիրառեցին հայ-արաբական պայմանագրի համապատասխան կետը։
Սակայն, հայ-արաբական պայմանագիրը լիովին չէր պահպանվում հենց արաբների կողմից։ Քանի որ պայմանագրից շատ չանցած, երբ բյուզանդական
զորքերը Հայաստանում էին, արաբները բյուզանդացիների դեմ կռիվների հետ մեկտեղ կրկին հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի
վրա։ Թերևս նրանց նպատակն էր այդ պայմանագրով պարզապես.
 ցույց տալ Բյուզանդիային, որ տարածաշրջանում (Հյուսիսային Միջագետք, Մեծ Հայք, Աղվանք և Վիրք) նա այլևս չունի գերիշխանություն և ամրապնդել սեփական դիրքերը.պայմանագրի կետերն օգտագործել սեփական
քաղաքական ազդեցությունը մեծացնելու և հայերի
զգոնությունը թուլացնելու նպատակով։
Բյուզանդիայի կայսեր՝ Հայաստանից հեռանալուց
հետո որոշ բախումներ տեղի ունեցան հայ իշխանների միջև։ Հայ իշխանների երկու խմբավորումները փորձում էին պատժիչ գործողություններ իրականացնել միմյանց նկատմամբ։ Շուտով Թեոդորոս Ռշտունին ծանր հիվանդացավ և հեռացավ իր նստավայրը՝ Աղթամար կղզի։ Այնուհետև նա կամավոր միացավ
արաբների կողմից բռնի կերպով տեղահանված հայ գերիներին և նրանց հետ հեռացավ խալիֆայություն, որտեղ 656 թ. կնքեց իր մահկանացուն։ Նրա մարմինը, սակայն, թաղվեց հայրենի Ռշտունիքում։
Ի բարեբախտություն հայ ժողովրդի՝ իշխանները շուտով միավորվեցին, և հայոց իշխան դարձավ Համազասպ Մամիկոնյանը։ VII դարի երկրորդ կեսին
Հայաստանում համեմատական խաղաղություն էր, ինչը կարևոր հանգամանք էր մշակութային, սոցիալտնտեսական և մյուս ոլորտների կյանքը կարգավորելու
համար։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ փաստեր են վկայում VII դարում արաբական
խալիֆայության ռազմական հզորության մասին։
2. Արդյոք արաբական խալիֆայությունը նպատակ
ունե՞ր Հայաստանը նվաճելու հետ մեկտեղ նաև իր
կողմը գրավել հայ զինական ուժը։ Փորձի՛ր հիմնավորել պատասխանը՝ օգտվելով թեմայի տեքստից։
3. Ինչպիսի՞ տրամադրություններ էին առկա մարդկանց
շրջանում՝ կապված հայ-արաբական պայմանագրի
և բյուզանդական մեծ զորքի՝ Հայաստան մտնելու
հետ։ Օրինակ՝ ուրախություն, հնարավոր բարեկեցության նկատմամբ հույսերի արթնացում, կասկածամտություն, անվստահություն։ Ընտրի՛ր առաջարկված
տարբերակներից մեկը և հիմնավորիր կամ առաջարկիր քոնը։
4. Փորձի՛ր ենթադրել, թե ինչպիսի գերակշռող կարծիքներ էին ձևավորված ժողովրդի շրջանում հետևյալ գործիչների նկատմամբ. Ներսես Տայեցի կաթողիկոս, Թեոդորոս Ռշտունի, Բյուզանդիայի կայսր
Կոնստանդ, արաբական խալիֆայության առաջնորդ։
Համադրի՛ր այդ կարծիքները նրանց հանդեպ քո մեջ
ձևավորված տեսակետների, կարծիքների հետ։
5. Աշխատանք պատմական տեքստի հետ հատվածի
պնդումների 4-րդ կետում խոսվում է «օգնություն»
հասկացության մասին։ Եվս մեկ անգամ ընթերցի՛ր
այդ հատվածը և փորձի՛ր պատասխանել ստորև բերված հարցերին.
ա. Ինչպիսի՞ն է հեղինակների վերաբերմունքը Բյուզանդիայի կայսեր՝ հայերին օգնության շտապելու փաստի
առթիվ։
բ. Առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի իրական օգնությունը։
գ, Արդյոք կարո՞ղ էր և պե՞տք էր առանց նախապայմանների, այսինքն՝ հայ հոգևորականությունից, իշխաններից, ամբողջ ժողովրդից որևէ բան պահանջելու,
Բյուզանդիան օգնություն տրամադրեր Հայաստանին։
դ.Ունե՞ր արդյոք Հայաստանը օգնության կարիք:

Posted in Պատմություն 7

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 6-10-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Կրկին կրոնափոխության փորձ


V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը վերսկսեց կրոնափոխության քաղաքականությունը: Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։
Այս փաստը հարուցեց ուխտապահ նախարարների և
հոգևորականության դժգոհությունը, որոնք ցանկանում էին հաղթական ավարտի հասցնել Վարդանանց պայքարը։


Վարդանանց գործի շարունակությունը

Կրոնափոխության, հայ և վրաց ժողովուրդներին բռնությունների ենթարկելու պարսից քաղաքականությունը պատճառ դարձավ հերթական ապստամբության։ Պատմիչ Ղազար Փարպեցին վկայում է, որ հայերը և վրացիները պատրաստվում էին միասնաբար ապստամբել պարսկական իշխանության դեմ:
Ապստամբության համար առիթ դարձավ վրաց Վախթանգ արքայի հրամանով Վազգեն բդեշխի սպանությունը։ Վրաց Վազգեն բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Վարդենի-Շուշանիկի հետ։ Շուտով Վազգենը գնաց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ հրաժարվեց քրիստոնեությունից։ Վերադառնալով հայրենիք՝ նա պահանջեց իր կնոջից՝
Շուշանիկից, որպեսզի նա նույնպես ուրանա քրիստոնեությունը և ընդունի զրադաշտականություն։ Սակայն, Վարդանանց ուխտի առաջնորդի դուստրը չկատարեց Վազգենի պահանջը։ Վազգենը փորձեց բռնությամբ ստիպել Շուշանիկին՝ կատարել իր պահանջը։ Չնայած սպառնալիքներին ու տանջանքներին՝ Շուշանիկը մշտապես հակառակվեց Վազգենի պահանջներին և նահատակվեց։ Ահա այս ոճրագործության և հավատուրացության համար Վազգենը սպանվեց Վախթանգի հրամանով։ Միաժամանակ, վրաց թագավոր Վախթանգը սկսել էր երկրից վտարել պարսկական կայազորները: Պարսից արքունիքը, այս լուրերը լսելով, Հայաստանում և Աղվանքում գտնվող իր զորքերին հրամայեց շարժվել Վիրք: Հայաստանի պարսկական զորամասերը կազմված էին հիմնականում հայ զինվորներից, որոնք որոշում են չենթարկվել պարսիկներին: Այսպիսի իրավիճակում 481 թ. հայ ուխտապահ նախարարները վճռում են ապստամբել ընդդեմ կրոնափոխության քաղաքականության և կռվել
հանուն ազատության։ Նրանք հետապնդում և երկրից վտարում են պարսից մարզպանին։ Ապստամբության ղեկավարությունը ստանձնում է սպարապետ
Վահան Մամիկոնյանը, իսկ մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունին։ Ապստամբության կենտրոն է դառնում Դվին քաղաքը: Դվին է տեղափոխվում նաև կաթողիկոսը։
Այսպիսով՝ հայ ժողովուրդը կրկին համախմբվում և դուրս է գալիս պարսից կառավարության դեմ՝ Ավարայրի հաղթանակը վերահաստատելու վճռականությամբ:


Ակոռիի ճակատամարտը
Նախկին մարզպան Ատրվշնասպը Ատրպատականից զորքով շարժվեց Հայաստան՝ դեպի Արաքս գետը: Հայ նախարարները կազմավորեցին փոքրաթիվ բանակ, որի հրամանատարներ նշանակվեցին Մամիկոնյան, Կամսարական և Գնունի նախարարական տների ներկայացուցիչները: Զորքի փոքրաթիվ
լինելու պատճառով հայկական ուժերի հրամանատարությունը խուսափում է Արարատյան դաշտում ճակատամարտ տալուց, և խնդիր է դրվում անցնել լեռնային պաշտպանության։ Այդ ռազմավարության նպատակն
էր՝ մարտերի անհաջող ընթացքի դեպքում անմատչելի լեռներում պատսպարվելու և այդկերպ պայքարը շարունակելու հնարավորություն ունենալ։ Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին
քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թ. այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։ Այս նույն ժամանակ հարևան Վրաստանում ևս ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: Վրաց զորքերը Վախթանգի գլխավորությամբ ազատագրում են երկիրը:

Ներսեհապատի ճակատամարտը
Ակոռիի ճակատամարտից հետո պարսկական մի
մեծ բանակ շարժվում է դեպի Հայաստան: 482 թ.գարնանը, սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակը շարժվում է դեպի Արտազ
գավառ՝ պարսկական զորքի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու: Վահան Մամիկոնյանը հայկական զորաբանակը բաժանում է երեք թևի.
ինքը գլխավորելու էր աջ թևը, կենտրոնում Սահակ Բագրատունին էր, իսկ ձախ թևն առաջորդելու էին Կամսարական իշխանները։ Մարտի վայր էր ժամանել նաև հայոց կաթողիկոս Հովհաննես Մանդակունին։ Ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի
շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայ նախարարների և զինվորների շրջանում մեծ ցնծություն է տիրում։
Վահան Մամիկոնյանը Ներսեհապատի ճակատամարտից հետո իր բանակը տեղափոխում է Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների շրջան, որը
հայկական զորքերի հանգստի համար նախատեսված վայրերից էր: Հայկական բանակին, սակայն, չի հաջողվում այստեղ հանգստանալ. Վրաստանից լուր է
հասնում, որ պարսկական զորքերն Աղվանքից շարժվում են Վրաստան, և Վախթանգը խնդրում է հայերի օգնությունը: Ըստ պայմանավորվածության՝ վրաց ապստամբներին պետք է օգնության հասնեին նաև
հոները:


Ճարմանայի ճակատամարտը
Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը
ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը,
գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր
մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:
Վահան Մամիկոնյանը, ինչպես պատմում է Ղազար Փարպեցին, դառնում է առասպելական հերոս. պարսիկները սարսափում էին նրանից, իսկ ժողովուրդը նրա քաջագործությունների մասին էր պատմում:

Հաղթանակների երկար սպասված ամրագրումը
484 թ. Սասանյան Պարսկաստանի թագավոր դարձած Վաղարշը, նկատի ունենալով իր թագավորության ծանր վիճակը, որոշում է զորքերը դուրս բերել Հայաստանից և Վրաստանից: 484 թ. Վաղարշը պատվիրակություն է ուղարկում Հայաստան՝ խաղաղություն կնքելու նպատակով:


Տեքստային աշխատանք

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։ Մեջբերված տեքստում ներկայացված է հատված
պարսից Վաղարշ արքայի կողմից բանակցություններ վարելու նպատակով Հայաստան ուղարկված Նիխոր անունով դեսպանի և Վահան Մամիկոնյանի հանդիպման մասին։ Հայոց աշխարհը գնալով՝ Նիխորը չհամարձակվեց
խորանալ Հայքի գավառները, այլ մնաց Հեր կոչված
գավառի մի գյուղում, որի անունն է Նվարսակ։ Նա Վահան Մամիկոնյանի մոտ դեսպաններ ուղարկեց, որոնց միջոցով հայտնեց իր Հայք գալը և թե «Հրովարտակ ունեմ Վաղարշ թագավորից՝ ուղղված ձեզ, որպեսզի խաղաղությամբ նվաճեմ ձեզ, և Արյաց բոլոր ավագներից էլ պատգամ ունեմ ձեզ հաղորդելու։ Արդ, եկե՛ք, լսեցե՛ք և, ի՜նչը ձեզ հաճելի ու բարի կհամարեք, այն էլ կընտրեք»։ …Այնուհետև հայոց զորավար Վահան Մամիկոնյանը ճանապարհ ընկավ ուխտապահ բոլոր նախարարների և կազմ ու պատրաստ իր զորքերի հետ։ Եվ Մամիկոնյան Վահանը, գալով Արտազ գավառի Եղինդ կոչված գյուղը, հանգիստ առավ իր հետ գնացած բոլոր զորքերով հանդերձ։ Մարդ
ուղարկեց Նիխորի մոտ ու իր գալուստի մասին տեղեկացրեց։ Եվ Վահան Մամիկոնյանը Նիխորին ասում էր. «Արդ,
եթե կարծում ես, որ ես պիտի գամ ու տեսնեմ քեզ, ապա
ինձ ուղարկիր պարսից ավագներ ականավոր տոհմերից,
որպեսզի գան այստեղ, մնան իմ ազատների մոտ, մինչև
ես գամ, քեզ տեսնեմ, և ես ու դու միմյանց հետ խոսելով
լսենք իրար ու կատարենք ինչ որ արժան կհամարենք»։
Նիխորը, լսելով Վահան Մամիկոնյանի գալու և առաջադրած պահանջի մասին, շտապով Շիրակի տեր Ներսեհ Կամսարականին տվեց տանելու Ատրպատականի շահապ Բազեին, Հայոց հազարապետ Վեհ-Վեհնամին, Միհրանի եղբայր Ներսշապուհին և ուրիշ հինգ պարսիկ ավագների։
Վահան Մամիկոնյանն էլ Նիխորի ուղարկած ավագներին
ընդունեց բարեկամաբար և այն օրը խնդությամբ միասին
անց կացնելով, առավոտյան այն ութին էլ թողնելով իր
հավատարիմ մարդկանց մոտ, որոնց կարգադրեց նրանց
պատվել արժանավորապես և զգուշանալ, իսկ ինքը զորքով, կազմ ու պատրաստ գնաց Նիխորի մոտ։ Մոտենալով այն գյուղին, ուր Նիխորն էր, իր հետ եղած զորքին հրամայեց դասավորվել ըստ պատերազմական կարգի։
Եվ նրանք, Վահան Մամիկոնյանի հրամանը լսելուն պես,
ցույց տվին անձնակազմի լիակատար պատրաստությունը։
Վահան Մամիկոնյանը կարգադրեց հնչեցնել պատերազմական փողերը։ Եվ փողերի ձայների սաստկությունից երկիրը թնդաց, որից զարհուրած՝ Նիխորի մարդիկ կարծեցին, թե Վահան Մամիկոնյանը խաբեությամբ եկել է
իրենց ջախջախելու և ոչ թե սիրով ու խաղաղությամբ
դաշն կնքելու։
…Իսկ Վահան Մամիկոնյանը սկսեց խոսել Նիխորի
հետ և ասաց. «Ես և ինձ հետ եղած ուխտապահ նախարարները, ինչ որ քեզանից խնդրեցինք պատգամավորների միջոցով և գրելով, որ և երեկ ու այսօր խոսեցի դեմ հանդիման, և դու, Արյաց տիրոջ հրամանով և ամբողջ
արքունիքի ավագանու հրամանով, գրով ու կնիքով
խոստացար տալ մեզ՝ քրիստոնեական հավատի հաստատություն, Հայոց աշխարհից մոգերի ու ատրուշանների վերացում, մեր եկեղեցու պայծառացումն ու պաշտամունքը՝ ինչպես մենք կկամենանք։ Առանց սրանց
անհնար կլինի, որ մենք ապրենք և ձեզ ծառայենք։
Սրանք, որ կարևոր են մեզ համար և անհրաժեշտաբար պետքական, թագավորի կնիքով հաստատիր մեզ համար, նաև՝ մնացածները, որ գրված են նամակի մեջ,
դու բոլորը գիտես, և պետք չէ, որ քո առաջ շատախոսենք։ Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»։ Վահան Մամիկոնյանն ասաց այս բոլորը, և Նիխորն էլ ամեն ինչ սիրով ունկնդրեց ու հաճույքով հանձն առավ։
Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն
1. Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ դեռ չէին
հանդիպել Վահան Մամիկոնյանը և Նիխորը, նրանց
միջև փոխադարձ անվստահություն կար։ Պատճառը, բնականաբար, երկու ժողովուրդների միջև
առկա պատերազմական վիճակն էր։ Փորձեք տեքստում գտնել այն հատվածները, որոնք վկայում են
մինչ հանդիպումը եղած այդ փոխադարձ անվստահության մասին։
2. Բանակցությունների ժամանակ Վահան Մամիկոնյանի այս խոսքերը՝ «Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին,
տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք», վերաբերում են հետևյալ խնդրին. Պարսից արքունիքը հարստություն, պատիվ և պաշտոններ տալիս էր
քրիստոնեությունն ուրացող հայ նախարարներին, իսկ Վահան Մամիկոնյանը պահանջում է, որ պաշտոնների և պատվի արժանանան ոչ թե ուրացողները, այլ նրանք, ովքեր արժանի են։


Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ընդունում է հաշտության առաջարկը և պատվիրակներին հայտնում է իր երեք պայմանները, որոնց հիման վրա պետք է
կնքվեր հաշտությունը: Նախ պահպանվելու էր հայերի
քրիստոնեական հավատը, պարսից արքունիքը հրաժարվելու էր հավատուրացության դիմաց պաշտոններ տալու քաղաքականությունից, վերացվելու էին զրադաշտականության կենտրոնները, դադարեցվելու էին
հայ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները: Ըստ երկրորդ պայմանի՝ վերականգնվելու էին հայ նախարարների ժառանգական իրավունքները: Համաձայն երրորդ պայմանի՝ պարսից արքան առանց միջնորդների պետք է հարաբերություն հաստատեր հայ նախարարների հետ, որպեսզի բացառվեին զրպարտությունն ու խառնակչությունը: Այս պայմանները ընդունվում են
պարսից պատվիրակության կողմից 484 թ. Նվարսակ գյուղում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Նվարսակի պայմանագիրը հայոց պատմության ընթացքում կնքված ամենանշանավոր պայմանագրերից
է։ Դրանով ամփոփվեցին 450-451 թթ. և 481-484 թթ. ապստամբությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները՝ Հայաստանում քրիստոնեության և ներքին
ինքնավարության պահպանումը։


Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի
ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց
հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից,
սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։

Քանի, որ Պարսկաստանը պարտվեց Ավարայրի ճակատամարտում նա վախեցավ շարունակել իր պլանը


2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց
ժողովուրդների կրոնափոխությանը։

Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը


3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։

Ակոռիի պատերազմը ավելիշատ զոհեր տարավ 7000 անոց զորքը նաև այն մեծ մասշտաբներ ուներ: Ներսեհապատի պատերազմը ավելիշատ թեժ ճակատամարտ էր։ ճարմանայի ճակատամարտը փոքր զորթերով էին,պատերազմում:


4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում
են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի
դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։


5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ
թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։


6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի
տարբեր ոլորտների համար։

Posted in Պատմություն 7

Առաջադրանք, 7-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Ազատագրական պայքարը 5-րդ դարում

  • Այս թեմայում՝
  •  Պարսկաստանի նոր քաղաքականությունը:
  • Վարդանանք:
  • Հանուն սեփական հավատքի մղված մեծ ճակատամարտը:
  • Կրոնափոխության քաղաքականության նոր միջոցները:
  • Վարդանանց գործի շարունակող Վահանանք:
  •  Հայոց պատմության ամենանշանավոր պայմանագրերից մեկը:
     Պատմաբանի բառարան՝ ինքնավարություն,
    մարզպանություն, աշխարհագիր, մարզպան, հավիտյանս հավիտենից, կեղծուրացություն, մոգ, ատրուշան, միաբանություն, ուխտապահ, թև,
    անձնային հատկանիշ, հասարակական կյանքի ոլորտներ, արիներ:

Բառերի բացատրություն

Հավիտյանս հավիտենից –ընդմիշտ
Կեղծուրացություն –թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից
Մոգ –զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ
Ատրուշան –կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակըմիշտ վառ էր պահվում
Միաբանություն –այստեղ՝ միասնություն

Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել

Ինքնավարություն –ինքնիշխանություն, ներքին օրենսդրության ու կառավարման գործերի ինքնուրույն կերպով վճռելու և տնօրինելու իրավունք
Մարզպանություն –մարզպանի կառավարման երկրամասը
Մարզպան –պետական բարձրագույն պաշտոնյա, որին հանձնում
էին մի ծայրամասի կառավարությունը, մարզի կառավարիչ

 ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻՑ Հետո

Արշակունիների թագավորության անկումից հետո Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը:Հայ նախարարներն իրենց տիրույթներում ինքնուրույնություն էին վայելում, իսկ Հայաստանը մյուս մարզպանություններից ավելի լայն իրավունքներ ուներ: Սասանյան Պարսկաստանը այս վիճակին երկար չէր կարող համակերպվել: Անհանդուրժողական քաղաքականությունը սկսվեց պարսից արքա Հազկերտ II-ի օրոք, ով ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական
և հոգևոր-մշակութային կյանքում: Բնականաբար, հայ ժողովուրդը չէր կարող թույլ տալ այդպիսի քաղաքականության իրագործումը իր հայրենիքում։


Պարսից արքան ծանրացնում է Հայաստանի տնտեսական դրությունը

Պարսկական կառավարությունն ավելացրեց հարկերը: Այդ նպատակով Հայաստան ուղարկված Դենշապուհ անունով պարսիկ պաշտոնյան անցկացրեց աշխարհագիր, որպեսզի ոչ ոք չկարողանա խուսափել հարկերից: Հայաստանում գտնվելու ընթացքում Դենշապուհը նաև հետախուզեց հայ իշխանների դրությունը, նրանց տրամադրությունները տարբեր հարցերի վերաբերյալ։ Աշխարհագրի անցկացումից հետո պարսից կառավարությունը կրկնապատկեց հարկերը՝ ծանրացնելով ժողովրդի տնտեսական դրությունը:
Լիակատար վերահսկողության հասնելու համար Ամատունիներից վերցվեց հազարապետության գործակալությունը և հանձնվեց պարսիկ պաշտոնյայի: Եկեղեցին նույնպես հարկատու էր և զրկված էր դատական
իշխանությունից, իսկ մարզպան Վասակ Սյունին հեռացվեց իր պաշտոնից: Փաստորեն, պարսկական կառավարության՝ Հայաստանում լիակատար իշխանության հաստատման ծրագրի առաջին մասը հեշտությամբ իրագործվեց:
Ամփոփենք՝
1.Սասանյանները հստակ տեղեկություններ ունեին
հայերի թվաքանակի, հայ նախարարների շրջանում
տիրող տրամադրությունների մասին:
2.Հայաստանում բոլորն անխտիր, ներառյալ հոգևորականությունը, հարկատու էին:
3. Կարևոր գործակալությունները և մարզպանությունը
այլևս հայ նախարարներին չէին պատկանում:
Սասանյան Պարսկաստանի հոգևոր-մշակութային քաղաքականությունը Հայաստանում
Տնտեսական ճնշում ներից հետո Հազկերտն անցավ ամենակարևոր խնդրին՝ կրոնափոխության քաղաքականությանը, որի նպատակն էր հայ ժողովրդին կտրել ձևավորված և ամուր հիմքերի վրա դրված ինքնությունից: Այս քաղաքականության իրականացման առաջին քայլը Հազկերտի կրոնափոխության հրովարտակն էր, որն ուղարկվեց Հայաստանի, Վիրքի
և Աղվանքի իշխաններին 449 թ.: Հազկերտը իշխաններից պահանջում էր դրական պատասխան տալ հրովարտակին կամ ուղևորվել Տիզբոն՝ հրապարակային դատի: Արտաշատ քաղաքում հայոց կաթողիկոս Հովսեփ
Վայոցձորցու և նախարարների ջանքերով ժողով հրավիրվեց։ Ժողովի ընթացքում շարադրվեց պատասխան նամակը Հազկերտին։ Սասանյան արքունիք ուղարկված պատասխան նամակը խստորեն մերժում էր
Հազկերտի առաջարկը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց հավատարիմ մնալ հայրենի արժեքներին և հավատքին: Սա, բնականաբար, Հազկերտի զայրույթն առաջացրեց, և նա Տիզբոն կանչեց նախարարներին:
Տասը հայ նախարարներ, որոնց թվում էր նաև սպարապետ Վարդան Մամիկոնյանը, 450 թ. ապրիլին հասան Տիզբոն: Այստեղ Հազկերտը նախարարներին նորից առաջարկեց կրոնափոխ լինել՝ հակառակ դեպքում
սպառնալով սպանել նրանց, ընտանիքներին վերացնել և Հայաստան ուղարկել մեծ զորք: Մինչ մյուս նախարարները մտածում էին, թե ինչ պատասխանեն իրենց սպառնացող պարսից արքային, առաջ է գալիս Վարդան Մամիկոնյանը և, խիստ պատասխան տալով Հազկերտին, հայտարարում, որ իր համար առավել լավ է մեռնելը, քան սեփական կրոնից հրաժարվելը։ Սակայն այստեղ միջամտում են մյուս հայ նախարարները և պարսից արքային խնդրում՝ մեկ օր ժամանակ տալ իրենց մտածելու համար։ Հազկերտը համաձայնում է։
Նախարարները մինչ հաջորդ օրը անդադար համոզում էին Վարդան Մամիկոնյանին, որ նա իրենց հետ կեղծաբար ուրանա քրիստոնեությունը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք և գլխավորել պայքարը
Հազկերտի դեմ։ Եթե այդպես չվարվեին, մտածում էին նրանք, ժողովուրդը կզրկվի իր առաջնորդներից և չի կարողանա ինքնակազմակերպվել։ Ի վերջո, Վարդան Մամիկոնյանը համաձայնում է։ Մեկ օր հետո հայ նախարարները ստիպված դիմում են կեղծուրացության. նրանք հայտնում են Հազկերտին,
թե իբր հրաժարվել են քրիստոնեությունից և պատրաստ են կատարել նրա կամքը։ Ուրախանալով տեղի ունեցածից՝ Հազկերտը նրանց պաշտոնները վերականգնում է և ետ ուղարկում իրենց երկիրը՝ մոգերի և պարսկական
զինված ջոկատների ուղեկցությամբ, որպեսզի սկսեն զրադաշտականության տարածումը հայ ժողովրդի շրջանում։ Միևնույն ժամանակ, Հազկերտը
ապահովության համար պատանդներ է թողնում իր մոտ, որոնց թվում էին նաև մարզպան Վասակ Սյունու երկու որդիները։
Այսպիսով՝ հայ նախարարները մոգերի ուղեկցությամբ վերադառնում են Հայաստան՝ կրոնափոխության ծրագիրն իրականացնելու համար:


Մեծ պատերազմի սկիզբն ու ընթացքը
Մինչ նախարարները և մոգերը կհասնեին Հայաստան, այստեղ հոգևորականությունը ժողովրդի հետ մեկտեղ ընդդիմացավ ատրուշաններ հիմնելու պարսից քաղաքականությանը: Սկսվեց համաժողովրդական շարժում ընդդեմ պարսից քաղաքականության և ի պաշտպանություն քրիստոնեության: Երբ մոգերը հասան Անգղ գյուղաքաղաք և փորձեցին ատրուշան հիմնել, այստեղ շինականները, Ղևոնդ երեցի գլխավորությամբ, բահերով ու բրիչներով դուրս արեցին նրանց իրենց բնակավայրից: Նույն կերպ արձագանքեցին նաև
Զարեհավանում: Համոզվելով, որ իրենց նպատակն անիրագործելի է, մոգերը մտածում էին միայն անվնաս իրենց երկիր վերադառնալու մասին։ Հայաստան վերադառնալով՝ առերես կրոնափոխ եղած նախարարները ստանձնեցին համաժողովրդական ապստամբության ղեկավարությունը:


Վարդանանք
Պատմիչները նշում են, որ Հայաստանի բոլոր նախարարները՝ քահանաների ու ժողովրդի բազմությամբ, հավաքվեցին հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը և հաստատեցին անխախտ միաբանություն համատեղ պայքարի համար։ Այնուհետև գալով Սյունյաց իշխան Վասակի՝ Հայոց մարզպանի մոտ, նրան հայտնեցին իրենց միահամուռ որոշումը միավորվելու
մասին: Հայոց մարզպան Վասակը թեպետ չէր կամենում, սակայն հարկադրված միաբանեց նրանց հետ: Հայոց նախարարները եպիսկոպոսներին ու երեցներին
հրամայեցին բերել Ավետարանը, ապա ազատների և անազատների զորքերի ամբողջ բազմությունը, Սյունյաց իշխան Վասակի և բոլոր նախարարների հետ,
երդվեցին հավատարիմ մնալ միասնականության ուխտին: Միաբանական ուխտը խախտողը ենթարկվելու էր մահապատժի։
Հայկական զորքերը սկսեցին պայքարը հանուն հայրենիքի ազատագրման: Շուտով նրանց ձեռքն անցան Արտաշատն ու Վանը, անառիկ ամրոցներ Գառնին ու Արտագերսը: Հայաստանը դարձավ փաստացի անկախ:
Հազարապետ դարձավ Վահան Ամատունին, մաղխազ՝ Խորեն Խորխոռունին:
Չնայած այս հաջողություններին և մեծաքանակ աշխարհազորայինների աջակցությանը՝ Վարդան Մամիկոնյանը անհրաժեշտ համարեց ռազմական օգնություն խնդրել Բյուզանդիայից: Այստեղ նոր գահ բարձրացած Մարկիանոսը մերժեց զորք տրամադրել հայերին և նախընտրեց հավատարիմ մնալ Բյուզանդիայի և Սասանյանների միջև 422 թ. կնքած խաղաղության պայմանագրին: Պարզ դարձավ, որ հայերը հետագա գործողություններում մնում էին միայնակ և հույսը պետք է դնեին միայն իրենց միաբանության վրա:

Առաջադրանք 2


Աղվանքի դեպքերը և հայերի ռազմավարությունը

Աղվանքում ևս պարսից արքունիքը որդեգրել էր կրոնափոխության քաղաքականություն և 300 մոգ ու բանակ էր ուղարկել այդ երկիր: Աղվանները սկսել էին ապստամբական շարժում՝ Վաչե թագավորի գլխավորությամբ:
Այստեղ պարսիկներն իրենց ռազմական գործողությունները սկսեցին 450 թ.՝ նախ խնդիր ունենալով ճնշել աղվանից ապստամբությունը, ապա՝ շարժվել Հայաստան: Պարսկական մեկ այլ զորաբանակ նախապատրաստվում
էր Փայտակարանից շարժվել Հայաստան: Նպատակ ունենալով կանխել պարսկական զորքի արշավանքը Հայաստան՝ Վարդան Մամիկոնյանը
ապստամբական ուժերը բաժանեց երեք զորախմբի:
Առաջինի հրամանատարությունը ստանձնեց Ներշապուհ Արծրունին, որի զորքը ուղևորվեց Ատրպատականի սահման՝ պարսիկների հնարավոր հարձակումը
կանխելու: Երկրորդ զորախումբը, որ գլխավորում էր հենց սպարապետը, մեկնեց աղվաններին օգնության: Երրորդ զորախումբը՝ Վասակ Սյունու հրամանատարությամբ, մնաց Այրարատում: Աղվաններին օգնության հասած հայկական բանակը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, 450 թ. հակառակորդին հանդիպեց Խաղխաղ կոչվող քաղաքի մոտ:
Վարդան Մամիկոնյանը, չնայած փոքրաքանակ զորքին, ճակատամարտ մղեց պարսիկների դեմ: Հակառակորդը պարտություն կրեց և նահանջեց Աղվանքից: Այս հաղթական ճակատամարտը կանխեց Աղվանքի տարածքից պարսիկների մուտքը Հայաստան: Վարդան Մամիկոնյանի զորախումբը շարժվեց մինչև Հոնաց (Ճորա) Պահակ, գրավեց տեղի պարսկական ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ:


Միաբանական ուխտի խախտումը
Մինչ Վարդան Մամիկոնյանը Աղվանքում հաղթանակներ էր տանում պարսիկների նկատմամբ, Այրարատում Վասակ Սյունին մի շարք քայլերով խախտեց միաբանական ուխտը: Տեղեկանալով, որ Բյուզանդիայի
կայսր Մարկիանոսը հրաժարվել է զինական օգնությունից՝ Վասակ Սյունին ցրեց Այրարատի ամրություններում տեղակայված հայկական կայազորները և դրանք
փոխարինեց պարսկականով: Վասակը կարծում էր, որ առանց դաշնակիցների
ապստամբությունը չէր կարող հաջող ելք ունենալ, և փորձում էր համաձայնության եզրեր գտնել Սասանյան կառավարության հետ: Վասակի հետ համակարծիք էին որոշհայ նախարարներ:
Հազկերտ II արքան հատուկ հրովարտակով խոստացավ ներել ապստամբներին, ազատ արձակել կալանված նախարարներին և վերադարձնել նրանց ունեցվածքը, եթե հրաժարվեն զինված ապստամբությունից: Այս հանգամանքը Վասակ Սյունուն դրդեց դեմ գնալ ապստամբներին և պնդել, որ Հազկերտը չի հիշի ապստամբության մասին, եթե այն դադարեցվի: Վասակը վստահեցնում
էր, որ միջնորդ կլինի Հազկերտի և ապստամբների միջև, և Հայաստանում պատժիչ գործողություններ չեն լինի:
Այս ամենը, սակայն, վստահություն չէր առաջացնում ապստամբների շրջանում, և նրանք համոզված էին, որ Հազկերտի հրովարտակը նենգ խաղ է, որի նպատակն է ջլատել հայերի միասնականությունը և իրականացնել իր
վաղեմի նպատակները: Այսպիսով՝ ապստամբները, չհավատալով Հազկերտի խոստումներին, վճռականորեն շարունակում էին պայքարը, իսկ Հազկերտը, օգտվելով Բյուզանդիայի չեզոքությունից, պատրաստվում էր վճռական հարվածի: Կողմերը նախապատրաստվում էին ճակատամարտի:
Իմանալով, որ Վասակ Սյունին խախտել է միաբանությունը՝ Վարդան Մամիկոնյանը իր զորքով Աղվանքից վերադառնում է Հայաստան։


Ավարայրի ճակատամարտը
Գարունը բացվելուն պես պարսկական մի խոշոր բանակ՝ Մուշկան Նիսալավուրտի հրամանատարությամբ, շարժվեց Հայաստան: Պարսկական բանակի կազմում էին նրանց ուժեղագույն ջոկատները՝ Մատյան գունդը, ինչպես նաև մարտական փղեր։ Պարսկական զորքերը հասան Հեր և Զարևանդ գավառները, իսկ այնտեղից՝ Տղմուտ գետի ափեր, և բանակ դրեցին Ավարայրի դաշտում: Վարդան Մամիկոնյանը համախմբեց իր զորքերը և նույնպես շարժվեց դեպի Ավարայրի դաշտը։ Նրա բանակում մեծ թիվ էին կազմում աշխարհազորայինները։ Ճակատամարտից առաջ սպարապետը խոսքով դիմեց իր զորքին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Վարդան
Մամիկոնյանի խոսքից մի հատված։
Սպարապետը նախարարների միաբանությամբ սկսեց
խոսել զորքի հետ և ասաց.
– Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ.
տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ
կար, որ նրանք հաղթեցին մեզ։ Բայց ավելի շատն այն է,
որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված։ Բայց այդ
բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր
թագավորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր,
վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ
էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ
անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում
անցավոր ու մահկանացու թագավորից։ Եվ մեզնից ամեն
մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր
մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել,
որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ
և անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ
բաներ՝ այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն
էլ ոչնչանալու են: Իսկ արդ՝ եթե մահկանացու հրամանատուի համար քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի
ևս պետք է կատարենք մեր անմահ թագավորի համար,
որ տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց
դատելու է իրենց գործերի համեմատ։
Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին


1 Ուշադրությո՛ւն դարձրու, թե ինչ գեղեցիկ համեմատություն է անում Վարդան Մամիկոնյանն իր խոսքում՝ զորքին քաջալերելու համար։ Նա նշում է, որ
ի տարբերություն նախկին ճակատամարտերի, որ
մահկանացու արքաների համար են մղել, այս մեկը
անմահ թագավորի համար է։
2 Շատ հետաքրքիր է նաև, թե ինչպես է սպարապետն
անուղղակիորեն նշում, որ ամեն պարգև ժամանակավոր է և անցողիկ, միայն մարդու գործերն են կարևոր։

3.5 նախադասությամբ հիմնավորիր քո տեսակետը  Վարդան Մամիկոնյանի խոսքի շուրջ:


Ճակատամարտը տեղի ունեցավ 451 թ. մայիսի 26-ին: Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանեց 4 գնդի։ Կենտրոնական գնդի հրամանատար նշանակվեց Ներշապուհ Արծրունին, աջ թևինը՝ Խորեն Խորխոռունին, իսկ ձախ թևն առաջնորդելու էր հենց Վարդան Մամիկոնյանը։ Չորրորդ՝ վերջապահ զորամասի հրամանատար նշանակվեց սպարապետի եղբայր Համազասպը: Հարձակումը սկսեց հայկական զորքը, որն անցնելով Տղմուտ գետը՝ գրոհեց թշնամու վրա:
Վարդանն իր գլխավոր հարվածն ուղղեց Մատյան գնդի վրա, որը պարսից բանակի ամենից պատրաստված զորամասն էր:
Հայկական զորքի հարվածների տակ պարսից գունդը սկզբում նահանջեց, և թվաց, թե հայկական զորքի հաղթանակը մոտ էր: Բայց պարսկական զորքերը շրջապատեցին Վարդան Մամիկոնյանի զորամասը, և թեժ մարտում զոհվեց սպարապետը: Կատաղի կռիվը տևեց մինչև երեկո, և երկու կողմերից զոհվեցին
բազմաթիվ զինվորներ: Եղիշեն պատերազմի մասին գրել է. «Ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուսը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմն էլ պարտություն կրեցին»: Ճակատամարտից հետո հայկական զորքերը հեռացան լեռները, որպեսզի, հարկ եղած դեպքում, շարունակեն պայքարը։


Արդյունքները
Ավարայրի ճակատամարտը հայերին տվեց ամենակարևորը՝ քրիստոնյա ինքնությամբ ազատ և ինքնուրույն ապրելու իրավունք: Պարսիկները ճակատամարտից անմիջապես հետո ձերբակալեցին Հայաստանում
ազատագրական շարժման ընթացքում աչքի ընկած մի շարք իշխանների և եկեղեցականների: Ավարայրի ճակատամարտից հետո Մուշկան Նիսալավուրտը պարսից արքունիքին տեղեկացրեց պատերազմի հետևանքների և սկսված մանր կռիվների մասին: Սասանյանները ստիպված էին փոխել իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` հրաժարվելով բռնի կրոնափոխության քաղաքականությունից:
1.Պարսից արքան Հայաստանից հետ կանչեց բանակը:
2. Պարսկաստանում գտնվող հայկական այրուձին
վերադարձավ Հայաստան:
3. Մարզպանի պաշտոնից հեռացվեց Վասակ Սյունին:
4. Բռնի կրոնափոխ եղած հայերին թույլատրվեց վերադառնալ քրիստոնեությանը:
5.Թեթևացվեցին հարկերը:
Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Ավարայրի ճակատամարտում զոհված հայ զորականներին։

Տեսանյութ-Վարդան Մամիկոնյան

Հարցեր և առաջադրանքներ
1. Ներկայացրո՛ւ Հազկերտ II-ի քաղաքականությանը հատուկ գծերը:
2. Վերընթերցի՛ր «Ավարայրի ճակատամարտի արդյունքները» բաժինը և կատարիր կանխատեսում. արդյոք պարսիկները կհրաժարվե՞ն հայերի կրոնափոխության քաղաքականությունից: Հիմնավորի՛ր տեսակետդ փաստերով:
3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրո՛ւ (նկար,
բեմականացում, ֆիլմ և այլն) պատմական այն դրվագը, երբ Հազկերտ II-ը հայ նախարարներից պահանջում է ուրանալ իրենց կրոնը։
4. Պատկերացրո՛ւ, որ Արտաշատի ժողովի մասնակից ես և պետք է պատասխանես Հազկերտի հրովարտակին: Ի՞նչ պատասխան կտայիր պարսից արքային։ Բացատրի՛ր, թե ինչո՞ւ հենց այդպիսի պատասխան
որոշեցիր տալ։
5. Մեկնաբանի՛ր, թե ի՞նչ է նշանակում կեղծուրացություն: Ինչո՞ւ հայ նախարարները դիմեցին այդ քայլին

Posted in Պատմություն 7

Դեկտեմբեր ամսվա ամփոփում պատմ.

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

  • 1. Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Որպեսի իմանանք մեր երկրի պատմությունը, թե ինչ է եղել մեզանից առաջ։

  • 2. Ընտրել մեր անցած թեմաներից ձեզ համար ամենահետաքրքիրը, ներկայացնել , հիմնավորել:

Հետաքրքիր թեմա չունեմ

Բացատրել բառեր. Ավատատեր, աստիճանակարգություն, Զորանամակ, Գահնամակ, Նիկիական հավատո հանգանակ, Ձեռնադրություն, Տիեզերական ժողով, առաքյալ, Ճգնակեցություն, Գրաբար, Սաղմոս , Առաքինություն ,Կոտակ, Տաճար Մայրի, Կանգուն ,Ուրացող ,Բորոտ ,Ուրուկ Հրովարտակ , Աշխատող ձեռք ,Առաքինի ,Սլաքներ ուղղել :

3.Փորձեք ստեղծել ձեր քաղաքը

Անվանումը֊Կրավիաս

Տարածքը֊յուպիտեր մոլորակի վրա

Կրոնը֊փողաստվածանություն

Օրենսգիրքը

1. Գողություն չանել

2. Դասերից չբացակայել

3. Հարուստները իրենց պաշտոնը չչարաշահեն

Կրթությունը/ ինչպիսի դպրոց կբացեիք/֊Երեխաները կգան դասի մեկումեջ, այսինքն մեկ տարի կգան հաջորդ տարի ընդմիջում

4.Նշել 5ցանկություն, նպատակ, որ ցանկանում եք իրակականան հաջորդ տարի:

5.Ինչ քայլեր եք  ձեռնարկում, երբ ուզում եք ծնողները կատարեն ձեր ցանկությունները:

Խնդրում եմ, իսկ եթե չի համաձայնվում տխրում եմ