Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1․Հարցումարտահայտողբառերիփոխարենհամապատասխանբառերկամբառակապակցություններգրելով՝նախադասություններստացի´ր:

Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն է:

Աղջկա քույրիկը համեստ է։

Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ էր լինում:

Ծառերը արագ գլորվում էին։

Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ է եղել:

Համակարգչի ստեղները ջրով փչացել էր։

Ո՞վ ի՞նչ արեցի ինչո՞ւ:

Ես շտապեցի որպեսզի չուշանամ։

2.  Տրված բառերից ական և ային ածանցներով նոր բառեր կազմի´ր:

Օրինակ՝ քաղաք – քաղաքական, քաղաքային,

մանուկ — մանկական:

Լեռն – լեռնային, լեռնական

անձրև – անձրևային,

բարեկամ – բարեկամական

շուն – շնային

անձ(ն) – անձնական, անձնային

զինվոր – զինվորական

ցամաք – ցամաքային

ծնունդ – ծննդական

տուն – տնական, տնային

անապատ – անապատական

դև – դիվական, դևային

դյուցազն – դյուցազնական

աղաչ(ել) – աղաչական

հրեշտակ – հրեշտակային

ստրուկ – ստրկական, տրկային

տոհմ – տոհմական, տոհմային

հանրապետ(ություն) – հանրապետական

խորհուրդ – խորհրդական, խորհրդային

3. Նախադասաթյունն ընդարձակի´ր՝ ո՞ւմ կամ ինչի՞(նհարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Ընդարձակ ակվարիումներն սպասում են:

Մարգագետնում հայրը նայում է:

Ձկներին ընտելացնում էին:

Երկար քայլելուց հետո հանդիպեցին:

4.  Բառակապակցություններկազմի´ր՝հարցումարտահայտողբառըգոյականներովփոխարինելով և դրանք գործածիր  նախադասություններում:

Մաշվել ինչի՞ց:

Հալումաշ լինել ինչի՞ց:

Կարոտել ի՞նչը:

Նպաստել ինչի՞ն:

5. Նախադասություննընդարձակի´ր` ավելացնելով ենթականեր և լրացումներ

Վախենո՞ւմ ես:

Հիշեցնե՞մ:

Պիտի համոզե՞մ:

Ծաղկե՞լ է:

Կտանե՞ս:

Պիտի կարողանա´ս:

Օգնի´ր:

Հիշի´ր:

Վստահի´ր:

Բերե´ք:

6․ Տեքստի ուրիշի ուղղակի  խոսքերը դարձրու անուղղակի :

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Leave a comment