Posted in Մայրենի լեզու 6

Գոյականի թիվը 


Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի  առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝  տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝  տներ, նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ, քար-քարեր Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստ-հագուստներ, նվագ-նվագներ: Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ, պաշտոն-պաշտոններ:

 Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով: Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր, դուստր և այլն:, 

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինքԻկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ տղամարդտղամարդիկ:
  Առաջադրանքներ:



1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր: 

Մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց:

մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ:

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները: 

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր: 

Ձև-ձևեր

արտ-արտեր

հարց-հարցեր

սարք-սարքեր

զենք-զենքեր

դեզ-դեզեր

օր-օրեր

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր: 

երկիր-երկրներ

տարի-տարիներ

գնացք-գնացքներ

նվեր-նվերներ

վայրկյան-վայրկյաններ

ուղևոր-ուղևորներ

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ: 

թոռ-թոռներ

դուռ-դռներ

մուկ-մկներ

ձուկ-ձկներ

լեռ-լեռներ

բեռ-բեռներ

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: 

աստղ-աստղեր

արկղ-արկղեր

վագր-վագրեր

անգղ-անգղեր

սանր-սանրեր

3. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք-դասի գիրք

հեռագիր-հեռվի համար նախատեսված գիր

արոտավայր-արածելու վայր

լրագիր-լուրեր լրի օգնությամմփ փոխանցող

ծառաբուն-ծառի բույն

մրգաջուր-մրգի ջուր

մրջնաբույն-մրջունների բույն

ծաղկեփունջ-ծաղիկների փունջ

միջնապատ-միջև գտնվող պատ

Բ.Վիպագիր-վեպ գրող

մեծատուն-մեծ ունեցվացք ունեցող

զինակիր-զենքեր կրող

ժամացույց-ժամ ցույց տվող

կողմնացույց-կողմը ցույց տվող

երգահան-երգեր ստեղծող

քարահատ-քար հատող

պատմագիր-պատմույունը գրող

քանդակագործ-քանդակներ գործող

4. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր: 

Օրինակ` 

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ: 

Ա.Դասագիրք-դասագրքեր

հեռագիր-հեռագրեր

արոտավայր-արոտավայրեր

լրագիր-լրագրեր

ծառաբուն-ծառաբներ

մրգաջուր-մրգաջրեր

մրջնաբույն-մրջնաբներ

ծաղկեփունջ-ծաղկեփնջեր

միջնապատ-միջնապատեր

Բ.Վիպագիր-վիպագիրներ

մեծատուն-մեծատներ

զինակիր-զինակիրներ

ժամացույց-ժամացույցներ

կողմնացույց-կողմնացույցեր

երգահան-երգահաններ

քարահատ-քարահատներ

պատմագիր-պատմագրեր

քանդակագործ-քադակագործեր

5. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն: 

Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն ու հողագործները:  Երկրորդ տեղում գյուղական նամակատարները են: Հաջորդը մատուցողները ու բուժքույրներն են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները հետախույզները ու պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետները ու նախարարները: 

6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել: 

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս: 

Ասում են, որ շնաձկները արյան հոտն է հրապուրում: 

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի: 

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

Posted in Պատմություն

Խեթական պետություն

Խեթական պետությունը հնագույն պետություն է փոքր Ասիայում: Ստեղծվել է մ.թ.ա. մոտ 18-րդ դարի, 1-ին կեսին, երբ Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերիքաղաք-պետությունները, գրավել Նեսան, Հատտուսան: Մ.թ.ա. 18-րդ դարի 2-րդ կեսին Լաբարնան (Թաբարնա) դարձել է թագավոր և սկզբնավորել խեթական պետությունը, նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղս: