Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Բնագիտություն

Հարցեր :

1 .Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ։

Ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը, եղյամի առաջացումը։

Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։

Շաքարի վառվելը, թղթի վառվելը…

Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական (բաժակի կոտրվելը)մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։ եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։

Posted in Русский язык

Урок 2

Я люблю летние каникулы.
Прошло 2 недели как начался учебный год.
Самые весёлые звонки бывают только от лучшей подруги!
Зимой почти не возможно увидеть яркое солнце.
Много школьных друзей не бывает!
У нас дома очень много хороших книг.
Я очень люблю своего младшего брата.
Я бы очень хотела чтобы у меня была старшая сестра.

Я опишу комнату Анаита, моей лучшие подруги👩🏽‍🤝‍👩🏻. Когда заходишь в комнату видна двухэтажная кровать🛏️. В левом углу комнаты стоит стол с компьютерам 💻. Другом конце комнаты есть дверь в уборную комнату🚿. В другом углу комнаты стоит шкаф с игрушками её детства и старые вещи🧸. И потом шкаф с одеждой👚. Кажется ничего не забыла 🙃

Posted in Մաթեմատիկա 6-րդ 2021-2022

Պարապմունք 7.

Նախագիծ (Վիկտոր Համբարձումյան)

ընթացիկ աշխատանքը

1.Վերհիշել կանոնավոր,  անկանոն  կոտորակները․

ա) Կանոնավոր կոտորակ է կոչվում այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից:

բ)Անկանոն է կոչվում այն կոտորակը, որի համարիչը հավասար է հայտարարին կամ մեծ է հայտարարից։

2. Գրի՛ր 5 հայտարարով բոլոր կանոնավոր կոտորակները։

1\5

2\5

3\5

4\5

3.Գրի՛ր 7  համարիչով բոլոր անկանոն  կոտորակները։

7\7

7\6

7\5…

4.Գտի՛ր

ա)20-ի   1/5 մասը  , 20:5×1          բ )24-ի  1/4 մասը 24:4×1

գ) 28-ի   1/7 մասը ,   28:7X1          դ)30-ի  1/6  մասը 30:6×1

ե) 60-ի  3/10 մասը  60:10×3        զ)45-ի   2/5 մասը 45:5×2

5.Գտի՛ր այն թիվը, որի

ա) 1/2 մասը հավաաար է  10 20

բ) 1/3 մասը հավասար է  18 54

գ) 1/8 մասը հավասար է  9 72

դ) 2/3 մասը հավասար է  24 8

6. Ալենը ուներ 6000 դրամ։  Նա գնաց խանութ և ծախսեց իր ունեցած գումարի  1/4 մասը։ Որքան գումար ծախսեց  և որքան գումար մնաց Ալենի մոտ։

Posted in Մայրենի լեզու 6

Ավետիք Իսահակյան Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ:

Ինչի մասին է տեքստը:
1. ընտանիքը դաժանաբար տնից դուրս էր արել փոքրիկին:
2. փոքրիկ տղան շատ էր սիրում ջերմությունը:
3. ընտանեկան սերն ու ջերմությունը ամեն ինչից կարևոր են:
4. աշխարհում շատ աղքատներ կան:

Ինչպես է դիմում տղան արևին:
1. տաք, ջերմացնող, հոգատար,
2. անուշ, բարի, կարմիր
3. այրող, վառ, կարմիր
4. անուշՙ լուսաշող, ժպտուն:

Տեքստում ինչ իմաստով է գործածվել ցրտի ու քամու բերանը ձգել  արտահայտությունը:
1.պատժել
2. փորձության ենթարկել
3. վախեցնել
4. անուշադրության մատնել

Տեքստի 1-ին հատվածից գտիր աղքատ բառի հականիշը:

հարուստ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր համարձակ բառի հոմանիշը:

անվախ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր վերջածանցավոր բառերը:

հաստատուն – գիտուն, իմաստուն

հաչոց – մարտկոց, դպրոց

մոտիկ – մայրիկ, քույրիկ

ճամփորդ – լողորդ, առաջնորդ

Տեքստի 1-ին հատվածից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

անուշ արևը բարի

բարի՜ արև

Բառարանի օգնությամբ գտնել տրված բառերի հոմանիշները (երկուական)

Ցնցոտի – պատառոտված հագուստ, հնոտի

հարուստ – ունեվոր, կուլակ

խեղճ – թշվառ, անճար

գունատ – դժգույն, անգույն

անընդհատ – միշտ, անդադար

խաղցած – սոված, սովալուկ

խրճիթ – տնակ, հյուղակ

զվարթ – ուրախ, պայծառ

քնել – ննջել, դանթել

հրճվանք – զվարճանք, ուրախություն

ամուր – պինդ, կոշտ