Posted in Աշխարագրություն 8

Արևելյան Ասիա

Դասի հղումը

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները

Ասիայի ինտերակտիվ քարտեզ
Ինտերակտիվ խաղեր

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը: Արևելյան Ասիա տարածաշրջանը յուրահատուկ է իր լեռներով և միաժամանակ հարթավայրերով։ Այնտեղի նախադրյալները շատ բարենպաստ են մարդկության համար։
  2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում: Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ մեծ դեր ունի։ Ինչպես գիտենք Ասիայում գյուղատնտեսությունը զարգացած է, այդ պատճառով էլ հենց Ասիայից են մատակարարվում այլ պետություններ բրնձեղեն, ցորեն և հացահատիկներ։ Ասիան նաև հայտնի է իր հումքերով և զարգացած արդյունաբերությամբ, որը նույնպես մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհում։
  3. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը: Հիմնական մասնագիտացված ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն է։ Հենց այդ երկու ճյուղերն են, որոնք տարիներ շարունակ զարգացել են Արևելյան Ասիայում։
  4. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
Posted in Աշխարագրություն 8

Թուրքիա

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները , ափերը ողողող ջրային ավազանները։

2․ Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան լինելով միջմայրցամաքային երկիր աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերի վրա ։ 97 %-ը Ասիական է , 3%-ը Եվրոպական ։  Թուրքիան առավելապես լեռնային երկիր է.  Հյուսիսային և հարավային ափերը բարձրադիր են և թույլ կրթված։  Կենտրոնական մասն զբաղեցնում է Անատոլիական սարահարթը։ Արևելյան Թուրքիայում գերակշիռ մաս են կազմում Տավրոսի լեռնահամակարգի բարձրալեռները։ Թուրքիայի ամենաբարձր կետը Արարատ լեռն է՝ 5165 մետր բարձրությամբ։  Տարածաշրջանը նշանավոր է գետերի և լճերի առատությամբ։ Արևելյան Թուրքիայում են գտնվում այնպիսի գետեր, ինչպիսիք են Եփրատը, Տիգրիսը, Արաքսը։ Լճերից խոշորագույնը Վանան է ։
Թուրքիայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես՝ քրոմիտների, բորատներիբոքսիտների, վոլֆրամի , սնդիկի , ծարիրի, պղնձի, քարածխի պաշարներով։ Կան նաև նավթի , մանգանի, երկաթի, կապարի, ցինկի, գորշածխի, մագնեզիտի, բարիտի, կորունդի, ասբեստի, ֆլյուորիտի, ծծմբի, ֆոսֆատների, քարաղի և այլ հանածոների արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրեր։ Ներքին սարահարթերում գերիշխում են կիսաանապատային բաց գորշ և մոխրագույն հողերը, իջվածքներում՝ աղուտները։

3․ Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հվ-արմ․ Ասիայում:

Թուրքիան որոշ չափով դեր ունի հվ-արմ. Ասիայում, օրինակ՝ Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջինն է սնդիկի, քրոմի, պղնձի, վոլֆրամի և ծարիրի  պաշարներով:

4․ Որո՞նք են Թուրքիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Կարծում եմ, որ Թուրքիայի զարգացման նախադրյալներն են նրա աշխարհագրական դիրքը և տնտեսությունը:

    5.Ո՞վ է թուրքերենի այբուբենի հեղինակը։

    Թուրքերեն այբուբենը ստեղծել է Հակոբ Մարտյանը։

    6.Թվարկել Հարավարևմտյան Ասիայի պետությունները մայրաքաղաքներով։

    7.Ինչե՞ր են պատկերված նկարներում։

    Posted in Աշխարագրություն 8

    Հարավ-արևմտյան Ասիա

    Դասի հղում ։

    Այլ հղում՝ 1, 2

    Ասիայի պետությունները և մայրաքաղաքները։

    1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։
    2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված Հարավարևմտյան Ասիայի ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի առանձնահատկությունները , ՀՀ համար դրանք ի՞նչ նշանակություն ունի։
    3. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Հարավարրևմտյան Ասիա տարածաշրջանի մեջ մտնող պետություններըև դրանց ափերը ողողող ջրային ավազանները։
    4. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները
    5. Ինչ ներդրում ունի Հարավ-արևմտյան Ասիան քաղաքաքկրթության մեջ, որն է հայերի ունեցած ավանդը։
    6. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը
    7. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։
    Posted in Աշխարագրություն 8

    Առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ 8-րդ դասարան

    1.Ներկայացնե՜լ Արևմտյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

    Երկաթը, քարածուխը և Արևմտյան Եվրոպայում է գտնվում Ֆրանսիան որտեղ ամենաշատ զբոսաշրջիկներով երկիրն է։

    2. Համեմատե՜լ Մեծ Բրիտանիայի և Գերմանաիայի տնտեսության զարգացման նախադրյալները։

    Գերմանիան օգտակար հանածոների պաշարները, որը մեքենաշինության ոլորտում է նաև ծառայում։ Իսկ Մեծ Բրիտանիաի Տնտեսության են Անասնաբուծությունը ինչպես որը ունի նավթի և գազի քիչ պաշարներ։

    3. Բնութագրե՜լ Հարավային Եվրոպայի բնական պայմանների առանձնահատկությունները։

    Հարավային եվրոպայում է գտնվում պիերենյան Թերակղզու երկրները։ Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան Ջիբլարթարյան Նեղուցով ապրանք են արտահանում դեպի Արևմտյան Եվրոպա։

    4.Ներկայացնե՜լ Ֆրանսիայի բնակչությունը/ կրոն, ազգային կազմ, ուրբանիզացիայի մակարդակ, տարաբնակեցում/։

    Ֆրանսիայի տարածքը ֊ 547հազար կմ²

    բնակչությունը֊68մ մարդ

    Կրոնը ֊ Բազմաճյուղ

    Տարաբնակեցում ֊ Իսլամներ։

    5. Բնութագրե՜՜լ Արևելյան Եվրոպայի տնտեսության ճյուղային կառուցվածքը։

    Լանդշաֆտներ , հանքային ջրերի առատությունը , գետերն ու լճերը , անտառածածկ լեռներն ու ազգային պարկերը , պատմամշակութային հուշարձանների
    առատությունը:

    6. Ներկայացնե՜լ ՌԴ-ի բնական ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։ Նշե՜լ բնական ռեսուրսների տարածման գլխավոր շրջանները։

    Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է , որի մեջ գլխավորներն են վառելիքաէներգետիկ , մետալուրգիական , մեքենաշինական , քիմիական համալիրները , անտառային ու թեթև արդյունաբերոության ճյուղերը ։
    Ռուսաստանը նավթ ունեցող ամենախոշոր երկրներց մեկն է ։
    Գազի արդյունաբերությունով էլ Ռուսաստանը գրավում է առաջին տեղը ։ Ածխի հայունթով , էլեկտրաէներգետիկ կայաններով նույնպես ։
    Ռուսաստանը առաջին ատոմային էլեկտրակայանի ստեղծող երկիրն է, որը կառուցվել է 1954թ․ ։

    Posted in Աշխարագրություն 8

    ՌԴ-ն ընդհանուր բնութագիրը և բնական պայմանները

    Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 852 դեպք | MedMedia

    Դասի հղումը

    Այլ հղումներ՝ 1․ 2․

    Ուսաստանի սահմանները։

    1.Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։

    Ռուսաստանը ունի մեծ գետերի էներգետիկական ռեսուրսներ:Ռուսաստանը ունի շատ  բերի հողեր, անտառածածկ է: Հարուստ է ջրային ռեսուրսներով, այդ թվում և խոշոր ջրառատ գետերով: Ռուսաստանում մեծ է սև ու գունավոր մետաղների, ածխի, ոսկու, նավթի, բնական գազի և ալմաստի պաշարները:

    2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

    Ռուսաստանի հարևան պետություններն են՝Ուկրաինան, Բելառուսիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Ղազախստանը, Մոնղոլիան, Վրաստանը, Թուրքիան։

    Ողողող ջրային ավազաներն են՝Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը, Խաղաղ Օվկիանոսը, Բարենցի ծովը, Կարայի ծովը, Լապտեվների ծովը, Արևելա-Սիբիրական ծովը, Բերինգի ծովը, Օխոտի ծովը, Վիլկիցկու նեղուցը, Բերինգի նեղուցը։

    Լրացուցիչ աշխատանք

    • Գտնել տեղեկություններ և փաստեր  ՌԴ-ի մասին։

    Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է ՝ ավելի քան 17 միլիոն կմ 2 տարածքով, ուստի նրա երկարությունը արևելքից արևմուտք ընդգրկում է միանգամից 10 ժամային գոտի:

    Բնակչության թվով Ռուսաստանը աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը և ունի 145 միլիոն մարդ, իսկ Ռուսաստանում բնակվող ռուսաստանցիները կազմում են բնակչության 75% -ը:

    • Ներկայացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը(քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով):
    • Պատրաստել ուսումնական նյութ(տեսանյութերի կամ ձայնագրությունների միջոցով)։
    Posted in Աշխարագրություն 8

    Ինքնուրույն աշխատանք

    Եվրոպայի մասին այս փաստերը քչերը գիտեն | Пресс-секретарь - Независимая  блог-платформа
    • Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արևմտյան Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:
    • Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:

    • Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

    Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության (եվրակենտրոն) մոդելի բնօրրանը։ Եվրոպան մարդկության բոլոր ժամանակներում եղել է մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական արտադրության, այրդունաբերական հեղաշրջումների հայրենիք է։ Եվրոպայի քաղակական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել առաջին և երկրուրդ պատերազմների հետո։ Եվրոպայում առանց Ռուսաստանի դաշնության կա 44 հատ պետություն։ Եվրոպան բաժանվում է՝ Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային Եվրոպաների։

    •  Առաջադրանք 4․ Թվարկել Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները։

    Տարածաշրջան Եվրոպա աշխարհամասում։ Այստեղ գտնվող երկրները Սառը պատերազմի տարիներին եղել են սոցիալիստական ճամբարի երկրներ։ Արևելյան Եվրոպան` Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Եվրոպայի միջև տարածված ընդարձակ տարածաշրջան է։ Տարածաշրջանը ձգվում է հյուսիսային Բալթիկ ծովի ափերից մինչև Սև ծովի ափերը, իսկ արևելքում՝ մինչև Ուրալյան լեռնաշղթան։

    • Առաջադրանք 5. Գնահատեք Արևմտյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:

    Եվրոպայի տնտեսությունը կազմում է ավելի քան 744 միլիոն մարդ 50 տարբեր երկրներում: Եվրոպական Միության հիմնումն ու 1999թ․-ին միասնական արժույթի՝ եվրոյի արտադրությունը մասնակից եվրոպական երկրներին ավելի մոտեցրեց ընդհանուր արժույթի հարմարության միջոցով և հանգեցրեց եվրոպական դրամական ավելի ուժեղ հոսքի: Հարստության տարբերությունը Եվրոպայում կարելի է տեսնել նախկին Սառը պատերազմի բաժանման մեջ, որոշ երկրներով, որոնք խախտում էին բաժանումը: Մինչ շատ Եվրոպական պետություններ ունեն մեկ շնչի հաշվով ավելի բարձր ՀՆԱ, քան աշխարհի միջինն էր և բարձր զարգացած էին Եվրոպական որոշ տնտեսություններ, չնայած իրենց դիրքին Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի համաշխարհային միջինի համեմատ, ավելի աղքատ են:

    • Առաջադրանք 6․ Առանձնացնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայիս բնակչության ձևավորման գործընթացները։ Մեկնաբանել սեռատարիքային կազմի առանձնահատկությունները։

    Ռուսաստանի Դաշնությունը այն զարգացած տնտեսություն ունեցող երկրներից է։ Ռուսաստանը ունի մեծ պաշարներ ոսկի, նավթ, ածուխ, գազ և նա այդ պաշարները վաճառում է այլ երկրների։

    • Առաջադրանք 7. Համեմատել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տրանսպորտի զարգացման առանձնահատկությունները։

    Աղյուսակով գրել ՄԱԿ-ին առընթեր և նրանից դուրս դուրս գտնվող մի շարք միջազգային կազմակերպություններ Թվարկել Հարավային Եվրոպայի երկրները, իրենց մայրաքաղաքով։ Առանձնացնել կետերով Հվ․ Եվրոպայի զարգացման գլխավոր նախադրյալները։

    •  Առաջադրանք 8. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի խոշոր քաղաքները։

    Ալբանիա- մայրաքաղաք՝ Տիրանա,
    Բոսնիա և Հերցեգովնա- մայրաքաղաք՝ Սարաևո,
    Խորվաթիա- մայրաքաղաք՝ Զագրեբ,
    Հունաստան- մայրաքաղաք՝ Աթենք,
    Մակեդոնիա- մայրաքաղաք՝ Սկոպյե,
    Չեռնոգորիա- մայրաքաղաք՝ Պոդգորիցա,
    Իսպանիա- մայրաքաղաք՝ Մադրիդ,
    Իտալիա- մայրաքաղաք՝ Հռոմ,
    Պորտուգալիա- մայրաքաղաք՝ Լիսաբոն,
    Սերբիա- մայրաքաղաք՝ Բելգրադ,
    Սլովենիա- մայրաքաղաք՝ Լյուբլյանա

    Հարավային Եվրոպա ~ Բարի գալուստ
    Posted in Աշխարագրություն 8

    Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

    Kit styl si ne evrop - Home | Facebook

    Դասի հղում։

    1․ Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

    Արևելյան եվրոպան ունի բնակլիմայական առանձնահատուկություն : Այսինքն Արևելյան եվրոպայում կան որոշ երկրներ որոնք օգտվում են բնակլիմայական առանձնահատկությունից: և փորձում են զարգացնել :

    2․ Բնութագրե՜լ տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։

    1989-ի աշնանից Արևելյան Եվրոպայի երկրներում սկսեցին բուռն փոփոխությունների
    ժամանակաշրջանը: Կարճ ժամկետում տեղի ունեցավ կուսակցական և պետական
    նախկին ղեկավարների փոփոխություն, որին հետևեց հիմնական հեղաշրջումը նրանց
    քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացման մեջ: 1990-ի

    3․ Ուսումնասիրե՜լ Արևելյան Եվրոպային որևէ երկրի քաղաքականության, գիտականության և մշակույթի բնագավառներում հայազգի առնվազն երեք գործչի թողած ավանդը։

    այվազուվսկի հայտնի նկարիչ- Ռուսաստանում է մեցածել

    Սերգեյ Փարաջանվ դերասան, կինոռեժիսոռ- Ուկրաինիա

    Արմեն Ջիգարխանյան դերասան,- Ուսաստան

    4․ Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե՜ արևելաեվրոպական երկրներից, որո՞նք են ամենահարուստը.

    • քարածխով և գորշածխով,
    • նավթով և բնական գազով,
    • գունավոր մետաղների հանքաքարով,
    • քիմիական արդյունաբերության հանքային հումքով:
    • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

    5․ Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

    1990-ի հոկտեմբերին
    գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին: Մյուս երկրներում առաջացան
    պետական կառուցվածքի նոր ձևեր, բազմակուսակցություն, երկրների մեծ մասում
    կոմունիստական կուսակցությունները հեռացվեցին հասարակության ղեկավարումից:

    6․ Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

    7. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

    8. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները: 

    Posted in Աշխարագրություն 8

    Իտալիա

    Դասի հղում։

    Տեսասահիկ։

    Այլ հղումներ՝ 1․ 2․ 3․

    1․Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

    Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար։ Երկրի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային և կղզային մասերից։ Այն ընդգրկում է ամբողջ Ապենիան թերակղզին, Սիցիլիա, Սարդինա և մի շարք այլ ափամերձ կղզիներ։ Հյուսիսային Իտալիան ավելի շահեկան դիրքերում է, քանի որ հնարավորություն ունի արտաքին տնտեսական կապեր իրականացնել։ Իր աշխարհագրական նպաստավոր դիրքի շնորհիվ Իտալիան նշանակելի տեղ է գրավում այդ դաշինքի ռազմավարական ծրագրերում։ Իտալիայի տարածքի մեծ մասը լեռնային է։ Հյուսիսում Ալպյան լեռների իտալական հատվածն է, որի սահմանամերձ մասում է գտնվում Եվրոպայում ամենամեծ Մոնբլան գագաթը։ Թերակղզային մասում միջին բարձրության Ապենիան լեռներն են։ Դաշտավայրերն ընդարձակ չեն և նեղ շերտով ձգվում են ափամերձ շրջաններով։ Ամենաընդարձակը Պադանի դաշտավայրն է, Իտալիայի հողագործական գլխավոր շրջանը։ Թերությունները կլիման է, որովհետև Իտալիայում տեղումները լինում են միայն ձմռանը, իսկ ամռանը լինում է չոր և շոգ, որովհետև բերքը տուժում է և առաջանում է ոռոգման անհրաժեշտություն։

    2․ Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

    Իտալիան աղքատ է օգտակար հանածոներով։ Հարուստ է քիմիական հումքով և բազմատեսակ շինանյութերով։ Առավել նշանավոր են Սիցիլիա կղզու ծծմբի և Ապենյան թերակղզու մարմարների պաշարները, ինչպես նաև սնդիկի պաշարները, որոնցով երկիրն աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ Երկրում կան նաև ալյումինի հումքի, բազմամետաղների, ինչպես նաև նավթի ու բնական գազի ոչ մեծ պաշարներ։ Կլիման տիպիկ միջերկրածովային է։ Բնորոշ են տաք ու խոնավ ձմեռները, չոր ու շոգ ամառները։ Հողագործության զարգացման տեսակետից ջերմությունը բավարար է, սակայն խոնավությունը՝ոչ այնքան, քանի որ տեղումների մեծ մասը լինում է ձմռանը։ Ամռան շոգ ժամանակահատվածում առաջանում է ոռոգման անհրաժեշտություն։ Իտալիայի գետերը մեծ չեն, սակայն ունեն ջրաէներգետիկ և ոռոգիչ մեծ նշանակություն։ Իտալիայի շատ շրջաններում բնությանը մեծ վնաս են հասցնում տնտեսության տարբեր ճյուղերը, հատկապես քիմիական թեթև արդյունաբերությունը և մետաղաձուլությունը։ Դրա պատճառով սրվել են բնապահպանական հիմնախնդիրները։ Բնական լանդշավտների, բուսական, կենդանական աշխարհի տարբեր տեսակների պահպանության համար Ալպերում, ծովափնյա գոտիներում և այլ շրջաններում ստեղծվել են մի շարք ազգային պարկեր։

    3․ Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

    Իտալիան համախառն ներքին արդյունքով մտնում է աշխարհի ամենազարգացած ութնյակի միջև և մյուսների հետ մեկտեղ վճռական ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության և քաղաքականության վրա։ Տնտեսության ամենագլխավոր բնորոշ գիծը հետարդյունաբերական կառուցվածքն է, որում գերակշռում է ծառայություննհրի ոլորտների բաժինները։ Արդյունաբերության բաժինը գերազանցում է գյուղատնտեսության բաժնին։

    4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

    Posted in Աշխարագրություն 8

    Թուրքիա

    Թուրքիա միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա (պատմական Արևելյան Թրակիայում)։ Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը, բաժանում են Թրակիան Անատոլիայից, ինչպես նաև Եվրոպան Ասիայից։

    Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի) տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։

    Ժամանակակից Թուրքիայի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարե դարի ժամանակներից։ Անտիկ ժամանակներում Թուրքիայի մերօրյա տարածքը բաժանված է եղել ասորիների, հույների, թրակիացիների, փռյուգիացիների, ուրարտացիների և հայերի մեջ։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից այս տարածքների նվաճումից հետո, Փոքր Ասիան ենթարկվում է հունականացման, իսկ որոշ ժամանակ անց միավորվում է Հռոմեական կայսրության մեջ։ Կայսերական Հռոմի մասնատումից հետո Անատոլիան դարձել է Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածք։ 11-րդ դարում Անատոլիան ենթարկվել է սելջուկների արշավանքներին և սկսվել է տարածաշրջանի թուրքալեզու ազգերով բնակեցման գործընթացը։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքերը ջախջախիչ պարտություն են կրում սելջուկներից, որի արդյունքում ներկայիս Թուրքիայի տարածքի վրա ստեղծվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը։ Սելջուկները ղեկավարում են Անատոլիան մինչև մոնղոլական արշավանքները։ 1299 թվականին օղուզների ցեղի առաջնորդ Օսման I-ը Թուրքիայի արևելքում ստեղծում է իր պետությունը, որը, կարճ ժամանակահատվածում ընդարձակվելով, դառնում է աշխարհակալ կայսրություն։ 14-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրությունն իր շուրջն է միավորում Անատոլիան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։ 1453 թվականին թուրքերը գրավում են Կոստանդնուպոլիսը՝ վերջ դնելով դարերի պատմություն ունեցող Բյուզանդիայի գոյությանը։ Այսպիսով՝ Օսմանյան կայսրությունը դառնում է Եվրասիայի և Աֆրիկայի մեծագույն քաղաքական ուժը։

    Կայսրությունն իր հզորության գագաթնակետին հասավ 16-րդ դարում՝ Սուլեյման I-ի կառավարման տարիներին։ Երկու դար շարունակ Օսմանյան կայսրությունը պահպանեց տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրի կարգավիճակը։ 20-րդ դարում հեղափոխության ալիքները սկսեցին ալեկոծել Թուրքիայի ափերը։ 1913 թվականին երիտթուրքերի գլխավորած «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը Թուրքիայում կատարեց ազգային հեղաշրջում, որի արդյունքում տապալվեց սուլթանի իշխանությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական իշխանություններն իրագործեցին Հայերի ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ։ Միևնույն ժամանակ նման գործողություններ իրականացվեցին նաև հույների և ասորիների նկատմամբ։ Աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո կայսրության տարածքը տրոհվեց։ Անկարայում իշխանության գլուխ եկավ գեներալ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Նրա ղեկավարած կառավարությունը հրաժարվեց կատարել Սևրի պայմանագրով նախատեսված դրույթները, որի արդյունքում սկսվեց Թուրքիայի անկախության համար մղվող պատերազմը։ Պատերազմն ավարտվեց թուրքերի հաղթանակով և 1923 թվականին Թուրքիան հռչակվեց Հանրապետություն։ Առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը իրականացրեց բազմաթիվ բարեփոխումներ, որի արդյունքում Թուրքիան դարձավ աշխարհիկ արևմտամետ պետություն։

    Թուրքիայի Հանրապետությունը Միավորված Ազգերի Կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ԻՎԿ-ի և G-20-ի հիմնադիր անդամ է։ Թուրքիայի բարգավաճող տնտեսությունը և դիվանագիտական ​​նախաձեռնությունները հանգեցրին նրան, որ երկիրը ճանաչվեց տարածաշրջանի գլխավոր ուժ։ Մինչև 2017 թվականի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, Թուրքիան եղել է խորհրդարանական հանրապետություն։ Ներկայումս երկիրն ունի կառավարման նախագահական ձև։ Երկրի քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունեն սահմանադրությունն ու խորհրդարանը (մեջլիս)։ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը ընդունվել է 1924 թվականին։

    Անվան ծագումնաբանություն

    Երկրի անվանումը կապված է թուրք ժողովրդի էթնոնիմի հետ և բառացի նշանակում է «թուրքերի երկիր»։ Թուրքական առաջին պետությունը Փոքր Ասիայում առաջացել է 13-րդ դարի վերջին 14-րդ դարի սկզբին։ Այդ պետությունը Օսման բեյի (1299-1326) անունով կոչվել է Օսմանի բեյություն, հետագայում՝ Օսմանյան կայսրություն։ Թուրքիայի անվան հունական տարբերակը (հուն․՝ Τουρκία) հիշատակված է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինի աշխատության մեջ։ Հայտնի է նաև, որ հեղինակը «թուրքեր» ասելով նկատի է ունեցել այդ ժամանակահատվածում կայսրության համար վտանգ սպառնացող մագյարներին (հունգարներ)։ Նույն կերպ, բյուզանդական աղբյուրներում «Թուրքիա» անվան տակ հանդես է եկել արևմտաթյուրքական խաքանությունից անջատված Խազարական խաքանությունը։

    15-16-րդ դարերում թուրքերը դեռ չունեին միասնական ցեղանուն, դրան փոխարինում էր դավանական մուսուլման անունը։ Հայերը նրանց անվանում էին տաճիկ (այստեղից էլ՝ անցյալում հայերեն՝ երկրին տրվող Տաճկաստան անվանումը, որը պաշտոնապես կիռարվում էր նաև 1932 թ․)։ Երբ ուժեղացավ պանիսլամիզմն ու քրիստոնյաների նկատմամբ հալածանքը, ապա տաճիկ ասելով հայերը նկատի էին ունենում ընդհանրապես ճնշող, դաժան անձ կամ ժողովուրդ (մինչև այժմ էլ հայերենում պահպանվել է տաճիկ կտրել դարձվածքը, որը նշանակում է «սաստիկ կատաղել, դաժանանալ»)։

    Անատոլիայի և Արևելյան Թրակիայի նախապատմություն

    Հիմնական հոդվածներ՝ Անատոլիայի նախապատմություն և Անատոլիայի հնագույն թագավորություններ

    Արևելյան Անատոլիան մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է։ Հին անատոլիացիները այստեղ հաստատվել են նեոլիթի ժամանակահատվածում և բնակվել այս տարածքներում մինչև Միջին Արևելքում հելլենիզմի տարածումը։ Այդ ժողովուրդներից շատերը խոսում էին հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող անատոլիական լեզուներով։ Որոշ գիտնականներ ուսումնասիրելով հնագույն ժամանակներում ժամանակակից Թուրքիայի տարածքում խոսված խեթերեն և լուվիերեն լեզուները, Անատոլիան առաջարկել են, որպես հնդեվրոպական լեզուների հիպոթետիկ կենտրոն։ Թուրքիայի եվրոպական հատվածը պատմականորեն կոչվում է Արևելյան Թրակիա։ Այս տարածքները բնակեցվել են նորքարեդարյան դարաշրջանում՝ մ․թ․ա․ մոտ 6000-ական թվականներին՝ առնվազն քառասուն հազար տարի առաջ։

    Գյոբեքլի թեփեն (հայկական աղբյուրներում հիշատակված է Պորտասար անվանումով) մեզ հայտնի ամենահին կրոնածիսական կառույցն է, որը գտնվում է Թուրքիայի տարածքում։ Նեոլիթյան շրջանի այս համալիրը ամենայն հավանականությամբ կառուցվել է մ․թ․ա․ 10-րդ հազարամյակում։ Պեղումների արդյունքում հայտնի է դարձել, որ Գյոբեքլի թեփեն ոչ թե լքվել է, այլ մ․թ․ա․ 8-րդ հազարամյակից հետո դիտավորյալ կերպով ամբողջովին հողով ծածկվել։ Թուրքիայի տարածքում ամենալավ պահպանված հնավայրը Չաթալ Հույուքն է։ Հնագույն այս քաղաքը կառուցվել է մ․թ․ա․ 7-րդ հազարամյակում։ Չաթալ Հույուքից հայտնաբերվել են որսորդության և անասնապահության զարգացման մակարդակը բացահայտող նյութեր, խեցեղեն, քարե գործիքներ, զենքեր (դաշույններ և այլն) ու զարդեր (նույնիսկ՝ հայելիներ), երկրաչափական նախշերով կավե կնիքներ, ինչպես նաև փայտե ամաններ։ Քաղաքի բնակչության մեջ գերիշխել է որսորդության պաշտամունքը, սկսել են ձևավորվել երկրագործական հավատալիքների տարրերը։ 2012 թվականի հուլիսին Չաթալ Հույուք հնավայրը գրանցվել է Թուրքիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Թուրքիայի տարածքում են հայտնաբերվել նաև պատմական Տրոյա քաղաքի ավերակները։ Անատոլիայի մեզ հայտնի ամենահին բնակիչները եղել են նախախեթերը և հուրիները՝ ոչ հնդեվրոպական ժողովուրդներ, որոնք բնակվել են Անատոլիայի կենտրոնական և արևելյան շրջաններում՝ մ․թ․ա․ 2300 թվականից ի վեր։

    Մ․թ․ա․ 18-րդ դարի առաջին կեսին  Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորում է խեթերի քաղաք-պետությունները և ստեղծում Խեթական թագավորությունը։ Այն դառնում է տարածաշրջանի առաջին խոշոր կայսրությունը։ Խեթական պետությունը եղել է վաղ ստրկատիրական պետություն։ Խեթ թագավորները կարճ ժամանակահատվածում ընդլայնում են Խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մ․թ․ա․ 1950 թվականին ասորիները նվաճում են կայսրության հարավարևմտյան շրջանները՝ հիմնադրելով Ասորեստան պետությունը։ Աշխարհակալ այդ պետությունը գոյատևում է մինչև մ․թ․ա․ 605 թվականը, երբ  Մարաստանի արքա Կիաքսարի, Բաբելոնի արքա Նաբուպալասարի և Մեծ Հայքի տիրակալ Պարույր Սկայորդու զորքերը միացյալ ուժերով նվաճում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մ.թ.ա. 860 թվականին պատմության թատերաբեմ է դուրս գալիս ուրարտական պետությունը, որը ասորեստանյան արձանագրությունների մեջ հիշատակված է, որպես Ասորեստանի հյուսիսային զորեղ մրցակից։ Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։ Ուրարտուն ապրել գոյություն է ունեցել երեք դար և անկում ապրել մ․թ․ա․ 590 թվականին։ Խեթական պետության փլուզումից հետո՝ մ․թ․ա․ 1180 թվականին, հնդեվրոպական մի շարք ցեղեր կարողանում են կայսրության աստիճանի հասցնել իրենց պետական միավորները։ Այսպիսով՝ Խեթական թագավորության մասնատման արդյունքում ստեղծվում են փռյուգիացիների և կիմերների կայսրությունները։ Մ․թ․ա․ 6-րդ դարում անկում է ապրում Փռյուգիան։ Վերջինիս իրավահաջորդ պետություններից ամենահզորներն էին Լիդիան, Կարիան և Լիկիան։

    Ամանորը Թուրքիայում

    Թուրքիայում ամանորյա տոնակատարությունները անցյալից մինչ այժմ փոխվել են։ Նախկինում ընտանիքները նորից հավաքվում էին, համեղ կերակուրներ էին ուտում, անհամբեր սպասում էին վիճակախաղի արդյունքներին, բինգո էին խաղում, շագանակ պատրաստում և զվարճալի հաղորդումներ դիտում: Վերջին տարիներին մենք կիսում ենք այս ոգևորությունն ու ոգևորությունը ողջ աշխարհի հետ։ Ամանորյա տարատեսակ զարդարանքներով պայմանավորվածություններ են կատարվում և՛ տներում, և՛ փողոցներում, և լուսավորության հետ մեկ այլ երանգ է դրսևորվում։ Ամանորի գիշերը կարելի է գտնել զվարճանքի տարբերակներ՝ ըստ տարբեր ապրելակերպի։ Համերգները վայելում են հյուրանոցներում, ռեստորաններում կամ հասարակական վայրերում՝ տարբեր արտիստների ուղեկցությամբ։ Բացօթյա համերգներ են նախընտրում հատկապես երիտասարդներն ու մարդիկ, ովքեր չեն ցանկանում մեծ գումարներ ծախսել։ Ստամբուլի և Անկարայի նման խոշոր քաղաքներում հրավառություններ են անցկացվում, որտեղ ականատես կլինենք հիասքանչ տեսարանների, մարդիկ հավաքվում են քաղաքի կարևորագույն հրապարակներում և զվարճանում մինչև կեսգիշեր։ Ժամը 00.00-ից ընդամենը տասը վայրկյան առաջ բոլորը սկսում են հետհաշվել 10-ից և Նոր տարին դիմավորում են ոգևորությամբ, ինչպես դա ամբողջ աշխարհում է։ Նրանք թողնում են նախորդ տարվա բոլոր դժվարությունները, լավ ու վատ օրերը և փոխարենը բացում են նոր հույսերի դուռ։ Բոլորը միմյանց բարի տարի են մաղթում, իրենց սիրելիներին հեռվից կանչում կամ Ամանորի ողջույններ են ուղարկում: Հետո նրանք շարունակում են իրենց ժամանցը մինչև կեսգիշեր։ Այսպիսով, ամբողջ տարին հետ է մնում և նոր տարվա առաջին ժամերը դիմավորում են ոգևորությամբ։

    Թարգմանություն

    Çeviri

    Մի գյուղացի երկու աղջիկ ուներ։ Մի օր երկու քույրերը գնացին դաշտ՝ փայտ հավաքելու։ Բավարար չափով փայտ հավաքեցին։ Մեծ քույրը փայտերը դրեց փոքր քրոջ մեջքին և նրանք ճամփա ընկան։ Որոշ ժամանակ անց փոքր քույրը ասաց մեծին։

    — Մեջքս ցավում է քույր, մի քիչ էլ դու տար փայտերը։

    Մեծ քույրը ոչինչ չասաց, և նրանք մի քիչ էլ հեռացան։ Փոքր քույրը նորից կանչեց մեծին։

    — Քույրիկ, շատ հոգնեցի, ինչ կլինի օգնիր ինձ։

    Մեծ քույրը փոքրին նույնիսկ չլսեց։ Նրանք ճանապարհով մի քիչ էլ գնացին։ Փոքր քույրը վերջապես բոլոր փայտերը հանեց իր մեջքից ու գցեց գետնին, հետո սկսեց անիծել քրոջը։

    — Քույրիկ, սար դառնաս, քար դառնաս, երկար-երկար ձմեռ դառնաս։ Իմ իրանի ցավը անունդ լինի։

    Մեծ քույրն էլ պատասխանեց քրոջ անեծքներին։

    — Իմ փոքրիկ քույրիկ, թող սիրտդ քար լինի, մազերդ՝ դաշտ։ Գլուխդ սուր է լեզվիդ նման, անունդ էլ թող ցավ լինի։

    Հետո աղմուկ եղավ և փոշու ամպը երկինքը պատեց։ Մի քիչ հետո դաշտում երկուսն էլ բարձր սարեր դարձան։ Մեկը դարձավ Մեծ Ցավ, մյուսն էլ՝ Փոքր։ Այսպիսով, երկու անշնորհալի քույրերն էլ դարձան սար։

    Posted in Աշխարագրություն 8

    Հարավային Եվրոպա

    Վատիկանը քարտ, Իտալիա, Վատիկան քարտեզը (Հարավային Եվրոպա - Եվրոպա)

    Դասի հղում։

    Այլ հղում՝ 1․ 2․

    1․Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

    Հարավային Եվրոպան հաճախ անվանում են Միջերկրական Եվրոպա, քանի աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ երկրների մեծ մասը մուտք ունի դեպի Միջերկրական ծով: Ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, սակայն կլիման միշտ եղել է բարենպաստ:

    2․ Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը

    Զարգացած է բուսաբուծությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը: Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է: Իսկ բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան նպաստավոր պայմաններ:

    3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները։