Posted in Մայրենի լեզու 6

Սև  քթերի  երկիրը: Ջանի Ռոդարի

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:
Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Մտա  մի  պանդոկ  ու  պանդոկապանին,  ում  քիթն  իհարկե  ավելի  սև  էր,  քան  իր  շշերը,  զվարթորեն  հարցրի.

—  Պատահաբար  մի  քիչ  կանաչ  ներկ  չէի՞ք  ունենա:

—  Պարո՛ն,  -ասաց  նա,  —  եթե  տեղացի  չեք,  ապա  լավ  կանեիք,  եթե  չկատակեիք,  իսկ  եթե  օտարերկրացի  եք,  ընդունեք  իմ  խորհուրդը.  անմիջապես  ձեր  քիթը  սև  ներկեք,  կամ  էլ,  վերադարձեք  այն  ճանապարհով,  որով  եկել  եք  ու  հեռացեք  առանց  շրջվելու:

—  Ես  օտարերկրացի  եմ,  —  պատասխանեցի,-  բայց  չեմ  հեռանա:  Ավելին,  սև  քթերի  այս  դեպքն  ինձ  շատ  է  հետաքրքրում,  ու  եթե  ինձ  չբացատրեք,  կկանգնեմ  ձեր  պանդոկի  դռան  մեջ՝  գրավելու  համար  ոստիկանների  ուշադրությունը:

—  Աստծո՛  սիրուն,  —  բացականչեց  պանդոկապանը՝  ձեռքերը  պաղատագին  պարզելով,  —  նման  բան  չանե՛ք,  թե  չէ  ստիպված  կլինեմ  փակել  կրպակս:  Պետք  է  իմանաք,  որ  Ներոնիա  կղզում  մի  հինավուրց  օրենք  կա,  ըստ  որի՝  բոլոր  մարդիկ  պետք  է  ունենան  սև  քթեր:

—  Իսկ  ի՞նչ  կպատահի,  եթե  մեկը,  առավոտյան,  չհիշի,  որ  իր  քիթը  պիտի  սև  ներկի:

—  Ամենաքիչը,  որ  կարող  է  նրան  պատահել,  ձերբակալվելն  է  ու  քթին  հարյուր  մտրակի  հարված  ստանալը:  Բնականաբար  նա  կկորցնի  նաև  իր  աշխատատեղն  ու  ստիպված  կլինի  ողորմություն  խնդրել:  Եթե  երկրորդ  անգամ  նրան  բռնեն  առանց  սև  քթի,  ցմահ  բանտ  կնետեն,  ու  նա  այնտեղ  կմնա  նաև  մահվանից  հետո,  քանզի  բանտում  նաև  գերեզմանատուն  կա:

—  Եվ  դուք  հանդուրժո՞ւմ  եք  այս  ամենը:

—  Ես  պանդոկապան  եմ,  սիրելի  պարոն.  ես  իմ  գործով  եմ  զբաղված:  Ամեն  երեկո  հաշիվներս  եմ  անում`  այսքան  ծախս,  այսքան  շահույթ:  Ի՜նձ  ինչ,  թե  ինչ  գույնի  է  քիթս:

Պանդոկապանին  թողնելով  իր  հաշիվների  ու  բախտի  հետ,  գնացի  զբոսնելու  այդ  կղզում  իմ  քթով,  որ  ուներ  քթի  գույն:  Մարդիկ,  սկզբում,  սարսափահար  հայացք  նետելով  վրաս,  ձևացնում  էին,  թե  չեն  տեսնում  ինձ,  կամ  պարզապես  այնպես  էին  պահում  իրենց,  ասես  ես  գոյություն  չունեմ,  կամ  էլ,  նայում  էին  իմ  մարմնի  միջով,  ասես  թափանցիկ  եմ:

Ուղիղ  կեսօրին,  մի  ոստիկան  ինձ  կանգնեցրեց:

—  Քաղաքացի՛,  —  ասաց  ինձ  խստորեն,-  դուք  խախտել  եք  օրենքը:  Հետևե՛ք  ինձ:

Մարդկանց  մի  փոքր  խումբ  էր  հավաքվել  մեր  շուրջ:  Հենց  այդ  պահին  սկսեց  անձրևել:  Վայրկյանների  ընթացքում  անձրևը  լվաց  նրանց  քթերի  ներկը,  որոնք  երբևէ  արևի  երես  տեսած  չլինելով`  այնպես  էին  սպիտակել,  ասես  հենց  նոր  էին  ելել  լվացքից:

-Դուք  ևս  խախտել  եք  օրենքը,  -ասացի  ոստիկանին:-  Ձեր  քիթը  իմից  սպիտակ  է:

—  Ճի՛շտ  է,-  ասաց  մի  տղա,  որը  լրագրեր  էր  վաճառում:  —  Ոստիկանի  քիթն  էլ  է  սպիտակ:  Մենք  բոլորս  սպիտակ  քթեր  ունենք:

—  Աստծո՛ւ  սիրուն,-  սկսեց  աղաչել  ոստիկանը,-  ես  ընտանիք  ունեմ,  հինգ  երեխա  եմ  պահում:  Հացս  մի՛  կտրեք:  Հետևեցե՛ք  ինձ:

—  Ավելի  շուտ,  ի՛նձ  հետևեք  ,  —  գոռացի  հավաքվածներին:

—  Գնա՛նք  թագավորի  պալատ  ու  ցույց  տանք  մեր  սպիտակ  քթերը:

—  Գնա՛նք,  —  գոռաց  տղեկը,  ու  նրա  հետ  գոռաց  ողջ  բազմությունը:

—  Արդեն  զզվե՛լ  ենք  այս  սև  քթերից,  —  բղավեց  ինչ-որ  մեկը:

Ու  այդպես  սկսվեց  հեղափոխությունը  Ներոնիայում.  Մի  քանի  ժամվա  ընթացքում  ճանապարհները  լցվեցին  սպիտակ  քթավոր  մարդկանցով.  թագավորն  ու  իր  նախարարները  փախան,  պանդոկապանը  երդվեց,  որ  միշտ,  երբ  գնում  էր  նկուղ`  գինին  շշերի  մեջ  լցնելու,  քթի  սև  ներկը  հանում  էր,  իսկ  ոստիկանները  վարձակալում  էին  իրենց  հարևանների  երեխաներին,  որպեսզի  ցույց  տային,  թե  շատ  երեխաներ  ունեն:

Ու  հիմա  ես  կասկածում  եմ,  թե  չլինի՞  անսպասելի  անձրևի  շնորհիվ  եղավ  այդ  ամենը,  կամ  այն  միակ  քաղաքացու  շնորհիվ,  որն  օտարերկրացի  էր  ու  առաջինը  քաջություն  ունեցավ  ցույց  տալու  իր  սպիտակ  քիթը  շողացող  արևի  տակ:

Առաջադրանք:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքը:
Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։
Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։
Միշտ լինում է մեկը, ով ասում է՝ արքան մերկ է։
Բռնատիրությունը ամրագրվում է նաև անհեթեթ օրենքներով։

Posted in Պատմություն

13-19 պատմություն

21.09.2021

Առաջադրանք 1

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք/օժանդակ գրականություն/

Հայկական լեռնաշխարհ/էջ 7-11/

  • Ինչ է քեզ համար  «Հայրենիք»-ը; Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ: 

    Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:-Պարույր Սևակ
    Մեր հայրենիքը մեր մեջ մնաց, մեր հայրենիքի և մեր ուժեղ կապի պատճառով

    Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ:-Բյոռնե
    Հայրենիքը այն բանն է, որին մենք պետք է ամենինչ տանք

    Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:-Թեոդոր Ռուզվելտ
    Մարդիկ չպետք է մտածեն, որ հայրինիքին մենակ մեռնելով են օգուտ տալի
  • Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:
    Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ։ Կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Հայաստանը ուրիշ երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով Հայաստանին անվանում են Լեռնային աշխարհլեռնային կղզի։ Օտարները կոչել են Հայաստանին՝ ԱրմենիաՈւրարտու, իսկ հարևան Վրացիները Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս-արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին։ հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում փոքր ասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։ Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է, որը հայտնի է Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165 մ։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925 մ բարձրություն։ Հայկական լեռնաշխարի կենտրոնական մասում՝ Արարատից անմիջապես արևմուտք, երկար ձգվում են միմիանց կպած, կարծես հայկական հինավուրձ Քոչարի պարը բռնված բազմաթիվ լեռնագագաթներ։ Այդ պատճառով լեռների այդ շարքը՝ լեռնաշղթան ստացել է Լեռնային պար անունը։ Հայկական լեռնաշխարհի գլխավոր լեռնաշխթաներն են՝ Հայկական Տավրոսն ու Հայկական պարը։ Հայկական լեռնաշխարհի գլախավոր լճերն են՝ Վանա լիճը, Ուրմիա լիճը և Սևանա լիճը։ Հայկական լեռնաշխարհի գլխավոր գետերն են՝ Կուր, Արաքս, Ճորոխ, Տիգրիս և Եփրատ լճերը։
  • Պատմիր Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին:
    Հայկական լեռնաշխարհում կան լիքը հանածոներ հատկապե մետաղ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ մետաղների հարուստ հանքավայրերը լեռնաշխարհի եզրային մասերում են՝ Արևելապոնտական, Փոքր Կովկասի, Հայկական Տավրոսի լեռներում։ ․․․
  • Ինչ գիտես որդան կարմիրի մասին:

Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երրորդ քարտեզում փորձիր նշել

Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար

Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ

Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը

Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը

Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը

3[1]-w843
qartez (1)
419187_4269295340881_920566452_n.jpg
հայկ լեռն 3

Փորձիր վերհիշել՝ ինչ ավանդություններ կան այս տեղանունների հետ կապված:

Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)

Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:

Նկարը նկարել է Փանոս Թերլեմեզյանը։ Հեռվում ուրվագծվում են Մեծ և փոքր Արարատները

Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ խաղ ստեղծիր: Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:

Խաղ

Կարմիր գրքի կենդանիներ

Առաջավորասիական ընձառյուծ

Հայտնի է ուրիշ ձև Կովկասյան ընձառյուծ։ Առաջավորասիական ընձառյուծի քաշը հասնում է 50-130 կգ։ Այս ընձառյուծները ապրում են 17-31 տարի։ Նրանք ապրում են Կասպից ծովի մոտակայքում։

Գորշ արջ

Գորշ արջի բարձրությունը 200 սմ։ Գորշ արջը հասնում է 190-300կգ: Գորշ արջը ունի լավ հոտառություն, բայց թույլ տեսողություն։

Գառանգղ

Գառանգղի Մարմնի երկարությունը 100-115 սմ է, իսկ թևերը 266-282 սմ։ Գառանգղը կշռում է 5-6 կգ։ Գառանգղի մարմինը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մոխրադարչնագույն, գլուխը և վիզը՝ սևավուն։

Սև անգղ

Սև անգղի երկարությունը 75-100 սմ է, իսկ թևերի երկարությունը 250-295 սմ։ Սև անգղը ունի մուգ շագանակագույն գունավորում։ Սև անգղը նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։

Քարարծիվ

Քարարծվի երկարությունը 60-72 սմ է, իսկ թևերինը 159-183 սմ։ Քարարծիվ արուների քաշը 1,6 – 2 կգ է, էգերինը՝ 1,6 – 2,5 կգ։

Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Այժմ որ պետություններն են այդ տարածքը զբաղեցնում:

Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Սիրիա, Իրաք

Օժանդակ գրականություն

Հայոց պատմություն/էջ6-13/

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք/օժանդակ գրականություն/

Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 11

22.09.2021

Նոր թեմա՝ Թվերի և մեծությունների հարաբերությունները

Տեսություն: Զրոյից տարբեր երկու թվերի՝ a և b քանորդ անվանում եմ նաև այդ թվերի հարաբերություն, իսկ a,b-ն կոչվում են հարաբերության անդամներ:

Օրինակ՝  1/6: ⅓ , այսնինք գրված է  ⅙-ի հարաբերությունը ⅓-ին:

Հարաբերությունն չի փոխվում, եթե նրա անդամները բազմապատկենք կամ բաժանենք զրոյից տարբեր միևնույն թվին:
Օրինակ՝ 30:10=60:20=90:30

Մի  դեպքում բազմապատկեցինք երկուսով, մյուս դեպքում՝ երեքով:
Առաջադրանքներ


1.Հարաբերությունը գրեք կոտորակի տեսքով, որտեղ հնարավոր է պարզեցրեք՝


1:5=1/5

2:4=1/2
30:10=3/1

120:40=3/1

95:25=19/5
10:40=1/4
20:30=2/3
45:9=5/1

2.Անկանոն կոտորակը դարձրու խառը թիվ, իսկ ամբողջ մասը նշիր  կարմիրով ․

12/7=1(5/7)
15/8=1(7/8)
27/10=2(7/10)     
45/8=5(5/8)
42/10=4(2/10)
34/ 12=2(10/12)
72/28=2(16/28)
70/13=5(5/13)

3.Խառը թիվը դարձրու՛ անկանոն կոտորակ.

4.1/3 =13/3
5.2/6=32/6
10.4/10=104/100
 5.7/15=82/15

4.Կատարիր կոտորակների բազմապատկումը.

1/22 * 12=12/22=6/11
4/5* 45=180/5=16/5=3(1/5)
39/10* 40=1560/10=156
48/50*125=6000/50=120

1/2*30/55=30/110=3/11
100/12*6/66=600/792=25/33
8/7*7/16=56/112=1/2

5. Վաչեի արագությունը 5.1/5 կմ/ժ է: Գտեք նրա անցած ճանապարհը

ա)  2 ժամում

10(2/5) կմ

բ)  3 ժամում

15(3/5) կմ

գ)  6 ժամում

31(1/5) կմ

դ)  12 ժամում:

62(2/5) կմ

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Սեպտեմբերի 22-25

Տնային առաջադրանք.1

Կատարի՛ր բնագիտական մի որևէ փորձ, որի ընթացքում պատմի՛ր, թե ինչ է տեղի ունենում և տեղի ունեցածը ֆիզիկակա՞ն, թե՞ քիմիական երևույթ է, և ինչու՞։

2.Ի՞նչ երևույթ է պատկերված .

Քիմիական երևույթ

Ֆիզիկական երևույթ

ֆիզիկական երևույթ

Քիմիական երևույթ

Պատրաստվել բանավոր քննարկման

_____________________________________

Դասարանական աշխատանք.1

1.Թվարկվածներից ո՞րը քիմիական երեւույթ չէ. 1) լուցկու այրվելը
2) կաթի թթվելը
3) օդի հեղուկանալը
4) դինամիտի պայթելը
2.
Ի՞նչ փոփոխության են ենթարկվում մոլեկուլները ֆիզիկական երեւույթների ընթացքում.
1) պահպանվում են
2) քայքայվում են 3) կիսվում են
4) միանում են
3.Գրի՛ր քո տանը և բնության մեջ հանդիպող ֆիզիկական և քիմիական երևույթի հինգական օրինա

ֆիզիկական

զբոսնել, հաց ուտել, սառույցի հալվել, շշի կոտրվելը, վազել

Քիմիական

հաց ուտել, քնել, լուցկու այրվել, կաթի թթվել, պահածոի փչանալը

4.Նշված երևույթներից որո՞նք են
ֆիզիկական, որոնք՝ քիմիական.
ա) երկաթի ժանգոտումը, քիմիական
բ) ջրի սառչումը, ֆիզիկական
գ) բենզինի այրումը, քիմիական
դ) ալումինի հալումը: ֆիզիկական

Նոր թեմա

Տնային 2

Դասարանական 2

1Ծծումբը սովորական պայմաններում թթվածնի հետ չի փոխազդում։ Ի՞նչ պայմաններում կարելի է իրականացնել այդ փոխազդեցությունը։ Քիմիական մեծ մասը ինքն իրան չի մտնում ռաքցիայի մեջ, պետք է սաքացնենք:
2…Քիմիական ռեակցիաներն ուղեկցվում են համի, գույնի և այլն:

Posted in Մայրենի լեզու 6

Բ-Պ-Փ-ի ուղղագրությունը

Բաց թողած տեղերում լրացրու բ, պ, փ. 

ա/ ալեծուփ, աղբակույտ, աղբյուր, ամբարիշտ, ամբարձիչ, ամենասուրբ, ամպհովանի, ամրակոբ, անխաբ, անխափան, ապշել, ապստամբել, արբենալ, ափսե, ափսոսալ, բամբ, բամբասել, բամփել, բորբ  

բ/ Գաբրիել, գամփռ, գինարբուք, գիպս, գոմաղբ, գռփել, գրաբար, դարբին, Աբխազիա, աղբանոց, Արփինե, դարբաս, դափնեպսակ, եղբայր, երբ, երբեմն, երբևիցե, երեսսրբիչ, երկնահուպ, երփներանգ, զամբիկ 

գ/ ըմբշամարտ, ըմբոշխնել, ընդհուպ, թարփ, թափառաշրջիկ, թափք, թմբլիկ, թմբկաթաղանթ, թպրտալ, թրմփալ, թպթպացնել, թփուտ, ժայռակոփ, իբրև, լեփ-լեցուն, լիրբ, խաբեբա, խաբկանք, խարխափել, խծբծանք, նրբանցք 

դ/ նրբիրան, ողբերգություն, սրբապատկեր, աղբարկղ, դափնեվարդ, երբեմնի, երբևէ, խոպան, երփներանգ, թափթփել, խաբել, խոփ, ծոպավոր, Ծոպք, ծպտուն, կառափնարան, կոպ 

ե/ կոփվել, Հակոբ, համբակ, Համբարձում, համբերություն, համբույր, հապճեպ, հարբեցող, հարբուխ, հափշտակել, հենացուպ, հպանցիկ, Հռիփսիմե, հուսախաբ, ձերբազատվել, ճամփորդ, ճեպընթաց, ճողոփրել 

զ/ նրբաճաշակ, շերեփուկ, ողբանվագ, հապշտապ, ձերբակալել, ճամպրուկ, ճեպ-ճերմակ, նրբակազմ, նրբանկատ, շեփորահար, սիբեխ, ողբերգակ 

է/ աղբահավաք,  ոսկեծոպ,  ոսկեծուփ,  պատշգամբ,  որբանոց, սեպտեմբեր, սեփականություն, սեպ-սև, նրբին, սթափվել, սրբազան, սրբագրել, սրբապատկեր, սրտատրո., ս.րթնել, վիրա.  

ը/ աղբահավաք, դապ-դեղին, դափնի, թափանցիկ, ծպտուն, կապկապել, ներբան, հղփանալ, հպվել, նրբերշիկ, պապակ, Սերոբ, ուրբաթ, փափագ, փրփուր, քարակոփ :