Posted in Երկրաչափություն

Պարապմունք 57.

1.Նայելով նկարին, գտիր  մնացած անկյունների աստիճանային չափը։

<CB=140

<AC=40

<DB=40

2.Արդյո՞ք հավասար են ABC, ACD  եռանկյունները: Պատասխանը հիմնավորել: Գտնել անհայտ կողմը.

Ըստ եռանկյունների առաջին հայտանիշի հավասար են։

3. Երկու եռանկյունները հավասար են ըստ առաջին հայտանիշի. արդյո՞ք հավասար են այդ եռանկյունների պարագծերը:

Այո հավասար են

4. ABC եռանկյան պարագիծը  23սմ է:  Գտնել EDF եռանկյան պարագիծը:

EDF=23 սմ


5. Նայելով նկարին գտիր հարցերի պատասխանները․

Ո՞ր գծագրում է պատկերված եռանկյան միջնագիծը։

<EFG

Ո՞ր գծագրում է պատկերված եռանկյան կիսորդը։

<ABC

Ո՞ր գծագրում է պատկերված եռանկյան բարձրությունը։

<QJK

6.  Ըստ համապատասխան գծագրի` ի՞նչ պետք է գրվի երրորդ տողում

                  AB=A1B1

                  <A = <A1

                <AC=<A¹C¹
Ըստ ո՞ր հայտանիշի կարելի է պնդել եռանկյունների հավասարութ
յունը այս  գծագրի դեպքում:

Ըստ առաջին հայտանիշի

7. ա)  g  և f ուղիղները զուգահեռ են : Գտնել անհայտ անկյան աստիճանային չափը:

 X=54°

 բ)   g  և f ուղիղները զուգահեռ են : Գտնել անհայտ անկյան աստիճանային չափը:

X=126°

գ) Գտնել զուգահեռ ուղիղներ:

FH զուգահեռ ուղիղներ են։

8. ա) Ըստ խնդրի տվյալների` գտնել անհայտ անկյունը:

<C=40°

բ) Անվանել լ եռանկյան արտաքին անկյունը: Ինչի՞ է այն հավասար:  

գ)Անվանել եռանկյան տեսակները ըստ անկյունների:

_________________                    _______________                     ____________________

<ABC-սուրանկյուն եռանկյուն

<GHK-ուղանկյուն եռանկյուն

<DEF-բութանկյուն եռանկյուն

9. ա) Համեմատելով եռանկյան կողմերը տեղադրի՛ր անկյունների աստիճանային չափերը՝ 21o, 39o, 120o  (այսինքն՝ նշված թվերից որը որ անկյանն է համապատասխանում)։

<B=120°

<A=39°

<C=21°

բ)  Տրված է 3 հատված 15սմ, 25սմ, 40սմ երկարություններով: Արդյոք կա՞ այդպիսի կողմերով եռանկյուն:

Ոչ չկա

10. Քանի՞ օղակից է կազմված  ABCDE  բեկյալը: Հաշվի’ր  ABCDE  բեկյալի երկարությունը,  համեմատի’ր  A  և  E  ծայրակետերի հեռավորության հետ:

Posted in Կենսաբանություն 7

Մայիսի 22-26

Արտաքին տեսքով և չափերով շատ բազմազան են։ Նրանց մեծամասնության մարմինը կազմված է գլխից, պարանոցից, մարմնից, երկու զույգ վերջույթներից և պոչից, մարմնի ձևը և մասերի հարաբերությունները տատանվում են տարբեր տեսակների մոտ, ցուցադրելով տեսակի հարմարվածությունը բնակության վայրին և շարժման տեսակին։ 

Տարածվածությունը

Կաթնասունները տարածված են ամբողջ աշխարհում և հանդիպում են բոլոր աշխարհամասերում, օվկիանոսներում և գոյություն ունեցող կղզիների մեծ մասում։

67.jpg

Ներքին կառուցվածք

Ենթաստամոքսային գեղձ, լյարդ, երիկամ, ուղիղ աղիք, բերան, շնչափող, կերակրափող, թոք, միզապարկ, ստամոքս, ուղիղ աղիք, միզածորան, կույր աղիք, հաստ աղիք։

Բազմացում

Կենդանածնության հետ կապված կաթնասունների բազմացման օրգաններն աչքի են ընկնում որոշ յուրահատկություններով: Էգի ձվարանները փոքր են, դրանց մեջ պարունակվող և զարգացող ձվաբջիջներն ունեն մանրադիտակային չափեր՝ 0,1−0,2 մմ տրամագծով և գրեթե զուրկ են դեղնուցից:

Հասունացած ձվաբջիջներն անցնում են ձվատար խողովակի մեջ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը: Զույգ ձվարանները բացվում են իգական սեռական համակարգի հատուկ օրգանի՝ արգանդի մեջ, որն ունեն միայն կաթնասունները: Արգանդը մկանուտ պարկ է, որի պատերն ընդունակ են խիստ ձգվելու: Կիսվել սկսող ձվաբջիջը ամրանում է արգանդի պատին և պտղի հետագա ամբողջ զարգացումն ընթանում է այդ օրգանում:

Posted in Կենսաբանություն 7

Մայիս ամսվա կենսաբանության ամփոփում

1. Երկկենցաղների արտաքին կառուցվածք և տարածվածություն։

Բոլոր երկկենցաղները շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Ողնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:

Տարածվածութունը

Անոտ երկկենցաղները տարածված են Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։

2. Երկկենցաղների ներքին կառուցվածք։

Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝

1. բերան

2. բերանակլանային խոռոչ

3. կերակրափող

4. ստամոքս

5. 12-մատնյա աղիք

6. բարակ աղիք

7. հաստ աղիք

8. ուղիղ աղիք

9. կոյանոց

10. կոյանցք

3. Երկկենցաղների բազմացում։

Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են։ Բեղմնավորումն արտաքին է, կատարվում է ջրում, իսկ զարգացումը մետամորֆոզով (կերպարանափոխությամբ)։

Բազմացման շրջանում գորտերը կուտակվում են ջրամբարներում։ Արուներն իրենց վառ գույնով և <<երգով>> գրավում են էգերին։ Արուները գլխի երկու կողմերում կամ կոկորդի տակ ունեն ռեզոնատորներ, որոնք ուժեղացնում են նրանց ձայնը։ Բազմացման շրջանում էգը թույլ է տալիս արուին բարձրանալ մեջքին և ամուր գրկել։ Այդ ընթացքում էգերը դնում են գորտնկիթ, իսկ արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը թափում են գորտնկիթների վրա։ Գորտնկիթը սև է, զարգացման ընթացքում կլանում է արեգակի ճառագայթները, արտաքինից պատված է թաղանթով և հարուստ է սննդանյութերով։

Բեղմնավորումից 8-10 օր հետո գորտի զիգոըից (բեղմնավորված ձվաբջջից) զարգանում է թրթուրը՝ շերեփուկը։

4. Թռչունների արտաքին կառուցվածք և տարածվածություն։

Թռչունների արտաքին կառուցվածքը կազմված է.

  1. գլուխ
  2. աչք
  3. պարանոց
  4. կտուց
  5. իրան
  6. թև
  7. ոտք
  8. պոչ

5. Թռչունների ներքին օրգաններ։

Թռչունների ներքին կառուցվածքը կազմված է.

Գլխուղեղ, շնչափող, թքանցք, կերակրափող, ողնուղեղ, թոք, ձայնալար, սիրտ, կտնառք, կրծքի մեծ մկան, ողնուց, լյարդ, ստամոքս, մկանային ստմոքս, սերմնարան, երիկամ, միզածորան, պոչուկային գեղձ, կոյանոց, հաստ աղիք։

6. Թռչունների բազմացում։

Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին:

Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:

Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը ընկնում է ձվատարի մեջ: Ձվատարի սկզբնամասում կատարվում է բեղմնավորում, որից հետո ձվատարի պատերի կծկումների շնորհիվ բեղմնավորված ձվաբջիջը շարժվում է դեպի կոյանոց:

Ձվատարի պատերը ծածկված են գեղձերով, որոնց օգնությամբ բեղմնավորված ձվաբջջից զարգանում է ձուն:

7. Թռչնի ձվի կառուցվածք։

Կճեպ, սաղմնային սկավառակ, դեղնուց, սպիտակուց, կախաններ, օդախորշ, ենթակճեպային թաղանթ։

8. Կաթնասունների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։

Արտաքին տեսքով և չափերով շատ բազմազան են։ Նրանց մեծամասնության մարմինը կազմված է գլխից, պարանոցից, մարմնից, երկու զույգ վերջույթներից և պոչից, մարմնի ձևը և մասերի հարաբերությունները տատանվում են տարբեր տեսակների մոտ, ցուցադրելով տեսակի հարմարվածությունը բնակության վայրին և շարժման տեսակին։ 

Տարածվածությունը

Կաթնասունները տարածված են ամբողջ աշխարհում և հանդիպում են բոլոր աշխարհամասերում, օվկիանոսներում և գոյություն ունեցող կղզիների մեծ մասում։

9. Կաթնասունների ներքին կառուցվածք և բազմացում։

Ներքին կառուցվածք

Ենթաստամոքսային գեղձ, լյարդ, երիկամ, ուղիղ աղիք, բերան, շնչափող, կերակրափող, թոք, միզապարկ, ստամոքս, ուղիղ աղիք, միզածորան, կույր աղիք, հաստ աղիք։

Բազմացում

Կենդանածնության հետ կապված կաթնասունների բազմացման օրգաններն աչքի են ընկնում որոշ յուրահատկություններով: Էգի ձվարանները փոքր են, դրանց մեջ պարունակվող և զարգացող ձվաբջիջներն ունեն մանրադիտակային չափեր՝ 0,1−0,2 մմ տրամագծով և գրեթե զուրկ են դեղնուցից:

Հասունացած ձվաբջիջներն անցնում են ձվատար խողովակի մեջ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը: Զույգ ձվարանները բացվում են իգական սեռական համակարգի հատուկ օրգանի՝ արգանդի մեջ, որն ունեն միայն կաթնասունները: Արգանդը մկանուտ պարկ է, որի պատերն ընդունակ են խիստ ձգվելու: Կիսվել սկսող ձվաբջիջը ամրանում է արգանդի պատին և պտղի հետագա ամբողջ զարգացումն ընթանում է այդ օրգանում:

67.jpg

10. Հետաքրքիր փաստեր կաթնասունների մասին։

1. Սկյուռն աշխարհի լավագույն «այգեպանն» է: Մոլորակի վրա միլիոնավոր ծառեր բուսնում են միայն այն բանի շնորհիվ, որ սկյուռիկները մոռանում են, թե որտեղ են թաքցրել սնվելու համար հավաքած սերմերը:

2. Փղի ատամը կարող է կշռել մինչև 9 կիլոգրամ:

3. Մրջյունները երբեք չեն քնում: Փոխարենը նրանք «հանգստանում» են օրական երկու անգամ՝ 8-ական րոպե: Սակայն թագուհի մրջյունի օրական «հանգիստը» կազմում է 90 րոպե:

4. Բասենջի շներն այդ կենդանիների միակ ցեղատեսակն են, որոնք չեն հաչում:

11. Ներկայացնել մայիս ամսվա բլոգային աշխատանքները։

Մայիսի 2-7

Մայիսի 8-14

Մայիսի 15-21

Մայիսի 22-26

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Վախ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

վախ֊երկյուղ

ծուղակ֊թակարդ

պաղատանք֊աղերսանք

ընչազրկություն֊աղքատություն

գրավչանք֊հրապուրանք


2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, իղձ, ներածություն, պատկառանք, տենչանք։

հռչակ֊համբավ

առաջաբան֊ներածություն

ավար֊թալան

հրգանք֊պատկառանք

իղձ֊տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Զգոն, համեստ, առույգ, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Զգոն֊ուշադիր

համեստ֊պարկեշտ

առույգ֊եռանդուն

խիտ֊թանձր

տրտում֊թախծոտ


2. Բանիմաց, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:-

բանիմաց֊լավատեղյակ

շողոքորթ֊կեղծավոր

հնազանդ֊հեզ

թերահավատ֊կասկածամիտ

թույլ֊տկար

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

ապականել֊պղծել

վատաբանել֊փնովել

խաղաղվել֊հանդարտվել

ընդվզել֊ըմբոստանալ

դրվատել֊գովել


2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

դժգոհել֊տրտնջալ

թմրել֊ընդարմանալ

հավաքել֊ժողովել

շահագործել֊ճնշել

վառել֊հրկիզել



Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

խաղաղաություն֊պատերազմ

կորուստ֊ձեռքբերում

բերկրանք֊թախիծ

վերնահարկ֊ներքնահարկ

ըմբոստություն֊հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ֊թեթևամիտ

անագի֊պոչավոր

զուսպ֊սանձարձակ

կայուն֊անհաստատ

լի֊դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

մեկնել֊ժամանել

հօդս ցնդել֊հայտնվել

ատել֊երկրպագել

փրփրել֊հանդարտվել

մերժել֊հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-անկուշտ
անխռով-խռով
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակուսելի
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-անհամ
ընչատեր-ընչաքախձ
շնորհալի-ապաշնորհ
երախտագետ-երախտամոռ
գիտուն-անգետ

Posted in Կենսաբանություն 7

Մայիսի 15-21

20 հետաքրքիր փաստ կենդանիների մասին

1. Սկյուռն աշխարհի լավագույն «այգեպանն» է: Մոլորակի վրա միլիոնավոր ծառեր բուսնում են միայն այն բանի շնորհիվ, որ սկյուռիկները մոռանում են, թե որտեղ են թաքցրել սնվելու համար հավաքած սերմերը:

2. Փղի ատամը կարող է կշռել մինչև 9 կիլոգրամ:

3. Մրջյունները երբեք չեն քնում: Փոխարենը նրանք «հանգստանում» են օրական երկու անգամ՝ 8-ական րոպե: Սակայն թագուհի մրջյունի օրական «հանգիստը» կազմում է 90 րոպե:

4. Բասենջի շներն այդ կենդանիների միակ ցեղատեսակն են, որոնք չեն հաչում:

5. Եթե սպիտակ արջն ու առյուծը մենամարտեն, ապա կհաղթի սպիտակ արջը:

6. Ծովառյուծները ջրում կարող են մինչև 2 ժամ շունչ պահել:

7. Ընձուղտը ձայնալարեր չունի, դրա համար էլ նա միշտ «լուռ» է:

8. Զեբրերը վազում են զիգզագաձև, որպեսզի փրկվեն գիշատիչներից:

9. Զատիկները սնվելուց հետո մաքրում են մնացորդները:

10. Որորը կարողանում է ծարավը հագեցնել աղի ջրով: Այս թռչունն ունի հատուկ գեղձեր, որոնք հեռացնում են աղն օրգանիզմից:

11. Ծովաձիուկները լողում են «ձեռք ձեռքի տված». նրանք իրար են կապում իրենց պոչիկները:

12. Քարարծիվները կարող են սլանալ ավելի քան 250 կիլոմետր ժամ արագությամբ:

13. Նորածին փիղը կշռում է մոտ 100 կիլոգրամ:

14. Թագավորական պինգվինները կարող են ջրում սուզվել 500 մետր և շունչ պահել մինչև 18 րոպե:

15. Մեղվի բզզոցն առաջանում է նրա չորս թևիկների շարժից, որոնք մեկ րոպեում կատարում են 11 400 թափահարում:

16. Լամաները կճղակներ չունեն:

17. Ուղտը կարող է ջուր չխմել մինչև երկու շաբաթ:

18. Մեկ ամենաժրաջան մեղուն ողջ կյանքի ընթացքում պատրաստում է ընդամենը թեյի գդալի մեկ տասներկուերրորդ ծավալի չափ մեղր:

19. Որոշ թիթեռներ լինում են հասուն մարդու ափի չափ:

20. Սագերը շատ են սիրում հապալաս:

Posted in Երկրաչափություն

Պարապմունք 56. Կրկնողություն


1. D կետը գտնվում է 28սմ երկարությամբ  AB հատվածի վրա։ Գտեք AD հատվածի երկարությունը, եթե AD=3DB:

2. OC ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան։ Գտեք AOC անկյունը, եթե <AOB=155 աստիճան է, իսկ  <AOC անկյան աստիճանային չափը  15 աստիճանով մեծ է  <COB-ից։

3.Կից անկյունների տարբերությունը 32 աստիճան  է։ Գտեք այդ անկյունները։

4. AOB անկյունը AOC անկյան մասն է։ Հայտնի է,որ <AOC=108^0, <AOB=3<BOC: Գտեք <AOB անկյան աստիճանային չափը։

5.Կից անկյուններից մեկը մյուսից մեծ է 40 աստիճանով։ Գտեք այդ անկյունները։

6. AD- ն AB հիմքով ABC հավասարասրուն եռանկյան կիսորդն է։ Գտեք եռանկյան անկյունների մեծությունները, եթե <ADB=75 աստիճան է :

7. Եռանկյան երկու գագաթների արտաքին անկյունների մեծությունները հավասար են 120 աստիճան և 110 աստիճան։ Գտեք երրորդ գագաթի արտաքին անկյան մեծությունը։

8.Եռանկյան անկյուններից մեկի մեծությունը 20 աստիճան է, իսկ արտաքին անկյուններից մեկի մեծությունը՝ 50 աստիճան։ Գտեք եռանկյան մյուս անկյունների մեծությունները։

9.Գտեք հավասարասրուն եռանկյան անկյունների մեծությունները, եթե նրանցից մեկը 95 աստիճան է։

10.Հավասարասրուն եռանկյան արտաքին անկյուններից մեկի մեծությունը 120  աստիճան  է։ Գտեք այդ եռանկյան անկյունների մեծությունները։

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ, ծվծվալ, կռկռոց, վայել, թշթշոց, ծլնգոց, թրխկոց, տզզոց, թխկոց, բզզալ, շրխկան:

Չըրը՜խկ, ծի՛վ֊ ծի՛վ, կը՛ռ֊կը՛ռ, վա՜յ, թը՜շ֊թը՜շ, ծըլը՜նգ, թըրը՜խկ, տը՜զզ, թը՜խկ, բը՜զզ, շըրը՜խկ:

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացական

ու՜հ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, յա՜

կոչական

հե՜յ, ջու՜-ջու՜, հարա՜յ, տո՛,  հա՜յ, ա՛յ, փը՜խկ, յա՛

նմանաձայնակա

Ղա՜-ղա՜, կը՜ռ, բը՜զզ, խը՜շշ, տը՜զզ

4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Posted in Երկրաչափություն

Պարապմունք 55. Կրկնողություն



1.Պնդումներից  յուրաքանչյուրի դիմաց գրեք «ճիշտ է», կամ  «սխալ է». 

1)   1´ = 60″        «ճիշտ է»

2) կից  անկյանները միշտ իրար հավասաար են «սխալ է»

3) սուր անկյունը փոքր է 90°–ից «ճիշտ է»

4)  հակադիր անկյունների գումարը 180° է «ոչ միշտ»

5)   ուղիղ անկյունը 100° է                   «սխալ է»

6) երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, ապա հատվում են։ «սխալ է»

2.Ուղղի վրա վերցված 0 կետից այդ ուղղի նույն կողմում տարրված են երկու ճառագայթ, տես նկարը։ Քանի՞ չփռված անկյուն կա ստացված պատկերում.
 

5

3.  M, N, K    կետերը  գտնվում են մի ուղղի վրա, ընդ որում   MN=2,1դմ, NK=12 սմ։ Որքա՞ն կարող է լինել MK  հատվածի երկարութիւնը։ Յարաքանչյուր հնարավոր դեպքի համար կատարել գծագիր GEOGEBRA ծրագրով։

MN=2,1դմ+NK=12 սմ=MK=33սմ

MK=33սմ

4. OK ճառագայթը AOB ուղիղ անկյունը տրոհում է երկու անկյունների այնպես, որ  BOK անկյունը 24°֊ով փոքր է АOK անկյունից։ Գտեք АOK անկյունը։ 

57

5.   ON-ն AOB  անկյան կից BOC անկյան կիսորդն է։ Գտնել AON անկյան մեծությունը, եթե   ∠BOC=110°։               


55+70=125

6.   MN  հատվածի վրա վերցված Օ կետը այնպես, որ ՕN= 2սմ, իսկ MN   և ON հատվածների միջնակետերի հեռավորությունը 5 սմ է։ Գտեք  MN հատվածի երկարությունը։     

Posted in Հայոց լեզու 7-դասարան

Շաղկապ, գործնական աշխատանքներ

1.Կետերի փոխարեն դիր բառեր, որոնք կկապվեն կրկնադիր շաղկապներով:
Թանձր մառախուղի մեջ չէին երևում ո ՛չ միջատները, ո’չ կենդանիները։
Ու միանգամից լռեցին թե ՛ուսուցիչները թե՛ աշակերտները։
Նրան մերժում էին ամենքը՝ և՛ հարազատները, և՛ ընկերները։

2.Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի, կամ…կամ:


Մինչև
առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա, որ ձմռան արևից ինչ հասկանամ:
Թե խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ, որպեսզի մատիս դարման անի:
Կամ կտամ կով, կամ կհագնեմ մով:
Մին մի տա, որ երկու չուզի:

3.Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:


   4. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:

Տեսնես, թե ինչ պատահեց հորս:

Տեսնես` ինչ պատահեց հորս:


Նա գիտե, թե ինչ է պատերազմը:

Նա գիտե` ինչ է պատերազմը:


Նա մտածում էր, որ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:

Նա մտածում էր` այնքան էլ ապահով չէ Զեյթունը:


Ասում են, թե նրա ջուրն ինքնահոս է:

Ասում են` նրա ջուրն ինքնահոս է:


Նա հեռադիտակով տեսել էր, որ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:

Նա հեռադիտակով տեսել էր` թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:


Այս էլ քանի օր է, ինչ գրասենյակից դուրս չի եկել:

Այս էլ քանի օր է` գրասենյակից դուրս չի եկել:


Չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:

Չգիտեմ` ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:


Արդեն երրորդ օրն է, ինչ
քայլում է անապատով:

Արդեն երրորդ օրն է` քայլում է անապատով:


5. Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր, մահը վրա է հասնում:

Նրան թվում էր` մահը վրա է հասնում:


Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են, ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:

Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:


Թվում էր՝ թե դժգոհ են մեկմեկուց:

Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց:


Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Նա մտածում է` այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Posted in Երկրաչափություն

Պարապմունք 54.


Թեմա՝ Շրջան և  շրջանագիծ

Հարցեր և առաջադրանքներ։


1.Ի՞նչ է շրջանը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով


2. Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։

2


3. Ուղիղը հատում է О կենտրոնով շրջանագիծը A և B կետերում։ Ո՞ր կետերով պետք է  անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով։


4. Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

Շրջանագծի վրա ցանկացած տեղ:


5. Գծել մի շրջանագիծ և նրա վրա նշել երեք կետ։ Յուրաքանչյուր կետով տանել շառավիղ։


6. Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով։


7.Գծիր շրջանագիծ, ապա գծիր երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը՝ շրջանագծի հետ ունենա մեկ ընդհանուր կետ, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։


8. А և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա։ О- ն շրջանագծի կենտրոնն է։ Համեմատեք OA և OB հատվածները։


9. A կետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից 7 է, իսկ շրջանագծի շառավիղը 6: Գտնվում է արդյո՞ք А կետը շրջանագծի վրա։

ոչ


10. А և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, О- ն շրջանագծիկ ենտրոնն է։ Ինչպիսի՞սն է АОB եռանկյունը։Ցույց տուր GEOGEBRA ծրագրով։