Posted in Քիմիա 8

Մայիսի 6-10

Նոր թեմա- Էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ։

Էլեկտրոլիտային դիսոցում

Հաղորդիչներ են այն նյութերը, որոնցում առկա են ազատ լիցքակիր մասնիկներ: Մետաղներում, որոնք համարվում են առաջին կարգի հաղորդիչներ, առկա են ազատ էլեկտրոններ, և էլեկտրական հոսանքը նրանցում էլեկտրոնների ուղղորդված հոսքն է.

0003-004-Elektricheskij-tok-v-metallakh.jpg

Որոշ նյութերի ջրային լուծույթներում (էլեկտրոլիտներում), որոնք համարվում են երկրորդ կարգի հաղորդիչներ, էլեկտրական հոսանքը իոնների հոսք է, այսինքն՝ էլեկտրոլիտներին բնորոշ է իոնային հաղորդականությունը.

0004-005-Tok-v-elektrolitakh.png

Դեռևս 1830-ական թվականներին անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մ. Ֆարադեյը նյութերը բաժանել է երկու խմբի՝ էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ: 

5b935ddc-2d84-47bd-9e83-aafc95155ca5.jpg

Էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք են հաղորդում, իսկ ոչ էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք չեն հաղորդում: 

0006-003-Elektroliticheskaja-dissotsiatsija-khimicheskikh-elementov.jpg

Նյութի պատկանելիությունը էլեկտրոլիտներին կարելի է ստուգել էլեկտրահաղորդականություն ստուգող սարքի միջոցով: Ինչպես երևում է նկարում, ոչ էլեկտրոլիտները հոսանք չեն անցկացնում, ինչի պատճառով լամպը չի վառվում, իսկ էլեկտրոլիտներում՝ վառվում է:

Աղերը, թթուները, հիմքերը էլեկտրոլիտ են, իսկ օրգանական միացությունների մեծ մասը (գլյուկոզ, սպիրտ, շաքար, ացետոն և այլն), ինչպես նաև մի շարք անօգանական նյութեր (թթվածին՝ O2, ազոտ՝ N2, ազոտի(I) օքսիդ՝ N2O և այլն) էլեկտրոլիտ չեն:

Հալված վիճակում հոսանքի հաղորդիչներ են նաև իոնական կապով բազմաթիվ միացություններ. աղեր, հիմքեր և որոշ օքսիդներ:

Գազային վիճակում գտնվող որոշ նյութերի (քլորաջրածին, բրոմաջրածին, ծծմբաջրածին և այլն) ջրային լուծույթները նույնպես էլեկտրական հոսանքի հաղորդիչներ են:

Իսկ ինչպե՞ս են ստեղծվում լիցքակիր մասնիկները՝ իոնները էլեկտրոլիտների լուծույթներում և հալույթներում: Առաջինն այս հարցին պատասխանել է շվեդ գիտնական Սվանտե Արենիուսը, ձևակերպելով էլեկտրոլիտային դիսոցման տեսության հիմնական դրույթները:

Էլեկտրոլիտները հալչելիս կամ ջրում լուծվելիս տրոհվում են իոնների. ենթարկվում են էլեկտրոլիտային դիսոցման.հալույթում տեղի է ունենում ջերմային դիսոցում.

50767fb0_73f9_0131_6fa2_12313d221ea2.jpg
280243_html_6b0f743c.png

*Ջրային լուծույթներում իոնները քիմիապես կապված են ջրի մոլեկուլների հետ. հիդրատացված են, ինչի շնորհիվ տեղի է ունենում էլեկտրոլիտային դիսոցում. 

280243_html_m7e45a823.png
images.jpg

Սակայն դիսոցման հավասարումներ գրելիս իոնները հիդրատացված ձևով չեն ներկայացնում, այլ գրվում են պարզ ձևով. 

օրինակ՝  KCl→K++Cl−CuSO4→Cu2++SO2−4

 Նկատենք, դիսոցման հետևանքով ստացված իոնների թիվը (քանակը) միշտ ավելի մեծ է սկզբնական մոլեկուլների թվից (քանակից):

*Իոններն ատոմներից տարբերվում են ինչպես էլեկտրոնային կառուցվածքով, այնպես էլ հատկություններով:

207_Ionic_Bonding-01.jpg

*Էլեկտրոլիտային դիսոցման գործընթացը դարձելի է. դիսոցման հետ միաժամանակ տեղի է ունենում ասոցում՝ իոններից մոլեկուլների առաջացում:

Օրինակ՝ HF⇄H++F−

tumblr_inline_ndhsjyeVCk1syf5d0.gif

*Էլեկտրոլիտի լուծույթի կամ հալույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնելիս իոնների անկանոն շարժումը կարգավորվում է. դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները շարժվում են դեպի կաթոդ, իսկ բացասական լիցքավորված իոնները՝ անիոնները՝ դեպի անոդ: 

8_JElektricheskij-tok-v-jelektrolitah-732x1024.jpg

Առաջադրանք

  1. Ըստ հաղորդականության`ինչպե՞ս են դասակարգվում ջրում լուծելի նյութերը:

Ըստ հաջորդականության ջրում լուծելի նյութերը բաժանվում են 2խմբի` էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ։

2. Ո՞ր նյութերն են էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք էլեկտրոլիտների հինգ օրինակ:

      3. Ո՞ր նյութերն են ոչ էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք ոչ էլեկտրոլիտների երեք օրի- նակ:

        Ոչ էլեկտրոլիտներն այն նյութերն են, որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում, օրինակ ՝ օրգանական միացությունների մեծ մասը, ինչպես նաև ՝ մի շարք անօրգանական նյութեր ՝ թթվածինը (O2), ազոտը (N2), ազոտի (I) օքսիդը (N2O) և այլն:

        4. Հետևյալ նյութերից երկու սյունակով դուրս գրեք համապատասխանաբար էլեկ- տրական հոսանքի հաղորդիչներն ու էլեկտրական հոսանքի ոչ հաղորդիչները (պինդ վիճակում).

          պղինձ, փայտ, ալյումին, կալցիումի ֆտորիդ, բամբակ, երկաթ, մարմար, արծաթ, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ:

          Հաղորդիչներ-պղինձ, ալյումին, երկաթ, արծաթ։

          Ոչ հաղորդիչներ-փայտ, կալցիումի ֆտորիդ, բամբակ, մարմար, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ։

          5)Հետևյալ նյութերից երկու սյունակով դո՛ւրս գրեք համապատասխանաբար ոչ էլեկտրոլիտներն ու էլեկտրոլիտները. քլորաջրածին, խաղողաշաքար, էթիլ սպիրտ, նատրիումի նիտրատ, ացետոն,ազոտական թթու, կալիումի քլորիդ, ավազ:

          Էլեկտրոլիտ-քլորաջրածին, նատրիումի նիտրատ, ազոտական թթու, կալիումի քլորիդ։

          Ոչ էլետրոլիտ-էթիլ սպիրտ, խաղողաշաքար ացետոն, ավազ։

          Leave a comment